ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Եվրոպան և Իրանը գտել են զարտուղիներ

Եվրոպան և Իրանը գտել են զարտուղիներ
08.07.2012 | 13:08

Հուլիսի 1-ից սկսել են գործել Եվրամիության սահմանած պատժամիջոցները Իրանի հում նավթի ԵՄ անդամ երկրներ արտահանման դեմ: Իրանում նավթի արտահանման մենաշնորհ ուներ Ազգային նավթային ընկերությունը, այժմ իշխանությունները թույլատրել են նավթ վաճառել նաև մասնավոր ընկերություններին, ինչը հնարավորություն է տալիս խուսափել միջազգային պատժամիջոցներից: Իրանի իշխանությունները պայմանավորվել են եվրոպական նավթային մի քանի ընկերությունների հետ նավթի մասնավոր կոնսորցիումի միջոցով մատակարարման մասին, այդ մեխանիզմը հնարավորություն կտա օրական 400-500000 բարել նավթ արտահանել, որի հիմնական մասը կուղղվի Եվրոպա: Թեհրանը պատրաստվում է կոնսորցիումի միջոցով վաճառել արտահանվող նավթի 20 տոկոսը` համարյա այնքան, ինչքան վաճառում էր մինչև հուլիսի 1-ը:

Դիտվել է՝ 3402

Մեկնաբանություններ