Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին

Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին
07.06.2020 | 00:32

«Իմ քայլի» նիստում այսօր քննարկվեց կորոնավիրուսի ազդեցությունը Հայաստանի վրա, խմբակցության հերթական նիստն էր՝ լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, որ օրակարգում կար մի քանի հարց, քննարկվել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իշխանությանը 100 տոկոսով պետք է փոխել, քանի որ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, և երկիրը գնում է կործանման, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը փոխում է ՀՀ քաղաքացին, ոչ թե գործարարը կամ աշխատատուն: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, և հիմնված է նախկին հիշողության վրա»:


Հարցին, թե ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարը նման հայտարարություններ է անում, սա սպասե՞լի էր, և իշխանության փոխելու գաղափարը ինչպե՞ս կարող է իրագործվել, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ Ծառուկյանի հայտարարությունը ուրախալի է և կարելի է կոչել քաղաքական դաշտում կոորդինատների ճշտում:
«Բազմիցս ասել ենք, որ հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյական կետից սկսել, ովքեր օգտվեցին՝ օգտվեցին, ովքեր ոչ՝ ոչ: Մենք միշտ իմացել ենք, որ մեր միակ ամենահուսալի դաշնակիցը ՀՀ քաղաքացիներն են և երբևիցե չենք դավաճանելու նրանց: Իսկ մնացածը ճաշակի և, կրկնում եմ, քաղաքական հիշողության հարց է: Այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացն այդքան էլ ճիշտ չէ, և չի մոռացվելու, մնացածը շատ մոտ ապագայում իր տեղը կընկնի»:


Հարցին, թե բոլոր ուժերը, ովքեր պահանջում են վարչապետի հրաժարականը, պայմանավորված որոշել են գրո՞հ սկսել իշխանության դեմ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես իրենց ցանկանում եմ, որ իրենք բոլորը մի տեղ հավաքվեն, որովհետև այդպես բոլորի համար հստակ կլինի՝ ով ով է: Եվ երեկվա հնչած հայտարարությունը, թե մենք պատրաստ ենք բոլորի հետ քննարկումների, իրականում չի համապատասխանում իրականությանը: Տարբեր ինֆորմացիաներից ես տեղյակ եմ, որ հանդիպումներն արդեն տեղի են ունեցել, բայց մեր և ՀՀ քաղաքացիների համար բյուրեղացման պրոցես կգնա և կիմանանանք ով՝ ով է: Բյուրեղացման պրոցեսը հետևյալն է, քաղաքական այն ուժերը, որոնք կարոտում են նախկին բարքերը և հնարավորություններ, որը ունեցել են, թաքցնում են ինչ - ինչ անհամաձայնությունների ներքո, բայց դրան վերադարձ չկա ու չի լինելու»:

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ