Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հա­սա­րա­կու­թ­յան գի­տակ­ցու­թ­յան փո­փո­խու­թ­յան ա­ռու­մով գնում ենք մինչ­մայ­դան­յան ՈՒկ­րաի­նա­յի ճա­նա­պար­հով

Հա­սա­րա­կու­թ­յան գի­տակ­ցու­թ­յան փո­փո­խու­թ­յան ա­ռու­մով գնում ենք մինչ­մայ­դան­յան ՈՒկ­րաի­նա­յի ճա­նա­պար­հով
11.09.2020 | 01:27

Թուր­քիան, Ադր­բե­ջա­նը, սո­րո­սա­կան և Արևմուտ­քի գլո­բա­լիս­տա­կան մյուս ու­ժե­րը, հա­մաշ­խար­հա­յին հրեա-մա­սո­նու­թյու­նը սպա­սում են ՀՀ-ում տա­րի­ներ շա­րու­նակ հետևո­ղա­կա­նո­րեն ի­րա­կա­նաց­վող հա­կա­ռու­սա­կան, և՛ Հա­յաս­տա­նի, և՛ Ռու­սաս­տա­նի հա­մար խիստ վտան­գա­վոր քա­րոզ­չու­թյան ար­դյուն­քին: Քա­րոզ­չու­թյուն, ո­րի հետևում, ե­թե փոր­ձենք մի փոքր վեր­լու­ծել ու ստա­նալ «ու՞մ է ձեռն­տու» հար­ցի պա­տաս­խա­նը, երևում են հենց նրանց ա­կանջ­նե­րը:
Քա­րոզ­չու­թյուն, որն ի­րա­կա­նաց­վում է տար­բեր մե­թոդ­նե­րով ու մի­ջոց­նե­րով` հե­ռուս­տա­տե­սու­թյան (այդ թվում նաև` մա­սոն ղե­կա­վար ու­նե­ցող այն շան­թող հե­ռուս­տաըն­կե­րու­թյան), ռա­դիո­յի, է­լեկտ­րո­նա­յին ու տպա­գիր ԶԼՄ-նե­րի, սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի ակ­տիվ օգ­տա­գործ­մամբ: Եվ, ի­հար­կե, շատ ու շատ հար­ցե­րում օգ­տա­գործ­վում է հան­րու­թյան մե­ծա­մաս­նու­թյան ան­տե­ղյա­կու­թյունն ու միամ­տու­թյու­նը: Ինչ­պես պատ­մա­կան փաս­տե­րը, այն­պես էլ մեր օ­րե­րի ի­րո­ղու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­վում են միա­կող­մա­նիո­րեն, հա­ճախ նաև խե­ղա­թյուր­ված, ա­ղա­վաղ­ված, կեղծ­ված, կեղ­ծի­քը շատ խո­րա­ման­կո­րեն ու նր­բո­րեն ճշ­մար­տու­թյան հետ խառ­նե­լով: Լայ­նո­րեն կի­րառ­վում է կի­սաճշ­մար­տու­թյան` կեղ­ծի­քի ա­մե­նա­նուրբ ու վտան­գա­վոր տե­սա­կի, քա­րոզ­չա­կան տեխ­նո­լո­գիան:


Գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի կամ մա­սոն­նե­րի (ինչ­պես ու­զում եք, ան­վա­նեք նրանց) կող­մից հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չու­թյունն ու քա­ղա­քա­կա­նու­թյունն ի­րա­կա­նաց­վում է հիմ­նա­կա­նում պրո­ֆե­սիո­նալ կեր­պով, մարդ­կանց գի­տակ­ցու­թյան մեջ հա­կա­ռու­սա­կան կոր­ծա­նա­րար թույ­նը նե­րարկ­վում է աս­տի­ճա­նա­բար, ընդ ո­րում, այդ քա­րոզ­չու­թյունն ու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը խթա­նում, դրան մի­տում­նա­վոր նպաս­տում են ո­րո­շա­կի ու­ժեր ոչ միայն Արևմուտ­քից, այլև հենց Ռու­սաս­տա­նից:
Ոչ միայն սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում և ԶԼՄ-նե­րում ե­ղած հրա­պա­րա­կում­նե­րի եր­կա­րա­մյա դի­տարկ­մամբ, այլև տար­բեր, ծա­նոթ-ան­ծա­նոթ մարդ­կանց հետ կեն­դա­նի շփում­նե­րի ար­դյուն­քով կա­րող եմ վկա­յել, որ մարդ­կանց ու­ղեղ­նե­րը «լվա­նա­լու», Հա­յաս­տա­նում ի վնաս Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան ու ռուս ժո­ղովր­դի` հան­րա­յին կար­ծիքն ու հա­սա­րա­կա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը փո­խե­լու ուղ­ղու­թյամբ տար­վող մե­ծա­ծա­վալ աշ­խա­տան­քը տվել ու տա­լիս է իր դա­ռը պտուղ­նե­րը: Հա­յաս­տա­նում հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի զար­գա­ցումն ուղ­ղա­կի սպառ­նա­լիք է ինչ­պես Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան, այն­պես էլ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան ազ­գա­յին անվ­տան­գու­թյա­նը:


Գրե­թե կաս­կած չու­նեմ, որ ՌԴ դես­պա­նա­տան և անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան ո­րոշ պաշ­տո­նյա­ներ Հա­յաս­տա­նում առ­կա ի­րա­վի­ճակն ի­րենց ղե­կա­վա­րու­թյա­նը հա­մար­ժեք չեն ներ­կա­յաց­նում: Աս­վում է մո­տա­վո­րա­պես հետևյա­լը. ա­յո, Հա­յաս­տա­նում նույն­պես ո­րոշ ու­ժեր աշ­խա­տում են հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի խո­րաց­ման ուղ­ղու­թյամբ (մի­տում­նա­վոր թե ոչ մի­տում­նա­վոր չեն ներ­կա­յաց­վում այդ աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կան մասշ­տաբ­նե­րը), բայց այդ ա­մե­նը Ռու­սաս­տա­նի հա­մար լուրջ վտանգ չի ներ­կա­յաց­նում, քա­նի որ հա­սա­րա­կու­թյան մե­ծա­մաս­նու­թյան կող­մից հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չու­թյունն ըն­կա­լում և ա­ջակ­ցու­թյուն չի ստա­նում:
Ըն­դու­նենք, որ դա այդ­պես է, բայց քա­նի՞ լու­մա կար­ժե­նա Ռու­սաս­տա­նի ան­հան­գս­տա­նա­լը և հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­նե­րի ձեռ­նար­կումն այն բա­նից հե­տո, երբ Հա­յաս­տա­նում հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չու­թյունն ար­դեն բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյան կող­մից ըն­կա­լում և ա­ջակ­ցու­թյուն ստա­նա։ Ռու­սաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյունն ինչ­պես Մայ­դա­նից ա­ռաջ էր թե­րի ու սխալ տե­ղե­կատ­վու­թյուն ստա­ցել ՈՒ կրաի­նա­յից, այն­պես էլ Հա­յաս­տա­նում 2018-ի «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նից» ա­ռաջ էր թե­րի ու սխալ տե­ղե­կատ­վու­թյուն ստա­ցել մեր երկ­րից: Բայց քա­նի՞ ան­գամ կա­րե­լի է սխալ­վել, ընդ ո­րում, կրկ­նե­լով նույն սխա­լը։
Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կան ո­րոշ վեր­լու­ծա­բան­ներ, ո­րոնք մի­գու­ցե հայտ­նի ու­ժե­րի (թուր­քա­կան, ադր­բե­ջա­նա­կան, հրեա­կան, գլո­բա­լիս­տա­կան…) ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ կամ պատ­վեր­ներ կա­տա­րող­ներ են, ա­սում են, թե Հա­յաս­տա­նում հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի ա­ճը, ե­թե նույ­նիսկ դա ի­րա­կա­նու­թյուն է, վնա­սե­լու է միայն հա­յե­րին ու Հա­յաս­տա­նին, Ռու­սաս­տա­նը դրա­նից ա­ռանձ­նա­պես չի տու­ժե­լու: Սա շատ սխալ կար­ծիք է: Հա­յաս­տա­նում հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի աճն ու­նի եր­կու սուր ծայր, ո­րոն­ցից մեկն ուղղ­ված է Հա­յաս­տա­նի, մյու­սը` Ռու­սաս­տա­նի սր­տին:


Չնա­յած Հա­յաս­տա­նում տա­րի­ներ շա­րու­նակ ի­րա­կա­նաց­վող հա­կա­ռու­սա­կան նպա­տա­կա­մետ քա­րոզ­չու­թյունն ուղ­ղա­կի սպառ­նա­լիք է ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյա­նը, դրա դեմն առ­նե­լու հա­մար և Հա­յաս­տա­նի նախ­կին ու ներ­կա ղե­կա­վա­րու­թյու­նը, և ԱԱԾ-ն որևէ մի­ջոց չեն ձեռ­նար­կել: Շա­հարկ­վում է կար­ծի­քի ա­զատ ար­տա­հայտ­ման, խոս­քի ա­զա­տու­թյան սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քը, մա­մու­լի, ռա­դիո­յի, հե­ռուս­տա­տե­սու­թյան և տե­ղե­կատ­վա­կան այլ մի­ջոց­նե­րի ա­զա­տու­թյու­նը` ե­րաշ­խա­վոր­ված ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ, սա­կայն միա­ժա­մա­նակ ան­տես­վում, որ Սահ­մա­նադ­րու­թյան այդ նույն` 42-րդ հոդ­վա­ծի 3-րդ մա­սով կար­ծի­քի ար­տա­հայտ­ման ա­զա­տու­թյունն օ­րեն­քով կա­րող է սահ­մա­նա­փակ­վել պե­տա­կան անվ­տան­գու­թյան, այ­լոց հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան նպա­տա­կով:
Ի դեպ, ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյու­նը 2015թ. փո­փո­խու­թյուն­նե­րից, լրա­ցում­նե­րից ա­ռաջ էլ հնա­րա­վո­րու­թյուն տա­լիս էր կար­ծի­քի ար­տա­հայտ­ման ա­զա­տու­թյունն օ­րեն­քով սահ­մա­նա­փա­կե­լու, բայց… Եվ հի­մա Հա­յաս­տա­նը հա­սա­րա­կու­թյան գի­տակ­ցու­թյան փո­փո­խու­թյան ա­ռու­մով գնում է մինչ­մայ­դա­նյան ՈՒկ­րաի­նա­յի ճա­նա­պար­հով, բայց, ի տար­բե­րու­թյուն ՈՒկ­րաի­նա­յի, ու­նե­նա­լով Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի նման հարևան­ներ, ո­րոնք ե­թե պա­հը հար­մար լի­նի, միաս­նա­բար կի­րա­կա­նաց­նեն մի նոր ցե­ղաս­պա­նու­թյուն, այս ան­գամ թերևս ար­դեն վերջ­նա­կան:
«Մեզ հա­մար շատ կարևոր է, որ­պես­զի Թուր­քիա­յին զս­պող միակ գոր­ծո­նը` ռու­սա­կան գոր­ծո­նը, աշ­խա­տի, քա­նի որ, կրկ­նում եմ, դա մեզ հա­մար էք­զիս­տեն­ցիալ սպառ­նա­լիք է»,- ՌԲԿ-ին վեր­ջերս տված հար­ցազ­րույ­ցում շեշ­տել է ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը:
Նույն լրատ­վա­մի­ջո­ցին տված հար­ցազ­րույ­ցում Քո­չա­րյանն ա­սել է նաև, որ է­ներ­գիա, ուժ է պետք «Ազ­գե­րի բա­րե­կա­մու­թյուն» կար­գա­խո­սը, հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը սնե­լու հա­մար:


«Այն, ինչ այ­սօր կա­տար­վում է Հա­յաս­տա­նում, ինձ ան­հան­գս­տաց­նում է, քա­նի որ այս­տեղ լրիվ հա­կա­ռակն է տե­ղի ու­նե­նում»,- ա­սել է ՀՀ նախ­կին նա­խա­գա­հը:
Հար­ցին, թե ին­չո՞վ է դա պայ­մա­նա­վոր­ված, Քո­չա­րյանն ա­սել է. «Հա­յաս­տա­նի «սո­րո­սի­զա­ցիա­յով»: Դա իմ տեր­մինն է, պայ­մա­նա­կա­նո­րեն…Հար­ցը հենց Սո­րո­սը չէ: Ես տես­նում եմ, թե այս­տեղ ինչ է կա­տար­վում: Դա ե­րի­տա­սար­դու­թյան շր­ջա­նում այն­պի­սի ար­ժեք­նե­րի պար­տադ­րումն է, ո­րոնք մեր մի­ջից հա­նում են ինք­նու­թյան բա­ղադ­րի­չը, վե­րա­բեր­մուն­քը հա­վատ­քին, ըն­տա­նի­քին, դաշ­նա­կից­նե­րի հա­վերժ լի­նել կամ չլի­նե­լը: Եվ ե­թե դա նախ­կի­նում ար­վում էր մար­գի­նալ ՀԿ-նե­րի մա­կար­դա­կով, այ­սօր այդ ամ­բողջ կազ­մը մտել է իշ­խա­նու­թյուն»:
Անդ­րա­դառ­նա­լով այն հար­ցին, որ այդ ՀԿ-նե­րը գո­յու­թյուն ու­նեին նաև նրա օ­րոք, ին­չո՞ւ դրանք չէին փակ­վում, ՀՀ երկ­րորդ նա­խա­գահն ա­սել է, թե չգի­տեր, որ Հա­յաս­տա­նում Սո­րո­սի գրա­սե­նյակ կա:


«Պար­զա­պես ինչ-որ կազ­մա­կեր­պու­թյուն ու­նեին, և, ինչ­քան հի­շում եմ, նույ­նիսկ գրա­սե­նյակ չու­նեին,- ա­սել է Քո­չա­րյա­նը:- Ես իս­կա­պես չգի­տեի, որ գրա­սե­նյակ ու­նեն: Այ­սինքն` կար ինչ-որ մար­գի­նալ կազ­մա­կեր­պու­թյուն, սա­կայն այն չէր ազ­դում պրո­ցե­սի վրա: Ես զար­մա­ցել էի, թե ինչ­պես են նրանք վեր­ջին տա­րի­նե­րին այդ­քան ամ­րապ­նդ­վել»:
ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հը հա­վե­լել է, որ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կո­ռո­զիա­յի են են­թարկ­վում: Նրա կար­ծի­քով, պետք է դի­մել փա­փուկ ու­ժի կի­րառ­ման մե­խա­նիզմ­նե­րին:
«Ին­չո՞ւ են ինձ հու­զում Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­ներն ա­վե­լի շատ, քան Ռու­սաս­տա­նում,- ա­սել է Քո­չա­րյա­նը:- Քա­նի որ Ռու­սաս­տա­նում ես տես­նում եմ, որ պե­տա­կա­նու­թյու­նը ռու­սա­կան ինք­նու­թյան հզոր մասն է, դրա­նով սն­վել են ՌԴ ամ­բողջ պատ­մու­թյու­նը, գրա­կա­նու­թյու­նը, ե­րաժշ­տու­թյու­նը, բա­ցար­ձակ ա­մեն ինչ: Իսկ Հա­յաս­տա­նում այդ­պես չէ, մենք չու­նենք պե­տա­կա­նու­թյան այդ պատ­մու­թյու­նը: Քա­նի տա­րի է, Արևմուտ­քը փոր­ձում խարխ­լել ռու­սա­կան ինք­նու­թյու­նը, սա­կայն չի ստաց­վում, քա­նի որ այն խոր ար­մա­տա­ցած է: Մենք այդ ա­ռու­մով խո­ցե­լի ենք: Սո­րո­սա­կան­ներն այ­սօր ղե­կա­վա­րում են բու­հե­րը, նրանք ներ­թա­փան­ցում են բո­լոր ո­լորտ­ներ: 5-10 տա­րի, և ինձ հա­մար ան­հաս­կա­նա­լի է, թե ինչ­պի­սին կլի­նի մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յը»:


Ըստ վեր­ջերս կազ­մա­կերպ­ված Մոսկ­վա-Մինսկ-Երևան-Բիշ­քեկ-Թբի­լի­սի տե­սա­կամր­ջի ըն­թաց­քում «Ին­տեգ­րա­ցիա և զար­գա­ցում» ՀԿ նա­խա­գահ, ՀՀ Հան­րա­յին պա­լա­տի ան­դամ, ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր, Եվ­րա­սիա­կան փոր­ձա­գի­տա­կան ա­կում­բի հա­մա­կար­գող Ա­րամ Սա­ֆա­րյա­նի, Հա­յաս­տա­նում վեր­ջին 2 տա­րում հա­կա­ռու­սա­կան հռե­տո­րա­բա­նու­թյուն չկա: Մի՞­թե…
ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի վե­րա­բեր­մուն­քը Ռու­սաս­տա­նի, ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի և Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյան նկատ­մամբ, ցա­վոք, միայն ար­տա­քուստ է դրա­կան, բա­րե­կա­մա­կան, ինչ­պես և կեղծ է նրա ժպի­տը Վլա­դի­միր Պու­տի­նին հան­դի­պե­լիս: Այս ի­րո­ղու­թյու­նը Մար­գա­րի­տա Սի­մո­նյա­նից բա­ցի, բնա­կա­նա­բար, հայտ­նի է նաև Ռու­սաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը և շատ ու­րիշ­նե­րին:
Ի­րա­կա­նում Ռու­սաս­տա­նի ու նրա ղե­կա­վա­րու­թյան հան­դեպ Փա­շի­նյա­նի վե­րա­բեր­մունքն այն աս­տի­ճա­նի է թշ­նա­մա­կան, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի հան­դեպ նրա հո­գում ե­ղած մաղձն ա­ռատ է այն­քան, որ ժա­մա­նակ ա­ռաջ ոչ միայն չի խոր­շել հրա­պա­րա­կավ զր­պար­տե­լուց և, ըստ էու­թյան, դա­վա­ճա­նու­թյան մեջ մե­ղադ­րե­լուց մեր հյու­սի­սա­յին բա­րե­կա­մին ու ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցին, այլև հրա­պա­րա­կավ հաս­տա­տել, պն­դել է իր այդ զր­պար­տու­թյունն այս տա­րես­կզ­բին, երբ ար­դեն ոչ թե քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­դիր և ան­պա­տաս­խա­նա­տու գոր­ծիչ էր, այլ ՀՀ պա­տաս­խա­նա­տու ղե­կա­վար:


Պաշ­տո­նա­թո­ղու­թյու­նից հե­տո հրա­վի­րած իր ա­ռա­ջին մա­մու­լի ա­սու­լի­սում պա­տաս­խա­նե­լով «168 ժա­մի» թղ­թակ­ցի հար­ցին, ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը հան­գա­մա­նո­րեն խո­սեց նաև Փա­շի­նյա­նի հի­շյալ ան­հիմն ու վտան­գա­վոր մե­ղադ­րան­քի մա­սին: Ստորև մեջ­բե­րում ենք հարցն ու պա­րոն Սարգ­սյա­նի պա­տաս­խա­նի հիմ­նա­կան մա­սը.
Հարց. «Պա­րոն Սարգ­սյան, տա­րես­կզ­բին երբ կա­պա­նյան ա­սու­լի­սի ժա­մա­նակ վար­չա­պե­տին հարց ուղղ­վեց այն մա­սին, թե ար­դյոք շա­րու­նա­կո՞ւմ է այն դիր­քո­րո­շումն ու­նե­նալ, ինչ 2016-ին էր հայտ­նել Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան ի­մա­ցու­թյամբ ու թույ­լտ­վու­թյամբ ապ­րի­լյան պա­տե­րազ­մի տե­ղի ու­նե­նա­լու վե­րա­բե­րյալ, վեր­ջինս պա­տաս­խա­նեց, թե այն, ինչ ա­սել է, մնում է նույ­նը, և ա­սաց, թե իր կար­ծի­քի ու մտա­հո­գու­թյուն­նե­րի մա­սին ծայ­րից ծայր քն­նար­կում է ու­նե­ցել Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան իր գոր­ծըն­կեր­նե­րի հետ ու ստա­ցել է պա­տաս­խան­ներ: Ըստ ձեզ, ի՞նչ պա­տաս­խան­ներ է ստա­ցել վար­չա­պե­տը Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից կամ, առ­հա­սա­րակ, ի՞նչ պա­տաս­խան­ներ կա­րող էր ստա­նալ ապ­րի­լյան պա­տե­րազ­մի վե­րա­բե­րյալ այս մտա­հո­գու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ»:


Պա­տաս­խան. «Գի­տեք, այդ հար­ցի հաս­ցեա­տե­րը ես չեմ և ես էլ հա­ճույ­քով կցան­կա­նա­յի լսել, թե ինչ պա­տաս­խան­ներ են տր­վել կամ ինչ քն­նար­կում­ներ են ե­ղել Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան գոր­ծըն­կեր­նե­րի հետ: Եվ ձեզ խնդ­րում եմ, ա­ռիթ­ներ շատ եք ու­նե­նում, հար­ցեր տալ հաս­ցեա­տի­րո­ջը, և դրա հա­մար ես ձեզ շատ շնոր­հա­կալ կլի­նեմ:
Ինչ վե­րա­բե­րում է բուն գա­ղա­փա­րին, ա­պա, կար­ծում եմ, որ այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյու­նը քա­ղա­քա­կան տե­սա­կե­տից տգի­տու­թյուն է: Գի­տեք, երբ մար­դիկ չս­տուգ­ված, վար­կա­բե­կող մտ­քեր, տե­սա­կետ­ներ են հայտ­նում դաշ­նա­կից­նե­րի վե­րա­բե­րյալ, դա ու­նե­նում է շատ խոր հետևանք­ներ, և ոչ միայն այդ պա­հին: Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը մեր ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կիցն է, այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյու­նը նշա­նա­կում է մե­ղադ­րել քո դաշ­նակ­ցին պա­տե­րազմ հրահ­րե­լու մեջ, այ­սինքն` դա­վա­ճա­նու­թյան մեջ: Գի­տեք, դա ան­թույ­լատ­րե­լի է, ան­թույ­լատ­րե­լի է հատ­կա­պես այն պա­րա­գա­յում, երբ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը մեզ հս­կա­յա­կան օ­ժան­դա­կու­թյուն է ցու­ցա­բե­րել որ­պես դաշ­նա­կից:
Կար­ծում եմ, շա­տե­րը կհի­շեն 2010 թվա­կա­նին Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան այն ժա­մա­նակ­վա նա­խա­գահ Դմիտ­րի Մեդ­վեդևի պե­տա­կան այ­ցը Հա­յաս­տան, ո­րի շր­ջա­նակ­նե­րում մենք փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­ցինք, լրա­ցու­ցիչ ար­ձա­նագ­րու­թյուն, ո­րով Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան ռազ­մա­կան բա­զան լրա­ցու­ցիչ պար­տա­կա­նու­թյուն­ներ վերց­րեց: Մինչ այդ, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան ռազ­մա­կան բա­զան պա­տաս­խա­նա­տու էր ԱՊՀ ար­տա­քին սահ­ման­նե­րի հա­մար, իսկ 2010 թվա­կա­նին ստո­րագր­ված պայ­մա­նագ­րով իր վրա պա­տաս­խա­նատ­վու­թյուն վերց­րեց նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րի ողջ եր­կայն­քի հա­մար, գու­մա­րած դրան` պա­տաս­խա­նատ­վու­թյուն վերց­րեց նաև մեզ օ­ժան­դա­կե­լու, թար­մաց­նե­լու մեր սպա­ռա­զի­նու­թյու­նը:
Մենք (պի­տի փոր­ձեմ այն­պես ձևա­կեր­պել, որ­պես­զի սխալ­մամբ ռազ­մա­կան գաղտ­նիք չհայտ­նեմ ձեզ ու ա­վե­լորդ խո­սակ­ցու­թյուն­նե­րի տե­ղիք չտամ), այս­պես ա­սեմ, մինչև 2016 թվա­կա­նի ապ­րի­լյան ի­րա­դար­ձու­թյուն­ներ, ստա­ցել ենք 50 000 տոն­նա­յից ա­վե­լի ռազ­մա­տեխ­նի­կա­կան օ­ժան­դա­կու­թյուն: Երբ խոս­քը ռազ­մա­տեխ­նի­կա­կան օ­ժան­դա­կու­թյան մա­սին է, նշա­նա­կում է, դրա հա­մար չես վճա­րում: Պատ­կե­րաց­նո՞ւմ եք ինչ թիվ է` 50 000 տոն­նա­յից ա­վե­լի: Այդ թվի մեջ չեն մտ­նում «Լր­ՍՈվՊպՐ»-ը, «ՁՏփ­ՍՈ-ձ»-ն, 200 մի­լիոն դո­լա­րի պայ­մա­նագ­րով նա­խա­տես­ված սպա­ռա­զի­նու­թյու­նը, 100 մի­լիոն դո­լա­րի պայ­մա­նագ­րով նա­խա­տես­ված սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րը»:


Ռու­սաս­տա­նի ու Ի­րա­նի հաս­ցեին բազ­մա­թիվ պատ­գա­մա­վոր­նե­րի ան­պար­կեշտ ու պար­զա­պես ապ­շե­ցու­ցիչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին ֆեյս­բու­քյան իր է­ջում վեր­ջերս հա­մա­ռոտ հի­շա­տա­կեց սպոր­տի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի նախ­կին նա­խա­րար, ԲՀԿ-ա­կան Հրա­չյա Ռոս­տո­մյա­նը: Բայց կան ա­վե­լի վտան­գա­վոր դրսևո­րում­ներ: Դրան­ցից մե­կին օ­րերս հա­մա­ռոտ անդ­րա­դար­ձել էինք մեր «Սրա՞ հա­մար իշ­խա­նու­թյան բեր­վեց Նի­կոլ Փա­շի­նյա­նը» հրա­պա­րակ­մամբ:
«Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծի պատ­գա­մա­վոր, փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը վա­յե­լող, ԼԳԲՏ-նե­րի (լես­բի­ներ, գե­յեր, բի­սեք­սուալ­ներ, տրանս­վես­տիտ­ներ) «ի­րա­վունք­նե­րի» պաշտ­պան, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման ա­ջա­կից, «Հա­նուն Հան­րա­պե­տու­թյան» քա­ղա­քա­կան նա­խա­ձեռ­նու­թյան ան­դամ հան­դես ե­կող, սա­կայն ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դեմ գոր­ծող Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը, ըստ Politik.am-ի հրա­պա­րակ­ման, պատ­րաստ­վում է ա­ռա­ջի­կա­յում ձեռք բե­րե­լու «Գրանդ Հոլ­դին­գի» սե­փա­կա­նա­տե­րեր Վար­դա­նյան եղ­բայր­նե­րին պատ­կա­նող «ԱՐ» հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նը:


Հի­շյալ կայ­քի տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի կող­մից «ԱՐ» հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նը ձեռք բե­րե­լուց հե­տո այն, ինչ­պես 1in.am կայ­քը, վե­րած­վե­լու է հա­կա­ռու­սա­կա­նի, ու­նե­նա­լու է հա­կա­ռու­սա­կան օ­րա­կարգ, այ­սինքն, զբաղ­վե­լու է հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չու­թյամբ: Ի դեպ, Politik.am-ի տե­ղե­կու­թյուն­նե­րով, «այս պա­հին ար­դեն իսկ ո­րոշ­ված է, որ Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նում ե­թե­րա­ժամ են ու­նե­նա­լու սո­րո­սա­կան­ներ Դա­նիել Իոան­նի­սյա­նի և Ար­սեն Խա­ռա­տյա­նի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը։ Նրանց մի­ջո­ցով, ըստ էու­թյան, կա­պա­հով­վի հե­ռուս­տաըն­կե­րու­թյան ֆի­նան­սա­վո­րու­մը Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի կող­մից»։
«Պատ­գա­մա­վո­րը ցան­կա­նում է իր հա­կա­ռու­սա­կան կողմ­նո­րո­շում ու­նե­ցող 1in.am կայ­քը վե­րա­ծել հե­ռուս­տաըն­կե­րու­թյան,- ս.թ. սեպ­տեմ­բե­րի 2-ին «Վար­դա­նյան եղ­բայր­նե­րը հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն են նվի­րում հա­կա­ռուս­նե­րին և սո­րո­սա­կան­նե­րին» վեր­տա­ռու­թյամբ իր հրա­պա­րակ­ման մեջ գրել է Politik.am-ը:- Բա­բա­ջա­նյանն իր հե­ռուս­տաըն­կե­րու­թյան հա­մար ֆի­նան­սա­վո­րող­ներ է ճա­րել հենց այն հիմ­նա­վոր­մամբ, որ ստեղծ­վե­լիք հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նը, ինչ­պես իր կայ­քը, հա­կա­ռու­սա­կան օ­րա­կարգ է ու­նե­նա­լու:
Չնա­յած այն հան­գա­ման­քին, որ Բա­բա­ջա­նյա­նը վա­յե­լում է իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­ջակ­ցու­թյու­նը, օ­րեն­քի տե­սան­կյու­նից լուրջ խնդ­րի ա­ռաջ է կանգ­նած։ Հե­ռուս­տա­հա­ճա­խա­կա­նու­թյուն­նե­րը շատ չեն Հա­յաս­տա­նում, իսկ ե­ղած­ներն էլ ի­րենց վար­ձա­կալ­ներն ու­նեն, ո­րոնք վս­տա­հա­բար մաս­նակ­ցե­լու են նաև նոր մր­ցույ­թին։ Լի­ցեն­զա­վոր­ման այս մր­ցույ­թի ըն­թաց­քում նա­խա­պատ­վու­թյուն է տր­վե­լու այն հայ­տա­տու­նե­րին, ո­րոնք վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րի ըն­թաց­քում ար­դեն իսկ ու­նե­ցել են գոր­ծող հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն։ Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի լրատ­վա­կան կայ­քը, ինչ­պես հայտ­նի է, այս պա­հան­ջին չի հա­մա­պա­տաս­խա­նում։


Հա­կա­ռու­սա­կան այս հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նը կա­րող է գո­յու­թյուն ու­նե­նալ միայն մեկ դեպ­քում, ե­թե «Գրանդ Հոլ­դին­գի» սե­փա­կա­նա­տե­րեր Վար­դա­նյան եղ­բայր­նե­րը ի­րենց պատ­կա­նող «ԱՐ» հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նը փո­խան­ցեն Ար­ման Բա­բա­ջա­նյա­նին։
Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը ար­դեն իսկ հա­մա­ձայ­նու­թյան է ե­կել Վար­դա­նյան եղ­բայր­նե­րի հետ, և սիմ­վո­լիկ գու­մա­րի դի­մաց հա­կա­ռուս այս գոր­ծի­չը նվեր կս­տա­նա հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն»։
Հաս­կա­նա­լի է, թե դրա­նից հե­տո Հա­յաս­տա­նում հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չու­թյունն ինչ սաստ­կու­թյամբ է ծա­վալ­վե­լու: Ռո­բերտ Քո­չա­րյա­նը հա­վա­նա­բար չգի­տեր այս մա­սին, և ե­թե ի­մա­նար, գու­ցե չա­սեր` «5-10 տա­րի, և ինձ հա­մար ան­հաս­կա­նա­լի է, թե ինչ­պի­սին կլի­նի մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յը»:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 8564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ