ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Բիլ Գեյթս. Մեր չափանիշը փրկված կյանքերն են

Բիլ Գեյթս. Մեր չափանիշը փրկված կյանքերն են
29.04.2020 | 09:25

Միլիարդատեր, ֆիլանտրոպ Բիլ Գեյթսը Le Figaro-ին հարցազրույցում ընդունել է, որ իրոք 2015-ին ելույթ է ունեցել համաժողովում ու կանխատեսել պանդեմիան, նաև New England Review of Medicine ամսագրում շարադրել է նախապատրաստական քայլերը: «Գաղափարն այն էր, որ երբ ժամանակը գա, պետք է պատրաստ լինել տեստավորման մեր հնարավորությունների արագ մեծացմանը և ինդուստրիայի ներգրավմանը, որպեսզի կարողանանք արագ ստեղծել անհրաժեշտ թերապիան, հետո նաև պատվաստանյութը: Բայց շատ քիչ արվեց,-ընդգծել է Բիլ Գեյթսը:-Երկու հիմնադրամ՝ Wellcome Trust-ը և Gates Foundation-ը, նաև մի քանի նահանգներ ոչ մեծ գումար նվիրաբերեցին Համաճարակների պաշտպանության ապահովման իննովացիաների հիմնադրամին (CEPI), որ ներդրումներ արեց պատվաստանյութերի ստեղծման առանձին ուսումնասիրություններում, որ մենք շատ հեռանկարային ենք համարում ոչ միայն այս պանդեմիայի հաղթահարման համար, այլև այլ հիվանդությունների բուժման: Բայց անելիք դեռ շատ կա»: «Այսօր մենք ամբողջ աշխարհին վերաբերող պարտություն ենք կրում, որ բազում տառապանքներ ու տնտեսական կորուստներ է բերում,-ասում է Գեյթսը: -Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամում մենք տարբեր փորձաքննություններ ենք անում, որ օգնում են գնահատել պատվաստանյութերի պլատֆորմը և ինչպես պետք է համագործակցել մասնավոր հատվածի հետ՝ նպաստելու մշակվող հարյուրավոր պատվաստանյութերից նրանց ճանաչմանը, որ պետք է մշակել մեծ մասշտաբներով»:

Նրա խոսքով՝ «բացարձակ անհրաժեշտ է աշխատել բուժման մեթոդների վրա, որ շատ ավելի հեշտ է գործադրել, քան պատվաստանյութը, որովհետև նրանց այդքան մեծ մասշտաբով տեստավորելու կարիք չկա»: «Բուժման որոշ մեթոդներ ավարտվում են անհաջողությամբ, բայց միշտ գտնվում են խոստումնալից մեթոդներ, ինչպես հիպերիմունոգլոբուլինի օգտագործումը, որ վերցվում է ապաքինված հիվանդների արյունից ու ներարկվում հիվանդներին: Որպեսզի աշխարհը վերադառնա նորմալ կյանքի, մեզ պետք են կամ լուծման չափազանց արդյունավետ մեթոդներ, կամ պատվաստանյութ: Պատվաստանյութը շատ կարևոր է, որովհետև հենց նրա օգնությամբ ենք մենք հավանաբար նորմալ կյանքի վերադառնալու»՝ գտնում է Բիլ Գեյթսը:


«Մենք նորմալ կյանքի չենք վերադառնա 1-2 տարուց շուտ: Մենք կարող ենք դուրս գալ առաջին փուլից՝ ներդնելով համակարգ, որ կաշխատի առանց համաճարակի սկզբում դիտարկվող էքսպոնեցիալ փուլի զարգացման վերադարձի ռիսկի: Տեստավորման և դիտարկման համակարգերի օգնությամբ մենք կարող ենք արագ որոշարկել վարակի շրջաններն ու վերահսկել: Բայց մենք չենք վերադառնա բացարձակապես նորմալ կյանքի, որովհետը մարդիկ անհանգստանալու են վարակվելու հնարավորությամբ և կտրուկ փոխելու են իրենց վարքագիծը: Նույնիսկ կառավարության որոշումները չեն վերադարձնի նրանց մարզադաշտեր, քանի դեռ չի ապացուցվել, որ բուժումը կամ պատվաստանյութը մահվան ելքը բացառում են»՝ հաստատում է միլիարդատերը: «Շատ դժվար է լինել երկիր, որտեղ համաճարակ է բռնկվել: Որոշակի պահից Չինաստանը սկսեց շատ կոշտ մեթոդներ կիրառել, որ կանգնեցնի վիրուսը և հիմա այլևս վարակի տարածման աղբյուր չէ,-ասում է Բիլ Գեյթսը:-Իհարկե, կգա արդյունքներն ամփոփելու ժամանակը, բայց հիմա մեղավորների մատով ցույց տալը բնավ կառուցողական չէ: Մեր տնտեսությունը տեղապտույտի մեջ է, աշխարհը տառապում է, համագործակցությունը պետք է գերակայություն դառնա: …Այս վիրուսը վիթխարի ավերածություններ է գործել անհավանական մասշտաբներով: Նույնիսկ ես, որ կանխատեսել էր այսօրինակ պանդեմիան, ապշած եմ վնասի մասշտաբներից»: «Մեր հիմնադրամը ծառայում է նվիրատվություններին, կյանքերի փրկությանը, մենք մեր նախագծերով փող չենք աշխատում: Ես այլևս բիզնեսմեն չեմ այն իմաստով, որ բիզնեսմեն լինել նշանակում է շահույթը առավելագույնի հասցնել: Ես առավելագույնի եմ հասցնում փրկվածների թիվը կամ կյանքերի բարելավումը: 2000-ից մենք և մեր գործընկերները կրճատել ենք վարակիչ հիվանդություններից մահացությունը տարեկան 10 միլիոնից 5 միլիոնի: Մեր չափանիշը փրկված կյանքերն են: Ես դա կարող եմ անել, որովհետև ծախսում եմ փողերը, որ աշխատել եմ իմ նախորդ կարիերայում»՝ ասում է Գեյթսը: «Եթե դուք կարող եք օգնել քաղցկեղը բուժել, կարծում եմ՝ դա կընդունվի իբրև բարի գործ անկախ ձեր կառավարության բնույթից: Չինաստանը մեծ ներդրում է անում բժշկագիտության մեջ, թեկուզ չի հասել ԱՄՆ-ի մակարդակին: Հիվանդությունների դեմ հանդիման մենք բոլորս հայտնվում ենք նույն մակույկում: Երբ ես քաղցկեղի վերջին փուլում եմ, ես չեմ մտածի, որ իմ խմած հաբերը այն երկրից են, ում քաղաքական համակարգն ինձ դուր չի գալիս: Մենք պետք է ողջունենք փաստը, որ աշխարհն ավելի շատ է խելոքանում, և տարբեր երկրներ համատեղ տիրապետում են կորոնավիրուսի մասին տեղեկատվության: Միայն այդպես մենք կհաղթենք»՝ վստահ է Բիլ Գեյթսը:
Լորա Մանդևիլ, Le Figaro


Հ.Գ. Արդյունքներն ամփոփելու ժամանակը կգա, բայց ոչ այդ ժամանակ, ոչ առավելևս հիմա, ինչպես միլիարդատեր ֆիլանտրոպն է ընդգծում՝ մեղավորների մատով ցույց տալը բնավ կառուցողական չէ: Ու՝ անճարակության, թուլության նշան է, երբ չեն կարողանում ելքեր գտնել, նշանակում են մեղավորներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ