Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պա­տե­րազմ է, պա­տե­րազմ է մո­լեգ­նում հա­յոց աշ­խար­հում

Պա­տե­րազմ է, պա­տե­րազմ է մո­լեգ­նում հա­յոց աշ­խար­հում
17.11.2020 | 00:24
1922 թ. նո­յեմ­բե­րի 24-1923 թ. ապ­րի­լի 22-ին տե­ղի ու­նե­ցավ Լո­զա­նի կոն­ֆե­րան­սը, իսկ հու­լի­սի 24-ին ստո­րագր­վեց դաշ­նա­գիր, ո­րով փակ­վեց Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի է­ջը: Փակ­վեց նաև հայ­կա­կան հար­ցը: Ցե­ղաս­պան­ված հայ ժո­ղո­վուր­դը թողն­վեց ձեռ­նու­նայն:
Դաշ­նագ­րի 46-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, Թուր­քիա­յի 141666299 լի­րա­յի պարտ­քը նվա­զեց­վեց 84578476 լի­րա­յի, իսկ մնա­ցյալ մա­սը բարդ­վեց Հու­նաս­տա­նի, Սի­րիա-Լի­բա­նա­նի, Բուլ­ղա­րիա­յի, Ի­տա­լիա­յի և Օս­մա­նյան կայս­րու­թյան փլու­զու­մից ի հայտ ե­կած մեկ տաս­նյակ պե­տու­թյուն­նե­րի վրա:
Անգ­լիան ու Ֆրան­սիան գրա­վե­ցին «Դոյ­չե բան­կում» կան­խիկ դրա­մի տես­քով ա­վան­դադր­ված 5 մլն լի­րան, ո­րը թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը բռ­նա­զավ­թել էր հա­յե­րից:
Ա­մե­րի­կա­հայ քա­ղա­քա­ցի­ներն ու­նեին 52 մլն դո­լա­րի պա­հանջ, բայց Թուր­քիան հա­մա­ձայ­նեց վճա­րել դրա 2 %-ը միայն՝ 1,2 մլն դո­լար, այն էլ՝ 12 տար­վա ըն­թաց­քում՝ 1936-1948 թթ.: Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ դա էլ չվ­ճա­րեց:
Աշ­խարհն ին­չու՞ այդ­քան «ո­ղոր­մած» վե­րա­բեր­մունք դրսևո­րեց Թուր­քիա­յի հան­դեպ: Մենք ու­նենք մեր պա­տաս­խա­նը, ո­րը կշա­րադ­րենք եզ­րա­փա­կիչ խոս­քում:
ՄԱՍՆ Գ. ԹՈՒՐ­ՔԻԱՆ՝ ՀԱ­ՅՈՒ­ԹՅԱՆ ԿՈ­ՂՈՊ­ՏԻՉ
1918 թ. նո­յեմ­բե­րի 30-ին հու­նա­կան Լեմ­նոս կղ­զու Մուդ­րոս ծո­վա­ծո­ցում, անգ­լիա­կան «Ա­գա­մեմ­նոն» ռազ­մա­նա­վի վրա ստո­րագր­վեց զի­նա­դա­դա­րի պայ­մա­նա­գի­րը, ո­րով Թուր­քիան ի­րեն պարտ­ված էր ճա­նա­չում:
Իթ­թի­հա­դի ցե­ղաս­պա­նու­թյան ու կո­ղո­պու­տի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը շա­րու­նա­կեց Մուս­տա­ֆա Քե­մա­լը: Նա կո­ղո­պու­տի շնոր­հիվ բա­վա­կան ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ կու­տա­կեց, բայց պա­տե­րազ­մեց Հու­նաս­տա­նի դեմ, զրկ­վեց թա­լա­նի «բա­րիք­նե­րից» ու ստիպ­ված դի­մեց բոլշևի­կյան Ռու­սաս­տա­նին: 1921 թ. մար­տի 16-ին ՌԽՖՍՀ և Թուր­քիա­յի միջև Մոսկ­վա­յում կնք­ված «Եղ­բայ­րու­թյան և բա­րե­կա­մու­թյան» պայ­մա­նագ­րով Լե­նի­նի կա­ռա­վա­րու­թյու­նը ոչ միայն Ադր­բե­ջա­նին հանձ­նեց Նա­խիջևա­նը, իսկ Թուր­քիա­յին՝ Սուր­մա­լուի գա­վա­ռը, այլև հա­մա­ձայ­նեց Քե­մա­լին ան­հա­տույց հատ­կաց­նել 10 մլն ոս­կե ռուբ­լու ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան տես­քով 33275 հատ «մո­սին» հրա­ցան, 57986000 փամ­փուշտ, 327 գն­դա­ցիր, 54 թն­դա­նոթ, 129479 արկ, 1500 սուր, 20000 հա­կա­գազ և մեծ քա­նա­կու­թյամբ այլ սպա­ռա­զի­նու­թյուն: Այս ամ­բող­ջի մի մա­սը եր­կու սու­զա­նա­վե­րով հասց­վեց Սամ­սո­ւնի նա­վա­հան­գիստ:
Զար­մա­նա­լու հարկ չկա, թե պա­տե­րազ­մից ու դրան հա­ջոր­դած քա­ղա­քա­ցիա­կան կռիվ­նե­րից ջլատ­ված, հյուծ­ված «կար­միր» Ռու­սաս­տանն ին­չու էր նման շռայլ օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րում նախ­կին թշ­նա­մուն ու հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նո­ղին: Ցա­րա­կան Ռու­սաս­տանն էր Ան­տան­տի ան­դամ, իսկ բոլշևի­կյան կա­ռա­վա­րու­թյու­նը, եր­կյու­ղե­լով Անգ­լիա­յի ու Ֆրան­սիա­յի գե­րիշ­խող դե­րա­կա­տա­րու­մից, ցան­կա­նում էր իմ­պե­րիա­լիստ­նե­րի դեմն առ­նել և օ­ժան­դա­կել թուրք «աշ­խա­տա­վոր ժո­ղովր­դի» պա­րագ­լուխ Մուս­տա­ֆա Ա­թա­թուր­քին:
1926 թ. ա­մե­րի­կյան Առևտրա­կան պա­լա­տի հրա­տա­րա­կած «Թուր­քիա» գր­քում նշ­վում էր, որ Թուր­քիան ոս­կու պա­հուստ չու­նի: Աշ­խար­հի եր­կր­նե­րի կենտ­րո­նա­կան բան­կե­րի 1934 թ. նո­յեմ­բե­րին հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րի հա­մա­ձայն, Թուր­քիան ա­ռա­ջին ան­գամ հի­շա­տակ­վում է որ­պես 35-րդ պե­տու­թյուն, որ ու­ներ 22 մլն դո­լա­րի ոս­կու պա­հուստ: Ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ այդ ժա­մա­նակ մեկ տոն­նա ոս­կին ար­ժեր 1,142 հա­զար դո­լար, հետևա­բար քե­մա­լա­կան Թուր­քիան ու­ներ 15,5 տոն­նա ոս­կի:
Հարց է ծա­գում՝ որ­տե­ղի՞ց:
Պա­տաս­խա­նը միակն է՝ հա­յե­րի ու­նեզր­կու­մից, կո­ղո­պու­տից: Դա գո­յա­ցել էր հա­յոց վան­քե­րի ու ե­կե­ղե­ցի­նե­րի ոս­կե­ղե­նից, ար­ծա­թե­ղե­նից, խա­չե­րի ու սպասք­նե­րի թան­կա­գին քա­րե­րից, ե­զա­կի ձե­ռագ­րե­րի ու գր­քե­րի թան­կար­ժեք կազ­մե­րից, հա­յա­պատ­կան առևտրա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րի ու­նեց­ված­քի թա­լա­նից, գա­վառ­նե­րում Օս­մա­նյան բան­կի մաս­նա­ճյու­ղե­րում ա­վանդ­նե­րի բռ­նա­զավ­թու­մից և, վեր­ջա­պես, բռ­նի տե­ղա­հա­նու­թյան ժա­մա­նակ հա­յե­րի զանգ­վա­ծա­յին խու­զար­կու­թյուն­նե­րից ձեռք գցած զար­դե­րից, ոս­կե և ար­ծա­թե ի­րե­րից ու դրամ­նե­րից:
Տնօ­րին­ման մե­խա­նիզմն էլ էր դի­վա­յին: Թեև Գող­գո­թա տա­նող ճա­նա­պար­հին կո­ղոպտ­վա­ծի մի մա­սը բա­ժին հա­սավ ցե­ղաս­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­րած պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րին, նրանց հան­ցա­կից չե­թե­նե­րին և քրեա­կան հան­ցա­գործ մար­դաս­պան­նե­րին, ինչ­պես նաև թուրք և քուրդ «աշ­խա­տա­վոր» զանգ­վա­ծին, այ­դու­հան­դերձ, իթ­թի­հա­դա­կան ու քե­մա­լա­կան կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը կա­րո­ղա­ցան վե­րահս­կո­ղու­թյուն սահ­մա­նել հայ­կա­կան կո­ղոպտ­ված հա­վա­քա­կան գան­ձի հան­դեպ: Նախ, կո­ղոպտ­ված ոս­կու, ար­ծա­թի, թան­կա­գին քա­րե­րի, կան­խիկ դրա­մի հետ­քե­րը թաքց­նե­լու հա­մար մի մասն ի պահ հանձ­նե­ցին ի­րենց վս­տա­հե­լի մարդ­կանց (օ­րի­նակ, ո­րոշ մաս ու­ղար­կե­ցին Ռու­մի­նիա­յի թուր­քե­րից մե­կին), իսկ մյուս մա­սը՝ ան­հատ մյութևե­լի­նե­րին՝ հո­գա­բար­ձու­նե­րին:
Մուս­տա­ֆա Քե­մա­լը շատ լավ հաս­կա­նում էր, որ Հայ­կա­կան գան­ձը չէր կա­րե­լի ծախ­սել, դա կա­պի­տալ էր, ո­րի պա­հան­ջա­տե­րե­րը ոչն­չաց­վել էին, և ո­րը ա­պա­գա թուր­քա­կան տն­տե­սու­թյան հիմ­քը պի­տի հան­դի­սա­նար: Այդ նպա­տա­կի հա­մար նա հիմ­նեց շուրջ 400 առևտրա­յին ֆիր­մա և կո­ղոպտ­ված կա­պի­տա­լի մի մա­սը տրա­մադ­րեց որ­պես դրա­մագ­լուխ՝ հիմ­նա­դիր կա­պի­տալ:
Մյուս՝ շատ ա­վե­լի խո­շոր մաս­նա­բա­ժի­նը, 1927 թ. հատ­կաց­րեց ինչ­պես ար­դեն գո­յու­թյուն ու­նե­ցող, այն­պես էլ նո­րա­հաս­տատ բան­կե­րին:
Այդ դրա­մատ­նե­րը հետևյալ­ներն էին.
1. «Հան­րա­պե­տու­թյան կենտ­րո­նա­կան բանկ», ո­րի դրա­մագ­լուխն էր 15 մլն լի­րա, և որ­տեղ գտն­վում էր թուր­քա­կան ոս­կու պա­հուս­տը.
2. «Խալգ բան­քա­սը» (Ժո­ղովր­դա­կան դրա­մա­տուն) խնա­յո­ղա­կան բանկ.
3. «Սու­մեր բանք» (Շու­մե­րա­կան դրա­մա­տուն), զուտ պե­տա­կան բանկ՝ 150 մլն լի­րա դրա­մագլ­խով.
4. «Զրաաթ բան­քա­սը» (Գյու­ղատն­տե­սա­կան դրա­մա­տուն), որ հիմն­ված էր 1885-ին՝ 10 մլն լի­րա նախ­նա­կան դրա­մագլ­խով, ին­չը հե­տա­գա­յում հասց­վեց 50 մլն լի­րա­յի: Հա­վե­լյալ 40 մի­լիո­նը հա­յե­րից գո­ղոն էր, ձևա­վոր­ված վան­քե­րի, ե­կե­ղե­ցի­նե­րի և ան­հատ­նե­րի թան­կար­ժեք ի­րե­րի վա­ճառ­քից: Այս բան­կի մաս­նա­ճյու­ղե­րի տնօ­րեն­նե­րը հա­յե­րի բռ­նի տե­ղա­հա­նու­թյան ժա­մա­նակ կազմ­ված «Էմ­վա­լը մեթ­րու­քե­քո­մի­սիոն» («Լքյալ գույ­քե­րի հաշ­վառ­ման հանձ­նա­խումբ») կոչ­ված կո­ղոպ­տիչ մար­մին­նե­րի ան­դամ էին.
5. «Է­թի բանք» (Հի­թի­թա­կան դրա­մա­տուն), դրա­մագ­լու­խը՝ 100 մլն լի­րա: Հիմն­ված էր հան­քար­դյու­նա­բե­րու­թյան զար­գաց­ման հա­մար.
6. «Էմ­լագ բան­քա­սը» (Ան­շարժ կալ­վածք­նե­րի դրա­մա­տուն).
7. «Իշ բան­քա­սը» (Առևտրա­կան դրա­մա­տուն), դրա­մագ­լու­խը՝ 5 մլն դո­լար.
8. «Քա­ղա­քա­պե­տա­կան բանկ», դրա­մագ­լու­խը՝ 15 մլն լի­րա:
Սրանք բո­լորն ստա­ցան հա­յա­պատ­կան սե­փա­կա­նու­թյան կո­ղո­պու­տի ի­րենց ա­րյու­նոտ մաս­նա­բա­ժի­նը, գլ­խա­վոր «շա­հա­ռու­նե­րը» Թուր­քիա­յի կենտ­րո­նա­կան և Գյու­ղատն­տե­սա­կան բան­կերն էին:
Այս ա­մե­նից կա­րե­լի է հան­գել մեկ եզ­րա­կա­ցու­թյան. ի­րա­վա­ցի են նրանք, ով­քեր հա­մա­րում են, որ Թուր­քիա­յի ներ­կա տն­տե­սու­թյան հիմ­քը կազ­մել է բռ­նի յու­րաց­ված, կո­ղո­պու­տի են­թարկ­ված, գո­ղաց­ված հայ­կա­կան կա­պի­տա­լը:
ՄԱՍՆ Դ . ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ­ՆԵ­ՐԸ, ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԵՎ ՀԱ­ՏՈՒՑ­ՄԱՆ ԺԱ­ՄԸ
Պա­տե­րազմ­ներն ա­վարտ­վում են մայ­րա­քա­ղաք­նե­րում՝ զե­նըն­կե­ցու­թյան պայ­մա­նագ­րե­րի կնք­մամբ: 1992-1994 թթ. հայ-ադր­բե­ջա­նա­կան պա­տե­րազմն ա­վարտ­վեց Բաք­վու՞մ, թե՞ Երևա­նում: Մոսկ­վա­յում ստո­րագր­վեց զի­նա­դա­դար, և դա նշա­նա­կում էր, որ ա­վարտ­վել էր ըն­դա­մե­նը ճա­կա­տա­մար­տը, ու հարկ էր նա­խա­պատ­րաստ­վել նոր, ա­վե­լի ա­հար­կու պա­տե­րազ­մի: Հարկ էր խա­ղա­ղու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վածն օգ­տա­գոր­ծել նա­խա­պատ­րաստ­վե­լու հա­մար: Ար­դյո՞ք մենք դա պատ­շաճ, նպա­տա­կա­յին օգ­տա­գոր­ծե­ցինք:
Պա­տե­րազմ մղում են ոչ միայն բա­նակ­նե­րը, այլև հա­սա­րա­կու­թյուն­նե­րը, մեր պա­րա­գա­յում՝ ամ­բողջ ազ­գը: Յու­րա­քան­չյուր հայ մարդ պար­տա­վոր էր իր լու­ման ձգել ազ­գա­յին գան­ձա­նա­կում, այ­նինչ մեզ մոտ տի­րեց ինք­նա­գո­հու­թյան, ինք­նա­սի­րա­հար­վա­ծու­թյան, հան­ցա­վոր ան­տար­բե­րու­թյան, ճա­կա­տա­մար­տի հաղ­թա­նա­կի բար­ձե­րի վրա նն­ջե­լու մթ­նո­լորտ: Չկար գի­տակ­ցում, որ մենք գտն­վում ենք նա­խա­պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում:
Ես պատ­մա­բան չեմ, քա­ղա­քա­գետ չեմ, վեր­լու­ծա­բան չեմ, տն­տե­սա­գետ չեմ, ի­րա­վա­բան չեմ, կր­թու­թյամբ ըն­դա­մե­նը լրագ­րող եմ և ամ­բողջ կյան­քում ա­ռաջ­նորդ­վել եմ մեկ սկզ­բուն­քով՝ ա­րա այն, ինչ կա­րող ես, և լա՛վ ա­րա:
2006 թ. լույս տե­սավ իմ «Հա­յե­րը և Բա­քուն (1850-ա­կան թթ.-1920 թ.)» գիր­քը (2007-ին հրա­տա­րակ­վեց դրա ռու­սե­րեն թարգ­մա­նու­թյու­նը), որ­տեղ ման­րակր­կիտ կեր­պով ներ­կա­յաց­նե­լով հա­յե­րիս վիթ­խա­րի դե­րա­կա­տա­րու­մը Բաք­վի նավ­թար­դյու­նա­բե­րու­թյու­նում և տն­տե­սու­թյան բո­լոր ճյու­ղե­րում, ինչ­պես նաև 1918 թ. սեպ­տեմ­բե­րի 15-հոկ­տեմ­բե­րի 30-ն ըն­կած ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում 30000 խա­ղաղ հայ բնակ­չու­թյան ցե­ղաս­պա­նու­թյու­նը, նրանց թա­լանն ու կո­ղո­պու­տը, ա­ռա­ջադ­րել էի մի հիմ­նա­րար գա­ղա­փար:
Ո՞րն էր դրա էու­թյու­նը:
1918 թ. դեկ­տեմ­բե­րին Անգ­լիա­յի, Ֆրան­սիա­յի և ԱՄՆ-ի կող­մից Բաք­վում ստեղծ­վեց շուրջ ե­րեք տաս­նյակ մարդ­կան­ցից բաղ­կա­ցած «Դաշ­նա­կից տե­րու­թյուն­նե­րի վերս­տու­գիչ հանձ­նա­ժո­ղով»: Պաշ­տո­նա­կան այդ մար­մի­նը մի­ջազ­գա­յին էր, ին­տեր­նա­ցիո­նալ, և կազ­մի մեջ ընդգրկված էին ըն­դա­մե­նը 7 հա­յեր: Հանձ­նա­ժո­ղո­վը Բաք­վի բնակ­չու­թյանն ա­ռա­ջար­կեց ներ­կա­յաց­նել ցու­ցակ-նա­խա­հա­շիվ­ներ` եր­կու­սու­կես ամ­սում կրած կո­րուստ­նե­րի նյու­թա­կան փոխ­հա­տու­ցում տրա­մադ­րե­լու նպա­տա­կով: Ա­պա սկ­սեց այդ ցու­ցակ­նե­րի իս­կու­թյունն ստու­գել, 1919 թ. ապ­րի­լին աշ­խա­տանքն ա­վար­տեց ու հրա­պա­րա­կեց ամ­փո­փիչ տվյալ­նե­րը: Օ­րի­նա­կան վճար­ման են­թա­կա ճա­նաչ­վեց. հա­յե­րին` 453 մլն 184126 ռուբ­լի, ռուս­նե­րին և այլ ազ­գե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին` 48 մլն 824531 ռ., վրա­ցի­նե­րին` 3 մլն 995049ռ., մու­սուլ­ման­նե­րին` 2 մլն 226822 ռ., հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րին` 83 մլն 871114ռ.: Ընդ ո­րում, յու­րա­քան­չյուր ցու­ցա­կա­տի­րոջ տրա­մադր­վեց հա­մա­պա­տաս­խան չեկ:
Ո՞վ պետք է վճա­րեր այդ գու­մար­նե­րը: Ըստ հանձ­նա­ժո­ղո­վի` Թուր­քիան: ՀՀ Ազ­գա­յին ար­խի­վում պահ­պան­վում է մի փաս­տա­թուղթ (ֆ. 200, ց. 1, գ. 39, թ. 50)՝ Վրաս­տա­նում ՀՀ գոր­ծե­րի հա­վա­տար­մա­տար Ա. Ջա­մա­լյա­նի 1918 թ. նո­յեմ­բե­րի 29-ի հե­ռա­գի­րը, ո­րով նա Հա­յաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րին հղել էր Բաք­վի զին­վո­րա­կան նա­հան­գա­պետ, անգ­լիա­ցի գե­նե­րալ ՈՒի­լյամ Թոմ­սո­նի` նո­յեմ­բե­րի 21-ին Նու­րի փա­շա­յին ուղղ­ված հետևյալ հե­ռագ­րի պատ­ճե­նը. «Բա­քու ժա­մա­նե­լուն պես զե­կույց­ներ են ստաց­վել օս­մա­նյան զին­վոր­նե­րի կող­մից թա­լա­նի և ու­նեց­ված­քին հասց­ված վնաս­նե­րի մա­սին: Բաք­վում Մեծ Բրի­տա­նիա­յի, Ֆրան­սիա­յի, Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից կազմ­վել է հանձ­նա­ժո­ղով` ա­պա­ցուց­ված վնաս­նե­րի ընդ­հա­նուր ար­ժե­քի գնա­հա­տու­մը հե­տաքն­նե­լու հա­մար: Քա­նի որ ա­պա­գա գու­մա­րը պետք է փակ­վի Թուր­քիա­յի հաշ­վին, Ձեզ գրում եմ, որ­պես­զի հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նաք վե­րա­դարձ­նե­լու ու­նեց­ված­քը: Հայտ­նում եմ Ձեզ, որ անհ­րա­ժեշ­տու­թյուն ծա­գե­լու դեպ­քում կձևա­վոր­վեն այլ հանձ­նա­ժո­ղով­ներ` բո­ղոք­նե­րը քն­նար­կե­լու հա­մար: Այդ իսկ պատ­ճա­ռով նպա­տա­կա­հար­մար է Ձեզ և Ձեր գե­նե­րալ­նե­րին տե­ղե­կաց­նել սույն մտադ­րու­թյան մա­սին»:
Ո՞րն է այս փաս­տաթղ­թի ար­ժե­քը. գե­նե­րալ Թոմ­սոնն ուղ­ղա­կիո­րեն մատ­նա­ցույց էր ա­րել պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրո­ղին՝ դաշ­նա­կից պե­տու­թյուն­նե­րը փոխ­հա­տուց­ման պա­տաս­խա­նա­տու էին ճա­նա­չում Թուր­քիան, այ­նինչ հա­վա­սա­րա­չափ պա­տաս­խա­նատ­վու­թյուն պետք է կրեր նաև Ադր­բե­ջա­նի թուր­քաս­տեղծ Հան­րա­պե­տու­թյու­նը, որն ու­ներ կա­ռա­վա­րու­թյուն, մեջ­լիս-խոր­հր­դա­րան և ո­րի տա­րած­քում յու­րաց­վել էր բաք­վե­ցի­նե­րի ու­նեց­ված­քը: Սա ի­րա­վա­կան հիմ­քե­րից մեկն է:
1991 թ. հոկ­տեմ­բե­րի 18-ին ըն­դուն­վեց «Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նադ­րա­կան ակ­տը Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան ան­կա­խու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու մա­սին»: Այդ ակ­տի նա­խա­բա­նում կան ադր­բե­ջան­ցի­նե­րին բնո­րոշ ան­հե­թե­թու­թյուն­ներ, դի­ցուք. «1918 թվա­կա­նի մա­յի­սի 28-ին Ադր­բե­ջա­նի Ազ­գա­յին խոր­հուրդն ըն­դու­նեց Ան­կա­խու­թյան մա­սին հռ­չա­կա­գիր, դրա­նով հան­դերձ վե­րա­կանգ­նե­լով ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դի պե­տա­կա­նու­թյան բազ­մա­դա­րյա ա­վան­դույթ­նե­րը», կամ. «...ՌԽՖՍՀ-ը... օ­կու­պաց­րեց ինք­նիշ­խան Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քը, բռ­նի կեր­պով տա­պա­լեց օ­րի­նա­կա­նո­րեն ըն­տր­ված իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րը և վերջ դրեց ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դի մե­ծա­քա­նակ զո­հե­րի գնով ձեռք բե­րած ան­կա­խու­թյա­նը»:
Բա­նից պարզ­վում է, որ ադր­բե­ջա­նա­կան ժո­ղո­վուր­դը ոչ միայն գո­յու­թյուն է ու­նե­ցել դա­րեր շա­րու­նակ, այլև ու­նե­ցել է «պե­տա­կա­նու­թյան բազ­մա­դա­րյա ա­վան­դույթ­ներ»: Բա­նից պարզ­վում է, որ ու­նե­ցել են «օ­րի­նա­կա­նո­րեն ըն­տր­ված» իշ­խա­նու­թյան մար­մին­ներ: Ի՞նչ օ­րի­նա­կան ընտ­րու­թյան մա­սին է խոս­քը, երբ Հա­յոց ազ­գա­յին խոր­հուր­դը հրա­ժար­վել էր պատ­գա­մա­վոր­ներ գոր­ծու­ղել մեջ­լիս` ի­րա­վա­ցիո­րեն պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ չի ցան­կա­նում մաս­նակ­ցել և դրա­նով հան­դերձ օ­րի­նա­կա­նաց­նել ցե­ղաս­պան­նե­րի հան­ցա­վոր գոր­ծու­նեու­թյու­նը:
Սա­կայն ու­շագ­րավ է այդ սահ­մա­նադ­րա­կան ակ­տի հոդ­ված­նե­րից մե­կը, որն ու­նի այս­պի­սի բո­վան­դա­կու­թյուն. «Հոդ­ված 2. Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը հան­դի­սա­նում է 1918 թվա­կա­նի մա­յի­սի 28-ից մինչև 1920 թվա­կա­նի ապ­րի­լի 28-ը գո­յատևած Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյան ժա­ռան­գոր­դը»:
Փաս­տո­րեն ներ­կա­յիս Ադր­բե­ջանն ըն­դու­նում է, որ ին­քը ցե­ղաս­պան­նե­րի, թա­լան­չի­նե­րի, բռ­նա­րար­նե­րի ժա­ռան­գորդն է:
Այս հոդ­վա­ծով Ադր­բե­ջանն ըն­դու­նում է հա­յե­րի փաս­տարկ­նե­րից ևս մե­կը, ըստ ո­րի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը եր­բեք չի ե­ղել իր կազ­մում, ո­րով­հետև Ար­ցախն Ադր­բե­ջա­նին բռ­նակց­վել է 1921 թվա­կա­նի հու­լի­սի 5-ին:
Այս հոդ­վա­ծով, ի վեր­ջո, ժա­ռան­գորդն ստանձ­նում է իր նախ­նի­նե­րի գոր­ծած ցե­ղաս­պա­նու­թյան հետևանք­նե­րի ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը:
Ինչ­պի­սի՞ պա­տաս­խա­նատ­վու­թյուն:
Կա­տա­րե­ցի մի հաշ­վարկ, ո­րի մե­խա­նիզմն ու չա­փո­րո­շիչ­նե­րը ման­րա­մասն շա­րադ­րել եմ գր­քում և չեմ ու­զում կրկ­նել:
Ըստ այդ հաշ­վար­կի, 2006 թ. դրու­թյամբ Ադր­բե­ջա­նը1918 թ. Բաք­վում սպան­ված կամ չս­պան­ված, բայց թա­լան­ված բնա­կիչ­նե­րի ժա­ռան­գորդ­նե­րին պարտք էր 134 մլն 149279 ֆունտ ստեռ­լինգ, այդ թվում հա­յե­րին` 102 մլն 674461 ֆունտ ստեռ­լինգ, ռուս­նե­րին և այլ ազ­գե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին (գեր­մա­նա­ցի­ներ, ավ­ստ­րիա­ցի­ներ, հրեա­ներ, լե­հեր, չե­խեր, ֆրան­սիա­ցի­ներ, լատ­վիա­ցի­ներ և այլք)`11 մլն 062275, վրա­ցի­նե­րին` 905159, մու­սուլ­ման­նե­րին (ադր­բե­ջան­ցի­ներ, պար­սիկ­ներ, լեզ­գի­ներ և այլք)` 504529, հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րի հա­վա­քա­կան սե­փա­կա­նա­տե­րե­րին` 19 մլն 002855:
Սա­կայն անգ­լիա­ցի գե­նե­րալ Թոմ­սոնն իր պատ­մա­կան հե­ռագ­րով ուղ­ղա­կի մատ­նա­ցույց էր ա­նում հիմ­նա­կան մե­ղա­վո­րին և պար­տա­պան էր ճա­նա­չում Թուր­քիան:
Կա­տա­րե­ցի ևս մի հաշ­վարկ` նույն սկզ­բունք­նե­րով: Վերս­տու­գիչ հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից Թուր­քիա­յի պաշ­տո­նա­կան պարտ­քը ճա­նաչ­վել էր 59 մլն 210165 ֆունտ ստեռ­լինգ, հետևա­բար 2006 թ. դրու­թյամբ Թուր­քիա­յի նյու­թա­կան փոխ­հա­տուց­ման գու­մա­րը կազ­մում էր 4 մի­լիարդ 552 մի­լիոն 032960 ֆունտ ստեռ­լինգ, ո­րից հա­յե­րի մաս­նա­բա­ժինն էր 3 մի­լիարդ 518 մի­լիոն 847403 ֆունտ ստեռ­լինգ:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 16986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ