Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գի­տակց­ված ապ­րե­լու ժա­մա­նա­կաշր­ջան ենք մտել»

«Գի­տակց­ված ապ­րե­լու ժա­մա­նա­կաշր­ջան ենք մտել»
08.05.2020 | 00:38

«Ի­րա­տե­սի» հյու­րը գրող, պատ­մա­բա­նա­սեր, կի­նո­գետ ԱՐԾՎԻ ԲԱԽ­ՉԻ­ՆՅԱՆՆ է:

-Արծ­վի, կո­րո­նա­վի­րու­սի պար­տադ­րած ինք­նա­մե­կու­սա­ցու­մը հա­մար­վում է բա­րեն­պաստ շր­ջան գրե­լու և կար­դա­լու հա­մար: Հա­մա­մի՞տ եք:
-Դեռևս չեմ լսել, որ մեկն այս շր­ջա­նում գրել է նախ­կի­նում իր ծրագ­րած գրե­լիք­նե­րը կամ կար­դա­ցել չկար­դա­ցած գր­քե­րը։ Ես միշտ հակ­ված եմ մտա­ծե­լու, որ ժա­մա­նա­կի սղու­թյու­նը պատ­ճա­ռա­բա­նե­լը, ինչ-որ բան չա­նե­լու հա­մար, սոսկ թույլ պատր­վակ է։ Ինք­նա­մե­կու­սա­ցումն իմ գրե­լու կամ կար­դա­լու վրա հա­տուկ չի ազ­դել, ես շա­րու­նա­կում եմ գրել այն, ին­չը մտ­քիս ե­ղել է գրել, կար­դալ այն, ինչն ինձ հե­տաքր­քիր է, դի­տել կամ վե­րա­դի­տել այն ֆիլ­մե­րը, ո­րոնք ցան­կա­նում եմ դի­տել (ցան­կը կա­րե­լի է շա­րու­նա­կել)։ Հաս­տատ միայն գի­տեմ, որ բա­րեն­պաստ չէ ամ­բողջ օ­րը բո­լո­րով փակ տա­րած­քում հայ­տն­վե­լը։ Բայց ա­մեն բա­նի վեր­ջը մի նո­րի սկիզբ է։ Օգ­տա­գոր­ծենք տվյալ պա­հի ըն­ձե­ռած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը և ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը՝ չսևեռ­վե­լով բա­ցա­սա­կան կող­մե­րի վրա։ Ի վեր­ջո, բա­րեն­պաստ պայ­ման­նե­րը հա­սու­նա­նում են մար­դու ներ­սում, ո­րից հե­տո ար­տա­քին պայ­ման­ներն ար­դեն շատ փոքր դեր են խա­ղում։ Գրե­լու ցան­կու­թյուն և ա­սե­լիք ու­նե­ցո­ղը եր­բեք էլ պատ­ճառ չի բե­րի ժա­մա­նա­կի սղու­թյու­նը կամ ան­բա­րեն­պաստ ի­րա­վի­ճա­կը։ Ինչ­պես աղ­բյու­րը, ո­րի ա­կուն­քը քա­րով փա­կես էլ, հոր­դե­լու մի այլ ճա­նա­պարհ կգտ­նի։
-Վեպ գրե­լը մեծ ջանք, համ­բե­րա­տա­րու­թյուն, հետևո­ղա­կա­նու­թյուն է են­թադ­րում: Եր­կու վեպ եք գրել՝ «Այ­լաս­տան­ցի Մու­չիկ հա­յաս­տան­ցին» և «Հնա­զը Ճահ­ճա­վան քտա­յից»: Ծա­վա­լուն երկ ըն­թեր­ցե­լը մե­րօ­րյա ռիթ­մին ան­հա­րիր զբաղ­մունք է: Սա հաս­տատ­վու՞մ, թե՞ հերք­վում է Ձեր վե­պե­րի օ­րի­նա­կով:
-Իսկ ար­դյո՞ք մեզ պար­տադր­ված այդ ռիթմն ի­րոք անհ­րա­ժեշտ է մեզ։ Գու­ցե այն շե­ղու՞մ է մեզ ի­րա­կան ներ­դաշ­նա­կու­թյան հաս­նե­լու ճա­նա­պար­հից։ Ի վեր­ջո, հի­մա հար­ցեր տա­լու ժա­մա­նակն է։ Ո՞վ ենք մենք, ին­չու՞ ենք ե­կել և ու՞ր ենք գնում։ Ո՛ր կողմ ուղ­ղել հա­յացքդ, ո­րո՛նք են կյան­քիդ ար­ժեք­նե­րը։ Վազ­քից ու թո­հու­բո­հից դուրս գա­լով՝ գի­տակ­ցում ես, որ մարդ­կու­թյու­նը սխալ ուղ­ղու­թյամբ է շարժ­վում՝ ա­վե­րե­լով բնու­թյու­նը, կարևո­րե­լով կյան­քի ար­տա­քին կող­մե­րը, դե­կո­րա­ցիա­նե­րը, պաշ­տե­լով նյութն ու փո­ղը, շարժ­վե­լով եր­կա­կի ստան­դարտ­նե­րով, գոր­ծիք դարձ­նե­լով սու­տը, մեջ­տե­ղից աս­տի­ճա­նա­բար դուրս մղե­լով բո­վան­դա­կու­թյու­նը, ստեղ­ծե­լով ար­հես­տա­կան սնունդ, հա­մալ­սա­րան հրա­վի­րե­լով պոռ­նոաստ­ղին ու նրան 5000 դո­լար վճա­րե­լով մեկ դա­սա­խո­սու­թյան հա­մար, իսկ գիտ­նա­կա­նին՝ ար­հա­մար­հե­լով, ստեղ­ծե­լով տեխ­նի­կա ու գրան­ցե­լով գի­տա­կան մեծ հա­ջո­ղու­թյուն­ներ, ո­րոնք, սա­կայն, ոչ մի քայլ չեն մո­տեց­նում մեզ եր­ջան­կու­թյա­նը, այլ ա­վե­լաց­նում կամ պար­զա­պես ձևա­փո­խում են բռ­նու­թյունն ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյունն ի­րար հան­դեպ։ Սա­կայն երբ այժմ կանգ­նել ենք այս­պի­սի ճամ­փա­բա­ժա­նի առջև, պի­տի բո­լորս հաս­կա­նանք, որ ի­րա­կան ար­ժեք­նե­րը գրե­թե չեն փոխ­վում։ Կան տիե­զե­րա­կան օ­րենք­ներ, որ գոր­ծում են թե՛ միկ­րո, թե՛ մակ­րո աշ­խար­հում, ու դրանք ան­տե­սե­լը հասց­րել է մեզ հենց այս փա­կու­ղուն։ Ինչ վե­րա­բե­րում է ծա­վա­լուն երկ ըն­թեր­ցե­լուն, ա­պա լավ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը միշտ էլ կըն­թերց­վի՝ ան­կախ ծա­վա­լից։ Մա­րիամ Պետ­րո­սյա­նի՝ մե­րօ­րյա ռիթ­մի պայ­ման­նե­րում գր­ված գրե­թե հա­զար է­ջից բաղ­կա­ցած գիրքն այ­սօր կար­դում են տա­սից ա­վե­լի լե­զու­նե­րով, ես ինքս էլ ցան­կու­թյուն ու­նեմ վե­րըն­թեր­ցե­լու այն՝ ստու­գե­լու ինքս ինձ ու ա­վե­լի խո­րա­մուխ լի­նե­լու նրա մեջ։ Նույնն էլ կա­սեմ վե­պե­րի մա­սին. ով ցան­կա­ցել է կար­դալ, կար­դա­ցել է՝ ան­կախ ա­մեն ին­չից։ Ի դեպ, վեր­ջերս ի­մա­ցա, որ ան­գամ հա­յա­գի­տու­թյուն ու­սա­նող մի ի­տա­լու­հի թեզ է գրել «Մու­չի­կի» թե­մա­յով՝ կենտ­րո­նա­նա­լով թարգ­մա­նա­կան նր­բու­թյուն­նե­րի վրա և քն­նե­լով ինք­նու­թյան խն­դի­րը տեքս­տի մի­ջո­ցով...
-Ձեր վե­պե­րի հե­րոս­նե­րը՝ Մու­չի­կը և Հնա­զը, կյան­քի ար­տա­ռոց տա­րու­բե­րում­նե­րին տր­ված մար­դիկ են, ա­մեն մե­կը յու­րո­վի շեղ­ված է ըն­դուն­ված օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րից: Այ­սօր, երբ բո­լորս ենք ար­տա­ռոց տա­րու­բե­րում­նե­րի մեջ, նոր հե­րոս­ներ չե՞ք նշ­մա­րում ա­պա­գա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար:
-Այս ըն­թաց­քում եր­կու ոչ ծա­վա­լուն գործ գրե­ցի, մե­կի վրա էլ կես տա­րի է աշ­խա­տում եմ, դրանց հե­րոս­ներն ու թե­մա­նե­րը ան­ցյա­լից են մեջս մնա­ցել ու կար­ծես գե­ղար­վես­տա­կան մարմ­նա­վո­րում են «խնդ­րում»։ Դեռևս չեմ տես­նում ձեր նշած մեր ժա­մա­նակ­նե­րի այդ նոր հե­րոս­նե­րին, բայց վս­տահ եմ, որ նշ­մար­վե­լու են։ Գի­տակց­ված ապ­րե­լու ժա­մա­նա­կաշր­ջան ենք մտել։ Այլևս չենք կա­րող պար­զա­պես տր­վել ըն­թաց­քին։ Իմ շր­ջա­պա­տում ա­վե­լա­ցել են ան­ձինք, ո­րոնք հար­ցեր են տա­լիս և պա­տաս­խան­ներ փնտ­րում։ Տես­նում եմ անձ­նա­զոհ ան­հատ­ներ, ո­րոնք չու­նեն ի­րենց սե­փա­կան շա­հի գա­ղա­փա­րը, ո­րոնք կարևո­րում են երկ­րագն­դի վրա ապ­րող ընդ­հա­նուր ամ­բող­ջա­կան մարդ­կու­թյունն ու ըն­կա­լում են այն որ­պես մեկ ամ­բող­ջու­թյուն, մեկ օր­գա­նիզմ և հաս­կա­նում ու պայ­քա­րում են ընդ­հա­նու­րի, բո­լո­րիս շա­հի հա­մար։ Ի­րա­կան հե­րոս­ներն ու ա­ռաջ­նորդ­նե­րը նրանք են, ո­րոնք գի­տակ­ցու­թյան նոր, ա­վե­լի բարձր մա­կար­դակ են ա­պա­հո­վում։ Ո­րոնք շր­ջում են հա­յաց­քը ստան­դարտ, ըն­դուն­ված ճահ­ճա­ցած գա­ղա­փար­նե­րից և փնտ­րում ի­րենց նոր լու­ծում­նե­րը։ Հի­մա ի­րար հետ խո­սե­լու, ի­րար լսե­լու, ընդ­հա­նուր ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու ժա­մա­նակն է։ Եվ՝ հա­նուն բո­լո­րիս հե­տա­գա գո­յու­թյան։
-Հա­մա­վա­րա­կը, բնա­կա­նա­բար, չի շր­ջան­ցել կի­նոն, մի­ջազ­գա­յին խո­շոր կի­նոի­րա­դար­ձու­թյուն­նե­րը: Ի՞նչ պար­տադ­րանք­ներ և մար­տահ­րա­վեր­ներ են այ­սօր դր­ված կի­նո­յի ա­ռաջ:
-Ար­վեստն ընդ­հան­րա­պես և կի­նոն մաս­նա­վո­րա­պես կրում են բո­լոր ժա­մա­նակ­նե­րի մարդ­կու­թյան ձեռք­բե­րում­նե­րը, գի­տակ­ցու­թյան տար­բեր մա­կար­դակ­նե­րի տար­րե­րը, սո­վո­րեց­նում և ա­ռաջ­նոր­դում։ Մի­գու­ցե հաս­կա­նան, որ հե­րիք է փող մս­խել դա­տարկ, ժա­ման­ցա­յին, մեծ բյու­ջեով ան­բո­վան­դակ գոր­ծե­րի վրա։ Մարդ­կու­թյունն այլևս ժա­մա­նակ չու­նի կորց­նե­լու։ Հիա­նա­լի ժա­մա­նակ է՝ ազ­դե­լու զանգ­ված­նե­րի ու­ղեղ­նե­րի վրա, հաց ու զվար­ճան­քից բա­ցի մղե­լու մտա­ծե­լու, տրա­մա­բա­նե­լու, բա­ցե­լու միտքն ու հո­գին։ Օր օ­րի ա­վե­լի եմ հա­մոզ­վում ու չեմ վա­խե­նում հնաոճ երևա­լուց. իս­կա­կան ար­վես­տը պի­տի սո­վո­րեց­նի պա­տաս­խա­նա­տու մո­տե­ցում սե­փա­կան ու այ­լոց կյան­քի, մարմ­նի, հո­գու ու ժա­մա­նա­կի, շր­ջա­կա մի­ջա­վայ­րի, առ­հա­սա­րակ՝ ա­մեն ին­չի հան­դեպ։ Այ­լա­պես ա­նի­մաստ է։ Ինչ խոսք, հիա­նա­լի կլի­նի, ե­թե մե­րօ­րյա կի­նո­բե­մադ­րի­չը կա­րո­ղա­նա կի­նե­մա­տոգ­րա­ֆիկ «զվար­ճան­քի» մի­ջո­ցով մարդ­կու­թյա­նը հղել կարևոր, հրա­տապ ու­ղերձ­ներ։ Այդ ա­ռու­մով հա­ճե­լի ա­նակն­կալ ե­ղավ Կլիմ Շի­պեն­կո­յի՝ ան­ցյալ տա­րի նկա­րա­հան­ված «Խո­լո­պը» կի­նոն­կա­րը, որ­տեղ ան­հա­վա­նա­կան, մտա­ցա­ծին դի­պա­շա­րի մի­ջո­ցով ար­ծարծ­վել են մար­դու ճիշտ դաս­տիա­րա­կու­թյան, հա­սա­րա­կու­թյան մեջ մար­դու պահ­ված­քի կարևոր հար­ցեր։ Կի­նո­յի մա­սին խո­սե­լիս չեմ կա­րող ափ­սո­սան­քով չն­շել, որ այս պար­տադ­րյալ ինք­նա­մե­կու­սաց­ման պատ­ճա­ռով ա­նո­րոշ ժա­մա­նա­կով դա­դա­րեց­վե­ցին մի խա­ղար­կա­յին կի­նոն­կա­րի նկա­րա­հա­նում­նե­րը, ո­րին ես նույն­պես մաս­նակ­ցում էի՝ ա­մեն կերպ աշ­խա­տե­լով օգ­տա­կար լի­նել բե­մադ­րիչ ըն­կե­րոջս՝ հա­յազ­գի ա­մե­րի­կյան կի­նո­ռե­ժի­սոր և դե­րա­սան Մայքլ Գյուր­ջյա­նին, ո­րի հետ վա­ղուց էինք ե­րա­զում Հա­յաս­տա­նում նկա­րա­հան­վող ֆիլ­մի մա­սին, և ո­րի մեկ­նար­կը տր­ված էր։ Լիա­հույս եմ, որ ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյու­նից հե­տո կվերս­կս­վեն այս մի­ջազ­գա­յին նա­խագ­ծի աշ­խա­տանք­նե­րը։
-Դուք մշ­տա­պես գտն­վում եք բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րի կի­զա­կե­տում, ար­ձա­գան­քում եք մի­ջա­վայ­րի հա­մար վտանգ ներ­կա­յաց­նող երևույթ­նե­րին: Ար­դյոք հա­մա­վա­րա­կի դեմ ձեռ­նարկ­ված քայ­լե­րը, ի վեր­ջո, կվե­րա­ճե՞ն ա­ռա­վել լայ­նա­մասշ­տաբ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի՝ ուղղ­ված երկ­րա­գուն­դը հե­տա­գա ա­ղետ­նե­րից ա­պա­հո­վագ­րե­լու նպա­տա­կին:
-Կյան­քը դա­սապ­րո­ցես է, մարդ­կու­թյու­նը հիմ­նա­կան դպ­րոցն ա­վար­տում է, հի­մա պի­տի քն­նու­թյուն հանձ­նենք, և հու­սամ՝ կտե­ղա­փոխ­վենք հա­ջորդ մա­կար­դակ։ Տես­նում ենք նա­խորդ մտա­ծե­լա­կեր­պի սխալ­ներն ու դրա հետևանք­նե­րը, կա­րող ենք ճիշտ եզ­րա­հան­գում­ներ ա­նել։ Մեր ժա­մա­նակ­նե­րում ա­մե­նա­կարևո­րը մեզ մեկ օր­գա­նիզմ զգա­լու և այդ­պես գոր­ծե­լու գա­ղա­փարն է։ Մի օր­գա­նիզմ է ցան­կա­ցած ըն­տա­նիք, որ­քան էլ տար­բեր զբաղ­մունք­ներ ու­նե­նան ան­դամ­նե­րը, մի օր­գա­նիզմ է ցան­կա­ցած եր­կիր՝ իր բնակ­չու­թյամբ հան­դերձ, և մի ամ­բող­ջա­կան օր­գա­նիզմ է մարդ­կու­թյու­նը՝ մո­լո­րա­կի։ Ինչ ա­նենք շր­ջա­կա մի­ջա­վայ­րում, մեր իսկ գլ­խին է ջարդ­վե­լու, ով ինչ ա­նի, ի­րեն կա­նի։ Շատ էլ որ մեր ա­րյան մեջ մի մեխ սար­քե­լու չափ եր­կաթ կա, իսկ լյար­դում՝ ոս­կի, փո­րենք-տես­նե՞նք... Իսկ մարդն աղ­բա­նոց է դարձ­նում իր մար­մի­նը՝ ա­մեն տե­սա­կի ա­նըն­դու­նե­լի անբ­նա­կան սնունդ լց­նե­լով ստա­մոք­սը, ինչ բա­ցա­սա­կան միտք ու զգաց­մունք ա­սես, որ չի լց­նում գլուխն ու հո­գին, ստա­նում է ագ­րե­սիա, բռ­նու­թյուն, պա­տե­րազմ­ներ, որ­պես հետևանք՝ ստա­նում է մարմ­նա­կան և հո­գե­կան հի­վան­դու­թյուն­ներ։ Նույ­նը ա­նում է տա­նը, շր­ջա­պա­տի, բնու­թյան հետ։ Ար­դեն մեր վեր­նո­լոր­տում՝ մո­լո­րա­կի շուր­ջը, քա­նի հա­զա­րա­վոր տոն­նա աղբ է պտտ­վում։ Խո­զերն ա­մենևին էլ կեղ­տոտ չեն, չգի­տեմ ում հետ հա­մե­մա­տեմ... Մի ֆիլմ-ա­հա­զանգ եմ տե­սել մե­ղու­նե­րի աս­տի­ճա­նա­կան վե­րաց­ման մա­սին, ո­րը ե­թե չկանխ­վի, մարդ­կու­թյու­նը մոտ ա­պա­գա­յում լիո­վին զրկ­վե­լու է պտուղ-բան­ջա­րե­ղե­նից։ Ուղ­ղա­կի հրե­շա­վոր մի փաստ, ո­րը պի­տի սթա­փեց­նի իբրև թե գի­տա­կից, բա­նա­կան մար­դուն։ Այս դա­դա­րը կն­պաս­տի՞ դրան. տես­նենք։ Մի­գու­ցե մի կարճ ժա­մա­նա­կա­հատ­ված մարդ ա­րա­րա­ծը շա­րու­նա­կի հի­շել, որ մեր երկ­րագն­դի հետ չպետք է վար­վել, ինչ­պես աղ­բա­նո­ցի հետ։ Բայց քա­նի որ, ինչ­պես Էյ­նշ­տեյնն է նկա­տել, ի տար­բե­րու­թյուն տիե­զեր­քի ան­սահ­մա­նու­թյան, ինքն ա­վե­լի հա­մոզ­ված է մար­դու հի­մա­րու­թյան ան­սահ­մա­նու­թյան մեջ, շատ էլ հույս չկա, թե մար­դը նո­րից չի տր­վի երկ­րա­գուն­դը «կթե­լու» և աղ­տո­տե­լու իր նախ­կին մո­լուց­քին։
-Դուք հա­ճախ ճամ­փոր­դող մարդ եք, ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում ճամ­փոր­դե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից զրկ­ված մարդ­կու­թյան վի­ճա­կը մո­տա­կա տա­րի­նե­րին:
-Հատ­կա­պես ցա­վա­լի է, որ թի­րա­խի տակ հայ­տն­վե­ցին եր­կու իմ ա­մե­նա­սի­րե­լի եր­կր­նե­րը՝ Ի­տա­լիան, որ­տեղ տասն­հինգ տա­րի է, ինչ մեկ­նում էի ա­մա­ռա­յին գոր­ծուղ­ման, և Ի­րա­նը, ո­րը տես­նե­լու և ճա­նա­չե­լու մի անս­պառ աշ­խարհ է, ո­րի մշա­կույ­թով և ժո­ղովր­դով հիա­ցած եմ։ Ափ­սոս, ի­հար­կե, ճամ­փոր­դելն ի­րար ճա­նա­չե­լու, ի­րա­րից սո­վո­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն է, որ ձեռ­քից բաց է կթողն­վի ո­րոշ ժա­մա­նա­կա­հատ­ված... բայց մյուս կող­մից մտա­ծում եմ նաև՝ շա­տե­րը բազ­մա­թիվ եր­կր­ներ են գնում, իսկ մեր քթի տակ ե­ղած գե­ղե­ցիկ վայ­րե­րից գա­ղա­փար չու­նեն։ ՈՒ­զում ենք օ­տար­նե­րի հետ շփ­վել, մինչ­դեռ հա­ճախ նույն լեզ­վով խո­սե­լիս ի­րար չենք հաս­կա­նում։ Ի վեր­ջո, ու­րիշ­նե­րին ճա­նա­չե­լուց ա­ռաջ պետք է ինք­ներս մեզ, մեր հայ­րե­նի­քը, մեր պատ­մու­թյու­նը ծայ­րե­ծայր ի­մա­նանք, ին­չի հնա­րա­վո­րու­թյու­նը նույն­պես կա­րող է տալ այս դժ­վա­րին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը։ Միշտ տար­բե­րակ կա սո­վո­րե­լու, զար­գա­նա­լու, ստեղ­ծա­գոր­ծե­լու։ Եվ­րո­պա­յում ար­դեն խո­սում են ի­րա­վի­ճա­կի կա­յու­նա­ցու­մից հե­տո նե­րերկ­րյա տու­րիզ­մը զար­գաց­նե­լու մա­սին. հրա­շա­լի կլի­նի, որ մենք ևս այս փու­լում շարժ­վենք այդ ու­ղիով, ա­վե­լի լավ ճա­նա­չենք մեր եր­կի­րը, ե­թե, ի­հար­կե, տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կը չվատ­թա­րա­նա։ Բո­լորս հու­սով ենք, որ սա երկ­րագն­դի ու մարդ­կու­թյան հա­մար մի դա­դար էր, մի «ռես­տարտ» (ափ­սոս, ի­հար­կե, որ մարդ­կա­յին զո­հե­րի գնով), և որ դրա­նից դուրս գա­լով՝ մեր տուն-մո­լո­րա­կը կտես­նենք ա­վե­լի մաքր­ված, իսկ մարդ­կանց՝ մի­մյանց ու աշ­խար­հի հան­դեպ ա­վե­լի բա­րե­հաճ դար­ձած։
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 10667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ