Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Այլոց կա­տա­րած աշ­խա­տանքն ի­րենց վե­րագ­րե­լու իշ­խա­նու­թ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մո­լուց­քը չի նա­հան­ջում

Այլոց կա­տա­րած աշ­խա­տանքն ի­րենց վե­րագ­րե­լու իշ­խա­նու­թ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մո­լուց­քը չի նա­հան­ջում
28.04.2020 | 00:34
Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ Լե­նա Նա­զա­րյա­նը, պաշ­տո­նյա­նե­րի բարձր աշ­խա­տա­վար­ձի մա­սին սե­փա­կան թեզն ա­ռաջ տա­նե­լուց հե­տո, այժմ էլ աշ­խար­հաքա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը խմ­բագ­րե­լու ծանր լուծն է ու­սե­րին ա­ռել: Բայց դա ոչ թե հիմ­նա­վոր փաս­տե­րով է լրամ­շա­կում, այլ Facebook-յան գրառ­մամբ: Տի­կին փոխ­խոս­նակն այն հա­մոզ­մանն է, որ իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո կա­ռա­վա­րող թիմն ար­տա­քին թևում այն­պի­սի տի­տա­նա­կան աշ­խա­տանք է կա­տա­րել, ին­չի շնոր­հիվ, օ­րի­նակ, 2019 թ. ապ­րի­լի 10-ին Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րոնն ապ­րի­լի 24-ը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հի­շա­տա­կի ազ­գա­յին օր ճա­նա­չե­լու մա­սին հրա­մա­նա­գիր է ստո­րագ­րել, Պոր­տու­գա­լիա­յի խոր­հր­դա­րանն էլ Ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նաձև ըն­դու­նել: Նա հա­մոզ­ված է նաև, որ 2019 թ. հոկ­տեմ­բե­րի 30-ին ԱՄՆ-ի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի, իսկ դեկ­տեմ­բե­րի 12-ին ԱՄՆ-ի Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող և դա­տա­պար­տող բա­նաձևերն իր գոր­ծըն­կեր­նե­րի տք­նա­ջան աշ­խա­տան­քի ար­դյունքն են: Այն, որ ար­տա­քին ճա­կա­տում իշ­խա­նու­թյու­նը լր­ջա­գույն բաց­թո­ղում­ներ ու վրի­պում­ներ ու­նի, նո­րու­թյուն չէ: Փաստ է նաև, որ մի­ջազ­գա­յին մի շարք հար­ցե­րում Հա­յաս­տա­նը զի­ջել է նախ­կի­նում ու­նե­ցած դիր­քե­րը, դի­վա­նա­գի­տա­կան սխալ­նե­րի հետևան­քով խզել կա­պե­րը, բայց որ քայ­լա­կան­նե­րը փոր­ձում են սոց­ցան­ցա­յին գրա­ռում­նե­րով ի­րենց վե­րագ­րել այ­լոց աշ­խա­տան­քը, դա ար­դեն ան­թույ­լատ­րե­լի է: Ման­կա­պար­տե­զի ե­րե­խա­յին էլ հաս­կա­նա­լի է, որ վե­րոն­շյալ դեպ­քե­րը տե­ղի են ու­նե­ցել իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո, բայց ման­կա­պար­տե­զի ե­րե­խա­յին հաս­կա­նա­լի է նաև, որ դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քը «հա­նաք-մաս­խա­րա» չէ: Ար­տա­քին ճա­կա­տում չես կա­րող մեկ օ­րում տրա­մադ­րու­թյուն փո­խել, մա­նա­վանդ երբ ո՛չ ահ­ռե­լի ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ ու­նես, ոչ էլ մե­կը մյու­սից ճկուն, բա­նի­մաց ու կա­յա­ցած դի­վա­նա­գետ­ներ: Ինչ­քան էլ Եվ­րո­պա­յի ա­կանջ­նե­րին փոր­ձես լապ­շա կա­խել ու ան­դա­դար ա­սել, թե «ոչ բռ­նի, թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն ենք ա­րել», նրանք դրա հա­մար որևէ մե­կի ճա­կա­տը չեն համ­բու­րե­լու ու, հա­նուն գե­ղե­ցիկ աչ­քե­րի, ինչ-որ փաս­տաթղ­թեր չեն ստո­րագ­րե­լու: Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նի կող­մից ապ­րի­լի 24-ը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հի­շա­տա­կի ազ­գա­յին օր hռչա­կե­լու մա­սին հրա­մա­նա­գի­րը նախ և ա­ռաջ Ֆրան­սիա­յում բնակ­վող մեր հայ­րե­նա­կից­նե­րի ջան­քե­րի, ա­պա ՀՀ բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րի եր­կար տա­րի­նե­րի աշ­խա­տան­քի ար­դյունք է: Նույ­նը նաև Պոր­տու­գա­լիա­յի խոր­հր­դա­րա­նի ըն­դու­նած բա­նաձևի դեպ­քում: Հի­մա տի­կին Նա­զա­րյա­նը կա­րո՞ղ է ա­նուն­նե­րը տալ, թե ի­րենց թի­մից ով ինչ աշ­խա­տանք է տա­րել ֆրան­սիա­ցի ու պոր­տու­գա­լա­ցի գոր­ծըն­կեր­նե­րի հետ: Նա­զա­րյա­նի պն­դու­մը գու­ցե բխում է այն հան­գա­ման­քից, որ վե­րոն­շյալ եր­կր­նե­րը ո­գեշ­նչ­վել են իշ­խա­նու­թյուն­նե­րի «դմփ-դմփ-հու» ա­նե­լու կա­տա­ղի մո­լուց­քից ու դի­վա­նա­գի­տա­կան ժեստ ա­րել: Բայց հիաս­թա­փեց­նե­լով նրան՝ նշենք, որ այդ ա­մե­նը Վա­շինգ­տոն-Ան­կա­րա և Դա­մաս­կոս-Ան­կա­րա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ծայ­րաս­տի­ճան լար­ման հետևանք էր: Բարձր վար­ձատ­րու­թյան մա­սին «մաս­տեր-կլաս» ա­նող իմ­քայ­լա­կա­նին կա­րող ենք հի­շեց­նել նաև, թե ինչ­պես Փա­շի­նյա­նի «ըն­կեր­նե­րը»՝ Կա­նա­դա­յի վար­չա­պետ Ջաս­թին Թրյու­դոն ու Վրաս­տա­նի վար­չա­պետ Գեոր­գի Գա­խա­րիան, դա­տա­պար­տե­ցին Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կան ու խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, իսկ Փա­շի­նյա­նին հա­մակ­րող ՈՒկ­րաի­նա­յի նա­խա­գահ Վլա­դի­միր Զե­լենս­կու կա­բի­նե­տի ար­տա­քին գոր­ծե­րի փոխ­նա­խա­րար Վա­սի­լի Բո­նդա­րը մար­տի 26-ին պե­տա­կան մար­մին­նե­րին ուղղ­ված նա­մա­կում ցու­ցում­ներ էր տվել չմաս­նակ­ցել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին, մաս­նակ­ցե­լու պա­րա­գա­յում էլ «Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն» եզ­րույ­թը չօգ­տա­գոր­ծել: Դե, իսկ Սեր­գեյ Լավ­րո­վի՝ Ար­ցա­խի հիմ­նախ­նդ­րի մա­սով հայտ­նի ե­լույ­թից հե­տո, որ­տեղ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը խո­սում էր փու­լա­յին տար­բե­րա­կի մա­սին, վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մինչ այս պա­հը որևէ ձայն չի հա­նել ու վե­րա­հաս­տա­տել իր իսկ թի­մա­կից­նե­րի՝ ԱԺ ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ռու­բեն Ռու­բի­նյա­նի ու ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի պն­դու­մը, թե սե­ղա­նին որևէ փաս­տա­թուղթ չկա: Ցա­վոք, Նա­զա­րյա­նը միա­կը չէ, որ այ­լոց կա­տա­րած աշ­խա­տանքն ի­րենց է վե­րագ­րում: Նույն կերպ եր­կու տար­վա նո­րերն ի­րենց են փոր­ձել վե­րագ­րել, օ­րի­նակ, Ան­գե­լա Մեր­կե­լի հա­յաս­տա­նյան այ­ցը, Ֆրան­կո­ֆո­նիա­յի կազ­մա­կեր­պու­մը, Մ6 միջ­պե­տա­կան ճա­նա­պար­հի ու Վե­դու ջրամ­բա­րի կա­ռու­ցու­մը և այլն: Բայց ե­թե հա­սա­րա­կու­թյա­նը խա­բե­լը հեշտ է, ա­պա ՝ լրագ­րող­նե­րիս հի­շո­ղու­թյու­նը կարճ չէ, ու լավ գի­տենք՝ որ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ով ինչ է ա­րել:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ