Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կո­ռուպ­ցիան դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում և տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թ­յան հե­ռան­կար­նե­րը Հա­յաս­տա­նում»

«Կո­ռուպ­ցիան դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում և տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թ­յան հե­ռան­կար­նե­րը Հա­յաս­տա­նում»
12.06.2020 | 02:55

Խոսքս ուղ­ղում եմ ՀՀ-ում կո­ռուպ­ցիա­յի դեմ «պայ­քա­րը» կարևո­րող պաշ­տո­նա­վոր ու ան­պաշ­տոն «երևե­լի­նե­րին»

Հար­գե­լի պա­րոն­ներ, Ձեր դա­տին եմ հանձ­նում «Կո­ռուպ­ցիան դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում և տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան հե­ռան­կար­նե­րը Հա­յաս­տա­նում» գի­տահան­րա­մատ­չե­լի հոդ­ված­նե­րի ժո­ղո­վա­ծուն, ո­րը մեր հան­րու­թյանն է ներ­կա­յաց­վել 27-09-2019; 11-02-2020; 13-03-2020; 17-03-2020; 07-04-2020 և 10-04-2020 հրա­պա­րա­կում­նե­րի տես­քով: Այն, որ­պես հան­րա­մատ­չե­լի ու­սում­նա­մե­թո­դա­կան ձեռ­նարկ, կա­րող է օգ­տա­կար լի­նել հայ­կա­կան կո­ռուպ­ցիա­յի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը ու­սում­նա­սի­րող մաս­նա­գետ­նե­րի կր­թա­կան մա­կար­դա­կը բարձ­րաց­նե­լու, ինչ­պես նաև հեր­թա­կան հա­կա­կո­ռուպ­ցիոն ծրագ­րեր մշա­կող փար­ձա­գետ­նե­րի, կու­սակ­ցա­կան ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հա­մար: Փաս­տե­րի հի­ման վրա կազմ­ված այս ու­ղե­ցույ­ցը, մաս­նա­վո­րա­պես, տա­լիս է մի կարևոր հար­ցի պա­տաս­խան, թե ինչ­պես է պետք ար­դյու­նա­վետ ձևով ի­րա­կա­նաց­նել Հա­յաս­տա­նի դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում աշ­խա­տող 250 դա­տա­վոր­նե­րի վեյ­թին­գը՝ զերծ մնա­լով դա­տա­րան­նե­րի վրա բռ­նի ուժ կի­րա­ռե­լու ա­րա­տա­վոր պրակ­տի­կա­յից: Հա­մա­կարգ­չա­յին ծրագ­րա­վոր­ման մի­ջո­ցով, օգ­տա­գոր­ծե­լով իմ կող­մից բա­ցա­հայտ­ված կո­ռուպ­ցիոն սխե­մա­նե­րից մե­կի մեջ օգ­տա­գործ­ված տվյալ­նե­րը (փոր­ձա­գի­տա­կան կեղծ եզ­րա­կա­ցու­թյուն­ներ և դրանց հի­ման վրա կա­յաց­րած դա­տա­կան վի­ճա­հա­րույց վճիռ­ներ, պատ­վիր­ված աու­դի­տա­յին հաշ­վետ­վու­թյուն­ներ, գոր­ծա­րան­նե­րի ու ֆաբ­րի­կա­նե­րի սնան­կաց­ման վե­րա­բե­րյալ դա­տա­կան ո­րո­շում­ներ և այլն) հնա­րա­վոր է ի­րա­կա­նաց­նել այդ վեյ­թինգ կոչ­վա­ծը՝ մեր­կաց­նե­լով ու ջրի ե­րես դուրս բե­րե­լով կո­ռում­պաց­ված դա­տա­վոր­նե­րին ու ի­րա­վա­պահ կա­ռույց­նե­րի մյուս կա­շա­ռա­կեր­նե­րին՝ նրանց տե­սա­կա­վո­րե­լով ու դա­սա­կար­գե­լով ըստ ի­րենց կա­տա­րած ծա­ռա­յո­ղա­կան հան­ցանք­նե­րի ու մաս­նա­գի­տա­կան պի­տա­նիու­թյան աս­տի­ճա­նի: Կո­ռուպ­ցիա­յի դեմ մղ­վող ան­զի­ջում պայ­քա­րը կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի հա­յոց պե­տա­կա­նու­թյան պահ­պան­ման և հայ ժո­ղովր­դի ֆի­զի­կա­կան գո­յու­թյու­նը ա­պա­հո­վե­լու տե­սա­կե­տից, ո­րով­հետև կա­շա­ռա­կե­րու­թյան ու կո­ռուպ­ցիա­յի ներ­կա­յիս տա­րած­վա­ծու­թյան և բարձր մա­կար­դա­կի պայ­ման­նե­րում հնա­րա­վոր չէ պատ­շաճ ձևով կազ­մա­կեր­պել տն­տե­սու­թյան զար­գա­ցու­մը, բա­րե­լա­վել մարդ­կանց սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կը, երկ­րի ար­դյու­նա­բե­րու­թյու­նը շա­րու­նա­կե­լու է դո­փել տե­ղում, ա­վե­լա­նա­լու է ար­տա­գաղ­թը և, որ­պես այդ ա­մե­նի ան­խու­սա­փե­լի հետևանք, եր­կի­րը շա­րու­նա­կե­լու է կորց­նել ինք­նա­պաշտ­պա­նա­կան պո­տեն­ցիա­լը, նա­հանջ է ապ­րե­լու և տա­կա­վին պատ­րաստ չի լի­նե­լու դի­մա­կա­յե­լու ժա­մա­նա­կի մար­տահ­րա­վեր­նե­րին ու, ա­ռա­ջին հեր­թին, սպաս­վե­լիք հայ-թուր­քաադր­բե­ջա­նա­կան պա­տե­րազ­մին:


Դեռևս հայտ­նի չէ, թե ինչ մթ­նո­լորտ է ձևա­վոր­վե­լու հետ­կո­րո­նա­վի­րու­սա­յին աշ­խար­հում և Հա­յաս­տա­նում, ինչ­պես ենք կա­րո­ղա­նա­լու բա­րե­լա­վել մեր տն­տե­սա­կան վի­ճակն ու պաշտ­պա­նա­կան պո­տեն­ցիա­լը, ե­թե մեզ օր ա­ռաջ չհա­ջող­վի հաղ­թա­հա­րել ներ­կա­յիս հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան, ո­րի ա­վան­գար­դում մշ­տա­պես հան­դես է ե­կել ու շա­րու­նա­կում է իր դիր­քե­րը պա­հել Հա­յաս­տա­նի դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գը՝ հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա­յի գլ­խա­վոր շար­ժիչ ու­ժը: Հետ­կո­րո­նա­վի­րու­սա­յին ժա­մա­նակ­նե­րում մեզ ա­ռա­վել դժ­վա­րին օ­րեր են սպա­սում, ո­րով­հետև աշ­խար­հի ու­ժա­յին կենտ­րոն­նե­րը (ԱՄՆ, Չի­նաս­տան, Եվ­րո­պա, Ռու­սաս­տան) ի­րենց ռազ­մա­կան ու տն­տե­սա­կան պո­տեն­ցիա­լը հիմ­նա­կա­նում ծա­ռա­յեց­նե­լու են սե­փա­կան եր­կր­նե­րի անվ­տան­գու­թյան ու կեն­սու­նա­կու­թյան ա­պա­հով­մա­նը՝ ժա­մա­նա­կա­վո­րա­պես կամ ընդ­միշտ մո­ռա­նա­լով Հա­յաս­տա­նի նման եր­կր­նե­րի կեն­սա­կան շա­հե­րի, խն­դիր­նե­րի, ան­գամ ֆի­զի­կա­կան գո­յու­թյան մա­սին՝ մի կողմ թող­նե­լով աշ­խար­հի տար­բեր մա­սե­րում հայ­տա­րար­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը: Մեր երկ­րին սպա­սում է եր­կու, տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակ սցե­նար՝ լավ և շատ վատ.


ա) աշ­խար­հի ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի ուղ­ղա­կի առ­ճա­կատ­ման ու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյան կտ­րուկ փո­փո­խու­թյան պայ­ման­նե­րում Հա­յաս­տա­նը կա­րող է մեն-մե­նակ մնալ ռազ­մա­կան ու տն­տե­սա­կան հզո­րու­թյամբ ներ­կա­յումս մեզ գե­րա­զան­ցող հարևան­նե­րի ռազ­մա­կան մե­քե­նա­յի դեմ՝ հայ ազ­գի գլ­խին բե­րե­լով երկ­րորդ «1915» թի­վը, ինչ­պես դա տե­ղի ու­նե­ցավ ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին (թուր­քե­րը դրան էլ սպա­սում են)։
բ) Թուր­քիա­յի ներգ­րավ­մամբ աշ­խար­հի ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի ուղ­ղա­կի առ­ճա­կատ­ման ու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյան կտ­րուկ փո­փո­խու­թյան պայ­ման­նե­րում հնա­րա­վո­րու­թյուն ստա­նալ լու­ծե­լու Հայ դա­տի խն­դիր­նե­րը, ո­րի հա­մար կա մեկ կարևոր պայ­ման. պետք է կա­րո­ղա­նալ, ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու, տն­տե­սա­պես ու ռազ­մա­կան տե­սա­կե­տից հզո­րա­նալ՝ առն­վազն հաս­նե­լով Իս­րա­յե­լի ներ­կա­յիս մա­կար­դա­կին: Հի­շեց­նեմ, որ Իս­րա­յե­լին հա­ջող­վեց կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, մո­տա­վո­րա­պես Ար­ցա­խի ներ­կա­յիս տա­րածք­նե­րում հզոր եր­կիր կա­ռու­ցել և այն­պի­սի միաս­նա­կան հա­սա­րա­կու­թյուն ձևա­վո­րել, որ հա­ջո­ղու­թյամբ կա­րո­ղա­ցավ դի­մա­կա­յել 400-մի­լիո­նա­նոց ա­րաբ­նե­րի և հա­րյուր­մի­լիո­նա­նոց Ի­րա­նի ճնշ­մա­նը՝ երկ­րի տն­տե­սա­կան զար­գաց­ման դի­նա­մի­կան մշ­տա­պես ա­պա­հո­վե­լով երկ­նիշ թվե­րով: Մեզ մոտ նման ար­դյունք­նե­րի հաս­նե­լու հա­մար պետք է հրա­ժար­վել հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա­յի բո­լոր դրսևո­րում­նե­րից և, ա­ռա­ջին հեր­թին, դրան հաս­նել հատ­կա­պես դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում, սա քա­ղա­քա­կան խն­դիր է, սա հայ ազ­գի գո­յատևման խն­դիրն է: Հայտ­նի բան է՝ դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գե­րը ստեղծ­վում են կո­ռուպ­ցիա­յի նման երևույթ­նե­րի դեմ ան­զի­ջում պայ­քար մղե­լու հա­մար, բո­լոր եր­կր­նե­րում այդ պայ­քա­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը հա­վա­սար­վում է զրո­յի, ե­թե ին­քը՝ դա­տաի­րա­վա­կան հա­մա­կարգն է թա­թախ­վում կո­ռուպ­ցիա­յի մեջ:


Հե­տաքր­քիր է, թե ինչ­պես, ինչ գոր­ծի­քա­կազ­մով են մեր երկ­րում պատ­րաստ­վում պայ­քա­րե­լու կո­ռուպ­ցիա­յի երևույ­թի դեմ, երևույթ, ո­րի պատ­ճա­ռով մեր ծաղ­կուն եր­կի­րը պատ­մա­կան կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հասց­րեց կորց­նել իր ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, գի­տա­կան ու տն­տե­սա­կան պո­տեն­ցիա­լը: Ի՞նչ ելք ու­նենք, ինչ­պե՞ս է փա­շի­նյա­նա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը պատ­րաստ­վում պայ­քա­րե­լու դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում տեղ գտած կո­ռուպ­ցիոն երևույթ­նե­րի դեմ:
ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյա­նը տար­բե­րակ է ա­ռա­ջար­կում՝ մինչև 2021 թի­վը 70 տո­կո­սով բարձ­րաց­նել դա­տա­վոր­նե­րի աշ­խա­տա­վար­ձը: Այս նա­խա­ձեռ­նու­թյու­նը խո­սում է ե­րի­տա­սարդ նա­խա­րա­րի բա­ցար­ձակ դի­լե­տանտ լի­նե­լու մա­սին և հաս­տա­տում «Հայ­րե­նիք» նո­րաս­տեղծ կու­սակ­ցու­թյան «պրո­ֆե­սիո­նա­լիզմն՝ ընդ­դեմ դի­լե­տան­տու­թյա­ն» գա­ղա­փա­րի ար­դիա­կա­նու­թյու­նը, ո­րը, ան­շուշտ, կդր­վի հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյան կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­քում, այլ ելք չու­նենք: Կա­րե­լի է բա­ցատ­րել, թե ին­չու չի աշ­խա­տե­լու ե­րի­տա­սարդ նա­խա­րա­րի ա­ռա­ջար­կած հա­կա­կո­ռուպ­ցիոն տար­բե­րա­կը, ե­թե այն, ա­ռա­ջին հա­յաց­քից, բա­վա­կա­նին խե­լա­միտ է թվում: Կա­շա­ռա­կեր դա­տա­վոր­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի հեր­թա­կան բարձ­րա­ցու­մը ան­խու­սա­փե­լիո­րեն բե­րե­լու է կա­շառ­քի չա­փե­րի ա­վե­լաց­մա­նը՝ ներ­կա­յումս հաս­տատ­ված խա­ղա­գու­մար­նե­րի հա­մե­մատ, այն բարձ­րաց­նե­լով ճիշտ նույն 70 տո­կո­սով, մի բան էլ ա­վե­լի: Սա մի կող­մից՝ որ­պես ան­խու­սա­փե­լի հետևանք: Հայ­կա­կան դա­տա­րան­նե­րի հա­մար գր­ված օ­րենք­նե­րի կող­քին գոր­ծում են նաև բազ­մա­թիվ չգր­ված օ­րենք­ներ, ո­րոնք սկ­սում են աշ­խա­տել կա­շառ­քի հաս­տա­տագր­ված չա­փե­րի պայ­ման­նե­րում: Ե­թե, օ­րի­նակ, հա­կընդ­դեմ հայց ըն­դու­նե­լու հա­մար դա­տա­վո­րը ձե­զա­նից պա­հան­ջի 1000 ԱՄՆ դո­լար, ա­պա չզար­մա­նաք, դա է դրա հաս­տա­տուն չա­փը, ¥տաք­սան¤: 70 տո­կո­սով ա­վե­լի բարձր աշ­խա­տա­վար­ձե­րի դեպ­քում նույն հա­կընդ­դեմ հայ­ցի հա­մար դա­տա­վորն ար­դեն պա­հան­ջե­լու է ոչ թե 1000, այլ 1700 կամ, թվե­րի մո­տա­վոր կլո­րաց­ման մա­թե­մա­տի­կա­կան սկզ­բուն­քից ել­նե­լով, ար­դեն 2000 ԱՄՆ դո­լար: Այս թվե­րը կա­րող են հա­մար­վել պաշ­տո­նա­կան-շու­կա­յա­կան: Խո­սենք փաս­տե­րով՝ մեջ­բե­րե­լով ՀՀ ԱԱԾ տա­րա­ծած հետևյալ հայ­տա­րա­րու­թյու­նը. «2016 թվի հոկ­տեմ­բե­րի 28-ին Երևա­նի հե­տիոտ­նա­յին գետ­նան­ցում­նե­րից մե­կում ԱԱԾ-ի կող­մից կա­շառք ստա­նա­լու պա­հին ձեր­բա­կալ­վել է Երևա­նի Շեն­գա­վիթ վար­չա­կան շր­ջա­նի ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­վոր Իշ­խան Բար­սե­ղյա­նը, ով տար­բեր պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով մոտ ե­րեք ա­միս վա­րույթ չի ըն­դու­նել փաս­տա­բա­նի ներ­կա­յաց­րած հա­կընդ­դեմ հայ­ցը, քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծով կող­մի օգ­տին գոր­ծո­ղու­թյուն կա­յաց­նե­լու հա­մար ան­ձամբ ստա­ցել է 1000 ԱՄՆ դո­լար»: Նման մի ի­րադ­րու­թյուն է ստեղծ­վել մեր ԵԿԴ/3442/02/15 քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծի դեպ­քում, երբ դա­տա­վոր Ռու­բեն Ներ­սի­սյանն ըն­դու­նեց հետևյալ կա­մա­յին ո­րո­շու­մը. «պա­տաս­խա­նող կող­մի ներ­կա­յաց­րած հա­կընդ­դեմ հայ­ցը չի ըն­դուն­վում»:


Բնա­կա­նա­բար իմ հե­չեց­րած «ին­չու՞» հար­ցից դա­տա­վո­րը սաս­տիկ զայ­րա­ցավ, նույ­նիսկ սպառ­նաց. «Ես Ձեզ հի­մա մի­նի­մալ աշ­խա­տա­վար­ձի 500-ա­պա­տի­կի չա­փով տու­գանք կսահ­մա­նեմ՝ դա­տա­կան նիս­տը խան­գա­րե­լու հա­մար»:
Այս պատ­մու­թյան մա­սին ես գրել էի, հի­մա փոր­ձենք հա­մե­մա­տել ու հաս­կա­նալ, թե ինչ կապ կա հա­կընդ­դեմ հայցն ըն­դու­նե­լու հա­մար դա­տա­վոր Իշ­խան Բար­սե­ղյա­նի 1000 ԱՄՆ դո­լա­րի և դա­տա­վոր Ռու­բեն Ներ­սի­սյա­նի 500-ա­պա­տիկ տու­գան­քի միջև (ի մի­ջի այ­լոց, ար­դեն 5 տա­րի է ան­ցել, բայց պա­տաս­խա­նող կող­մե­րիս դեռևս չի բա­ցատր­վել, ան­հայտ ու ան­հաս­կա­նա­լի է մնա­ցել հա­կընդ­դեմ հայ­ցը չըն­դու­նե­լու պատ­ճա­ռը, երբ դա­տա­վո­րը պար­տա­վոր էր դա ա­նել, այն էլ գրա­վոր ձևով, դա օ­րեն­քի պա­հանջ է): Հաշ­վենք՝ 500x1000 դրամ (այս­պես է գնա­հատ­վում մի­նի­մալ աշ­խա­տա­վար­ձը)=500000 դրամ կամ ԱՄՆ-ի նույն 1000 դո­լա­րը: Ե­թե տար­վենք գռե­հիկ մտա­ծո­ղու­թյան հո­վե­րով, ա­պա կգանք հետևյալ պարզ եզ­րա­հանգ­մա­նը. դա­տա­վոր Ռու­բեն Ներ­սի­սյա­նի 500000 դրա­մով տու­գա­նե­լու սպառ­նա­լի­քը հա­մա­պա­տաս­խա­նում է 1000 դո­լա­րով հա­կընդ­դեմ հայցն ըն­դու­նե­լու դա­տա­վոր Իշ­խան Բար­սե­ղյա­նի պա­հան­ջին, սա բխում է դա­տա­րան­նե­րում հաս­տատ­ված կո­ռուպ­ցիոն գնա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նից: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, սրանք վե­րա­դա­սի կող­մից ի­ջեց­ված թվեր են, ո­րոնց հա­մար դա­տա­վոր­նե­րը վեր­ջում, «Հա­նուն Հյաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան» կա­յաց­րած վճ­ռից հե­տո, պա­տաս­խան են տա­լու, «մուծ­վե­լու» են: Հարց՝ ին­չու՞ է դա­տա­վոր Իշ­խան Բար­սե­ղյա­նը այ­սօր ձեր­բա­կալ­ված իսկ դա­տա­վոր Ռու­բեն Ներ­սի­սյա­նը՝ դեռևս ոչ: Պա­տաս­խա­նը մեկն է՝ դա­տա­վոր Իշ­խան Բար­սե­ղյա­նը գոր­ծել է միայ­նակ՝ ա­ռանց իր կա­շա­ռա­կեր թի­կուն­քը պաշտ­պա­նե­լու: Հա­յաս­տա­նի դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում ինք­նա­գոր­ծու­նեու­թյան նման դրսևո­րում­նե­րը հարգ­ված չեն, չեն խրա­խուս­վում և տեղն ու տե­ղը խս­տո­րեն պատժ­վում են: Հայ­կա­կան կա­շա­ռա­կե­րու­թյան ճա­կա­տում ևս պետք է ո­րո­շա­կի թա­փան­ցի­կու­թյուն ա­պա­հո­վել, կա­շառք տվո­ղի օգ­տին աշ­խա­տել կո­լեկ­տի­վով՝ եր­կու և ա­վե­լի դա­տա­վոր­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ և պար­տա­կա­նու­թյուն­նե­րի հս­տակ բա­ժա­նու­մով, դա չգր­ված օ­րենք է, ո­րի մա­սին ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րը կա­րող էր նաև տե­ղյակ չլի­նել: Կա­րե­լի է միայն են­թադ­րել, որ դա­տա­վոր­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը բարձ­րաց­նե­լու մի­ջո­ցով նա­խա­րա­րը փոր­ձում է հաշ­տու­թյուն մու­րալ ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան եզ­րեր փնտ­րել դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի կո­ռում­պաց­ված հատ­վա­ծի հետ: Ինչ ա­սեմ, հա­ջո­ղու­թյուն մաղ­թենք Ռուս­տամ Բա­դա­սյա­նին և հույս հայտ­նենք, որ նա ևս ցան­կա­լի անձ կդառ­նա Հա­յաս­տա­նի կո­ռում­պաց­ված դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի հա­մար:


Երկ­րորդ՝ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րը և վար­չա­պե­տը բա­ցա­հայտ ձևով ըն­դու­նում են դա­տա­րան­նե­րում գո­յու­թյուն ու­նե­ցող ի­րա­կան (կի­րա­ռա­կան) կո­ռուպ­ցիա­յի փաս­տը, հաս­տա­տում են դրա մասշ­տա­բա­յին բնույ­թը՝ հայ հա­սա­րա­կու­թյա­նը ի ցույց դնե­լով ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյան բա­ցար­ձակ ան­ճա­րա­կու­թյու­նը նաև այս հար­ցում: Դա­տա­վոր­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը բարձ­րաց­նե­լու մի­ջո­ցով հնա­րա­վոր չէ պայ­քա­րել կո­ռուպ­ցիա­յի դեմ, հաղ­թա­հա­րել ան­հաղ­թա­հա­րե­լի խո­չըն­դո­տը, ինչն այ­սօր դր­ված է մեր պո­տեն­ցիալ ներդ­րող­նե­րի ու գոր­ծա­րար­նե­րի ա­ռաջ: Սպի­տա­կի վե­րե­լակ­նե­րի գոր­ծա­րա­նի տնօ­րեն, իմ ման­կու­թյան ըն­կեր Վա­լե­րի Պո­ղո­սյա­նը մի ան­գամ սրտ­նե­ղեց, թե՝ ու­նե­ցած-չու­նե­ցածս տվե­ցի Վա­նա­ձո­րի դա­տա­վո­րին, որ գոր­ծա­րա­նի սնան­կաց­ման ո­րո­շու­մը կա­յաց­նի, շատ «թան­կա­բա­զար» են, հույս էլ չու­նեմ, թե գոր­ծա­րա­նի գույ­քի վա­ճառ­քից հե­տո իմ դրած փո­ղե­րը հետ կս­տա­նամ:
Մեր «թան­կա­բա­զար» կա­շա­ռա­կեր դա­տա­վոր­ներն ի­րենց վճ­ռա­կան ա­վանդն են ու­նե­ցել Հա­յաս­տա­նի գոր­ծա­րան­նե­րի ու ֆաբ­րի­կա­նե­րի ան­նա­խա­դեպ թա­լա­նի գոր­ծում՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ա­նու­նից սնան­կաց­ման ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լով ու ի­րա­վա­կան հիմ­քեր ստեղ­ծե­լով Հա­յաս­տա­նի տեխ­նի­կատն­տե­սա­կան պո­տեն­ցիա­լի բար­բա­րո­սա­կան ոչն­չաց­ման հա­մար: Ար­դյուն­քում մեր գոր­ծա­րան­ներն այն­պի­սի նա­հանջ են ապ­րել, որ տեխ­նի­կա­կան ու տեխ­նո­լո­գիա­կան մա­կար­դա­կով հա­սել են 1970-ի թվե­րին, և դեռևս հայտ­նի չէ, թե մեր հա­ջորդ իշ­խա­նու­թյուն­ներն ինչ­պես են եր­կի­րը դուրս բե­րե­լու ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից, ինչ­պես են գոր­ծա­րան­նե­րի ու ֆաբ­րի­կա­նե­րի տեխ­նի­կա­տեխ­նո­լո­գիա­կան հա­գեց­վա­ծու­թյան մա­կար­դա­կը հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու 21-րդ դա­րի պա­հանջ­նե­րին: Տե­ղի ու­նե­ցա­ծը, հաշ­վի առ­նե­լով պե­տու­թյա­նը պատ­ճա­ռած վնաս­նե­րի բազ­մա­պա­տի­կու­թյու­նը, գե­րա­զան­ցում է հայ­րե­նի­քի դա­վա­ճան­նե­րի կող­մից պե­տու­թյան անվ­տան­գու­թյա­նը պատ­ճա­ռած վնաս­նե­րը: Կա­շա­ռա­կեր դա­տա­վոր­նե­րի ա­րա­ծը կա­րե­լի է բնու­թագ­րել որ­պես դա­վա­ճա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, ազ­գա­յին դա­վա­ճա­նու­թյուն, ո­րի հա­մար պետք է պատժ­վեն պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի հա­մար նա­խա­տես­ված քրեա­կան հոդ­ված­նե­րով, դրանց ողջ խս­տու­թյամբ: Ազ­գի դա­վա­ճան դա­տա­վոր­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի հեր­թա­կան բարձ­րա­ցու­մը ուղ­ղա­կի ծի­ծա­ղե­լի է, և դժ­վար է հաս­կա­նալ, թե հա­կա­կո­ռուպ­ցիոն պայ­քա­րի ե­լած իշ­խա­նա­վոր­ներն ի­րենց մարմ­նի որ մա­սե­րով են մտա­ծում: Հա­յաս­տա­նի հա­ջորդ իշ­խա­նու­թյուն­նե­րը ստիպ­ված են լի­նե­լու խս­տու­թյուն­ներ կի­րա­ռել կա­շա­ռա­կեր դա­տա­վոր­նե­րի ու դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի մյուս կա­շա­ռա­կեր սու­բեկտ­նե­րի նկատ­մամբ: Ա­ռանձ­նա­կի պատ­րանք­ներ չու­նեմ, թե Փա­շի­նյա­նից հե­տո եր­կի­րը կսկ­սի ճիշտ կա­ռա­վար­վել, մար­դիկ կսկ­սեն լավ աշ­խա­տել ու միայն լավ բա­ներ ա­նել և, որ­պես հետևանք, մեր տն­տե­սու­թյու­նը ինք­նա­բե­րա­բար դուրս կգա ճգ­նա­ժա­մից։ Ա­ռանց հա­մա­կար­գա­յին հիմ­նա­րար փո­փո­խու­թյուն­նե­րի դա ի­րա­գոր­ծե­լի չէ: Երկ­րի ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­նու­թյան մեջ պետք է շր­ջա­դար­ձա­յին փո­փո­խու­թյուն­ներ կա­տար­վեն այն­պես, որ այ­նու­հետ ա­մեն ինչ ար­վի ել­նե­լով միայն պե­տու­թյան շա­հե­րից ու պե­տա­կա­նա­շի­նու­թյան դիր­քե­րից, այ­լա­պես դար­ձյալ շա­րու­նա­կե­լու ենք դո­փել տե­ղում ու նա­հանջ ապ­րել: Պետք է ըն­դու­նել, որ Հա­յաս­տա­նում հաս­տատ­ված հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան ժա­ռանգ­վել է ԽՍՀՄ-ից, որն ա­վե­լի տա­րած­վեց ու ըն­դար­ձակ­վեց Գոր­բա­չո­վի «перестройка»-ի հա­կա­պե­տա­կան, հա­կազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ու խա­բեա­կան պոս­տու­լատ­նե­րի ազ­դե­ցու­թյան տակ, սա դա­վա­ճա­նա­կան հար­ված էր խոր­հր­դա­յին հա­սա­րա­կու­թյա­նը, երկ­րում ձևա­վոր­ված ար­ժե­հա­մա­կար­գին, մեր խոր­հր­դա­յին մտա­ծո­ղու­թյա­նը, ձևա­վոր­ված ար­տադ­րատն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին: Երկ­րի ներ­քին կյան­քում տե­ղի ու­նե­ցա­ծը դա­վա­ճա­նու­թյան հետ հա­մե­մա­տե­լու մեջ նո­րու­թյուն չկա, դա­վա­ճան­նե­րին պետք է ճա­նա­չել ու նրանց դեմ պայ­քա­րե­լու խս­տա­գույն մի­ջոց­ներ կի­րա­ռել: Այդ­պես վար­վե­ցին ճա­պո­նա­ցի­նե­րը, երբ երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մում պարտ­վե­լուց հե­տո տն­տե­սա­կան կո­լապ­սից դուրս գա­լու ել­քեր էին փնտ­րում: Ճա­պո­նա­ցի­նե­րը մշա­կե­ցին երկ­րի քայ­քայ­ված տն­տե­սու­թյու­նը ճգ­նա­ժա­մից դուրս բե­րե­լու ի­րենց ռազ­մա­վա­րու­թյու­նը, ո­րի հիմ­քում դր­ված էր պե­տա­կան մա­կար­դա­կով ճա­պո­նա­կան ար­տադ­րու­թյան ապ­րանք­նե­րի ար­տա­հան­ման խթա­նու­մը, ճա­պո­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նը պետք է աշ­խա­տեր մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րի հա­մար՝ դրանք լց­նե­լով միայն ու միայն բարձ­րո­րակ ար­տադ­րան­քով, այդ սկզ­բուն­քին դեմ գնա­ցող­նե­րը, ա­նո­րակ ար­տադ­րանք ար­տա­հա­նող­նե­րը ո­րակ­վե­ցին որ­պես ազ­գի դա­վա­ճան­ներ՝ հաշ­վի առ­նե­լով պե­տու­թյան շա­հե­րին պատ­ճա­ռած նյու­թա­կան ու բա­րո­յա­կան վնաս­նե­րի չա­փը: Քրեա­կան օ­րենս­գր­քում ոչ բարդ փո­փո­խու­թյուն կա­տար­վեց. այ­սու­հետ Ճա­պո­նիա­յից ա­նո­րակ ար­տադ­րանք ար­տա­հա­նող­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մար­վե­լու են պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյուն և պատժ­վե­լու են պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հա­մար նա­խա­տես­ված ծանր հոդ­ված­նե­րով: Ար­դյուն­քում հետ­պա­տե­րազ­մյան Ճա­պո­նիան տն­տե­սա­կան ու սո­ցիա­լա­կան բա­ցա­ռիկ ար­դյունք­ներ ցույց տվեց, ին­չը հե­տա­գա­յում թա­քուն ե­րա­զանք դար­ձավ աշ­խար­հի ցան­կա­ցած պե­տու­թյան, նաև մեզ հա­մար, և այդ ար­դյուն­քին նրանք հա­սան ըն­դա­մե­նը քրեա­կան մեկ հոդ­ված փո­խե­լով ու ան­կա­շառ ար­դա­րա­դա­տու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լով երկ­րի ճա­կա­տագ­րի հետ խա­ղա­ցող մարդ­կանց նկատ­մամբ: Այ­դօ­րի­նակ օ­րեն­սդ­րա­կան, նաև սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը պա­հանջ­ված են նաև Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում՝ հայ­րե­նի­քի դա­վա­ճան­նե­րի նկատ­մամբ նա­խա­տես­ված հոդ­ված­նե­րը տա­րա­ծե­լով ոչ միայն ա­նո­րակ ար­տադ­րանք ար­տա­հա­նող­նե­րի, այլև կո­ռում­պաց­ված չի­նով­նիկ­նե­րի և, ա­ռա­ջին հեր­թին, դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի կա­շա­ռա­կեր­նե­րի վրա: Հի­մա վեր­հի­շենք, թե Ստա­լի­նի տա­րի­նե­րին ին­չու չէր խոս­վում կո­ռուպ­ցիա­յի մա­սին, ին­չու էր կա­շա­ռա­կե­րու­թյան ո­լոր­տը այդ­քան թեր­զար­գա­ցած: Ստա­լի­նի ու Բե­րիա­յի ժա­մա­նակ պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­քում դր­ված էր «բլի­թի ու մտ­րա­կի» հայտ­նի մե­թո­դը՝ օ­րի­գի­նալ տար­բե­րա­կով և այլ մեկ­նա­բա­նու­թյամբ, երբ «բլի­թի» փո­խա­րեն միայն «մտ­րակն» էր օգ­տա­գործ­վում: «Մտ­րա­կը» չս­տա­նա­լու, Բե­րիա­յի «ա­տամ­նե­րի» տակ չմ­նա­լու ա­նո­րոշ հե­ռան­կա­րը մարդ­կանց հա­մար հա­զար «բլի­թի» ար­ժեք ու­ներ, դա աշ­խա­տում էր, գե­րա­զանց էր աշ­խա­տում, ո­րով­հետև բո­լո­րը Բե­րիա­յի «մտ­րա­կից» էին վա­խե­նում, սար­սափ­նե­րի մեջ էին ապ­րում, «բլի­թի» մա­սին ե­րա­զող ան­գամ չկար:
Մինչև 2021 թի­վը դա­տա­վոր­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը բարձ­րաց­նե­լու ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րի ա­րած ա­ռա­ջար­կը, ո­րը ներ­կա­յաց­վեց ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ցույց է տա­լիս, որ տա­կա­վին ե­րի­տա­սարդ նա­խա­րա­րը լավ չի պատ­կե­րաց­նում, թե ինչ է կո­ռուպ­ցիան և ինչ­պես է պետք պայ­քա­րել այդ վտան­գա­վոր երևույ­թի դեմ: Կա­շա­ռա­կեր դա­տա­վո­րը աչ­քի ա­ռաջ պետք է ու­նե­նա պատ­ժի ան­խու­սա­փե­լու­թյան մա­սին իր հս­տակ պատ­կե­րա­ցում­նե­րը և մյուս, շար­քա­յին կա­շա­ռա­կեր­նե­րի նկատ­մամբ առն­վազն 70 տո­կո­սով ա­վե­լի պա­տիժ ստա­նա­լու հե­ռան­կա­րը: Նշեմ միան­գա­մից. այս­պի­սի կո­ռում­պաց­ված դա­տաի­րա­վա­կան հա­մա­կարգ ու­նե­ցող երկ­րում հնա­րա­վոր չէ տն­տե­սա­կան նկա­տե­լի տե­ղա­շար­ժեր ակն­կա­լել, ուր է թե տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նել: Տա­նը նս­տած ես կա­րո­ղա­ցա բա­ցա­հայ­տել դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում գոր­ծող կո­ռուպ­ցիոն մի հե­տաքր­քիր սխե­մա, ո­րը շա­րու­նա­կում է աշ­խա­տել նաև մեր օ­րե­րում: Իմ կող­մից ևս մեկ հե­տաքր­քիր դի­տար­կում. Հա­յաս­տա­նի դա­տա­կան հա­մա­կար­գում գոր­ծող աս­տի­ճա­նա­կան ա­տյան­նե­րի կո­ռուպ­ցիոն հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նից բա­ցի (ուղ­ղա­հա­յաց կո­ռուպ­ցիա), մեր դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գին հա­տուկ է կո­ռուպ­ցիոն հա­մա­գոր­ծակ­ցու­թյան փաս­տը նաև ներ­քին օ­ղակ­նե­րում՝ եր­կու և ա­վե­լի դա­տա­վոր­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ (հո­րի­զո­նա­կան կո­ռուպ­ցիա): Օ­րի­նակ, դա­տա­վոր­նե­րից մե­կը կա­րող է իր վրա վերց­նել սուտ ցուց­մունք­ներ կամ կեղծ եզ­րա­կա­ցու­թյուն­ներ «կազ­մա­կեր­պե­լու» գոր­ծը, իսկ մյու­սը գոր­ծը ա­ռաջ տա­նի՝ կա­շառք տվո­ղի հա­մար ա­պա­հո­վե­լով պա­հանջ­ված դա­տավ­ճի­ռը՝ ի­հար­կե, դար­ձյալ ու դար­ձյալ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ա­նու­նից և «Հա­նուն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան»: Մեծ հարց է, թե ին­չով են զբաղ­ված մեր հա­կա­կո­ռուպ­ցիոն մար­մին­նե­րը. պայ­քա­րում են կո­ռուպ­ցիա­յի դե՞մ, թե՞, ընդ­հա­կա­ռա­կը, մտա­ծում են այդ շա­հա­վետ «բիզ­նե­սը» ըն­դար­ձա­կե­լու մա­սին՝ ընդ­գր­կե­լով մեր կյան­քի բո­լոր բնա­գա­վառ­նե­րը:


Տե­սա­կան հո­գե­բա­նու­թյան մեջ մի աք­սիո­մա­տիկ դրույթ կա. «վատ վար­քի խրա­խու­սու­մը բե­րում է դրա ամ­րապ­նդ­մա­նը», «վատ վար­քի հա­մար պա­տի­ժը բե­րում է դրա մար­մա­նը»: «Մտ­րա­կի ու բլի­թի», ռու­սե­րե­նով՝ «Пряника и кнута», գեր­մա­նա­կան օ­րի­գի­նա­լով «Peitsche und Zuckerbrot» կամ «կոշտ ու­ժի» քա­ղա­քա­կա­նու­թյու­նը դա­րե­րով կի­րառ­վել է կյան­քի բո­լոր բնա­գա­վառ­նե­րում. ըն­տա­նի­քում՝ ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան մեջ, ման­կա­պար­տեզ­նե­րում ու դպ­րոց­նե­րում, ար­տադ­րու­թյու­նում, բա­նա­կում, պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ և ա­մե­նուր, այդ մե­թո­դի վրա է հիմն­ված շնե­րի ու կեն­դա­նա­կան այլ տե­սակ­նե­րի վար­ժեց­ման (дрессировка) պրակ­տի­կան, գայ­լե­րի մոտ «մտ­րա­կի ու բլի­թի» մե­թո­դը չի աշ­խա­տում, չի ստաց­վում, գայ­լե­րը վար­ժեց­ման են­թա­կա չեն, ո­րով­հետև գայ­լե­րը, ի տար­բե­րու­թյուն աղ­վես­նե­րի, վագ­րե­րի կամ ա­ռյուծ­նե­րի, մեր դա­տա­վոր­նե­րի նման ան­կուշտ են, մի փոր կե­րով (բարձր ու 70 տո­կո­սով ա­վե­լի բարձր աշ­խա­տա­վար­ձե­րով) չեն բա­վա­րար­վում, ա­նի­մաստ տե­ղը կա­րող են մի ամ­բողջ հոտ ոչն­չաց­նել՝ ա­ռանց ի­րենց հա­շիվ տա­լու, որ հա­ջորդ օրն իսկ սո­ված են մնա­լու, ի­րենց հա­մար ոչ­խար չի լի­նե­լու, ո­րով­հետև ի­րենք ա­նուղ­ղե­լի գի­շա­տիչ­ներ են:


Հայտ­նի բան է՝ կա­շա­ռա­կեր­նե­րը միշտ ան­կուշտ ու ան­հագ են լի­նում, նրանց դեմ կա­րե­լի է պայ­քա­րել բա­ցա­ռա­պես «մտ­րա­կի» զո­րու­թյամբ: Ին­չու՞ է ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րը դի­մում բա­ցա­ռա­պես «բլի­թի» քա­ղա­քա­կա­նու­թյա­նը՝ մի կողմ թող­նե­լով «մտ­րա­կը»: Սա կա­շա­ռա­կեր դա­տա­վոր­նե­րին պե­տա­կան մա­կար­դա­կով կա­շա­ռե­լու ու նրանց հե­տա­գա հան­ցա­վոր գոր­ծու­նեու­թյու­նը խրա­խու­սե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն է, ո­րը հաս­կա­նա­լու հա­մար պետք է ի­մա­նալ, թե ան­կա­խու­թյուն ստա­նա­լուց հե­տո որն է ե­ղել դա­տա­կան հա­մա­կար­գի ա­ռա­քե­լու­թյու­նը, դրա գո­յու­թյան բուն նպա­տա­կը: Ե­կել է ներ­կա­յիս ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը փո­խե­լու և ան­ցու­մա­յին հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­թյուն ձևա­վո­րե­լու պա­հը, այս­պես շա­րու­նա­կել չի կա­րե­լի, պետք է կա­տա­րել հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­ներ, ու­նե­նալ երկ­րի զար­գաց­մա­նը միտ­ված նոր սահ­մա­նադ­րու­թյուն, իշ­խա­նա­կան օ­ղակ­նե­րը հա­մալ­րել նոր մարդ­կան­ցով՝ հիմ­նա­կա­նում տեխ­նոկ­րատ­նե­րով, ար­գե­լե­լով ու ար­գե­լա­փա­կե­լով նախ­կին­նե­րի վե­րա­դար­ձը, այս հար­ցում ես հա­մա­միտ եմ Ար­թուր Վա­նե­ցյա­նի հետ, ՀՀ ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյան ա­ռաջ­նոր­դու­թյամբ, ԱԺ-ի այս կազ­մով ու Ար­մեն Սարգ­ս­յան նա­խա­գա­հով մենք ա­ռաջ գնալ չենք կա­րող, տու­ժե­լու ենք ազ­գո­վին, տու­ժե­լու ենք ես և դու, տու­ժե­լու է մեր ե­րե­խա­նե­րի ա­պա­գան, այս­պի­սով մենք մեր իսկ ձեռ­քով կտա­պա­լենք այդ­քան ե­րա­զած մեր ան­կա­խու­թյու­նը:

Վա­հան ՀԱ­ՄԱ­ԶԱՍ­ՊՅԱՆ

Հ. Գ. 1. Հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րե­լու հա­մար պետք է մտա­ծել ոչ թե դա­տա­վոր­նե­րի, այլ գիտ­նա­կան­նե­րի, գյու­տա­րար­նե­րի, ին­ժե­ներ­նե­րի ու պրո­ֆե­սիո­նալ բան­վոր­նե­րի աշ­խա­տան­քի խրա­խուս­ման և աշ­խա­տա­վար­ձե­րի (ամ­սա­կան ե­կա­մուտ­նե­րի) բարձ­րաց­ման մա­սին: Այս­տեղ ա­մեն ինչ բա­ցատ­րե­լի է, պա­րա­դոքս չկա, սրա հիմ­նա­վո­րու­մը ա­ռա­վել քան ակն­հայտ է: Կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րե­լու ձևե­րից մե­կը մարդ­կանց սո­ցիա­լա­կան վի­ճա­կի բա­րե­լա­վումն է, մար­դիկ պետք է ու­նե­նան բարձր վար­ձատր­վող աշ­խա­տանք ու ե­կա­մուտ­ներ, որ­պես­զի կա­րո­ղա­նան պատ­շաճ ձևով ու բարձր մա­կար­դա­կով լու­ծել ի­րենց սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին խն­դիր­նե­րը՝ ա­ռանց կա­շա­ռա­կեր մարդ­կանց կե­րակ­րե­լու: Ստա­լի­նի ժա­մա­նակ հա­կա­ռակ պատ­կերն էր տի­րում, դա­տա­վոր­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը գիտ­նա­կան­նե­րի հա­մե­մատ եր­կու ան­գամ պա­կաս էին: Գիտ­նա­կան­նե­րին ու գյու­տա­րար­նե­րին բազ­մա­թիվ ար­տո­նու­թյուն­ներ էին տր­ված: Օ­րի­նակ, բնա­կա­րան­նե­րի սղու­թյան պայ­ման­նե­րում գի­տու­թյան թեկ­նա­ծու­նե­րին, դոկ­տոր­նե­րին ու գյու­տա­րար­նե­րին տրա­մադր­վում էր մեկ լրա­ցու­ցիչ սե­նյակ՝ աշ­խա­տա­սե­նյա­կի հա­մար: Մեր օ­րե­րում դա­տա­վոր­նե­րի աշ­խա­տա­վար­ձը գիտ­նա­կան­նե­րից ար­դեն մեկ կար­գով ա­վե­լին է: ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան մեր պա­տա­նի նա­խա­րա­րի մոտ, ա­ռա­ջին հեր­թին, խո­սում է կյան­քի փոր­ձի բա­ցա­կա­յու­թյու­նը, երբ նա կար­ծում է, թե հա­մա­կար­գա­յին կո­ռու­ցիա­յի դեմ պայ­քա­րում կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել միայն «բլի­թի» գոր­ծո­նը: Այդ­պի­սի մո­տեց­ման պայ­ման­նե­րում է ձևա­վո­րում ան­հե­ռան­կար ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը. ոչ՝ գի­տու­թյա­նը, կո­ռուպ­ցիա­յին՝ ա­յո:

Հ. Գ. 2. Թե­ման կա­րող ենք ա­վար­տել ՀՀ ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյան դի­լե­տանտ լի­նե­լու փաս­տով: Մի քա­նի օր ա­ռաջ «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մից այս­պի­սի գրու­թյուն ստա­ցա.
«Հար­գե­լի պա­րոն Հա­մա­զաս­պյան, Ի պա­տաս­խան Ձեր նա­մա­կի ցան­կա­նում ենք տե­ղե­կաց­նել, որ մենք ու­սում­նա­սի­րել ենք Ձեր նա­մակ-դի­մու­մը և գտ­նում ենք, որ այն շատ կարևոր ա­ռա­ջարկ­ներ և մո­տե­ցում­ներ է պա­րու­նա­կում։ Միևնույն ժա­մա­նակ, ցան­կա­նում էինք տե­ղե­կաց­նել, որ հաշ­վի առ­նե­լով երկ­րում ստեղծ­ված հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը առն­վազն մինչև սույն թվա­կա­նի նո­յեմ­բեր ա­մի­սը մեր բո­լոր ծրագ­րե­րը և ֆի­նան­սա­վո­րու­մը բա­ցա­ռա­պես ուղղ­ված են լի­նե­լու ա­ռող­ջա­պա­հա­կան ո­լոր­տին։ Մենք կփո­խան­ցենք Ձեր ծրա­գի­րը մեր մաս­նա­գետ­նե­րին, և երբ նո­րից ստեղծ­վի արևա­յին է­ներ­գիա­յի ծրագ­րե­րի վերս­կս­ման հնա­րա­վո­րու­թյուն, մենք կվե­րա­նա­յենք Ձեր ա­ռա­ջար­կը և հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում կկազ­մա­կեր­պենք նաև հան­դի­պում քն­նար­կում, ծրագ­րի ման­րա­մաս­նե­րին ծա­նո­թա­նա­լու հա­մար»:
«Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մից ստա­ցած այս նա­մա­կին ես կա­րող եմ հա­կա­դար­ձել հա­կա­վի­րու­սա­յին եր­կու հե­տաքր­քիր գա­ղա­փա­րով, ո­րոնք ա­վե­լի են ի­մաս­տա­վո­րում հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը ա­ռա­ջի­նը Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­նե­լու գա­ղա­փա­րը: Մեր մշա­կած արևա­յին տեխ­նի­կա­յի մի­ջո­ցով մենք կա­րող ենք.
1. Վա­րա­կա­զեր­ծել փակ տա­րածք­նե­րը, բնա­կա­րան­նե­րում, հի­վան­դա­սե­նյակ­նե­րում, դա­սա­սե­նյակ­նե­րում և այ­լուր բակ­տե­րո­ցիդ մի­ջա­վայր ստեղ­ծել՝ քլո­րաջ­րա­յին ախ­տա­հան­ման, և մաս­նա­կիո­րեն, ուլտ­րա­մա­նու­շա­կա­գույն լու­սա­վոր­ման և օ­զո­նա­տոր­նե­րի փո­խա­րեն օգ­տա­գոր­ծե­լով օ­դի ջեր­մաս­տի­ճա­նի կտ­րուկ բարձ­րա­ցու­մը 70-150 աս­տի­ճա­նի սահ­ման­նե­րում, կո­րո­նա­վի­րու­սը սատ­կում է 60 աս­տի­ճա­նում, գրի­պա­յին և մյուս տի­պի վի­րուս­նե­րը ևս:
2. Հայ­կա­կան արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րով վե­րամ­շակ­ված գյուղմ­թերք­նե­րի մեջ (թթի դո­շաբ, խա­ղո­ղի դո­շաբ, տո­մա­տի մա­ծուկ և հյութ, ծի­րա­նի հյութ, սու­ջուխ և այլն) տե­ղի է ու­նե­նում D և այլ տե­սա­կի վի­տա­մին­նե­րի գե­նե­րա­ցիա, ին­չը հա­մար­վում է կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի ու մար­դու ան­վա­րա­կե­լիու­թյու­նը (ի­մու­նի­տետ), վա­րա­կի ա­նըն­կա­լու­նու­թյու­նը ա­պա­հո­վող հիմ­նա­կան մի­ջոց­նե­րից մե­կը:
Հի­մա պատ­կե­րաց­նենք, որ Հա­յաս­տա­նի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը, ով­քեր ի­րա­վա­սու են այս ու այն կողմ ուղ­ղե­լու պե­տու­թյան ու հիմ­նադ­րամ­նե­րի ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը, Աստ­ծո կամ­քով ոչ թե դի­լե­տանտ­ներ լի­նեին, այլ պրո­ֆե­սիո­նալ­ներ: Պրո­ֆե­սիո­նալ­նե­րը, ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու, կկառ­չեին այս հե­տաքր­քիր գա­ղա­փար­նե­րից, կյան­քի կկո­չեին դրանք ու մի­ջազ­գա­յին հա­կա­կո­րո­նա­վի­րու­սյան հան­րու­թյա­նը ա­սե­լու բան կու­նե­նա­յինք՝ մեր ու Ար­ցա­խի գոր­ծա­րար­նե­րի հա­մար հաս­տա­տուն տեղն ա­պա­հո­վե­լով հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յի ա­ռողջ սնն­դի սեկ­տո­րում: Ի վեր­ջո, մեզ հա­րիր չէ աշ­խար­հի կարևոր գոր­ծե­րում պա­րա­զի­տի կեց­վածք ըն­դու­նել ու սպա­սել, թե որ երկ­րում կո­րո­նա­վի­րու­սա­յին ինչ հա­ջո­ղու­թյուն կհաս­տատ­վի, ո­րից մենք օգտ­վենք, մի բան էլ մենք պետք է ա­ռա­ջար­կենք, որ մեզ­նից էլ մար­դիկ օգտ­վեն: Արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի բնա­գա­վա­ռում մենք ու­նենք ժա­մա­նա­կա­յին զգա­լի ա­ռա­վե­լու­թյուն և կա­րող ենք դա ար­դյու­նա­վետ ձևով օգ­տա­գոր­ծել՝ կարևոր շու­կա­նե­րում մո­նո­պոլ դիր­քեր գրա­վե­լու և երկ­րի տն­տե­սու­թյու­նը ա­ռաջ տա­նե­լու հա­մար, բայց...
Բայց դրա հա­մար պետք է ու­նե­նալ խել­քը գլ­խին իշ­խա­նու­թյուն ու կո­ռուպ­ցիա­յից զերծ հա­սա­րա­կու­թյուն, ար­դյո՞ք դա հնա­րա­վոր է: Դա հնա­րա­վոր կլի­նի, ե­թե Հա­յաս­տա­նի դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գը զբաղ­վի ոչ թե կա­շա­ռա­կե­րու­թյամբ, այլ կա­շա­ռա­կե­րու­թյու­նը ար­մա­տա­խիլ ա­նե­լու գոր­ծով, դառ­նա վտան­գա­վոր երևույ­թը ար­մա­տա­խիլ ա­նող հիմ­նա­կան գոր­ծոնն ու գոր­ծի­քը: Ո՞րն է դի­լե­տան­տի և պրո­ֆե­սիո­նա­լի տար­բե­րու­թյու­նը: Պրո­ֆե­սիո­նա­լը միշտ ելք է փնտ­րում ու գտ­նում, դի­լե­տան­տը բա­վա­րար­վում է իր նեղ մտա­հո­րի­զո­նով և մշ­տա­պես դեմ է գնում նոր գա­ղա­փար­նե­րին, ո­րոնք իր պատ­կե­րա­ցում­նե­րում չկան: Իր դիր­քը պա­հե­լու հա­մար դի­լի­տան­տը պար­տադր­ված է պայ­քա­րե­լու պրո­ֆե­սիո­նալ­նե­րի ա­ռաջ քա­շած գա­ղա­փար­նե­րի դեմ, որ­պես­զի հա­սա­րա­կու­թյա­նը ի ցույց չդ­նի իր մտա­վոր սնան­կու­թյու­նը՝ ար­դա­րաց­նե­լով իշ­խա­նա­կան պաշ­տո­նա­կար­գու­թյան մեջ իր գրա­ված դիր­քը: Սա շատ վտան­գա­վոր երևույթ է: Դա­տե­ցեք ինք­ներդ, շատ կարճ ժա­մա­նա­կում, ա­ռանց պե­տա­կան կամ հիմ­նադ­րա­մա­յին փո­ղե­րի ներգ­րավ­ման, ինձ հա­ջող­վեց մշա­կել վի­րուս­նե­րի նկատ­մամբ մարդ­կանց ի­մու­նի­տե­տը բարձ­րաց­նող մի սնն­դա­տե­սակ, ո­րի ար­տադ­րու­թյու­նը կա­րե­լի է հա­ջո­ղու­թյամբ ի­րա­գոր­ծել­Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում: Խոս­քը «Ի­մու­նի­տետ» ա­նու­նը կրող արևա­յին քաղց­րա­վե­նի­քի մա­սին է, ո­րը պատ­րաստ­վում է իմ մշա­կած արևա­յին տե­խո­լո­գիա­յով՝ «D» և այլ տե­սա­կի վի­տա­մին­նե­րով հարս­տաց­ված հիա­նա­լի մի սնն­դա­տե­սակ, ո­րով մենք կա­րող ենք ներ­կա­յա­նալ կո­րո­նա­վի­րու­սից վա­խե­ցած մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը և հս­կա­յա­կան ե­կա­մուտ­ներ ու­նե­նալ, բայց դրան հաս­նե­լու հա­մար պետք է հա­մա­պա­տաս­խան ար­տադ­րու­թյուն­ներ կազ­մա­կեր­պել, պա­հանջ­վող ներդ­րում­ներ կա­տա­րել (ին­չը ինձ նման մաս­նա­գետ­նե­րի պա­րա­գա­յում անհ­նար է, ո­րով­հետև մեր գիտ­նա­կան­նե­րը այ­սօր հայ­տն­վել են աղ­քա­տու­թյան եզ­րին, իսկ Փա­շի­նյա­նի այն մո­տե­ցու­մը, թե բիզ­նե­սում դուք մեկ մի­լիոն դո­լա­րը դրեք, ո­րին մենք կա­վե­լաց­նենք ևս եր­կու­սը, խո­սում է այն մա­սին, որ կուշ­տը սո­վա­ծին միշտ մանր է բր­դում, սա խո­սում է նաև կա­ռա­վա­րու­թյան դի­լե­տան­տու­թյան հեր­թա­կան դրևոր­ման մա­սին):

Դիտվել է՝ 37084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ