Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • 450 դեռահասներ իրազեկվել են ծխախոտի վնասակար ազդեցության ու իրենց շրջապատում դրա դեմ պայքարի ձևերի մասին

    450 դեռահասներ իրազեկվել են ծխախոտի վնասակար ազդեցության ու իրենց շրջապատում դրա դեմ պայքարի ձևերի մասին

    09.06.2014| 15:07
    Հունիսի 6-ին Եղվարդի թիվ 3 դպրոցում «Կոտայքի տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում անցկացրեց «Ապրենք առողջ» խորագրով համաժողով` նվիրված դեռահասների շրջանում ծխախոտի տարածման կանխարգելմանն ու առողջ ապրելակերպի քարոզչությանը: Մասնակցում էին ծնողներ, ուսուցիչներ և պատանի ակտիվիստներ:
  • Փրկեք կյանքեր

    Փրկեք կյանքեր

    07.06.2014| 22:47
    Դոնորների միջազգային օրվան ընդառաջ՝ հունիսի 12-ին, ժամը 10.00, «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպում է հերթական արյունատվական ակցիան: Կամավոր անհատույց արյան դոնորությունն առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք:
  • Ամեն տարի սեռով պայմանավորված պտղի` 1500 արհեստական ընդհատում է տեղի ունենում

    Ամեն տարի սեռով պայմանավորված պտղի` 1500 արհեստական ընդհատում է տեղի ունենում

    06.06.2014| 15:57
    Առողջապահության նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկվում է պտղի` մինչեւ 30 շաբաթական դառնալը, բժիշկներին արգելել ծնողներին հայտնելու երեխայի սեռը: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում տարեկան սեռով պայմանավորված պտղի` 1500 արհեստական ընդհատում է տեղի ունենում:
  • Սոցփաթեթի շահառուների համար բուժօգնություն ստանալու կարգը հեշտացվել է

    Սոցփաթեթի շահառուների համար բուժօգնություն ստանալու կարգը հեշտացվել է

    04.06.2014| 00:01
    ՀՀ կառավարության կողմից 2013 թվականի վերջին ընդունված որոշման համաձայն` սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը:
  • Պայմանավորվածություններ են ձեռք բերվել

    Պայմանավորվածություններ են ձեռք բերվել

    03.06.2014| 14:21
    Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ այցելեց Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոն, որը հագեցած է բուժական, վիրահատական և ուսումնական ամենավերջին սերնդի սարքավորումներով ու պարագաներով։
  • «Անգամ ամոթ է խոսել ինչ-որ  1000 դրամների մասին»

    «Անգամ ամոթ է խոսել ինչ-որ 1000 դրամների մասին»

    03.06.2014| 12:08
    «Շտապօգնություն» ծառայության հիմնական գործառույթը, բնականաբար, քաղաքացիներին սպասարկելն է, սակայն, բացի հիմնական գործից, ծառայությունը միաժամանակ «արդիականացման ծրագիրն» է կյանքի կոչում: Այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում պատմեց «Շտապբուժ.օգնություն» ՊՓԲԸ-ի տնօրեն ԹԱԳՈՒՀԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ` հավելելով, որ այս ծրագրի շրջանակում լուրջ բարեփոխումներ են իրականացվել` սկսած մեքենաների փոփոխությունից, կադրերի վերապատրաստումից մինչև կենտրոնական ենթակայանի վերանորոգում:
  • ՀԿ-ճանապարհային ոստիկանություն փոխգործակցություն ծխելու դեմ պայքարում

    ՀԿ-ճանապարհային ոստիկանություն փոխգործակցություն ծխելու դեմ պայքարում

    02.06.2014| 18:06
    «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն հունիսի 2-ին կազմակերպել էր «Համագործակցություն՝ հանուն ծխից զատ միջավայրի» թեմայով կլոր սեղան։ Մասնակցում էին տարբեր ՀԿ-ների, համայնքների քաղաքապետարանների, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ։
  • Հանդիպումներ Մոսկվայում

    Հանդիպումներ Մոսկվայում

    02.06.2014| 17:17
    ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Երկօրյա այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ հարցեր:
  • Արգելվել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրությունը

    Արգելվել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրությունը

    02.06.2014| 12:25
    ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից «Քսան կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը:
  • Ծխելու դեմ պայքար Սիրահարների այգում՝ երիտասարդներին հասանելի լեզվով

    Ծխելու դեմ պայքար Սիրահարների այգում՝ երիտասարդներին հասանելի լեզվով

    01.06.2014| 11:56
    Երաժշտություն, երիտասարդական ակտիվություն, լավ ժամանց և ծխախոտի վնասակար ազդեցության մասին հարուստ նյութ. մայիսի 31-ին այս տրամադրություններով անցկացվեց «Եղիր ազատ առանց ծխախոտի» խորագրով համերգային ծրագիրը: