Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու ընտանեկան միջավայրում

Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու ընտանեկան միջավայրում
24.11.2020 | 22:11

Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում, հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից:


«Սիրելի՛ հայրենակիցներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Հայտնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ`կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։ Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից և համաճարակային վիճակից։ ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը»,- նշված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1787

Մեկնաբանություններ