Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • «Եվ ես իմաստուն ու բեռս թեթև»

    «Եվ ես իմաստուն ու բեռս թեթև»

    03.10.2013| 14:20
    Ագնոստիցիզմի փիլիսոփաներից մեկը հարյուր տարի առաջ նկատել է, որ թռչունները երբեք մթնոլորտից դուրս չեն գալիս, և այդ անալոգով ենթադրել է, թե մահկանացու մարդը երբեք չի կարող թափանցել հավիտենություն: Քանի որ երկինքը և երկինքների Երկինքը չեն կարող Աստծուն պարփակել (Գ Թագ. 8.27), ապա ոչ թե Տիեզերքն է Աստծո, այլ Աստված է Տիեզերքի սահմանը: Երկինքը միայն Նրա աթոռն է, և Երկիրը` Նրա ոտների պատվանդանը (Ես. 61.1):
  • Վիճահարույց թանգարան` Օձունի եկեղեցու բակում

    Վիճահարույց թանգարան` Օձունի եկեղեցու բակում

    02.10.2013| 15:12
    Hetq.am-ում տեղ է գտել հրապարակում, ըստ որի` Օձունի եկեղեցու վերակառուցման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են արժեքավոր կժեր և կուլաներ, 4-5-րդ դարերի կղմինդրե ծածկասալեր, 6-7-րդ դարերի քարե ծածկասալեր և այլ արժեքավոր գտածոներ: Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը կարծում է, որ անհրաժեշտություն կա եկեղեցու բակում թանգարան ստեղծելու` տեղում արժեքավոր գտածոները ցուցադրելու համար:
  • «Վար մնացած մարդու համար  արդեն խորթ է իմ հոգին»

    «Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին»

    01.10.2013| 11:36
    Սա գրողի երևակայությամբ ստեղծված անիրական հրաշապատում չէ և նպատակ չունի որևէ գաղափար ընդգծելու, կյանքի որևէ երևույթ ավելի վառ ու ցայտուն ներկայացնելու: Սա ներկայից մտքով և հոգով առաջ անցնելու, ապագայի մեջ ինքն իրեն տեսնելու մի հայտնություն է: Սա ճանապարհ է, որով Աստված խոսում է բանաստեղծի հետ, որպեսզի նա հասկանա, թե ով է ինքը: Նման հայտնությունները սովորաբար տրվում են տեսիլքի միջոցով, երազով, հրեշտակների միջոցով կամ էլ որպես Աստծուց ստացած ուղիղ անդրադարձ:
  • Հիսուս Քրիստոսի հաղթող Անունով  դիմակայենք այս աշխարհի իշխանի  հոգեկործան բոլոր հնարքներին

    Հիսուս Քրիստոսի հաղթող Անունով դիմակայենք այս աշխարհի իշխանի հոգեկործան բոլոր հնարքներին

    01.10.2013| 10:38
    Հայտնի է ամենքիս, որ հիմա աշխարհում ամենատարածված սարքերը համակարգիչներն են, սկսած գերհզոր «Գազան» կոչվող համակարգչից, որ գտնվում է Բելգիայում, որտեղ հավաքվում է աշխարհի յուրաքանչյուր մարդու վերաբերյալ ցանկացած տվյալ, վերջացրած մեր բնակարաններում ու մարդկանց ձեռքերում գտնվող համակարգիչներով։ Այդ սարքերի մեծ մասն օգտագործվում է միմյանց հետ հաղորդակցվելու և ինտերնետա-արբանյակային կապի միջոցով ցանկացած ինֆորմացիա ստանալու նպատակով։ Եթե մի օր վերանա ինտերնետային այդ կապը, մարդկությունն անմիջապես կդառնա կույր ու անօգնական։
  • Աղոթարան

    Աղոթարան

    30.09.2013| 22:01
    Պատկերացո, տէր, զանհրաժեշտ գալուստ քո առաջի աչաց իմոց. և դողացո զմարմին իմ սգայ և լալ անդադար երկիւղէ ահեղ դատաստանաց քոց. և մի՛ փակեր զգութ արարչական սիրոյ քո ի ստեղծուածոյս քո` որ մեղօքս եմ մեռեալ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.09.2013| 22:00
    Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար ու ողորմաշատ։ Տերն իսպառ չի բարկանում և հավիտյան ոխ չի պահում։ Մեր մեղքերի համեմատ չվարվեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրենության համեմատ հատուցեց մեզ։
  • Հոգևոր բերքահավաք Սուրբ Էջմիածնում

    Հոգևոր բերքահավաք Սուրբ Էջմիածնում

    30.09.2013| 15:07
    Արդեն գրել ենք, որ սեպտեմբերի 24-ին, 572 տարի ընդմիջումից հետո, Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Համայն հայության առաքելական եկեղեցու եպիսկոպոսական ընդհանրական ժողովը: Ընդհանրականը ընդհանրական էր, բացի 13 բացակայող եպիսկոպոսներից, որոնցից առանձնապես աչքի ընկնողը վերջերս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված քննադատական նամակի հեղինակն էր, Երուսաղեմի նորընտիր պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:
  • Հաջորդ Եպիսկոպոսաց ժողովը՝ 2014-ի աշնանը

    Հաջորդ Եպիսկոպոսաց ժողովը՝ 2014-ի աշնանը

    29.09.2013| 12:52
    Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եպիսկոպոսաց ժողովի դիվանը ամփոփել է ժողովի աշխատանքները: «Սեպտեմբերի 24-ի նիստերին եպիսկոպոսաց դասը քննարկեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրը», - ասված է հաղորդագրությունում:
  • «Դու անհուն ես, անանուն ես ու անես…»

    «Դու անհուն ես, անանուն ես ու անես…»

    27.09.2013| 11:26
    Բանաստեղծը խոսում է ինքն իր հետ, խոսում է անձայն: Ընդամենը ի՞նչ է ունեցածը. շիրիմ, մի հողաթումբ և անուն, ուրիշ ոչինչ… Աստված լսում է ոչ միայն բարձրաձայն ասվածը, այլև մտածածը, լռությունից ցածր ձայնով ասվածը, լսում է և պատասխանում. «Ի՞նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես, Դու աստվա՜ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես…»:
  • Քրիստոսի եկեղեցին  ի սկզբանե մեկ էր

    Քրիստոսի եկեղեցին ի սկզբանե մեկ էր

    27.09.2013| 11:25
    Հայ առաքելական դավանակից եկեղեցիներից Ղպտիների մասին արդեն գրել ենք։ Այս անգամ պատմելու ենք հաբեշների կամ եթովպական եկեղեցու մասին։ Մինչ բուն նյութին անցնելը հիշեցնենք, թե ինչ է նշանակում դավանակից եկեղեցի։