Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լուկաշենկո. Լավ էր, որ կորոնավիրուսից այսպես ազատվեցինք

Լուկաշենկո. Լավ էր, որ կորոնավիրուսից այսպես ազատվեցինք
05.06.2020 | 10:48

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 3-ին ստորագրել է կառավարության պաշտոնաթողության հրամանագիրը՝ տեղեկացրել է պետական БелТА գործակալությունը: Հրաժարականի մասին հաղորդվել է պետական հեռուստատեսությամբ: Կառավարության պաշտոնաթողությունը Լուկաշենկոն քննարկել է խորհրդարանի երկու պալատների նախագահների, իր աշխատակազմի ղեկավարի և Անվտանգության խորհրդի պետքարտուղարի մասնակցությամբ:

«Որ սխալ մեկնաբանություններ չլինեն, ուզում եմ հիշեցնել, որ ապագա կառավարության կազմը մենք վաղուց ենք սկսել ձևավորել: Երևի մի կես տարի առաջ»՝ ասել է Բելառուսի նախագահը՝ վստահեցնելով, որ խորհրդակցության մասնակիցները նույնպես ազդել են կառավարության նոր կազմի վերաբերյալ որոշումների վրա: Լուկաշենկոն նշել է, որ հին կառավարության համեմատ, փոփոխությունները «աննշան» են լինելու, քանի որ նախարարների լուրջ փոփոխություններ անել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «աննախադեպ տնտեսական ճգնաժամի» ժամանակ, շատ վատ կլիներ:

«Այդ ճգնաժամի հետևանքները շատ լուրջ են լինելու: Այդ պատճառով կտրուկ ջարդը, կառավարության բոլոր անդամների փոփոխությունը սխալ կլիներ ընթացիկ պահի տեսակետից: Դրա անհրաժեշտությունն էլ չկա»՝ ասել է նախագահը: Նա հավատացրել է, որ թեպետ «համաշխարհային ճգնաժամը կազդի Բելառուսի վրա», բայց ընդհանուր առմամբ «լավ է, որ մենք այսպես դուրս պրծանք, ազատվեցինք պանդեմիայի այս իրավիճակից՝ արտադրությունը չդադարեցնելով»: Բելառուսի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ ավելի վաղ նախագահն «արդեն մի քանի անգամ խոսել էր կառավարության հրաժարականի մասին համապատասխան որոշում ընդունելու մասին, որ մարդիկ տեսնեն ու հասկանան՝ ովքեր են աշխատելու առանցքային պաշտոններում»: 1994-ից Բելառուսի անփոփոխ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին: Մայիսի վերջին, նախագահական ընտրարշավը սկվելու, պես Բլառուսում հայտնվեց նոր քաղբանտարկյալ՝ վարչական ձերբակալության էին ենթարկվում թե հայտնի քաղաքական գործիչները, թե շարքային ստորագրահավաքները:


Չնայած դրան՝ Լուկաշենկոյի հակառակորդների մասնակցությամբ միջոցառումները տարբեր քաղաքներում հավաքում են հազարավոր մարդկանց: Քաղաքացիներին չի վախեցնում և կորոնավիրուսի համաճարակը, թեպետ առողջապահության նախարարությունը ամեն օր հաղորդում է մոտավորապես 900 նոր հիվանդացածների մասին՝ մարդիկ տարածությունը պահպանելով ու դիմակներով մի քանի ժամ հերթ են կանգնում, որ ստորագրեն այլընտրանքային թեկնածուների համար: Լուկաշենկոն քանիցս COVID-19-ի համաճարակն անվանել է կորոնապսիխոզ և ոչ մի կարանտին չի սահմանել վարակի տարածումը կասեցնելու համար:
RFI


Հ.Գ. Լավ, իսկ ինչու՞ է Լուկաշենկոն պաշտոնանկել կառավարությունը, եթե փոփոխություններ համարյա չեն լինելու՝ միայն վարչապետ Սերգեյ Ռումասին փոխելու՞ համար: Անիմանալի են Բատկայի քայլերը: Կորոնաճգնաժամը կորոնապսիխոզ է, կառավարությունը պաշտոնանկում է, որ նորից հավաքի:


Երեկ Լուկաշենկոն վարչապետ է նշանակվել Ռոման Գոլովչենկոյին՝ Պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահին: Նոր կառավարության հետ հանդիպման ժամանակ նախագահտ պահանջել է դիվերսիֆիկացնել իրացման շուկաները՝ տնտեսական աճը պետք է հիմնվի արտահանման և արտաքին պահանջարկի վրա: «Չկա արտահանում` չկա արժույթ: Առհասարակ մեկ երկրի շուկայից կախվածության հարցը պետք է վերջնականապես լուծել: Մենք չենք կարող 50-55%-ով կախված լինել անգամ եղբայրական Ռուսաստանից: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք շուկաները»,-ասել է Լուկաշենկոն: Նա հիշեցրել է, որ նախկինում արդեն որոշումներ են կայացվել մերձավոր և հեռավոր երկրներ արտահանման զարգացման և նոր շուկաների որոնման վերաբերյալ, և մատնանշել է այս ուղղությամբ «լուրջ շարժի» անհրաժեշտությունը: Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսի տնտեսությունը բաց է, սակայն հարկավոր է քայլեր ձեռնարկել սեփական շուկան պաշտպանելու ուղղությամբ: «Մեր ներքին շուկան մեծ չէ, բայց ինչ-որ մեկին տալ էլ չի կարելի: Սա այն հարցն է, որը դրված է կառավարության առաջ, և նախորդ կառավարությունն այդ հարցը չլուծեց»,-հավելել է նախագահը: Նա կառավարությունն անվանել է «տնտեսական շտաբ և կարևոր որոշումների մշակման կենտրոն», իսկ հիմնական նպատակը «կայուն հավասարակշռված տնտեսական աճի հասնելն է միջինից բարձր տեմպերով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ