Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒխ­տի ճամ­փից հետ չեն դառ­նում

ՈՒխ­տի ճամ­փից հետ չեն դառ­նում
24.12.2019 | 01:57
...Ե­կե­ղե­ցին փոք­րի­շա­տե «ու­սում­նա­սի­րե­լուց» հե­տո Չե­թի­նին խնդ­րում ենք մեզ ու­ղեկ­ցել Լու­սա­վոր­չի լեռ­նակ: Չի հարց­նում, թե ինչ ենք ու­զում տես­նել այն­տեղ: Իր մե­ծե­րից լսել է ու գի­տի, որ ար­ծա­թե­ցի հա­յե­րը գյու­ղի թի­կուն­քում գտն­վող լեռ­նա­կի վրա ոչ միայն հոգևոր, այլև տն­տե­սա­կան հե­տաք­րք­րու­թյուն­ներ են ու­նե­ցել: Րո­պե­ներ անց նրա փոք­րիկ տրակ­տո­րի խցի­կը մեզ հա­մար դառ­նում է դե­պի «ան­ծա­նոթ մո­լո­րակ» թռ­չող «տիե­զե­րա­նա­վի» խցիկ: Տրակ­տո­րը տն­քա­լով ու ցնց­վե­լով հաղ­թա­հա­րում է քար­քա­րոտ լեռ­նա­յին ճա­նա­պար­հի դժ­վա­րին վե­րել­քը՝ ա­մեն ան­գամ մեզ կպց­նե­լով խցի­կի պա­տե­րին: ՈՒղ­ղա­կի մագլ­ցում ենք սա­րը: Այս ճամ­փան ծա­ռա­յել է մեր նախ­նի­նե­րին, գոր­ծած­վել է նաև նրան­ցից հե­տո մնա­ցող­նե­րի կող­մից, բայց ին­չու՞ այս­քան ան­հար­մար է ու վտան­գա­վոր: Այն տպա­վո­րու­թյունն եմ ստա­նում, որ էշ­լի­յայ­լա­ցի­նե­րը չեն օգ­տա­գոր­ծում այս ճամ­փան, սար տա­նող ու­րիշ ճամ­փա ու­նեն կամ ընդ­հան­րա­պես սա­րի հետ գործ չու­նեն, ին­չը դժ­վար հա­վա­տա­լի է: Ճա­նա­պար­հին զու­գա­հեռ մի բա­րա­կած գե­տակ է իջ­նում սա­րից: Բարձ­րա­նում ենք այդ գե­տա­կի կող­քով: Ջու­րը մա­քուր է, զու­լալ: Սա­րե­րի աղ­բյուր­նե­րից է գո­յա­նում գե­տա­կը: Այն գյու­ղի տնա­մեր­ձե­րը ո­ռո­գող միակ ջրա­յին ե­րակն է: Գյու­ղի այ­սօր­վա բնա­կիչ­նե­րը հա­վաս­տիաց­նում են, որ ժա­մա­նա­կին յոթ ջրա­ղաց է աշ­խա­տել այս գե­տա­կով: Ներ­կա պա­հին տե­սած ջրով դժ­վար է հա­վա­տալ, որ ջրա­ղաց կաշ­խա­տի, բայց ա­սում են, որ ան­ցյա­լում ջու­րը շատ է ե­ղել, ձյուն շատ է տե­ղա­ցել:
Ինձ թվում է՝ բարձ­րա­նա­լու ենք գյու­ղի թի­կուն­քին բազ­մած մեծ սա­րի վրա, և սկ­սում եմ կաս­կա­ծել այս մի­ջո­ցով այդ վե­րել­քը հաղ­թա­հա­րե­լու մեր կա­րո­ղու­թյա­նը: Բայց մի քա­նի ար­գելք­ներ հաղ­թա­հա­րե­լուց հե­տո շրջ­վում ենք դե­պի ձախ և դուրս գա­լիս բա­վա­կա­նին ըն­դար­ձակ մի սա­րա­հարթ: Այս­տեղ իջ­նում ենք մեր «տիե­զե­րա­նա­վից»: Հա­սել ենք: Սա է Լու­սա­վոր­չի լեռ­նա­կը՝ Սուրբ Լու­սա­վո­րիչ վանք մե­նաս­տա­նի տա­րած­քը: Մենք քայ­լում ենք հա­րա­զատ հո­ղի վրա­յով: Այս­տեղ ա­մեն ինչ շատ նման է Ա­լաս­տա­նի բնու­թյա­նը. ա­մե­նուր ոտ­քի տակ ընկ­նող, կապ­տին տվող փշեր, քա­րե­րի ա­րան­քում բու­սած, քա­րե­րին հեն­ված մաս­րե­նի­ներ, ար­դեն չո­րա­ցող ուրց, դեղ­նա­կար­միր խմո­րուկ, «ծաղ­կած» (քա­րա­քո­սա­պատ) քա­րեր, ծա­նոթ լանդ­շաֆտ: Մեր ու­ղե­կի­ցը ցույց է տա­լիս մի փո­սո­րակ և ա­սում, որ ար­ծա­թե­ցի հա­յերն այդ­տեղ կիր վա­ռե­լու հոր են ու­նե­ցել: Թե որ­տե­ղից են բե­րել կրա­քա­րը՝ չգի­տի: Գյու­ղի այ­սօր­վա բնա­կիչ­նե­րը կիր վա­ռե­լով չեն զբաղ­վել: Քիչ այն կողմ մեր աչ­քին է ընկ­նում շր­ջա­պա­տի հետ «չխո­սող», ի­րենց սպի­տա­կու­թյամբ խիստ ա­ռանձ­նա­ցող կրա­քա­րի մի մի քա­նի կտոր: Նկա­տե­լի է, որ դրանք մի կտոր են ե­ղել, ժա­մա­նա­կի ըն­թաց­քում այդ կտո­րը փշր­վել, մա­սե­րի է բա­ժան­վել, բայց չի քայ­քայ­վել: Այս­տեղ կրա­քար չի կա­րող լի­նել: Շր­ջա­կայ­քը չու­նի կրա­քա­րի հան­քի առ­կա­յու­թյան որևէ բնու­թագ­րիչ: Եզ­րա­կաց­նում ենք, որ մեր ա­պու­պա­պե­րը կրա­քա­րը բե­րել են այլ վայ­րից, իսկ մեր տե­սա­ծը ժա­մա­նա­կին բեր­վա­ծից մնա­ցած մի բե­կոր է:
Հիաս­թա­փեց­նող է այն փաս­տը, որ «Լու­սա­վո­րիչ» ե­կե­ղե­ցուց որևէ հետք չի մնա­ցել: Մենք են­թադ­րում էինք, որ ժա­մա­նա­կին մեծ համ­բավ վա­յե­լած, հա­վա­տա­ցյալ տե­ղա­ցի­նե­րի և շր­ջա­կա գյու­ղե­րի ու նաև Էրզ­րու­մի կա­թո­լիկ հա­յե­րի ուխ­տա­տե­ղի ե­ղած ե­կե­ղե­ցուց ինչ-որ բան մնա­ցած կլի­նի, կա­րող ենք տես­նել: Հույ­սի ակն­կա­լիք էր ա­ռա­ջաց­նում նաև Հ. Քօ­սեա­նի 1926 թ. Վիեն­նա­յում Մխի­թա­րյան միա­բա­նու­թյան կող­մից հրա­տա­րակ­ված «Բարձր Հայք. Կար­նոյ գիւ­ղե­րը. տե­ղագ­րու­թիւն, պատ­մու­թիւն և սո­վո­րու­թիւ­ներ» գր­քում (2-րդ հա­տոր, էջ 74) «Լու­սա­վո­րիչ» ե­կե­ղե­ցու մա­սին հետևյալ վկա­յու­թյու­նը. «Ե­կե­ղե­ցիս վեր­ջին ան­գամ նո­րո­գուած է 1905 թուա­կա­նին, եր­կու կար­գի վրայ չորս փայ­տե սիւ­ներ հաս­տա­տուն կբռ­նեն ձե­ղու­նը... Դուր­սը շեն­քին աջ կող­մը կանգ­նուած կտես­նուին եր­կու հին խաչ­քա­րեր, մին մար­դա­չափ մեծ և միւ­սը փոքր...»: Չկան ոչ ե­կե­ղե­ցին, ոչ խաչ­քա­րե­րը: Փո­խա­րե­նը նկա­տում ենք ա­վե­րակ­նե­րի փոր­փր­ված թարմ հետ­քեր Գա՞նձ են ո­րո­նել ար­կա­ծախն­դիր­նե­րը...
Լու­սա­վո­րիչ լեռ­նա­կից թե՛ գյու­ղը, թե՛ դաշ­տի մի մեծ հատ­ված երևում են ինչ­պես ա­փի մեջ: Ա­ղոտ երևում է նաև Էրզ­րու­մը: Ա­հա Սի­թա­վու­կը՝ ջա­վախ­քյան բզա­վետ­ցի­նե­րի պատ­մա­կան գյու­ղը: Քիչ հե­ռու, Էրզ­րում-Ար­դա­հան ավ­տո­մայ­րու­ղուց այն կողմ Թվանճն է՝ վարևան­ցի­նե­րի պատ­մա­կան գյու­ղը: Ար­ծա­թիից դե­պի հյու­սիս-արևելք Գամ­բիրն է՝ մոխ­րեպ­ցի­նե­րի պատ­մա­կան գյու­ղը: Չնա­յած դի­մա­ցի բլու­րը խան­գա­րում է մեզ տես­նել գյու­ղը, սա­կայն այն ա­մենևին հե­ռու չէ: (Կար­ծիք կա, որ 1829-30 թ.թ. գաղ­թին ար­ծա­թե­ցի­նե­րի խմ­բին են միա­ցել նաև ո­րոշ գամ­բիր­ցի ըն­տա­նիք­ներ և վեր­ջին հաշ­վով հայ­տն­վել ...Ա­լաս­տա­նում: Այս տե­ղե­կու­թյունն ինձ հա­մար նոր է): Մկր­տիչն այս­տե­ղից ցան­կա­նում է տես­նել իր հայ­րա­կան տոհ­մի նախ­նի­նե­րի գյու­ղը՝ Կա­րա­գյո­բա­կը, բայց չի հա­ջող­վում, մի քիչ հե­ռու է և քո­ղարկ­ված է բլուր­նե­րով: Ո­չինչ, այն դեռ կտես­նենք...
Լեռ­նա­կը բա­վա­կա­նին ըն­դար­ձակ տա­րածք է զբա­ղեց­նում: Հին բնա­կա­վայ­րից բա­ցի այս­տեղ կան ար­տեր, ո­րոնք Ար­ծա­թիի բնա­կիչ­նե­րը մշա­կել են: Հա­վա­նա­բար գա­րի և ցո­րեն, ինչ­պես նաև կտա­վատ են ցա­նել: Այ­սօր դրանք լք­ված են, դար­ձել են ա­րո­տա­վայր: Ընդ ո­րում, լք­վել են վեր­ջին շր­ջա­նում, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է տե­ղում­նե­րի նկա­տե­լի նվազ­մամբ: Այս­տեղ ո­ռոգ­ման ջուր չի հաս­նում, միակ հույ­սը տե­ղում­ներն են: Եվ քա­նի որ կլի­մա­յա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով նվա­զած տե­ղում­ներն այս հո­ղե­րի վրա կա­տար­վող աշ­խա­տան­քը դարձ­րել են ա­նար­դյու­նա­վետ, դրանք լք­վել են: Մենք մի տե­սակ գուր­գու­րող, շո­յող հա­յաց­քով ենք նա­յում դրանց: Ե­ղել է ժա­մա­նակ, երբ ար­ծա­թե­ցի մեր պա­պե­րը գու­թա­նի ու ա­րո­րի մաճ են բռ­նել այս­տեղ, այս հո­ղին ըն­կել է նրանց ար­դար քր­տին­քը, հո­րո­վել է հն­չել այս բար­ձուն­քից ու տա­րած­վել դի­մա­ցը փռ­ված դաշ­տի վրա...
Կր­կին ի­ջել ենք գյուղ: Թվում է՝ ա­ռա­ջին ան­գամ ենք նկա­տում, որ Ար­ծա­թին այ­գի­նե­րից զուրկ գյուղ է, այս­տեղ տերն ու տնօ­րե­նը ա­մե­նուր կանգ­նած բար­դի­նե­րը և ու­ռե­նի­ներն են: Տաս­նյակ տա­րի­ներ ա­ռաջ այդ­պի­սին էր նաև Ա­լաս­տա­նը: Հի­մա այն­տեղ բար­դի­նե­րի հարևա­նու­թյամբ նաև մր­գա­տու ծա­ռեր են ա­ճում, այ­գի­ներ են ծաղ­կում, մր­գեր են հա­սու­նա­նում, մինչ­դեռ Ար­ծա­թին շա­րու­նա­կում է ապ­րել նա­խորդ դա­րի կլի­մա­յա­կան «գրա­ֆի­կով»: Այս­տեղ շա­րու­նա­կում են բողկ ու շաղ­գամ մշա­կե­լու ա­վան­դույ­թը: Ա­սում են՝ հա­ցա­հա­տի­կից զատ կար­տո­ֆիլ էլ են մշա­կում, սա­կայն մենք չտե­սանք կար­տո­ֆի­լի դաշ­տեր: Գյու­ղի այ­սօր­վա բնա­կիչ­նե­րը խու­սա­փու՞մ են քր­տինք պա­հան­ջող այդ աշ­խա­տան­քից: Չեմ հա­մար­ձակ­վի պն­դել: Բայց հիմք ու­նեմ պն­դե­լու մեկ այլ բան. նրանք ա­ռա­վել ե­կամ­տա­բեր են հա­մա­րում ա­նաս­նա­պա­հու­թյու­նը, և պա­տա­հա­կան չէ դաշ­տում մե­ծա­թիվ նա­խիր­նե­րի առ­կա­յու­թյու­նը: Էրզ­րու­մի դաշ­տի գյու­ղե­րում, Ար­ծա­թիում նույն­պես, ա­նաս­նա­պա­հու­թյու­նը մեկ այլ խնդ­րի լուծ­ման հա­մար էլ ար­դյու­նա­վետ ե­ղա­նակ է. վա­ռե­լիք են ա­պա­հո­վում: Վա­ռե­լա­փայ­տի սղու­թյան պայ­ման­նե­րում ա­թա­րը փր­կու­թյուն է... Գու­ցե մենք այն­քան էլ լավ չենք հաս­կա­ցել ու տե­սել տա­րա­ծաշր­ջա­նի բնա­կա­վայ­րե­րում առ­կա խն­դիր­ներն ու դրանց լուծ­ման մի­ջոց­նե­րը, բայց մեր տե­սա­ծը մեզ այս են­թադ­րու­թյանն է բե­րում:
ՕՐ ՉՈՐ­ՐՈՐԴ. ՀՐԱ­ԺԵՇՏ
Վե­րա­դառ­նում ենք: Այս­տեղ ձգող ու պա­հող շատ բան կա, բայց վե­րա­դառ­նում ենք: Վե­րա­դառ­նում ենք կա­րոտ­ներս դեռևս չս­պա­ռած: Չս­պառ­վա­ծը տա­նում ենք մեզ հետ, որ մի գե­ղե­ցիկ օր կրկ­նա­պատ­ված ու տաս­նա­պատկ­ված ու­ժով մեզ կր­կին բե­րի այս­տեղ... Էրզ­րում-Ար­դա­հան ճա­նա­պար­հով ենք հետ գա­լիս: Ճա­նա­պարհն անց­նում է Սի­թա­վուկ և Թվանճ գյու­ղե­րի մեջ­տե­ղով, Ար­ծա­թին մի քիչ այն կողմ է մնում, բայց լավ է երևում: Մենք լուռ հա­յաց­քով հրա­ժեշտ ենք տա­լիս նրանց: Մեր լռու­թյու­նը ձայն ու­նի, ո­րը միայն մենք ենք լսում... Էրզ­րու­մի դաշ­տից դուրս ենք գա­լիս, մտ­նում բլ­րա­շատ տա­րածք: Տե­ղան­քը դաշ­տի աշ­խար­հագ­րա­կան սահ­ման­նե­րու՞մ է, թե՞ ոչ: Չգի­տենք: Թվում է՝ դուրս է:
...Միկ­րոավ­տո­բու­սի վա­րոր­դը ցույց է տա­լիս հեր­թա­կան ո­լո­րա­նից հե­տո մեր դեմ ե­լած գյու­ղը: Կա­րա­գյո­բակն է: Ա­ռա­ջինն աչ­քի ընկ­նո­ղը սպի­տակ ներկ­ված մզ­կի­թի՝ եր­կինք մխրճ­ված սրա­ծայր զույգ մի­նա­րե­ներն են: Գյուղն ուղ­ղա­կի ճամ­փի եզ­րին է՝ մի քիչ բարձ­րա­դիր, Էրզ­րու­մից գա­լու դեպ­քում՝ ձախ թևում: Մկր­տի­չը պատ­մում էր, որ կա­րա­գյո­բակ­ցի-ա­զավ­րեթ­ցի­նե­րը, ան­ցյա­լում հոգ­նած լի­նե­լով ճամ­փա­նե­րի ա­վա­զակ­նե­րի մշ­տա­կան հար­ձա­կում­նե­րից, գաղ­թից հե­տո նոր բնա­կա­տեղ ընտ­րե­լիս ձգ­տել են որ­քան հնա­րա­վոր է հե­ռու լի­նել բա­նուկ ճամ­փա­նե­րից և հայ­տն­վել են... Ա­զավ­րե­թում, սա­րի գլ­խին: Երբ անց­նում ենք Կա­րա­գյո­բա­կի կող­քով, հա­մոզ­վում ենք, որ այդ պատ­մու­թյու­նը հիմ­նա­զուրկ չէ. շր­ջա­պա­տում մոտ բնա­կա­վայր չկա, ինչ-որ չա­փով մե­կու­սաց­ված է, ա­վա­զա­կա­յին հար­ձա­կու­մը կա­րող է անն­կատ մնալ: Գյուղ մտ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն մենք չու­նենք. միկ­րոավ­տո­բու­սը եր­թու­ղա­յին է: Ստիպ­ված ենք հա­յացք­նե­րով ար­տա­հայ­տել մեր ող­ջույ­նի և հրա­ժեշ­տի խոս­քը բլուր­նե­րի հետևում կոր­չող գյու­ղին:
...Էրզ­րում-Ար­դա­հան ճա­նա­պար­հը շր­ջա­պա­տող բնու­թյու­նը նկա­տե­լիո­րեն տար­բեր­վում է Կարս-Էրզ­րում ուղ­ղու­թյու­նից. լերկ, խս­տա­հա­յաց պղն­ձա­գույն ժայ­ռե­րը հա­ճախ են հա­ջոր­դում ի­րար, նրանց պար­բե­րա­բար փո­խա­րի­նում են նոսր ան­տա­ռա­պատ լան­ջե­րով բարձր սա­րե­րը, ո­րոնց փե­շե­րը իջ­նում-հաս­նում են ճա­նա­պար­հին: Այս­տեղ գու­նա­վոր բլուր­ներ ու սա­րեր էլ կա­րե­լի է տես­նել: Դրանք այլ բան չեն, քան հրաբ­խա­յին գո­յա­ցում­ներ: Մտ­նում ենք Օլ­թի գե­տի կիր­ճը: Օլ­թին Ճո­րոխ գե­տի վտակն է, ո­րը, սկիզբ առ­նե­լով Բարձր Հայ­քի տա­րած­քում, մտ­նում է Ա­ջա­րիա (Վրաս­տան) և թափ­վում Սև ծո­վը: Այս կիր­ճը բնու­թյան ան­ձե­ռա­գործ հու­շար­ձան­նե­րի թան­գա­րան է, այս­տեղ իշ­խում է նո­րին գե­րա­զան­ցու­թյուն քա­րը, սա­կայն ե­թե կա մի թիզ հող, ան­պայ­ման մր­գա­տու ծառն է տի­րու­հին: Վտա­կի վրա է Օլ­թի քա­ղա­քը, ո­րը հնում կրել է Ող­թիք կամ ՈՒխ­տյաց քա­ղաք ա­նու­նը: Այն ե­ղել է Մեծ Հայ­քի Տայք նա­հան­գի քա­ղաք­նե­րից մե­կը: Քա­ղա­քը նա­խա­պես պատ­կա­նել է Մա­մի­կո­նյան­նե­րի նա­խա­րա­րա­կան տա­նը, ա­պա ան­ցել է Բագ­րա­տու­նի­նե­րին:
... 1877-78 թթ. ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մից հե­տո Օլ­թին միա­ցել է Ռու­սաս­տա­նին և մտել Կար­սի մար­զի մեջ: Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տին ան­ցել է թուր­քա­կան տի­րա­պե­տու­թյան ներ­քո: Թուր­քա­կան բա­նա­կը 1918 թ. տե­ղա­հա­նել և կո­տո­րել է քա­ղա­քի՝ ճն­շող մե­ծա­մաս­նու­թյուն կազ­մած հայ բնակ­չու­թյա­նը: Հա­յերն այս­տեղ ու­նե­ցել են եր­կու ե­կե­ղե­ցի, մի քա­նի դպ­րոց: Այս­պես է վկա­յում պատ­մու­թյու­նը:
Ճա­նա­պար­հը, դուրս պրծ­նե­լով լեռ­նե­րի «աք­ցա­նից», հայ­տն­վում է ցածր բլուր­նե­րի շր­ջա­պա­տում, ա­պա աս­տի­ճա­նա­բար բար­ձրա­նում Ար­դա­հա­նի սա­րա­հարթ: Ծո­վի մա­կերևույ­թից 2000-2500 մ բարձ­րու­թյամբ գտն­վող Ար­դա­հա­նի ու Կար­սի տա­րածք­նե­րը հա­րա­զատ քույ­րե­րի պես նման են ի­րար: Ա­մե­նաբ­նո­րոշ գի­ծը ան­տա­ռա­զուրկ սա­րա­հար­թա­յին լանդ­շաֆտն է ու ցուրտ լեռ­նա­յին կլի­ման: Ճա­նա­պար­հոր­դու­թյան եզ­րագ­ծում մեզ էլ բախտ վի­ճակ­վեց զգա­լու այդ խս­տու­թյու­նը: Ար­դա­հա­նից Չըլդր ենք ուղևոր­վում միկ­րոավ­տո­բու­սով, ո­րը կես ճա­նա­պար­հին ընկ­նում է հորդ անձրևի տակ: Մեզ ա­ռա­վել հորդ անձրև է սպա­սում Չըլդ­րից Կար­զա­խի սահ­մա­նա­յին ան­ցա­կետ ըն­կած ճա­նա­պար­հին: Մի կերպ հար­մար­վել ենք բեռ­նե­րով լց­ված միկ­րոավ­տո­բու­սում: «Դույ­լե­րով թափ­վող» անձրևը թույլ չի տա­լիս տես­նել՝ ինչ է կա­տար­վում դր­սում: Անձրևն ընդ­մի­ջում «չի վերց­րել», թափ­վել է ա­նընդ­հատ: Ար­դյուն­քում նաև օդն է պա­ղել: Այս­պի­սի անձրև ես վա­ղուց չեմ տե­սել: Ի՞նչ է սա՝ սո­վո­րա­կան տե­ղու՞մ, ո­րը հա­տուկ է այս տա­րա­ծաշր­ջա­նին, իսկ տակն ընկ­նե­լը պա­տա­հա­կա­նու­թյու՞ն, թե՞... ՈՒ­զում եմ, որ այն մեր նվի­րա­կան ուխ­տը մաք­րող, սր­բա­գոր­ծող անձրև լի­նի: Տի­րոջ կա­մոք:
Պետ­րոս ՍԱ­ՐՈՒ­ԽԱ­ՆՅԱՆ
Հ.Գ. Վե­րա­դար­ձից բա­վա­կան եր­կար ժա­մա­նակ է ան­ցել: Թվում է՝ աս­տի­ճա­նա­բար պի­տի խամ­րեին տպա­վո­րու­թյուն­նե­րը, դառ­նա­յին սո­վո­րա­կան ա­ռօ­րյա­յի բաղ­կա­ցու­ցիչ մաս, սա­կայն այդ­պես չե­ղավ: Ա­մեն օր ա­ռա­վո­տյան զարթ­նե­լուց և ե­րե­կո­յան աչ­քերս փա­կե­լուց ա­ռաջ իմ դեմ են գա­լիս մեր ան­ցած ճա­նա­պար­հի բո­լոր ման­րա­մաս­նե­րը: Ա­մեն օր վե­րապ­րում եմ այդ ա­մե­նը: Հի­մա ես ա­վե­լի շատ եմ կա­րո­տում Ար­ծա­թիին: Այն­տեղ չեն հն­չում մեր կաթ­նա­համ բար­բա­ռը, ա­նուշ եր­գը, սա­կայն աչ­քովս տես­նե­լուց հե­տո ա­վե­լի ման­րակր­կիտ եմ կա­րո­տում այդ փոք­րիկ, եր­կու հա­րյուր տա­րի օ­տա­րու­թյու­նից սմ­քած, սոսկ գո­յու­թյու­նը պա­հած, օ­տար տա­րազ հա­գած, խեղ­ճա­ցած 1600 տա­րե­կան գյու­ղին: Ես ա­վե­լի ուշ հաս­կա­ցա, որ իմ էու­թյան մի մա­սը մնա­ցել է այն­տեղ: Ո՞վ է տի­րու­թյուն ա­նե­լու նրան, որ­տե՞ղ է բնակ­վե­լու այն օ­տա­րա­խոս գյու­ղում. հին տնե­րի փլ­վող պա­տե­րի քա­րե­րի ա­րանք­նե­րու՞մ, թե՞ Լու­սա­վոր­չի լեռ­նա­կի ա­մա­յա­ցած փլա­տակ­նե­րի մեջ: Գու­ցե կգտ­նի իմ գեր­դաս­տա­նի նա­հա­պե­տի տու­՞նը... Չգի­տեմ: Ախր իմ հա­մա­ձայ­նու­թյու­նը չէր հարց­րել...

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ