Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսի հետ կապված խնդրի լավագույն լուծումն այն է, որ մաքսիմալ շատ մարդիկ ասիմպտոմ կամ տանելի իրավիճակով վարակվեն և լավանան

Նիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսի հետ կապված խնդրի լավագույն լուծումն այն է, որ մաքսիմալ շատ մարդիկ ասիմպտոմ կամ տանելի իրավիճակով վարակվեն և լավանան
07.06.2020 | 00:34

Ինչքան շատ է կորոնավիրուսով վարակվածների թիվը, այդքան ծանր և առանձնապես ծանր հիվանդների թիվը շատանում է և մահացության թիվն էլ է ավելանում՝ ֆեյսբուքյան ուղիղի եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Պատշաճ բուժօգնության պարագայում ծանր և առանձնապես ծանր վիճակում հայտնվում են հիվանդների 5 տոկոսը, իսկ մահացությունը՝ 1-2 տոկոս է։ Եթե 10 հազարի 5 տոկոսը 200 հոգի է, կամ 1-2 տոկոսը՝ 120 հոգի է, 100 հազարի 5 տոկոսը 5 հազար հոգի է, և, հետևաբար, մեր առողջապահության համակարգը 5 հազար հոգու ծանր վիճակում չի կարող սպասարկել։ Ու ոչ թե այսօր է այդպես, այսօր ընդհակառակը մեր հզորությունները մեծացել են, միշտ է այսպես եղել»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ եթե ծանր դեպքերը շատանան այնքան, որ հիվանդանոցներում տեղ չլինի ստիպված են լինելու վերադառնալ տոտալ սահմանափակումների: «Կյանքը կանգնելու է իր բոլոր տնտեսական և սոցիալական հետևանքներով: Այսօր շատ երկրներ, այդ թվում Հայատանը, գնացել է այդ ճանապարհով: Այո տոտալ փակվելու ընթացքում թվերը ուրիշ են եղել, բայց, եթե դրա արդյունքում անգամ թվերը զրոյանան, դա հարցի լուծում չէ, որովհետև աշխարհում և նույնիսկ զրոյով երկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ: Եվ, եթե տոտալ փակվելուց հետո, սկսում ենք բացվել, միևնույնն է վարակը սկսվում է նորից տարածվել: Հավանականություն է առաջանում, որ մենք էլի կհայտնվենք տոտալ սահմանափակումներ հայտարարելու պրոբլեմի ու վտանգի առաջ»,- ասաց նա:


«Այս պարագայում պրոբլեմն այն է, որ ունքը սարքելու տեղը, աչքն էլ ենք հանում, որովհետև մի կողմից կորոնավիրուսի հարցը չենք լուծում, մյուս կողմից տնտեսական ու սոցիալական կոլափսի ենք ենթարկում երկիրը: Հետևաբար՝ կորոնավիրուսի հետ կապված պրոբլեմի լավագույն լուծումն այն է, որ մաքսիմալ շատ մարդիկ ասիմպտոմ կամ շատ տանելի իրավիճակով վարակվեն և լավանան: Կամ, այսպես ասեմ, եթե ստացվի այնպես, որ ասիմպտոմ վարակված և լավացած դեպքերը շատ լինեն, դա կլինի հարցի լուծումը»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ