Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Փորձագետները չեն բացառում, որ Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ-ում նաև եռակողմ հանդիպում կունենա՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ

Փորձագետները չեն բացառում, որ Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ-ում նաև եռակողմ հանդիպում կունենա՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ
20.10.2020 | 16:15

«Հրապարակը» գրել է.

«ԱԳՆ-ից չեն հայտնում, թե երբ, կոնկրետ որ օրն է նախատեսված ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցն ԱՄՆ։ «Երբ հրապարակելու լինի, կհրապարակենք»,- երեկ մեր լրագրողին ասել է գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը։ Այցը նախատեսված է, պարզապես հարկ չե՞ք համարում հրապարակել։ «Ինչպես նշել է մեր դեսպանը, այցի նախապատրաստման ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են»։ 2 օր առաջ արտասահմանյան լրատվամիջոցներին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հայտնել էր, թե ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ: Ըստ դեսպան Ներսեսյանի, ակնկալվում է, որ այցն ու հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս։

«Նշված հանդիպումը հատկապես հրատապություն է ձեռք բերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, վիրավորվել են հարյուրավոր եւ տեղահանվել տասնյակ հազարավոր մարդիկ»: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն ծրագրված էր դեռ հոկտեմբերի սկզբին, հետաձգվեց Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով: Փորձագետները չեն բացառում, որ ԱՄՆ-ում տեղի ունենա եռակողմ հանդիպում՝ նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությամբ»:

Դիտվել է՝ 2063

Մեկնաբանություններ