Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Սևանա լճից այս տարի բաց կթողնվի 170 մլն խմ ջուր

    Սևանա լճից այս տարի բաց կթողնվի 170 մլն խմ ջուր

    30.05.2013| 16:08
    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական տվյալներով, Սևանա լճից այս տարի նախատեսվում է բաց թողնել 170 միլիոն խմ ջուր: Սևանա լճից այս տարվա ջրառը սահմանող որոշման նախագծի համաձայն` հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով ջրառի չափաքանակը կսահմանվի մինչև 170.0 մլն խմ: 170 մլն խմ-ն այն առավելագույն չափաքանակն է, որը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս բաց թողնել լճից:
  • Երբ ազատամարտիկն է իրեն ավելորդ զգում

    Երբ ազատամարտիկն է իրեն ավելորդ զգում

    30.05.2013| 15:31
    Երեք օր է, ինչ ԶԼՄ-ները հեղեղված են տեղեկությամբ, որ արձակագիր, Արցախյան ազատամարտի մասնակից Լևոն Խեչոյանը հրաժարվել է պետության կողմից Առաջին հանրապետության տոնի առթիվ իրեն շնորհված մեդալից՝ պատճառաբանելով երկրում ահագնացող արտագաղթը:
  • Մարդիկ, որ ունեն վճռելու իրավունք

    Մարդիկ, որ ունեն վճռելու իրավունք

    30.05.2013| 15:08
    Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալը Լևոն Խեչոյանը չի ընդունում:
  • 260 սիրիահայեր ստացել են ՀՀ քաղաքացիություն

    260 սիրիահայեր ստացել են ՀՀ քաղաքացիություն

    27.05.2013| 16:47
    2013 թվականի առաջին եռամսյակում 260 սիրիահայեր ստացել են ՀՀ քաղաքացիություն: Սիրիայից Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցներին օտարերկրյա պետություններում վավերական անձնագրեր են տրվել առանց պետական տուրքի գանձման: Հիշեցնենք՝ սիրիահայերին 65 հազար դրամ պարտադիր վճարումից ազատելու մասին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել անցած տարվա նոյեմբերի 22-ին, իսկ մինչ այդ սիրիահայերից նշված գումարը գանձվում էր` լրացուցիչ խնդիրներ առաջացնելով պատերազմական գործողությունների հետևանքով իրեն ունեցվածքից զրկված սիրիահայերի շրջանում:
  • Միասեռականների դեմ բողոքն ու հանդուրժողականությունը` մեկտեղ

    Միասեռականների դեմ բողոքն ու հանդուրժողականությունը` մեկտեղ

    27.05.2013| 13:01
    Կիրակի Փարիզում տեղի ունեցած միասեռական ամուսնությունների օրինականացման դեմ զանգվածային բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության և ակցիայի մասնակիցների բախմամբ: BBC-ն հաղորդում է, որ 300 ագրեսիվ տրամադրված երտասարդներ ձերբակալվել են: Այդ օրը 150 հազար մարդ դուրս էր եկել փողոց իր անհամաձայնությունը հայտնելու օրենքի ընդունմանը, որը թույլատրում է միասեռականներին ամուսնանալ և երեխաներ որդեգրել: Ասվում է, որ կազմակերպիչների տվյալներով մասնակիցները եղել են շուրջ 1 միլիոն:
  • ՀԱԿ երիտասարդների բողոքի ակցիան` մայիսի 31-ին

    ՀԱԿ երիտասարդների բողոքի ակցիան` մայիսի 31-ին

    27.05.2013| 13:00
    Մայիսի 31-ին՝ Երևանում, ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում կկայանա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգում մի քանի հարցեր կան` ազատազրկման այլընտրանքների խթանումը, ծնողական արձակուրդը որպես գենդերային հավասարության խրախուսման միջոց, Եվրոպայի խորհրդի բյուջեն ու դրա առաջնահերթությունները:
  • Հայաստանը` ժողովրդագրական աղետի առջև

    Հայաստանը` ժողովրդագրական աղետի առջև

    26.05.2013| 17:19
    Ըստ lurer.com լրատվական կայքի հարցման՝ 7880 հարցվածների 74 տոկոսը պատրաստ է արտագաղթել Հայաստանից: Այսինքն`5820 մարդ եթե այս պահին չի պատրաստվում, ապա գոնե դեմ չէ երբևէ է հեռանալ երկրից:
  • Գորիսեցիների հիմնական մասը տեղի իշխանություններին դիմում է սոցիալական խնդիրներով

    Գորիսեցիների հիմնական մասը տեղի իշխանություններին դիմում է սոցիալական խնդիրներով

    26.05.2013| 17:10
    Ինչպես տեղեկացնում է Գորիսի մամուլի ակումբը, տեղաբնակների հիմնական մասը համայնքային իշխանություններին, տվյալ դեպքում քաղաքապետին, մեծամասամբ դիմում են սոցիալական աջակցություն ստանալու համար: Որպես կանոն, իրենց դիմումները ներկայացնում են ընդունելության օրերին, որը ինչպես ամենուր, այնպես էլ այստեղ, շաբաթվա ուրբաթ օրն է:
  • Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք

    Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք

    26.05.2013| 14:05
    1988-2013թթ. ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 328 դեպք: Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք: Այս թիվն աճի միտում ունի. դեպքերից 228-ը գրանցվել է 2012թ.-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ:
  • Հայաստանի 915 համայնքներից 44-ն արդեն սեյսմիկ ռիսկի գնահատման հայտ է ներկայացրել