Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»` «Աշխարհի հիշողություն» ցանկում

    «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»` «Աշխարհի հիշողություն» ցանկում

    19.06.2013| 17:18
    Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»:
  • Կալենցի ստեղծագործությունների ընտրանին

    Կալենցի ստեղծագործությունների ընտրանին

    19.06.2013| 11:40
    «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կբացվի «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսը: Միջթանգարանային համագործակցության շրջանակներում «Գաֆէսճեանի» նախաձեռնած այս ցուցադրությանը ներկայացված է Հարություն Կալենցի ստեղծագործությունների ընտրանին` «Կալենց» թանգարանի հավաքածուից:
  • Խոսքը, ինչպես և երաժշտական հնչյունը, մեծ ուժ է,  և այսօր այդ երկուսն էլ հայտնվել են ավերիչների ձեռքում

    Խոսքը, ինչպես և երաժշտական հնչյունը, մեծ ուժ է, և այսօր այդ երկուսն էլ հայտնվել են ավերիչների ձեռքում

    18.06.2013| 11:29
    Այժմ մշակույթի և մասնավորապես արվեստի մասին խորհելիս հաճախ տեսիլվում է բանաստեղծի պատկերած այն ծառը, որի սաղարթում հավքերը բույն են շինում ու երգում, մինչդեռ ծառը տակից սղոցում են։ Մշակույթի կենաց ծառը փորձում են կտրել առավել «բարձր հովանավորությամբ»: Ովքե՞ր են այդ վնասատուները, զավթիչները, կեղեքիչները, բռնակալները:
  • Թուրք ռեժիսորի հետ կապ հաստատել չի հաջողվում

    Թուրք ռեժիսորի հետ կապ հաստատել չի հաջողվում

    14.06.2013| 17:58
    Այսօր մամլո ասուլիսով «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրեց այս տարվա ֆիլմերի ծրագրի մրցութային բաժինը և ժյուրիի կազմը:
  • Մեսսան Հայաստանում կատարվելու է առաջին անգամ

    Մեսսան Հայաստանում կատարվելու է առաջին անգամ

    14.06.2013| 12:45
    Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 27-ին ներկայացնում է Յ.Հայդնի №11 «Missa in Angustiis» կամ «Nelson» մեսսան: Մեսսան Հայաստանում կատարվելու է առաջին անգամ:
  • Նիկոլայ Ցիսկարիձեն հեռանում է Մեծ թատրոնից

    Նիկոլայ Ցիսկարիձեն հեռանում է Մեծ թատրոնից

    09.06.2013| 11:25
    Ռուսական աստղ, բալետի վարպետ Նիկոլայ Ցիսկարիձեն հեռանում է Մեծ թատրոնից: Այդ մասին հայտնում է BBC գործակալությունը: Թատրոնի վարչակազմի և Ցիսկարիձեի միջև կոնֆլիկտը ձգվում է արդեն մի քանի տարի: Թատրոնի ղեկավարությունը նրան մեղադրվում է մի շարք խախտումների մեջ, որոնցից են «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցը, ինչը, ըստ վարչակազմի, վարկաբեկել է թատրոնի հեղինակությանը: Մամուլին տված հարցազրույցում արտիստը նաև հայտարարել էր, որ մեղսակից չէ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի դեմ հարձակմանը:
  • Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնը

    Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնը

    08.06.2013| 13:49
    Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 6-րդ մրցույթ-փառատոնը հունիսի 8-ին ամփոփվել է գալա-համերգով: Մրցույթին մասնակցել են Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների 2000 աշակերտներ: Մրցույթ-փառատոնում ընդգրկված են 12 անվանակարգեր՝ դաշնամուր, լարային նվագարաններ, կիթառ, փողային և հարվածային ժողովրդական գործիքներ, դասական և ժողովրդական մեներգեցողություն, երգչախումբ, համույթներ և այլն։ Մրցակարգով սահմանված ,Լավագույն տասնյակըե գլխավորում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, 2-րդ տեղում է Ղ. Սարյանի անվան երաժշտական և արվեստի դպրոցը, 3-րդ տեղում՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը:
  • Մոնսերատ Կաբալիեն` օպերայի թատրոնի բեմում

    Մոնսերատ Կաբալիեն` օպերայի թատրոնի բեմում

    08.06.2013| 11:09
    Վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իսպանացի աշխարհահռչակ սոպրանո, օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Երգչուհու հետ հանդես կգան նրա դուստրը՝ Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը:
  • Հայաստանում ամեն ինչ շնչում է Արամ Խաչատրյանով

    Հայաստանում ամեն ինչ շնչում է Արամ Խաչատրյանով

    07.06.2013| 14:41
    Մեկնարկեց Ա. Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը: Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է, մրցույթի պատվավոր հյուր, Ավստրիայի արքայադուստր Իրինա ցու Զայն-Վիտգենշտայն-Բերլեբուրգը, մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամներ, պատվավոր այլ հյուրեր։
  • «Եթե հոգնել եք, դադար առեք,  բայց մի՛ լքեք, մի՛ թողեք մարտադաշտը»

    «Եթե հոգնել եք, դադար առեք, բայց մի՛ լքեք, մի՛ թողեք մարտադաշտը»

    07.06.2013| 12:10
    Նկարիչների միությունում բացվել է չեխաբնակ, ծնունդով արցախցի գեղանկարիչ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ աշխատանքների ցուցահանդեսը: Մեզ հետ զրույցում գեղանկարիչն ասաց, որ ներկայացվել են իր տարբեր տարիների աշխատանքները` 54 գեղանկար, որոնցից մոտ տասը երբևէ չեն ցուցադրվել:
յան թուրքական բաղադրիչը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո