Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մի՛ գնա­ցեք մեր մա­նուկ­նե­րի, դե­ռա­հաս­նե­րի, հա­սա­րա­կու­թ­յան նկատ­մամբ այդ ա­հա­վոր ոճ­րա­գոր­ծու­թ­յա­նը

Մի՛ գնա­ցեք մեր մա­նուկ­նե­րի, դե­ռա­հաս­նե­րի, հա­սա­րա­կու­թ­յան նկատ­մամբ այդ ա­հա­վոր ոճ­րա­գոր­ծու­թ­յա­նը
01.05.2020 | 00:46
Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րած, «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծով իշ­խա­նու­թյան ե­կած կա­ռա­վա­րու­թյան օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վը շու­տով քն­նար­կե­լու է Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կող­մից վա­վե­րաց­նե­լու հար­ցը, և կաս­կա­ծից դուրս է, որ ԱԺ-ի իշ­խող և իշ­խա­նա­կան «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ձայ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյամբ Ազ­գա­յին ժո­ղո­վը նշ­ված կոն­վեն­ցիան վա­վե­րաց­նե­լու է, ե­թե հի­շյալ խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րը ժա­մա­նա­կին հա­մա­պա­տաս­խան հետևու­թյուն­ներ չա­նեն, ին­չի հույ­սը չա­փա­զանց չն­չին է:
Այ­դու­հետ մեր ծնող­նե­րը, ո­րոնք այ­սօր դպ­րոց­նե­րում ե­րե­խա­ներ ու­նեն, և նրանք, ո­րոնց ե­րե­խա­նե­րը հե­տա­գա­յում պետք է դպ­րոց գնան, մոտ ա­պա­գա­յում ա­կա­նա­տես են լի­նե­լու մի մղ­ձա­վան­ջի, ո­րը նույ­նիսկ ի­րենց ա­մե­նա­վատ ե­րա­զում չէին կա­րող պատ­կե­րաց­նել: Այս զգու­շա­ցու­մը կամ կան­խա­տե­սու­մը ո­մանց մի­գու­ցե չա­փա­զանց­ված թվա, բայց ե­րա­նի այդ­պես լի­ներ…
Ինչ­պես տե­ղե­կա­նում ենք ԱԺ-ի պաշ­տո­նա­կան կայ­քում զե­տեղ­ված լրատ­վու­թյու­նից, 2020 թ. ապ­րի­լի 27-ին ՀՀ ԱԺ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան և հան­րա­յին հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը, Նաի­րա Զոհ­րա­բյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, գու­մա­րել է իր հեր­թա­կան նիս­տը, ո­րի ըն­թաց­քում պատ­գա­մա­վոր­նե­րը քն­նար­կել ու դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն են տվել «Սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից և սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րից ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին» Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կոն­վեն­ցիան վա­վե­րաց­նե­լու մա­սին» հար­ցին: «Հիմ­նա­կան զե­կու­ցող ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ Քրիս­տի­նե Գրի­գո­րյա­նի տե­ղե­կաց­մամբ` Կոն­վեն­ցիան ստո­րագր­վել է 47, ու­ժի մեջ մտել 45 պե­տու­թյան հա­մար: Կոն­վեն­ցիան կոչ­ված է ա­պա­հո­վե­լու ե­րե­խա­նե­րի պաշտ­պան­վա­ծու­թյու­նը սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից և սե­ռա­կան բնույ­թի չա­րա­շա­հու­մից` հաս­տա­տե­լով ընդ­հա­նուր չա­փո­րո­շիչ­ներ և սահ­մա­նում­ներ: Կոն­վեն­ցիան հա­մա­լիր մի­ջազ­գա­յին գոր­ծիք է` միտ­ված ե­րե­խա­յի սե­ռա­կան շա­հա­գործ­ման կամ սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի կան­խար­գել­մա­նը, զո­հե­րի պաշտ­պա­նու­թյա­նը, պատ­շաճ քն­նու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լուն, ի­րա­զեկ­մա­նը և մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը:
Փաս­տաթղ­թի վա­վե­րաց­մամբ ՀՀ-ն կս­տանձ­նի պար­տա­վո­րու­թյուն` ձեռ­նար­կե­լու անհ­րա­ժեշտ օ­րեն­սդ­րա­կան և այլ մի­ջո­ցա­ռում­ներ` ե­րե­խա­նե­րի սե­ռա­կան շա­հա­գործ­ման ու սե­ռա­կան բռ­նու­թյան բո­լոր ձևե­րը կան­խար­գե­լե­լու և դրան­ցից պաշտ­պա­նե­լու հա­մար»:
Հի­մա հաս­կա­նանք, թե խոս­քը ե­րե­խա­նե­րի սե­ռա­կան շա­հա­գործ­ման ու սե­ռա­կան բռ­նու­թյան բո­լոր ձևե­րը կան­խար­գե­լե­լու և դրան­ցից պաշտ­պա­նե­լու հա­մար կոն­վեն­ցիա­յում անհ­րա­ժեշտ հա­մար­ված ինչ ի­րա­զեկ­ման մա­սին է նաև, ո­րը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում, մեր հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում, թերևս նաև հե­ռուս­տա­տե­սու­թյամբ և այլ կերպ ան­խու­սա­փե­լիո­րեն ի­րա­կա­նաց­վե­լու է, քա­նի որ, ինչ­պես նշ­ված է ԱԺ-ի վե­րոն­շյալ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան մեջ, «Փաս­տաթղ­թի վա­վե­րաց­մամբ ՀՀ-ն կս­տանձ­նի պար­տա­վո­րու­թյուն` ձեռ­նար­կե­լու անհ­րա­ժեշտ օ­րեն­սդ­րա­կան և այլ մի­ջո­ցա­ռում­ներ…»:
Լան­զա­րո­տում 2007 թ. հոկ­տեմ­բե­րի 25-ին ստո­րագր­ված «Սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից և սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րից ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին» Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կոն­վե­ցիան (հա­կիրճ` Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա) իր ան­վա­նու­մով այն­քան ան­մեղ, անվ­տանգ, մինչև իսկ օգ­տա­կար և անհ­րա­ժեշտ է թվում, որ ան­տե­ղյակ մարդ­կանց Հա­յաս­տա­նում այս կոն­վեն­ցիա­յի ու դրա վա­վե­րաց­ման դեմ ընդ­դի­մա­ցող, պայ­քա­րող, կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցումն ան­թույ­լատ­րե­լի հա­մա­րող ան­ձինք նույ­նիսկ կա­րող են թվալ ե­րե­խա­նե­րի սե­ռա­կան շա­հա­գործ­ման և սե­ռա­կան բռ­նու­թյուն­նե­րի կողմ­նա­կից­ներ: Ի­հար­կե, դա բնավ այդ­պես չէ, որևէ նոր­մալ մարդ, ա­ռա­վել ևս` հա­յը, չի կա­րող կողմ լի­նել այդ ան­նե­րե­լի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րին: Բնա­կա­նա­բար, հարց կա­ռա­ջա­նա` բա այդ դեպ­քում ին­չու՞ են ո­մանք, այդ թվում նաև` մենք, դեմ հի­շյալ կոն­վեն­ցիա­յին ու դրա վա­վե­րաց­մա­նը: Բա­ցատ­րենք…
Կոն­վեն­ցիա­յի պաշ­տո­նա­կան խայ­տա­ռակ թարգ­մա­նու­թյան 6-րդ հոդ­վա­ծի («Ե­րե­խա­նե­րի ու­սու­ցու­մը») հա­մա­ձայն, «Յու­րա­քան­չյուր Կողմ պետք է ձեռ­նար­կի անհ­րա­ժեշտ օ­րեն­սդ­րա­կան կամ այլ մի­ջո­ցա­ռում­ներ ա­պա­հո­վե­լու հա­մար, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը տար­րա­կան և միջ­նա­կարգ կր­թու­թյուն ստա­նա­լու ժա­մա­նակ տե­ղե­կա­նան սե­ռա­կան շա­հա­գործ­ման և սե­ռա­կան բռ­նու­թյան հետ կապ­ված վտան­գի հետ, ինչ­պես նաև ի­րենց պաշտ­պա­նե­լու մի­ջոց­նե­րի մա­սին՝ հա­մա­ձայն ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րի: Նման տե­ղե­կատ­վու­թյու­նը, որ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում նաև ծնող­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լով, պետք է տրա­մադր­վի սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյան ա­ռա­վել ընդ­հա­նուր հա­մա­տեքս­տում և հար­կա­վոր է ա­ռան­ձին ու­շադ­րու­թյուն հատ­կաց­նել վտան­գա­վոր ի­րա­վի­ճակ­նե­րի վրա, մաս­նա­վո­րա­պես՝ կապ­ված տե­ղե­կատ­վա­կան և հա­ղոր­դակ­ցու­թյան նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի օգ­տա­գործ­ման հետ»:
Սա նշա­նա­կում է, որ կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից հե­տո Հա­յաս­տա­նը պար­տա­վոր­ված է լի­նե­լու ձեռ­նար­կել և ձեռ­նար­կե­լու է օ­րեն­սդ­րա­կան և այլ մի­ջո­ցա­ռում­ներ` ա­պա­հո­վե­լու հա­մար, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը տար­րա­կան և միջ­նա­կարգ կր­թու­թյուն ստա­նա­լու ժա­մա­նակ տե­ղե­կա­նան սե­ռա­կան շա­հա­գործ­ման և սե­ռա­կան բռ­նու­թյան հետ կապ­ված վտան­գի մա­սին, ինչ­պես նաև ի­րենց պաշտ­պա­նե­լու մի­ջոց­նե­րի մա­սին՝ հա­մա­ձայն ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րի: Ըն­դգ­ծում ենք` նաև տար­րա­կան կր­թու­թյուն ստա­նա­լու ժա­մա­նակ…
Հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում «Սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյուն» կամ, այս­պես կոչ­ված, «Մշա­կու­թա­յին մար­դա­բա­նու­թյուն» ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­մամբ (ա­ռար­կա­յի կամ մի­ջո­ցի ան­վա­նումն այս դեպ­քում կարևոր չէ) մեր ե­րե­խա­նե­րին, նրանց թվում նաև` 6-12 տա­րե­կան­նե­րին, մինչև 8-րդ դա­սա­րա­նում «Կեն­սա­բա­նու­թյուն. ՄԱՐԴ» ա­ռար­կա­յի դա­սա­վան­դու­մը, տե­ղե­կաց­նե­լու, բա­ցատ­րե­լու, սո­վո­րեց­նե­լու են (հնա­րա­վոր է նաև` պատ­կեր­նե­րով, տե­սա­նյու­թե­րով), թե ի­րեն­ցից ինչ են ներ­կա­յաց­նում սե­ռա­կան օր­գան­նե­րը, ինչ բան են սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյու­նը և սե­ռա­կան բռ­նու­թյու­նը, ինչ է կա­տար­վում դրա­նից հե­տո, ին­չու են ան­թույ­լատ­րե­լի սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մը և սե­ռա­կան բռ­նու­թյու­նը, դրանց հետ կապ­ված ինչ վտանգ­ներ կան, ինչ­պես պետք է պաշտ­պա­նեն ի­րենց՝ հա­մա­ձայն ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րի, այ­սինքն` պաշտ­պա­նու­թյան ինչ մի­ջոց­ներ կան: Ին­չի՞ է հան­գեց­նե­լու սա, ո՞րն է սրա հետ կապ­ված վտան­գը…
Խն­դիրն այն է, որ տար­րա­կան դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րին և մինչև 8-րդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րին վե­րոն­շյալ տե­ղե­կու­թյուն­նե­րը տա­լով, նրանց շր­ջա­նում արթ­նաց­վե­լու կամ ա­ռա­ջաց­վե­լու է վա­ղա­ժամ (ի­րենց տա­րի­քին չհա­մա­պա­տաս­խա­նող) և, բնա­կա­նա­բար, ա­նա­ռողջ հե­տաք­րք­րու­թյուն ի­րենց սե­ռա­կան օր­գան­նե­րի, սե­ռա­կա­նու­թյան, ինչ­պես նաև հե­տաք­րք­րու­թյուն ու ձգ­տում սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի նկատ­մամբ, ինչն ինք­նին գայ­թակ­ղիչ է: Այդ­պի­սով խթան­վե­լու են սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ (հիմ­նա­կա­նում կա­մա­վոր, ա­ռանց բռ­նու­թյան) իբրև բա­րի նպա­տակ­նե­րով հենց այդ տե­ղե­կու­թյուն­նե­րը ստա­ցած շատ դե­ռա­հաս­նե­րի, նե­րա­ռյալ` նույ­նա­սեռ ան­ձանց միջև, ին­չը Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան վա­վե­րաց­րած Եվ­րո­պա­յի խոր­հր­դի ան­դամ, ինչ­պես նաև ե­րե­խա­նե­րին սե­ռա­կան վա­ղա­ժամ և ան­թույ­լատ­րե­լի տե­ղե­կու­թյուն­ներ տվող արևմտյան բազ­մա­թիվ եր­կր­նե­րում ար­դեն իսկ զանգ­վա­ծա­յին դրսևո­րում ու­նի: Ինչ­պես Սա­տա­նա­յի, այն­պես էլ նրա երկ­րա­յին կա­մա­կա­տար­նե­րի, ծա­ռա­նե­րի ձե­ռա­գի­րը նույնն է` գայ­թակ­ղե­լու մի­ջո­ցով…
Տար­րա­կան դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րը, նրան­ցից ա­վե­լի բարձր տա­րի­քի ա­շա­կերտ­նե­րը վե­րոն­շյալ տե­ղե­կու­թյուն­նե­րը ստա­նա­լով, կորց­նե­լու են ի­րենց տա­րի­քին բնո­րոշ ան­մե­ղու­թյու­նը, ինչ­պես նաև սե­ռա­կա­նի առն­չու­թյամբ ա­մո­թի զգա­ցումն առն­վազն ի­րենց հա­սա­կա­կից­նե­րի և ի­րենց տա­րի­քին մոտ գտն­վող ան­ձանց շր­ջա­նում, իսկ ա­մոթն այն գլ­խա­վոր տար­բե­րա­կիչ հատ­կա­նիշ­նե­րից մեկն է, թերևս ա­մե­նագլ­խա­վո­րը, ո­րով մար­դը տար­բեր­վում է ա­նա­սու­նից, կեն­դա­նա­կան աշ­խար­հի բո­լոր մյուս ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից: Ա­հա թե ին­չին է ձգ­տում Սա­տա­նան` իր երկ­րա­յին կա­մա­կա­տար­նե­րի, վե­ցա­նոց­նե­րի բա­նա­կի հետ միա­սին:
Ե­րե­խա­նե­րին վա­ղա­ժամ սե­ռա­կան բնույ­թի տե­ղե­կու­թյուն­ներ տված բազ­մա­թիվ եր­կր­նե­րում դե­ռա­հաս­նե­րի միջև սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն այն­պի­սի զանգ­վա­ծա­յին բնույթ են ստա­ցել, որ ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ան­տո­նիու Գու­տե­րե­շը նոր կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի վտան­գա­վոր հե­տևանք­նե­րի առն­չու­թյամբ մոտ եր­կու շա­բաթ ա­ռաջ զգու­շաց­րեց «Կա նաև վտան­գը նրա, որ աղ­ջիկ­նե­րը թող­նեն դպ­րո­ցը, ին­չը կհան­գեց­նի դե­ռա­հաս­նե­րի շր­ջա­նում հղիու­թյան դեպ­քե­րի ա­ճի»: Ստաց­վում է, որ դպ­րոցն է նրանց ինչ-որ չա­փով զբա­ղեց­նում, իսկ ա­ռանց դպ­րո­ցի, նրանք ի­րենց ու­շադ­րու­թյու­նը, հե­տաք­րք­րու­թյու­նը տա­լու են, ժա­մա­նա­կը հատ­կաց­նե­լու են սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, ին­չը հան­գեց­նե­լու է դե­ռա­հաս­նե­րի շր­ջա­նում հղիու­թյան դեպ­քե­րի ա­ճի: Կա­րո՞ղ եք նման ի­րա­վի­ճակ պատ­կե­րաց­նել Հա­յաս­տա­նում հի­մա, երբ դե­ռա­հաս զա­վակ­ներ ու­նե­ցող­նե­րիդ ե­րե­խա­նե­րը նույն­պես դպ­րոց չեն գնում… Ի­հար­կե՛ ոչ: Իսկ գի­տե՞ք ին­չու… Ո­րով­հետև նրանց միտքն ու հո­գին բա­րի նպա­տակ­ներ պատր­վա­կե­լով, դեռ չեն հասց­րել զանգ­վա­ծա­բար պղ­տո­րել ու պղ­ծել:
Պա­տա­հա­կան չէ, որ «Կեն­սա­բա­նու­թյուն. ՄԱՐԴ» ա­ռար­կա­յի դա­սա­վան­դու­մը հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում սկս­վում է ոչ թե, ա­սենք, 5-րդ, 6-րդ, 7-րդ, այլ 8-րդ դա­սա­րա­նից: Դա ինչ-որ մե­կի կամ մի քա­նի­սի կող­մից հենց այն­պես, քմա­հա­ճա­բար չի ո­րոշ­վել, դրա հետևում գի­տա­կան լուրջ հիմք կա, փոր­ձա­ռու հո­գե­բան­ներ, ման­կա­վարժ­ներ, սո­ցիո­լոգ­ներ են աշ­խա­տել, հե­տա­զո­տել են և ո­րո­շել, որ հաշ­վի առ­նե­լով ե­րե­խա­նե­րի հո­գե­բա­նա­կան ու մտա­վոր զար­գաց­ման մա­կար­դա­կը, միայն այդ տա­րի­քից կա­րե­լի է նրանց փո­խան­ցել տվյալ ա­ռար­կա­յով նա­խա­տես­ված գի­տե­լիք­նե­րը, ո­րոնք, ի դեպ, շատ ան­մեղ մի բան են թվա­լու այն ա­մե­նի հան­դեպ, ին­չը հի­շյալ կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից հե­տո լց­նե­լու են մեր ե­րե­խա­նե­րի գլու­խը:
Ա­վե­լին. «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծով իշ­խա­նու­թյան ե­կած­նե­րից շա­տե­րը դեռ մտա­դիր են հաս­նել նաև ԱԺ-ում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը, ո­րը լայն ի­րա­վունք­ներ է ա­պա­հո­վում ԼԳԲՏ ան­ձանց, ընդ­հան­րա­պես, այ­լա­սեր­ված­նե­րի հա­մար: Ներ­կա­յիս իշ­խա­նա­վոր­նե­րի մի մա­սը մտա­դիր է նաև հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում «Մշա­կու­թա­յին մար­դա­բա­նու­թյուն» ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­մամբ գեն­դե­րա­յին հա­վա­սա­րու­թյուն քա­րո­զել, գեն­դե­րա­յին խտ­րա­կա­նու­թյու­նից զերծ սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյուն տալ, սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի, նրանց «ի­րա­վունք­նե­րի», մաս­նա­վո­րա­պես` այ­լա­սեր­ման քա­րո­զի «ի­րա­վուն­քի» հան­դեպ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն ձևա­վո­րել ա­շա­կերտ­նե­րի շր­ջա­նում, նրանց բա­ցատ­րել բազ­մա­զա­նու­թյան կարևո­րու­թյու­նը, նե­րա­ռյալ` հո­մո­սեք­սուա­լու­թյան, ըստ ի­րենց, կարևոր սե­ռա­կա­նու­թյուն լի­նե­լը, սե­ռա­կա­նու­թյան պատ­մու­թյուն և, ան­կախ ան­ձի սե­ռա­կան կողմ­նո­րո­շու­մից, նրա հան­դեպ խտ­րա­կա­նու­թյան բա­ցա­ռում ու­սու­ցա­նել…
Անդ­րա­դառ­նանք դար­ձյալ Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յին, մաս­նա­վո­րա­պես` կոն­վեն­ցիա­յի 18-րդ հոդ­վա­ծին («Սե­ռա­կան բռ­նու­թյուն»): Այն մեջ­բե­րում ենք ամ­բող­ջու­թյամբ.
«1. Յու­րա­քան­չյուր Կողմ պետք է ձեռ­նար­կի անհ­րա­ժեշտ օ­րեն­սդ­րա­կան կամ այլ մի­ջո­ցա­ռում­ներ՝ քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն սահ­մա­նե­լու հետևյալ մի­տում­նա­վոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար,
ա) սե­ռա­կան բնույ­թի գոր­ծո­ղու­թյուն­նե­րով զբաղ­վե­լը ե­րե­խա­յի հետ, ո­րը, հա­մա­ձայն ազ­գա­յին օ­րեն­սդ­րու­թյան հա­մա­պա­տաս­խան դրույթ­նե­րի, դեռևս չի հա­սել օ­րեն­քով սահ­ման­ված տա­րի­քի նման գոր­ծո­ղու­թյուն­նե­րով զբաղ­վե­լու հա­մար,
բ) ե­րե­խա­յի հետ սե­ռա­կան բնույ­թի գոր­ծո­ղու­թյուն­նե­րով զբաղ­վե­լը, երբ`
-կի­րառ­վում են հար­կադ­րանք, ուժ կամ սպառ­նա­լիք­ներ, կամ
-տեղ է գտ­նում ե­րե­խա­յի նկատ­մամբ ու­նե­ցած վս­տա­հու­թյան, իշ­խա­նու­թյան կամ ազ­դե­ցու­թյան չա­րա­շա­հում, այդ թվում և ըն­տա­նի­քի ներ­սում, կամ
-չա­րա­շահ­վում է ե­րե­խա­յի ա­ռանձ­նա­պես ան­պաշտ­պան վի­ճա­կը, մաս­նա­վո­րա­պես սահ­մա­նա­փակ մտա­վոր կամ ֆի­զի­կա­կան ու­նա­կու­թյուն­նե­րի կամ կախ­վա­ծու­թյան մեջ գտն­վե­լու հան­գա­մանք­նե­րում:
2. Վե­րը նշ­ված 1-ին կե­տի նպա­տակ­նե­րից ել­նե­լով յու­րա­քան­չյուր Կողմ պետք է սահ­մա­նի այն տա­րի­քը, մինչև ո­րը ար­գել­վում է ե­րե­խա­յի հետ սե­ռա­կան բնույ­թի գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տա­րել:
3. 1ա) կե­տի դրույթ­նե­րը չեն տա­րած­վում ան­չա­փա­հաս­նե­րի միջև փո­խա­դարձ հա­մա­ձայ­նու­թյամբ կա­տար­վող սե­ռա­կան բնույ­թի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վրա»:
Ստաց­վում է, որ ըստ կոն­վեն­ցիա­յի 18-րդ հոդ­վա­ծի, քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն սահ­մա­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա, երբ ան­չա­փա­հաս ան­ձը, ա­սենք, 17 տա­րե­կան, սե­ռա­կան բնույ­թի գոր­ծո­ղու­թյուն­նե­րով է զբաղ­վել ե­րե­խա­յի հետ, ո­րը, հա­մա­ձայն ազ­գա­յին օ­րեն­սդ­րու­թյան հա­մա­պա­տաս­խան դրույթ­նե­րի, դեռևս չի հա­սել օ­րեն­քով սահ­ման­ված տա­րի­քի` նման գոր­ծո­ղու­թյուն­նե­րով զբաղ­վե­լու հա­մար (կա­րող է լի­նել նույ­նիսկ, ա­սենք, 6 տա­րե­կան), միայն թե քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն չսահ­մա­նե­լու հա­մար նա­խա­պայ­ման է ան­չա­փա­հաս­նե­րի միջև սե­ռա­կան բնույ­թի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի` փո­խա­դարձ հա­մա­ձայ­նու­թյամբ կա­տար­ված լի­նե­լու հան­գա­ման­քը: Ա­հա սա է Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի հե­ղի­նակ­նե­րի ու նրանց հետևում կանգ­նած­նե­րի բա­րո­յա­կա­նու­թյու­նը:
Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան կոչ­ված լի­նե­լով ա­պա­հո­վե­լու սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից և սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րից ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյուն, մյուս կող­մից տե­ղիք է տա­լիս դե­ռա­հաս­նե­րի շր­ջա­նում վա­ղա­ժամ սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, և, որ­քան էլ տա­րօ­րի­նակ թվա, թերևս նաև խթա­նում ե­րե­խա­նե­րի սե­ռա­կան շա­հա­գոր­ծում և նրանց հան­դեպ սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­ներ:
Հարց է ա­ռա­ջա­նում` Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան ընդ­հան­րա­պես մեզ անհ­րա­ժե՞շտ է, ե­թե մի պահ հա­մա­րենք, թե կոն­վեն­ցիա­յի վտան­գա­վոր, ոչ հե­ռա­վոր ա­պա­գա­յում մեր մա­նուկ­նե­րի և դե­ռա­հաս­նե­րի հո­գե­բա­նու­թյու­նը խե­ղող, մեր հա­սա­րա­կու­թյան մեջ լուրջ խն­դիր­նե­րի հան­գեց­նող դրույթ­նե­րը գո­յու­թյուն չու­նեն: Ո՛չ: Ո­րով­հետև ա­ռանց այդ կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման, ըն­դուն­ման էլ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը ե­րե­խա­յի սե­ռա­կան շա­հա­գործ­ման կամ սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման, զո­հե­րի պաշտ­պա­նու­թյան, պատ­շաճ քն­նու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու, հա­մա­պա­տաս­խան տա­րի­քի ա­շա­կերտ­նե­րի ի­րա­զեկ­ման և մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նպա­տա­կով ար­դեն իսկ ու­նի անհ­րա­ժեշտ օ­րեն­սդ­րու­թյու­նը (ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյուն, ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի և ՀՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րենս­գր­քի հա­մա­պա­տաս­խան հոդ­ված­ներ, ՄԱԿ-ի «Ե­րե­խա­յի ի­րա­վունք­նե­րի մա­սին» կոն­վեն­ցիա, ո­րը ՀՀ-ում ու­ժի մեջ է դեռ 1993 թ. հու­լի­սի 22-ից, «Ե­րե­խա­յի ի­րա­վունք­նե­րի մա­սին» ՀՀ օ­րենք և այլն): Ա­վե­լին, ե­թե կա­րի­քը լի­նի, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, ա­ռանց Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման, հի­մա և ա­ռա­ջի­կա­յում նույն­պես, կա­րող է ձեռ­նար­կել հա­վե­լյալ օ­րեն­սդ­րա­կան և այլ մի­ջո­ցա­ռում­ներ վե­րը նշ­ված ուղ­ղու­թյուն­նե­րով:
Ա­վե­լին. կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը ՀՀ-ում բա­ցա­կա­յում է նաև այն ա­ռու­մով, որ Հա­յաս­տա­նում, ի հա­մե­մատ Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան վա­վե­րաց­րած Եվ­րո­պա­յի խոր­հր­դի ան­դամ շա­տու­շատ պե­տու­թյուն­նե­րի, ե­րե­խա­նե­րի սե­ռա­կան շա­հա­գործ­ման և սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի դեպ­քերն ուղ­ղա­կի չն­չին են: Չն­չին են, ո­րով­հետև Հա­յաս­տա­նը դեռ չի վա­վե­րաց­րել, կի­րա­ռել Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան: Ով­քեր կա­ռար­կեն վե­րոն­շյալ հետևու­թյա­նը, թող նախ և ա­ռաջ պա­տաս­խա­նեն հետևյալ հար­ցին` Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան վա­վե­րաց­րած Եվ­րո­պա­յի խոր­հր­դի ան­դամ շա­տու­շատ պե­տու­թյուն­նե­րում սե­ռա­կան շա­հա­գործ­ման և սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի դեպ­քերն ին­չո՞ւ են ան­հա­մե­մատ ա­վե­լի շատ, քան նշ­ված կոն­վեն­ցիան չվա­վե­րաց­րած ՀՀ-ում, ե­թե Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան իս­կա­պես ծա­ռա­յում է սե­ռա­կան շա­հա­գործ­ման և սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի կանխ­ման նպա­տա­կին, և ոչ թե հա­կա­ռա­կը:
Հա­յաս­տա­նում Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման, կի­րառ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան բա­ցա­կա­յու­թյան պա­րա­գա­յում, ին­չը վե­րը եր­կու փաս­տար­կով հիմ­նա­վո­րե­ցինք, ո՞րն է ՀՀ-ում Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը գրե­թե ա­մեն կերպ ձգ­տող, այդ հար­ցում շա­հագր­գիռ ան­ձանց և ու­ժե­րի ի­րա­կան նպա­տա­կը, ե­թե ոչ հենց մեր մա­նուկ­նե­րի և դե­ռա­հաս­նե­րի հո­գե­բա­նու­թյու­նը խե­ղե­լը, միտ­քը պղ­տո­րե­լը, նրանց ի­րենց տա­րի­քին բնո­րոշ ան­մե­ղու­թյու­նից զր­կե­լը, խո­շոր հաշ­վով և հե­ռան­կա­րում` մեր հա­սա­րա­կու­թյան այ­լա­սե­րու­մը, քա­նի որ այ­սօր­վա մա­նուկ­նե­րը և դե­ռա­հաս­նե­րը վաղ­վա չա­փա­հաս քա­ղա­քա­ցի­ներն են:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 9780

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ