31.05.2013|
11:07
Ինձ համար 2013-ի մինչ օրս կայացած ամենակարևոր հասարակական իրադարձությունը նախագահական կամ քաղաքապետական ընտրությունները չէին, այլ մարտի 19-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած մի քանի մտքերը. առաջինը՝ հարուստ լինելը վատ բան չէ, միայն պետք է հասկանալ, թե մարդն ինչ ճանապարհով է հարստացել, երկրորդ՝ կեղծ բարեգործությունն այսօր փոխարինում է բարությանը, իսկական բարերարությանը, երրորդ՝ հասարակությանն անհրաժեշտ է համերաշխության մթնոլորտ (շարադրում եմ մոտավոր իմաստը): Նրա այդ խոսքերը պայթուցիչի (դետոնատորի) դեր կատարեցին՝ գրելու այս հոդվածը: