Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արսեն Թորոսյան. Վաղվանից ասիմպտոմ դեպքերով պացիենտները չեն հոսպիտալացվի

Արսեն Թորոսյան. Վաղվանից ասիմպտոմ դեպքերով պացիենտները չեն հոսպիտալացվի
21.05.2020 | 13:44

Վաղվանից չեն հոսպիտալացվի այն քաղաքացիները, որոնց մոտ կախտորոշվի կորոնավիրուս, բայց փաստացի բուժման կարիք չեն ունենա՝ ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Վաղվանից, ամենայն հավանականությամբ, հյուրանոցներում և հիվանդանոցներում գտնվող թեթև սիմպտոմներով կամ առանց սիմպտոմների պացիենտներին կուղարկենք տուն, որպեսզի նրանք շարունակեն իրենց ինքնամեկուսացումը առողջության առաջնային պահպանման հաստատությունների հսկողության ներքո», - ասաց Թորոսյանը։


Նախարարն ընդգծեց, որ նման պացիենտները ոչ թե զրկվելու են բժշկական օգնությունից, այլ փոխվելու է հիվանդության վարման ռազմավարությունը։ «Շատ քիչ երկրներ կան, որ ասիմպտոմ ձևերին պահել են մեկուսացված վիճակում և բուժօգնություն ցույց տվել հիվանդանոցներում կամ հյուրանոցներում։ Մենք մինչ այսօր նման ձև ենք վարվել, վաղվանից կանցնենք այլ մարտավարության», - ասաց նա:

Դիտվել է՝ 4173

Մեկնաբանություններ