«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
31.07.2020 | 00:30

...թե թի­մը Նի­կոլ Փա­շի­նյա­նի տա­կից ա­վա­զա­հա­տի­կի նման սա­հում է. մի կող­մից ՍԴ դա­տա­վո­րի թեկ­նա­ծու­թյան խն­դի­րը, ո­րը բա­նակ­նե­րի է բա­ժա­նել ա­ռանց այն էլ մի կերպ զսպ­վող «Իմ քայ­լին», մյուս կող­մից Մա­կուն­ցի ծի­ծա­ղե­լի պահ­ված­քը` կապ­ված Զա­րե­հի որ­դի` «շիշ բռ­նող» Հայկ Սարգ­սյա­նի հետ, որն ա­ռանց այն էլ Նի­կո­լի «սև ցու­ցա­կում» էր, որ­պես պո­տեն­ցիալ ման­դա­տը վայր դնող, ո­րով­հետև բա­ցար­ձակ «պրիզ­նատ» չի գա­լիս որևէ մե­կին, այդ թվում և Նի­կոլ Փա­շի­նյա­նին։

«Իմ քայ­լում» հա­վերժ զբաղ­ված են նրա հետ­քե­րը սր­բե­լու սր­բա­զան գոր­ծով։ Նա­խա­գա­հա­կան աղ­ջիկ­ներ տա­նե­լու, թան­կար­ժեք ավ­տո­մե­քե­նա­յով վո­յաժ­ներ ա­նե­լու, սոց­ցան­ցե­րում «էք­սկ­լյու­զիվ» նկար­ներ գցե­լու վեր­ջի­նիս ա­րարք­նե­րը մաք­րե­լու ա­րա­րո­ղու­թյուն­նե­րով: Իսկ դի­մակ չկ­րե­լու փար­թին, ա­սում են, վեր­ջի­նիս կող­մից ուղ­ղա­կի մար­տահ­րա­վեր էր Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ինչն էլ լց­րել է Փա­շի­նյա­նի համ­բե­րու­թյան բա­ժա­կը. ա­սում են` շատ շու­տով` ար­ձա­կուր­դից հե­տո, պրոբ­լե­մը «բլիժ­նի բո­յի» կվե­րած­վի:

Դիտվել է՝ 46712

Մեկնաբանություններ