ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.09.2019 | 00:03
Առավոտ կանուխ լուրթ
արեգակի շողերի ներքո`
Պիտ ծնվեմ նորեն.
Պիտի արձակեմ գոլորշի ճերմակ.
Պիտի թոթափեմ կապանքները հին.
Հոգիդ լուսեղեն կրկին
պիտ թափվի ուսերիս վրա,
Խունկը պիտ մխա իմ տաք ափերին,
Մեղմի՜վ ու դանդա՜ղ`
ժապավենի պես տարածվելով լուռ`
Աշխարհի վրա…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Դիտվել է՝ 2570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ