«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Սամ­վել Ա­լեք­սա­ն­յանն իր շա­հա­ռու աշ­խա­տա­կից­նե­րի գու­մար­նե­րը գր­պա­նում է

Սամ­վել Ա­լեք­սա­ն­յանն իր շա­հա­ռու աշ­խա­տա­կից­նե­րի գու­մար­նե­րը գր­պա­նում է
01.05.2020 | 00:47
Մինչ կա­ռա­վա­րու­թյունն ի­րար հետևից մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրագ­րե­րի մա­սին է հայ­տա­րա­րում, դրան­ցից ոչ միայն շա­տե­րը չեն կա­րո­ղա­նում օգտ­վել, այլև ի­րա­կան շա­հա­ռու­ներն էլ գու­մար չեն կա­րո­ղա­նում ստա­նալ։ Ա­վե­լի կոնկ­րետ։ Բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րի, հատ­կա­պես Փա­շի­նյա­նի սի­րած գոր­ծա­րար Սամ­վել Ա­լեք­սա­նյա­նի «Երևան սի­թի­նե­րում» աշ­խա­տող­նե­րը հայ­տն­վել են ա­նե­լա­նե­լի վի­ճա­կում։ Կա­ռա­վա­րու­թյան` կո­րո­նա­վի­րու­սի տն­տե­սա­կան հետևանք­նե­րի չե­զո­քաց­ման 8-րդ ծրագ­րի շա­հա­ռու դար­ձած առևտրի կենտ­րո­նի աշ­խա­տա­կից­նե­րին մի «քոռ» կո­պեկ էլ չի հաս­նում։ Պատ­ճա­ռը հա­վա­նա­բար կա­ռա­վա­րու­թյուն-գոր­ծա­րար խիստ ինք­նա­տիպ կա­պի մեջ է։ Մեզ դի­մած բազ­մա­թիվ աշ­խա­տող­ներ փաս­տե­ցին, որ երբ դի­մել են բանկ ի­րենց հա­սա­նե­լի­քը ստա­նա­լու նպա­տա­կով, այն­տե­ղից նրանց փո­խան­ցել են, թե գու­մա­րը փո­խանց­ված է, բայց չեն կա­րող ստա­նալ, ար­գելք է դր­ված։ Մյուս բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խա­նը մեկն է ե­ղել. «Գնա­ցեք ձեր գոր­ծա­տուի հետ հար­ցե­րը պար­զեք»։
Հաշ­վի վրա ար­գելք դրած գոր­ծա­տուն՝ Սամ­վել Ա­լեք­սա­նյա­նը, ա­վե­լի հե­ռուն է գնա­ցել։ Ո­րոշ աշ­խա­տող­ներ, ո­րոնք կա­րո­ղա­ցել են սկզբ­նա­կան շր­ջա­նում ստա­նալ փոխ­հա­տու­ցում, զգու­շաց­վել են, որ նրանց հա­ջորդ աշ­խա­տա­վար­ձից այդ­քան գու­մար պահ­վե­լու է։ Աշ­խա­տա­կից­նե­րի հա­մար այդ­պես էլ հս­տակ բա­ցատ­րու­թյուն չի տր­վել, թե ին­չու պի­տի ի­րենք այդ գու­մար­նե­րից չօգտ­վեն, երբ այդ մի­ջո­ցառ­ման շա­հա­ռու են, իսկ պե­տու­թյունն էլ գու­մա­րը փո­խան­ցել է։ Նրանց փո­խանց­մամբ, առևտրի կենտ­րոն­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը չեն էլ կա­րող բո­ղո­քել, քա­նի որ այս ծանր օ­րե­րին աշ­խա­տանք կորց­նե­լու մտա­վա­խու­թյուն ու­նեն։ Իսկ այդ մտա­հո­գու­թյունն ան­տե­ղի չէ, ո­րով­հետև ար­դեն աշ­խա­տա­կից­նե­րին նա­խազ­գու­շաց­րել են, որ հնա­րա­վոր է կր­ճա­տում­ներ տե­ղի ու­նե­նան։ Ընդ ո­րում, այ­սօր­վա­նից ար­դեն ո­մանք շա­բա­թը մի օր ոչ աշ­խա­տան­քա­յին օր­վա փո­խա­րեն հար­կա­դիր պա­րա­պուր­դի են ու­ղարկ­վում 2-3 օր։ Դրան գու­մա­րած ա­մեն օր աշ­խա­տա­կից­ներն ի­րենց մի­ջոց­նե­րով են տաք­սիով աշ­խա­տան­քի գնում-գա­լիս, ե­թե ընդ­միջ­ման գու­մարն էլ հա­նում ենք, տա­կը ո­չինչ չի մնում։ Ստաց­վում է՝ բա­րե­գոր­ծու­թյուն են ա­նում Հա­յաս­տա­նի ա­մե­նա­խո­շոր գոր­ծա­րա­րին։
Ա­մե­նաու­շագ­րավն այն է, որ ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում ոչ մի օր չփակ­ված «Երևան սի­թի» առևտրի կենտ­րոն­նե­րի ղե­կա­վա­րու­թյու­նը, որ ի տար­բե­րու­թյուն մյուս տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի, ֆի­նան­սա­կան մեծ կո­րուստ­ներ չի ու­նե­ցել, ան­գամ մեկ կո­պե­կով չի ու­զում սե­փա­կան աշ­խա­տող­նե­րին ա­ջակ­ցել, դեռ մի բան էլ՝ պե­տու­թյան փոխ­հա­տու­ցումն է կո­պեկ առ կո­պեկ խլում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ