«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռոբերտ Քոչարյան. Մարդկանց պադստավկա անող մա՞րդն եմ, թե՞ այն մարդն եմ, որը եթե խոսք է տալիս, խոսքի տերն է լինում

Ռոբերտ Քոչարյան. Մարդկանց պադստավկա անող մա՞րդն եմ, թե՞ այն մարդն եմ, որը եթե խոսք է տալիս, խոսքի տերն է լինում
08.05.2020 | 22:30

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նիստի ընթացքում իր հասցեին հնչեցված մի քանի մեղադրանքների: Նա նշեց, որ իրեն փորձեցին մեղադրել, որ նույնիսկ կալանավորված վիճակում սենյակից դուրս է հանել քրեակատարողական հիմնարկի աշխատողներին: Նա նշեց, որ սա այն նույն դեպքն է, երբ մարդն ընդհանրապես չհասկանալով ինչի մասին է խոսքը՝ իրեն իրավունք է վերապահում նման կարգի մեղադրանք ուղղել իր հասցեին:


«Այո, այդպիսի դեպք եղել է: Ես բժիշկների հետ նստած քննարկում էի վիրահատությունն ինչպես պետք է արվի, և քրեակատարողական վարչությունից մի բարձրաստիճան սպա նստել ասում է՝ ես էլ պետք է մասնակցեմ: Հարցնում եմ՝ Դուք բժի՞շկ եք, ասում է՝ ոչ: Ասում եմ՝ որպես ո՞վ եք մանսակցում այն հանդիպմանը, թե ինչպես ինձ պետք է վիրահատեն: Ասում է՝ չէ, ես պետք է մասնակցեմ: Ասել եմ՝ խնդրում եմ զանգեք Մարդու իրավունքների պաշտպանին, ասել է՝ չեմ զանգում, ասում եմ՝ ես հեռախոս չունեմ ինձ զրկել են կապի հնարավորությունից: Վերջը, այլ ելք չկար, ասացի ես հրաժարվում եմ այս բուժումից, ինձ հետ տարեք քրեակատարողական հիմնարկ, որովհետև Դուք իրավունք չունեք ներկա գտնվելու նման խոսակցության»,- պատմեց Քոչարյանը: Դրանից հետո, ըստ Քոչարյանի՝ աշխատակիցը դուրս է եկել, զանգել է իր պետին, հետո մեկը մյուսի է զանգել, չգիտի՝ մինչև ուր, նոր ասել է՝ չի մասնակցի: «Դրանից հետո որևէ հանդիպմանը բժիշկի հետ, ես ստիպել եմ պնդել եմ, որ ոչ ոք ներկա չլինի: Իմ իրավունքներն են ոտնահարվում շատ կոպիտ, գռեհիկ ձևով, և ես հասել եմ նրան, որ իմ իրավունքները պաշտպանեմ, թեպետ դա պետք է աներ դատախազությունը»,- ասաց նա:


Հաջորդը, նրա խոսքով, փորձել են վարկաբեկել երաշխավորներին կապելով ինչ-որ անձանց հետ: «Ինչ-որ մարդու անուն են տալիս, որին ուղղակի չգիտեմ, թե ով է: Պատկերացրեք, նստած իմ երաշխավորների մասին զրույց է գնում, մեկի մասին են խոսում, որ չգիտեմ, թե ով է: Փորձեցի հոդվածը նայել, ինչ-որ Ղրիմում տպված դեղին մամուլից հոդված են բերել, ներկայացնում են որպես փաստ և փորձում են վարկաբեկել մի մարդու, որը 10 տարի եղել է Ղարաբաղի վարչապետ: Այդ աստիճանի ցինիզմի հասնել չի կարելի ուղղակի: Փորձում են ինչ-որ բան հաասկացնել ինձ ու դրա համար փորձում են վարկաբեկել այն մարդկանց, ովքեր մեծ ավանդ ունեն ՀՀ կառուցման գործում, դա ուղղակի իմ պատկերացումների մեջ չի տեղավորվում»,- ասաց երկրորդ նախագահը:


Հաջորդը նա նշեց, թե խոսում են, որ երաշխավորները կարող են ազդել, սակայն նա վստահեցրեց, որ չեն կարող ազդել. «Փաստաբան Ալումյանը արդեն նշեց, որ երաշխավորության ինստիտուտը դրա համար չէ, որ ինչ-որ մեկը փետը ձեռքին պետք է թույլ տա, կամ թույլ չտա»,- ասաց նա: Անդրադառնալով մեղադրանքներին, թե ինքը կարող է խոչընդոտել քննությանը, կամ գնալ երկրից՝ նա արձագանքեց. «Այստեղ բացի հեղինակությունից, որ ունեն երաշխավորները, կավելացնեի, որ ես Հայաստանի և Ղարաբաղի նախագահն եմ եղել և ամենից մեծ զսպող հանգամանքը հենց այդ հանգամանքն է. ինձ՝ Արցախի հերոսի և երկու հայկական հանրապետության նախագահին, երաշխավորում են մարդիկ և հանկարծ ես մի քայլ կանեմ, որը իմ հեղինակությունը զրոյի կդարձնի»:
Նրա խոսքով՝ ցավալի է, որ դատախազները չեն հասկանում, որ ամենից մեծ զսպող հանգամանքը սա է. «Եթե որևէ մեկը երաշխավորություն է ներկայացնում, դու խաչ ես քաշում քո կենսագրության վրա, այն հանգամանքի վրա, որ ինչ-որ ճանապարհ ես անցել, առաջին դեմք ես եղել ու այդ պատճառով դու պետք է կորցնես քո բոլոր ընկերներին, մեկի երեսին դու չես կարող նայել դրանից հետո, ոչ միայն այդ մարդկանց՝ Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան և այլն, միայն նրանց հարցը չէ. առաջին հերթին քո հարցն է, դու կոպիտ ասած՝ այդ մարդկանց «պադստավկա» անող մա՞րդն ես, թե՞ դու այն մարդն ես, որ եթե խոսք ես տալիս, խոսքիդ տերն ես լինում»,- ասաց նա, ապա դիմելով դատավորին հայտարարեց.
«Դուք ինձ պետք է հարցնեիք՝ խոսք եմ տալի՞ս, որ նման երևույթներ չեն լինի, ու եթե ասեմ՝ այո՛, ես Ձեզ խոսք եմ տալիս, հանգիստ կարող եք որոշում կայացնեք վստահ լինելով, որ ես երբեք այդ հրապարակային տված խոսքը չեմ խախտի: Ինձ համար ցավալի է, որ ոչ Դուք, ոչ դատախազները չեն ուզում դա հասկանալ և ընդունել»:

Դիտվել է՝ 7903

Մեկնաբանություններ