Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Եկե­ղե­ցին գո­յութ­յուն ու­նի 2000 տա­րի և գո­նե ա­ռա­ջի­կա 2000 տար­վա հա­մար պետք է ա­պա­հո­վի ե­կող սե­րունդ­նե­րի հոգևոր կա­րիք­նե­րը

Եկե­ղե­ցին գո­յութ­յուն ու­նի 2000 տա­րի և  գո­նե ա­ռա­ջի­կա 2000 տար­վա հա­մար պետք է ա­պա­հո­վի ե­կող սե­րունդ­նե­րի հոգևոր կա­րիք­նե­րը
10.07.2020 | 01:19

«Դիա­լոգ» ՀԿ-ի նա­խա­գահ ԱԼ­ՄԱՍՏ ՄՈՒ­ՐԱ­ԴՅԱ­ՆԻ հետ զրու­ցում ենք «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դպ­րո­ցա­կան ծրագ­րից հա­նե­լու թե­մա­յի‚ դրա հնա­րա­վոր հետևանք­նե­րի և այլ հար­ցե­րի շուրջ։

-Կր­թու­թյան‚ գի­տու­թյան‚ մշա­կույ­թի և սպոր­տի փոխ­նա­խա­րա­րը նշել էր, որ «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դուրս է գա­լու դպ­րո­ցա­կան ծրագ­րից: Ե­կե­ղե­ցին և հան­րու­թյան լայն շր­ջա­նակ­ներ հա­կա­դար­ձում են: Ինչ­պի­սի՞ն է Ձեր դիր­քո­րո­շումն այս հար­ցում:
-Ինչ­պես հաս­կա­ցա հան­րա­յին քն­նար­կում­նե­րից‚ խն­դի­րը հիմ­նա­կա­նում այն է, որ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը ինչ-որ պա­հից միա­կող­մա­նի ո­րո­շում է կա­յաց­րել ա­ռար­կան չնե­րա­ռե­լու և ծրագ­րա­յին բո­վան­դա­կու­թյան վե­րա­բե­րյալ։ Ե­կե­ղե­ցու և հան­րու­թյան դժ­գո­հու­թյու­նը հաս­կա­նա­լի է, քա­նի որ‚ ի թիվս չկա­յա­ցած քն­նար­կում­նե­րի, չհաս­կաց­վա­ծու­թյան, երկ­խո­սու­թյան բա­ցա­կա­յու­թյան‚ այս­տեղ առ­կա է ևս մեկ խն­դիր։ Ե­կե­ղե­ցին գոր­ծող և կեն­դա­նի կա­ռույց է, Ե­կե­ղե­ցին ինքն է իր պատ­մու­թյան կեր­տո­ղը, կրո­ղը և պա­տաս­խա­նա­տուն չընդ­հատ­վող ի­րո­ղու­թյան մեջ‚ և ներ­կա­յաց­նել Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը ա­ռանց Ե­կե­ղե­ցու ներգ­րավ­վա­ծու­թյան առն­վազն տա­րօ­րի­նակ է։ Դա նման է նրան, որ օ­րի­նակ‚ ես ո­րո­շեմ իմ կեն­դա­նու­թյան օ­րոք կեն­սագ­րա­կան տվյալ­ներս փո­խան­ցել որևէ ան­ձի ներ­կա­յաց­ման նպա­տա­կով, և այդ ան­ձը ա­ռանց իմ հա­մա­ձայ­նու­թյան ինք­նու­րույն ո­րո­շում կա­յաց­նի, թե ինչ փո­փո­խու­թյուն­ներ պետք է ար­վեն իմ կեն­սագ­րու­թյու­նում, ինչ­պես պետք է ներ­կա­յաց­նեն հան­րու­թյա­նը և վեր­ջում ո­րո­շեն, որ որ­պես անձ, իմ կյան­քի պատ­մու­թյու­նը պետք է դի­տար­կել միայն հայ ազ­գի պատ­մու­թյան ներ­քո։ Մի­գու­ցե Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը և հա­յոց պատ­մու­թյունն ու­նեն ընդ­հան­րու­թյուն­ներ ժա­մա­նա­կագ­րա­կան և փաս­տագ­րա­կան ա­ռում­նե­րով, բայց բո­վան­դա­կու­թյամբ և ա­ռա­քե­լու­թյամբ դրանք տար­բեր են, և կար­ծում եմ՝ բո­լոր դեպ­քե­րում պետք է ա­ռանձ­նաց­ված մա­տուց­վեն։ Իսկ հան­րա­յին քն­նար­կում­նե­րում շատ ան­գամ Ե­կե­ղե­ցին դի­տար­կում են որ­պես մի աշ­խար­հիկ կա­ռույց, որն իբրև թե ա­մեն գնով փոր­ձում է ներ­կա­յաց­ված լի­նել պե­տա­կան կա­ռույց­նե­րում։ Ա­սում են՝ Ե­կե­ղե­ցին ին­չու պետք է մտ­նի դպ­րոց, ին­չու պետք է մտ­նի բա­նակ և այլն։ Մեղմ ա­սած‚ դա ուղ­ղա­կի ան­հե­թե­թու­թյուն է, և այդ տե­սա­կի քն­նար­կում­նե­րի մեջ ան­գամ չար­ժի ներգ­րավ­վել։ Ե­կե­ղե­ցին իր առջև եր­բեք նպա­տակ չու­նի որևէ տեղ մտ­նե­լու կամ որևէ տե­ղից դուրս գա­լու կամ որևէ մի կա­ռույ­ցի մաս կազ­մե­լու։ Ե­կե­ղե­ցու նպա­տակ­նե­րից մեկն է՝ ա­պա­հո­վել իր ան­դամ­նե­րի հոգևոր պա­հանջ­մունք­նե­րի բա­վա­րա­րու­մը հնա­րա­վո­րինս լայն հա­սա­րա­կա­կան և հան­րա­յին տի­րույ­թում, հա­սա­նե­լի լի­նել իր հա­վա­տա­ցյալ­նե­րի հա­մար բո­լոր կա­րի­քա­վոր վայ­րե­րում, կյան­քի դժ­վա­րին և պա­տաս­խա­նա­տու պա­հե­րին, որ­տեղ մար­դը կա­րող է հոգևոր և հո­գե­բա­նա­կան ճգ­նա­ժա­մի են­թարկ­վել, օ­րի­նակ՝ հի­վան­դա­նոց­նե­րում, բա­նա­կում, ա­զա­տազ­րկ­ման վայ­րե­րում և այլն։ Այս­պի­սի վայ­րե­րում Ե­կե­ղե­ցին ի­րա­կա­նաց­նում է նաև լուրջ հո­գե­կար­գա­վո­րող և դաս­տիա­րակ­չա­կան դեր, շատ ան­գամ նաև պե­տա­կան խն­դիր­նե­րով ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ, ո­րը չի կա­րող ի­րա­կա­նաց­նել օ­րի­նակ հո­գե­բա­նը կամ սո­ցիո­լո­գը։ Ինչ­պես նաև կարևո­րե­լով իր հա­վա­տա­ցյալ­նե­րի կա­րի­քը՝ անհ­րա­ժեշ­տու­թյուն է տես­նում նաև ե­րե­խա­նե­րի կր­թու­թյան ա­պա­հո­վու­մը, ո­րով­հետև Ե­կե­ղե­ցին գո­յու­թյուն ու­նի 2000 տա­րի և իր պատ­մա­կան փաս­տը վեր­լու­ծե­լով, գո­նե ա­ռա­ջի­կա 2000 տար­վա հա­մար պետք է ա­պա­հո­վի ե­կող սե­րունդ­նե­րի հոգևոր կա­րիք­նե­րը։ 5-րդ, 6-րդ, 13-րդ և այլ դա­րե­րում ե­կե­ղե­ցի­նե­րը կա­ռուց­վել են ոչ միայն այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի մարդ­կանց հոգևոր կա­րիք­նե­րի հա­մար, այ­լա­պես այդ­քան ա­մուր և հաս­տատուն չէին կա­ռու­ցի, այլ նաև ե­կող սե­րունդ­նե­րի հա­մար, նաև մեզ հա­մար։ Պատ­մու­թյան ըն­թաց­քում ա­մե­նամ­նա­յու­նը ե­ղել են հենց հոգևոր հիմ­քե­րով փո­խանց­ված ար­ժեք­նե­րը։ Այս­պի­սի մտա­ծե­լա­կեր­պով պետք է վե­րա­բեր­վենք նաև «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յին։ Ա­մեն տե­սա­կի գի­տե­լիք կա­րող է փոխ­վել, զար­գա­նալ, հնա­նալ, կորց­նել ար­դիա­կա­նու­թյու­նը, բայց հոգևոր ժա­ռան­գու­թյան ար­ժե­քը մնա­յուն է։ Ան­գամ մեր ազ­գա­յին բո­լոր ար­ժեք­նե­րը հոգևո­րի շնոր­հիվ են հա­սել մեզ։ Ի դեպ, քա­նի որ սի­րում ենք մի­ջազ­գա­յին փոր­ձը, ա­սեմ, որ վեր­ջերս մի ա­մե­րի­կյան սե­րիալ էի նա­յում բա­նա­կի մա­սին, և ի զար­մանս ինձ Ի­րա­քի ԱՄՆ զո­րա­մա­սում կար փոք­րիկ մա­տուռ, որ­տեղ զին­վոր­նե­րը կյան­քի դժ­վա­րին պա­հե­րին ա­ղո­թում էին, ինչ­պես նաև մի քա­նի ան­գամ ֆիլ­մում տե­սա­րան­ներ կա­յին, երբ նույն զին­վոր­նե­րը հի­վան­դա­նո­ցում նույն­պես մա­տուռ էին փնտ­րում, որ­պես­զի ա­ղո­թեն։ Սրանք փոք­րիկ հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ են, ո­րոնք ուղ­ղոր­դում են տվյալ ազ­գի մարդ­կանց` կյան­քի դժ­վա­րին պա­հե­րին դի­մե­լու ճիշտ հաս­ցեով։
-Ընդ­հան­րա­պես «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դպ­րո­ցա­կան ծրագ­րում նե­րա­ռե­լը ի՞նչ կր­թա­կան, հոգևոր, աշ­խար­հա­յաց­քա­յին խն­դիր է լու­ծում։
-Ակն­հայտ պատ­կե­րաց­նե­լու հա­մար պետք է հետ գնանք և նա­յենք մեր 70 տար­վա պատ­մու­թյա­նը, երբ ա­ռար­կան դպ­րո­ցում չկար։ Ի դեպ, ա­ռար­կա­յի լի­նել-չլի­նե­լու հար­ցը քն­նար­կում է դեռ այն սե­րուն­դը, ո­րը չի ստա­ցել հոգևոր կր­թու­թյուն և դեռ ա­թեիստ ծնող­նե­րի և հա­մա­կար­գի ազ­դե­ցու­թյան տակ է։ Ին­չու՞։ Ո­րով­հետև երբ մար­դիկ ջա­նադ­րա­բար մեր­ժում են որևէ հոգևոր դաս­տիա­րա­կու­թյան առ­կա­յու­թյու­նը դպ­րո­ցում, դա հենց խո­սում է նրա մա­սին, որ ի­րենք ի­րենց մեջ դեռ կրում են խոր­հր­դա­յին պրո­պա­գան­դա­յի հետևանք­նե­րը, որ պե­տու­թյու­նը իր կր­թա­կան հա­մա­կար­գով կա­րող է լու­ծել մար­դու կյան­քի բո­լոր հար­ցե­րը, այդ թվում՝ Էք­զիս­տեն­ցիալ։ Ին­չը ար­դյուն­քում բե­րեց նրան, որ ԽՍՀՄ-ի փլու­զու­մից հե­տո քրիս­տո­նեա­կան և կրո­նա­կան գի­տե­լիք­ներ չու­նե­նա­լու պատ­ճա­ռով բազ­մա­թիվ մար­դիկ հետ­խոր­հրդա­յին եր­կր­նե­րում դար­ձան տո­տա­լի­տար և քայ­քա­յիչ ա­ղանդ­նե­րի զոհ։ Ին­չը‚ ի դեպ‚ հա­կա­ռակն է Վրաս­տա­նում՝ չնա­յած նրան, որ գրե­թե նույն քա­նա­կով ա­ղանդ­ներ կան Վրաս­տա­նում, վրա­ցի­նե­րը դրանց չեն ան­դա­մագր­վում, ո­րով­հետև Վրաս­տա­նում պե­տու­թյու­նը չի մար­տն­չում Ե­կե­ղե­ցու հետ, այլ հա­մա­գոր­ծակ­ցում է։ Ի դեպ, նշեմ նաև, որ Խոր­հր­դա­յին Միու­թյունն ի­րա­կա­նում լց­նում էր մարդ­կանց էք­զիս­տեն­ցիալ վա­կուու­մը, բայց ոչ թե քրիս­տո­նեա­կան դաս­տիա­րա­կու­թյամբ, այլ «մար­դա­սի­րա­կան» ար­ժեք­նե­րով, յո­գա­յով, աստ­րո­լո­գիա­յով, մա­գիա­յով, էք­ստ­րա­սենս­նե­րով և այլն։ Ա­մեն ին­չով, միայն ոչ քրիս­տո­նեու­թյամբ։ Եվ մենք դեռ են­թա­գի­տակ­ցո­րեն շա­րու­նա­կում ենք այդ կրո­նա­կան «շքեր­թը»։
-Խնդ­րի սո­ցիա­լա­կան կող­մը դի­տարկ­վու՞մ է։ Հա­րյու­րա­վոր ու­սու­ցիչ­ներ այս ա­ռար­կա­յի դուրս գա­լու հետ կապ­ված՝ կկանգ­նեն ժա­մե­րի կր­ճատ­ման խնդ­րի առ­ջեւ։
-Ես խո­սել եմ ու­սու­ցիչ­նե­րի հետ, կար­ծես թե գո­նե այս հար­թա­կում խոս­տում­ներ ու­նեն, որ ու­սու­ցիչ­նե­րը վե­րա­պատ­րաս­տում­նե­րի ար­դյուն­քում կպահ­պա­նեն ի­րենց տե­ղը, բայց հս­տակ մեկ­նա­բա­նել չեմ կա­րող։
-Ի՞նչ լու­ծում­ներ եք տես­նում այս հար­ցում։
-Ա­ռա­ջին լու­ծու­մը երկ­խո­սու­թյունն է և հան­րու­թյան կար­ծի­քը հաշ­վի առ­նե­լը, ո­րով­հետև մեր երկ­րում հան­րու­թյու­նը մեծ մա­սամբ կազմ­ված է քրիս­տո­նյա­նե­րից։ Իսկ լու­ծում­նե­րի մա­սին ես միշտ այն կար­ծի­քին եմ, որ դպ­րո­ցում որևէ ա­ռար­կա նե­րա­ռե­լիս կամ մեր­ժե­լիս մենք պետք է գո­նե ազ­գա­յին զար­գաց­ման ռազ­մա­վա­րու­թյուն ու­նե­նանք ան­ձի զար­գաց­ման մա­կար­դա­կով։ Ինչ­պի­սին է հա­յը, ո­րոնք են մեր թե­րու­թյուն­նե­րը և ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը, որ­տեղ ենք մենք թե­րա­ցել պատ­մու­թյան ըն­թաց­քում, ինչ­պի­սի տես­լա­կան ու­նենք մեր ազ­գի հա­մար, ինչ­պի­սին ենք պատ­կե­րաց­նում հա­յին ա­պա­գա­յում, ո­րոնք են մեր ազ­գա­յին ար­ժեք­նե­րը, ո­րոնք ա­մեն գնով պետք է պահ­պա­նենք, որ չկորց­նենք մեր տե­սա­կը, որ հե­րոս­նե­րով ենք դաս­տիա­րա­կե­լու մեր ե­րե­խա­նե­րին։ Չէ՞ որ ա­մեն ազգ ու­նի իր ու­րույն տե­սա­կը և իր դերն այս աշ­խար­հում‚ և ե­թե մենք դա չգի­տակ­ցենք, միշտ թա­փա­ռե­լու ենք տար­բեր ար­ժեք­նե­րի միջև՝ այդ­պես էլ չհաս­կա­նա­լով մեր դե­րը և տե­ղը։ Սրանք կարևոր հար­ցեր են, ո­րոնք պետք է պե­տա­կան մա­կար­դա­կով ու­սում­նա­սիր­վեն և մշակ­վեն։ Եվ դրա­նից հե­տո կա­ռու­ցենք մեր կր­թա­կան հա­մա­կար­գը։ Կր­թա­կան հա­մա­կար­գը պետք է կեր­տի ան­ձի, ո­րը պետք է դառ­նա լա­վա­գույն մաս­նա­գետ, լա­վա­գույն քա­ղա­քա­ցի և կեր­տի իր երկ­րի ա­պա­գան։ Իսկ ի՞նչ ու­նենք հի­մա։ ՈՒ­նենք բաց հա­սա­րա­կու­թյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ներ­քո գոր­ծող հիմ­նադ­րամ­ներ, ո­րոնք ֆի­նան­սա­վոր­վում են մեկ այ­լազ­գի, մեղմ ա­սած‚ ոչ այն­քան բա­րո­յա­կան կեր­պար և շար­ժա­ռիթ­ներ ու­նե­ցող անձ­նա­վո­րու­թյան կող­մից, ով ա­տում է քրիս­տո­նեու­թյու­նը, ո­րի հա­մար չկան ազ­գա­յին սահ­ման­ներ, որն իր անձ­նա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան, ի դեպ‚ միա­կող­մա­նի և նեղ մտա­ծո­ղու­թյան ներ­քո փոր­ձում է մեր ազ­գի մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­նել զուտ իր շա­հա­դի­տա­կան նպա­տակ­նե­րը՝ դրանք թաքց­նե­լով իբրև թե բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րի ներ­քո։ Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ­նե­րի ա­վե­լի քան 20 տար­վա աշ­խա­տան­քի ար­դյունք­ներն ենք մենք հի­մա տես­նում։ Իսկ ի՞նչ ենք ու­զում մենք, որ­պես ազգ, որ­պես հայ. ա՜յ‚ սա է կարևոր։
-Ձեր ղե­կա­վա­րած հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը պար­բե­րա­բար դի­տար­կում­ներ է ի­րա­կա­նաց­նում հան­րու­թյան շր­ջա­նում։ Հա­սա­րա­կու­թյան վե­րա­բեր­մուն­քը ե­կե­ղե­ցու, հոգևո­րա­կա­նի, դպ­րո­ցա­կան ծրագ­րում նման ա­ռար­կա ու­նե­նա­լու վե­րա­բե­րյալ ինչ­պի­սի՞ն է։
-Մեր հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը ա­վե­լին, քան որևէ այլ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն այս երկ­րում առ­նչ­վում է այն դա­ժան խն­դիր­նե­րի հետ, ո­րոնք զե­տեղ­ված են հոգևոր ո­լոր­տում, ո­րոնց դժ­բախ­տու­թյուն­նե­րի հիմ­քում ըն­կած է կրո­նա­կան տար­րա­կան գի­տե­լիք­նե­րի պա­կա­սը։ Քայ­քայ­ված հա­րա­բե­րու­թյուն­ներ, քանդ­ված ըն­տա­նիք­ներ, աղ­քա­տու­թյան եզ­րին հա­սած կո­ղոպտ­ված մար­դիկ։ Ան­կեղծ ա­սած‚ վեր­ջերս նո­րից մի պատ­մու­թյան հետ առ­նչ­վե­ցինք, ո­րի պատ­ճա­ռով մի քա­նի գի­շեր չեմ կա­րո­ղա­ցել քնել։ Այս դաշ­տում լուրջ խն­դիր­ներ ու­նենք։ «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը» միակ ա­ռար­կան է դպ­րո­ցում, ո­րը գո­նե կա­րող է օգ­նել ե­րե­խա­յին, հու­շել այն վս­տա­հե­լի կա­ռույ­ցի տե­ղը, որ­տեղ ի­րեն չեն վնա­սի, այլ կօգ­նեն։ Հենց պատ­մա­կան ռա­կուր­սը սրա­նով էլ է կարևոր։ Գի­տեք, երբ մարդ որևէ ա­ռող­ջա­կան խն­դիր է ու­նե­նում, նա չի վա­զում պա­տա­հա­կան բժշ­կի մոտ, գո­նե նախ­նա­կան որևէ տվյալ է ու­նե­նում, որն ի­րեն վս­տա­հու­թյուն կներ­շն­չի։ Նույնն էլ Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյունն է, ե­րե­խան ո­րո­շա­կի գի­տե­լիք­ներ, աշ­խար­հա­յացք և վս­տա­հու­թյուն է ձեռք բե­րում թե ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցին։ Ի դեպ, ան­հա­վատ ծնող­նե­րի մտա­վա­խու­թյուն­նե­րը փա­րա­տեմ, ոչ ոք Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը անց­նե­լու ար­դյուն­քում չի դառ­նում քրիս­տո­նյա կամ մեր­ժում քրիս­տո­նեու­թյու­նը։ Քրիս­տո­նյա լի­նելն ան­ձի ան­հա­տա­կան ո­րո­շումն է, ո­րին նա հան­գում է կյան­քի էք­զիս­տեն­ցիալ փնտր­տուք­նե­րի ժա­մա­նակ, բայց ե­թե ե­րե­խա­յին նախ­նա­կան չտալ այդ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, ա­պա էք­զիս­տեն­ցիալ վա­կուու­մը կբե­րի ան­ձի կոր­ծան­մա­նը, ան­գամ ե­թե նա դառ­նա որևէ ո­լոր­տում լա­վա­գույն մաս­նա­գետ։ Ի դեպ‚ շատ հո­գե­բան­ներ և ման­կա­վարժ­ներ վա­ղուց ար­դեն հան­գում են այն մտ­քին, որ ան­ձի հոգևոր դաս­տիա­րա­կու­թյունն ազ­դում է նրա սո­ցիա­լա­կան կա­յաց­ման և հա­ջո­ղու­թյուն­նե­րի վրա։ Մեր պրակ­տի­կա­յում շատ են դեպ­քե­րը‚ երբ մար­դիկ հայ­տն­վում են ա­ղան­դում, ո­րով­հետև ուղ­ղա­կի մտք­նե­րով չի ան­ցել, որ կյան­քի դժ­վա­րին պա­հե­րին կա­րող են գնալ Ե­կե­ղե­ցի և ստա­նալ հոգևոր և հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյուն։ Իսկ դպ­րո­ցը ո­րոշ չա­փով այդ բա­ցը լրաց­նում էր։ Կան նաև դեպ­քեր, երբ տո­տա­լի­տար ա­ղանդ­նե­րում ներգ­րավ­ված ծնող­նե­րի ե­րե­խա­նե­րը այլ կար­ծիք են լսել Ե­կե­ղե­ցու մա­սին, քան ի­րենց տա­նը և դա ի­րենց հնա­րա­վո­րու­թյուն է տվել հա­մե­մա­տա­կան անց­կաց­նե­լու և չներգ­րավ­վե­լու տվյալ ա­ղան­դա­վոր ծնող­նե­րի հետ­քե­րով։ Այ‚ այս­պի­սի դեպ­քե­րում են ծնող­նե­րը դեմ Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան ա­ռար­կա­յին‚ և սրան պետք է լուրջ ու­շադ­րու­թյուն դարձ­նել։ Սա­կայն հա­մա­ձայն եմ, որ սա նեղ մաս­նա­գի­տա­կան դի­տար­կում է, և սրա­նով չէ, որ պայ­մա­նա­վոր­ված է Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը կր­թա­կան ծրագ­րում նե­րա­ռե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, սա ուղ­ղա­կի մի փոքր օ­րի­նակ է մեր ո­լոր­տից ա­ռար­կա­յի դրա­կան ազ­դե­ցու­թյան մա­սին։ Բայց այս հար­ցե­րը դեռ բաց են մնա­լու այն­քան ժա­մա­նակ, ինչ­քան ժա­մա­նակ դեռ բաց հա­սա­րա­կու­թյուն կեր­տող­նե­րը նույն հար­թա­կի վրա են փոր­ձում դի­տար­կել Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին և տո­տա­լի­տար կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը։
-Ի՞նչ եք կար­ծում՝ այ­սօր քրիս­տո­նեա­կան դաս­տիա­րա­կու­թյուն տար­վո՞ւմ է ըն­տա­նի­քում, հա­սա­րա­կու­թյու­նում։ Եվ ընդ­հան­րա­պես «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի դա­սա­վան­դումն ի՞նչ դեր է խա­ղա­ցել այդ դաս­տիա­րա­կու­թյան հար­ցում։
-Ես վերևում նշե­ցի, որ մենք ու­նենք որ­պես ազգ այս պա­հին ի­դեն­տի­ֆի­կա­ցիա­յի լուրջ խն­դիր։ Շա­տե­րի հա­մար օ­տար կա­րող է հն­չել այս ար­տա­հայ­տու­թյու­նը, բայց սա իս­կա­պես կարևոր խն­դիր է։ Հա­ջո­ղու­թյան են հաս­նում այն ազ­գե­րը, ո­րոնք գի­տեն, թե որ­տե­ղից են ե­կել և ուր են գնում։ Հենց այս բա­ցը ո­րոշ չա­փով 15 տա­րի լրաց­նում էր Ե­կե­ղե­ցին։ Հայ եկե­ղե­ցու պատ­մու­թյունն է հու­շում այն կարևոր ազ­դակ­նե­րը, ո­րոնց վրա կա­ռուց­վում է մեր ազ­գի ինք­նու­թյու­նը։ Միան­գա­մից հա­կա­դար­ձեմ այն մարդ­կանց, ով­քեր մտա­ծում են, որ քրիս­տո­նեու­թյու­նը խեղ­ճու­թյուն է սո­վո­րեց­նում, սո­վո­րեց­նում է չպայ­քա­րել, մեզ կո­տո­րե­ցին, ո­րով­հետև քրիս­տո­նյա էինք։ Սրանք նույն­պես ԽՍՀՄ ժա­մա­նակ ազ­գա­յին դի­մա­գի­ծը մաք­րե­լու թե­զե­րից էին, ո­րոնք կի­րառ­վում էին ԽՍՀՄ կազ­մում ե­ղած գրե­թե բո­լոր ազ­գե­րի հան­դեպ՝ ըստ ի­րենց ան­ցած ու­ղու։ Ա­սենք քրիս­տո­նեու­թյու­նը ոչ մի կերպ չխան­գա­րեց ֆրան­սի­ացի­նե­րին, անգ­լիա­ցի­նե­րին դառ­նալ հզոր պե­տու­թյուն­ներ, ա­սեմ ա­վե­լին, մի բան էլ «օգ­նեց» դա­րե­րի ըն­թաց­քում այ­լա­դա­վան ազ­գե­րին բռ­նա­նալ և օգ­տա­գոր­ծել։ Հետևա­բար, քրիս­տո­նեու­թյու­նը խեղ­ճու­թյան հետ ընդ­հան­րա­պես կապ չու­նի։ Իսկ «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյունն» այն ա­ռար­կան է, ո­րը են­թա­գի­տակ­ցո­րեն բո­լոր ե­րե­խա­նե­րը սի­րում են, ո­րով­հետև այն յու­րա­հա­տուկ ա­ռար­կա­նե­րից է, ո­րը բաց է քն­նարկ­ման հա­մար, տա­լիս է խոր­հե­լու մտա­հո­րի­զոն, օգ­նում է ո­րոշ չա­փով կա­յա­նալ որ­պես հայ և ձևա­վո­րել ինք­նու­թյան տար­րա­կան հիմ­քե­րը, ինչ­պես նաև հպար­տու­թյուն ներ­շն­չել հա­յին ամ­բողջ աշ­խար­հում ու­նե­ցած իր քրիս­տո­նեա­կան և հոգևոր ներ­դր­ման հա­մար։ Մենք բո­լոր հյու­րե­րին ու­զում ենք տա­նել Էջ­միա­ծին, Խոր վի­րապ, Նո­րա­վանք, Գե­ղարդ, բայց չենք ու­զում, որ մեր դպ­րո­ցում մեր ե­րե­խան սո­վո­րի դրանց պատ­մու­թյու­նը։

Զրու­ցեց
Լի­լիթ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 34860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ