Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդես կգա որպես ջութակահար

    Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդես կգա որպես ջութակահար

    06.02.2014| 11:37
    Փետրվարի 24-ին հանդիսատեսին սպասվում է աննախադեպ համերգային երեկո: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով Հայաստան կժամանի աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր, ալտահար և դաշնակահար Ռոբերտո Մոլինելին Իտալիայից: Երեկոյի ընթացքում կներկայացվի լիովին նոր ծրագիր, ընդ որում, կհնչի մաեստրոյի հեղինակած ստեղծագործությունը՝ գրված հատուկ Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի համար:
  • Հրապարակվել է Չապլինի վիպակը

    Հրապարակվել է Չապլինի վիպակը

    05.02.2014| 16:10
    Կինեմատոգրաֆիայի բրիտանական ինստիտուտում կայացել է Չառլի Չապլինի միակ գրական ստեղծագործության` «Բեմեզրի կրակները» («Footlights») վիպակի շնորհանդեսը, տեղեկացնում է The Times-ը:
  • Christie’s-ը ռեկորդներ է սահմանում

    Christie’s-ը ռեկորդներ է սահմանում

    05.02.2014| 14:06
    2014 թվականի փետրվարի 4-ին Christie’s աճուրդի տան կազմակերպած «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստ» և «Սյուրռեալիզմի արվեստ» աճուրդը 228 միլիոն դոլարից ավելի գումար է բերել՝ նշված է աճուրդի տան մամուլի հաղորդագրության մեջ: Դա ռեկորդային ցուցանիշ է Լոնդոնում երբևէ անցկացված աճուրդներում: Այս անգամ վաճառվել է լոտերի 86 տոկոսը:
  • Հանրային հեռուստաընկերությունը՝ «Օսկարի» պաշտոնական հեռարձակող

    Հանրային հեռուստաընկերությունը՝ «Օսկարի» պաշտոնական հեռարձակող

    04.02.2014| 22:15
    Առաջին ալիքի եթերում մարտի 2-ի լույս 3-ին կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: «Օսկար»-ը, որն այս տարի կվարի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը, ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրում։
  • Ումբերտո Էկո. Մի օր դու կծերանաս

    Ումբերտո Էկո. Մի օր դու կծերանաս

    04.02.2014| 22:12
    Իմ թանկագին թոռնիկ, ես չեմ ուզում, որ Ծննդյան տոներին գրված այս նամակը խստիվ ուսուցողական դառնա, Դե Ամիչիսի ոգով, և քարոզի սեր առ մերձավորը, հայրենիքը, մարդկությունը և այդ ողջ շարքը: Դու ինձ չէիր լսի (դու արդեն մեծ ես, իսկ ես չափազանց ծեր եմ), արժեքային համակարգը այնքան է փոխվել, որ իմ հորդորները կարող են անտեղի մնալ:
  • Պիկասո, նորից Պիկասո

    Պիկասո, նորից Պիկասո

    04.02.2014| 22:06
    Լոնդոնյան 3 ամենահայտնի աճուրդի տները՝ Christie's, Sotheby's և Bonhams, սկսում են իմպրեսիոնիստների գործերի և ժամանակակից արվեստի ստեղծագործությունների վաճառքը: Պաբլո Պիկասոյի «Թուրքական կոստյումով բազկաթոռում նստած կինը» գործը կդառնա Christie's աճուրդի գլխավոր լոտը:
  • Սապֆոյի բանաստեղծությունները հայտնաբերվել են Անգլիայում

    Սապֆոյի բանաստեղծությունները հայտնաբերվել են Անգլիայում

    04.02.2014| 17:50
    Անգլիական Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Դիրք Օբինքը բացահայտել է հույն բանաստեղծուհի Սապֆոյի անհայտ բանաստեղծությունները:
  • «Օտար, թունավորված, ժանգոտ, հրաշալի, անիմաստ, բայց գեղեցիկ…»

    «Օտար, թունավորված, ժանգոտ, հրաշալի, անիմաստ, բայց գեղեցիկ…»

    04.02.2014| 15:22
    «Իթաքա». այսպես է վերնագրված դերասանուհի Մեգ Ռայանի առաջին ռեժիսորական աշխատանքը: Ֆիլմի հիմքում Վիլյամ Սարոյանի հանրահայտ «Մարդկային կատակերգություն» ստեղծագործությունն է: Lenta.ru-ից տեղեկանում ենք, որ Մեգ Ռայանը ստանձնելու է նաև ֆիլմի գլխավոր դերերից մեկը: Նախագծի պրոդյուսերը Թոմ Հենքսն է:
  • Կամերային նվագախմբի համերգի հասույթը կուղղվի փոքրիկ Լիզայի առողջացմանը

    Կամերային նվագախմբի համերգի հասույթը կուղղվի փոքրիկ Լիզայի առողջացմանը

    04.02.2014| 12:02
    Փետրվարի 15-ին` ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Բարության ղողանջներ» բարեգործական համերգով, որի ողջ հասույթը կուղղվի վեցամյա Լիզա Պողոսյանի առողջացմանը:
  • «Թե կյանք չունեմ արդեն,  գեթ երգս վերջացնեմ»

    «Թե կյանք չունեմ արդեն, գեթ երգս վերջացնեմ»

    04.02.2014| 11:49
    Վիսոցկին Երևանում ընդամենը մեկ օր է համերգով հանդես եկել, թեև մեր քաղաքում հյուրընկալվել է մոտ երկու շաբաթ: Նրան հարցրել են. «Ինչպե՞ս սկսեցիք երգել»: «Պարզապես պահանջ եմ զգացել երգելու և երգել եմ: Դուք էլ նույնը կարող եք անել: Երկար մի՛ մտածեք: Եթե զգում եք, որ ցանկանում եք երգել, կիթառը վերցրեք ու սկսեք երգել: Համոզված եմ, որ ձեզ ավելի լավ կհաջողվի»,- ասել է նա: