Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մի թատ­րո­նի շեն­քի պատ­մու­թ­յուն

Մի թատ­րո­նի շեն­քի պատ­մու­թ­յուն
13.12.2019 | 01:04
Երևա­նի մն­ջա­խա­ղի պե­տա­կան թատ­րո­նի սե­փա­կան տա­րածք ու­նե­նա­լու հար­ցը հան­գու­ցա­լուծ­վել է: Գևորգ Քո­չա­րի 21 հաս­ցեում ազ­դա­րար­վեց մն­ջա­խա­ղի թատ­րո­նին տրա­մադր­ված տա­րած­քի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մեկ­նար­կը: ԿԳՄՍ փոխ­նա­խա­րար Ա­րա Խզ­մա­լյա­նը լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում վս­տա­հեց­րեց՝ սա վերջ­նա­կան է, ե­ղել է ներ­քին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, որ ո­չինչ չեն հայտ­նե­լու, ո­չինչ չեն ա­սե­լու խնդ­րի կար­գա­վոր­ման մա­սին, մինչև շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մեկ­նար­կը. «Այ հի­մա բո­լոր փաս­տաթղ­թե­րը կար­գա­վոր­ված են, հատ­կա­ցում­նե­րը հաս­տատ­ված, և մենք հս­տակ կա­րող ենք ա­սել, որ Երևա­նի մն­ջա­խա­ղի պե­տա­կան թատ­րոնն ու­նի իր հան­գր­վա­նը, իր ստեղ­ծա­գոր­ծա­կան օ­ջա­խը: Սրան սպա­սում էին բո­լո­րը»: Փոխ­նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րեց նաև՝ այս տա­րի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի հա­մար հատ­կաց­վե­լու է 46 մի­լիոն դրամ, մյուս տա­րի՝ 166 մի­լիոն 300 հա­զար դրամ:
Տե­ղի ընտ­րու­թյունն ու­նի իր փի­լի­սո­փա­յու­թյու­նը: Ա­րա Խզ­մա­լյա­նը ման­րա­մաս­նում է՝ դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի դեմ դի­մաց լի­նե­լու է մն­ջա­խա­ղի թատ­րո­նը, քիչ այն կողմ կա­մե­րա­յին թատ­րոնն է, ա­վե­լի ներքև՝ խա­մա­ճիկ­նե­րի թատ­րո­նը, մի քիչ էլ որ ձգենք, կհաս­նենք տիկ­նի­կա­յի­նին: Այլ կերպ ա­սած՝ քա­ղա­քի այդ փոքր հատ­վա­ծում գրե­թե կողք կող­քի գոր­ծում են մի քա­նի թատ­րոն՝ ստեղ­ծե­լով թա­տե­րա­կան մի­ջա­վայր:
Հի­շեց­նենք, որ մն­ջա­խա­ղի թատ­րո­նը եր­կար է սպա­սել այս օր­վան: Տա­րածք ու­նե­նա­լու հար­ցը մշ­տա­պես օ­րա­կար­գում էր և հաս­ցեն էլ մշ­տա­պես փոխ­վում էր: 2012 թվա­կա­նին, Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ո­րոշ­մամբ, շեն­քի կա­ռուց­ման հա­մար թատ­րո­նին տա­րածք էր հատ­կաց­վել Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յում, 2017-ին, գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու նպա­տա­կով, հատ­կաց­վել էր ազ­գա­յին գրա­պա­լա­տի շեն­քը։ 2018-ին խոս­տա­ցան Մոս­կո­վյան 5 հաս­ցեում գտ­նվող շեն­քը (այս­տեղ եր­կար տա­րի­ներ տե­ղա­կայ­ված էր հան­րա­պե­տա­կան զին­կո­մի­սա­րիա­տը): Թատ­րո­նի բե­մադ­րու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­վում են Երևա­նի պա­տա­նի հան­դի­սա­տե­սի թատ­րո­նում՝ վար­ձա­կա­լա­կան հի­մունք­նե­րով։ Թատ­րո­նը ստեղծ­վել է 1974-ին, այս տա­րի նշում է հիմ­նադր­ման 45-ա­մյա­կը:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 4542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ