Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երևանում ԵՄ դեսպանին քաղաքացիները ներկայացնում են փաստեր` Ադրբեջանի ագրեսիայի դեմ խիստ գնահատականի պահանջով

Երևանում ԵՄ դեսպանին քաղաքացիները ներկայացնում են փաստեր` Ադրբեջանի ագրեսիայի դեմ խիստ գնահատականի պահանջով
20.10.2020 | 16:22

Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ հստակ գնահատականներ հնչեցնելու պահանջով երեք քաղաքացի հանդիպում է Հայաստանում ԵՄդեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպումից առաջ ակտիվիստ Արմինե Մելքոնյանը ներկայացրեց, թե ինչու են միջազգային կառույցների գրասենյակների առջև ցույցեր անում. «Մեր տարածաշրջանում հիմնական խաղաղության, մարդասիրության կոչերը հնչել են հենց միջազգային այս կառույցների շնորհիվ: Այսօր ԵՄ-ն մեր տարածաշրջանում նաև անվտանգության խորհուրդ ձևավորելու առաքելություն պետք է իրականացնի: Եվ մենք նորից բախվում ենք իրենց լռության հետ»:


Մելքոնյանի կարծիքով՝ այսօր միջազգային կառույցները վախենում են Արցախին որևէ կարգավիճակ շնորհել, քանի որ գիտակցում են՝ կարգավիճակ շնորհելուց հետո պետք է արդեն հետագա գնահատականները լինեն ավելի հասցեական: «Մի ամբողջ ժողովրդի մշակույթ է ոչնչացվել, որը պետք է ԵՄ-ի հովանու ներքո լիներ, կրթությունը հիմա զրոյական մակարդակի վրա է, երեխաները դպրոց չեն գնում: Պետք է գնահատականի հստակեցում լինի, ինչո՞վ են պայմանավորում հայկական կողմի նկատմամբ իրենց լռությունը, որը պայքարում է իր հողի համար»,-ասաց Մելքոնյանը:


Դեսպանի հետ հանդիպող քաղաքացիները ներկայացնելու են ադրբեջանական կողմի դաժանությունները փաստող տեսանյութեր, լուսանկարներ: Մելքոնյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչ են անում միջազգային կառույցները պատերազմական հանցագործ Ադրբեջանին զսպելու, նրան մեղադրելու համար: ԵՄ պատվիրակության շենքի դիմաց հավաքված են մի խումբ քաղաքացիներ՝ պաստառներով, որոնցով կոչ են անում դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, հղում են ուղերձներ:


Հոկտեմբերի 19-ին բողոքի ակցիա էր Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց, դեսպանատան պաշտոնյայի հետ էին հանդիպել կրկին երեք քաղաքացի՝ այդ թվում Արմինե Մելքոնյանը: Դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատուն հանդիպումից հետո խոստացել էր ցուցարարների պահանջների հիման վրա համառոտ զեկույց կազմել և ուղարկել Վաշինգտոն՝ ներկայացնելով Արցախում, Հայաստանում տիրող իրադրությունը:
Նույն օրը ակցիա է իրականացվել նաև Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ կրկին չլռելու, Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների վայրագությունների վրա աչք չփակելու կոչով:

Դիտվել է՝ 2109

Մեկնաբանություններ