-
20.10.2014|
11:58
Փարիզի Գրանդ օպերայի աշխատակազմը փարաջայով կնոջից պահանջել է հեռանալ թատրոնից՝ մի քանի դերասանների պահանջով, ովքեր այդ հանդերձանքը համարել են անընդունելի:
-
20.10.2014|
11:56
Վերջնականապես ճշրտվել է ըստ բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման ենթակա ուսանողների թիվը և ֆինանսավորումը:
-
20.10.2014|
11:54
Հոկտեմբերի 13-19-ը Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում Երևանի պետհամալսարանի մարզահամալիրում անցկացվեցին բասկետբոլի տղաների մրցումները, որոնց մասնակցում էին 10 բուհի թիմեր։
-
19.10.2014|
17:02
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 20-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թեհրան։
-
19.10.2014|
17:01
Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումը շրջափակում չէ այդ տարածքների համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանը՝ Աֆղանստան այցից հետո։
-
19.10.2014|
16:57
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերի 14 համայնքներում այսօր առավոտից սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները:
-
19.10.2014|
16:55
Մինչ խորհրդարանական ոչիշխանական եռյակի հաջորդ հանրահավաքի օրը անհրաժեշտ է ճշգրտել ամբողջական օրակարգը, նպատակը, գործողությունների ծրագիրը և առաջիկա քայլերի հստակ հերթականությունը՝ կարծում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իրենց աննախադեպ համագործակցության մեջ պետք է առավել համակարգված լինեն մոտեցումները:
-
19.10.2014|
16:54
Թուրքիան և Աֆղանստանը ռազմավարական համագործակցության համաձայնագիր են կնքել, որը ներառում է համագործակցությունն անվտանգության, առևտրի և ներդրումների ոլորտներում:
-
19.10.2014|
16:52
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը այս ձմեռ Ռուսաստանից գազ կստանա: ՈՒկրաինական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Պորոշենկոն նշել է, որ առայժմ գազի գնի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
-
19.10.2014|
16:51
Թուրքիայի դատախազությունը որոշել է դադարեցնել երկրի ղեկավար շրջանակներում կոռուպցիայի գործի հետաքննությունը, որը հանգեցրել էր 3 նախարարների պաշտոնանկությանը: