Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տեր-Պետրոսյանին սպասելիս

Տեր-Պետրոսյանին սպասելիս
14.12.2012 | 00:38

Քաղաքական դաշտի գլխավոր ինտրիգը հանգուցալուծված է: ԲՀԿ-ն թեկնածու չառաջադրեց ու չի սատարելու ոչ մեկին: Մնում է ՀԱԿ-ը կողմնորոշվի, որը, ըստ որոշ վերլուծաբանների, սպասում էր հենց ԲՀԿ-ի դիրքորոշմանը: Այս պահին կոնգրեսում կարծիքների բախում է, սակայն Տեր-Պետրոսյանը դեռ լուռ է: Ի՞նչ սպասել այս ուժից, մեկնաբանում են կոնգրեսականները:

ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
(ՀԺԿ քարտուղար)
-Այս իրավիճակում, ըստ Ձեզ, Տեր-Պետրոսյանի առաջադրվե՞լն է ճիշտ, թե՞ չառաջադրվելը:
-Այդ հարցի պատասխանը կլինի քննարկումներից հետո:
-Ձեր կարծիքը ասեք, պարոն Հարությունյան։
-Քննարկումներից հետո կասեմ: Մենք կոլեգիալ մարմին ենք, և ճիշտն այն է, որ նման հարցերը կոլեգիալ քննարկման արդյունքում լուծվեն:
-Տեսակետ կա, որ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի:
-Յուրաքանչյուր կարծիք ապրելու իրավունք ունի:
-Արդեն բավականին շատ ժամանակ է` ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն կա: ԲՀԿ-ի այս հայտարարությունից հետո ՀԱԿ-ը ձեռնունա՞յն մնաց:
-Ի՞նչ է նշանակում ձեռնունայն: Կարո՞ղ է` պայմանագիր էինք կնքել:
-Համագործակցության «բանավոր» պայմանագիր չէի՞ք կնքել:
-Համագործակցություն, քննարկումներ տարբեր հարցերի շուրջ լինում են: Իմ տեղեկություններով` չի եղել մեկը մյուսին պաշտպանելու կամ առաջադրելու համաձայնություն:

ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

(«Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար)
-Ձեր կարծիքով` Տեր-Պետրոսյանը պիտի՞ առաջադրվի:
-Կոնգրեսն ունի մեկ թեկնածու` Լևոն Տեր-Պետրոսյան, որը ճանաչված է և ունի փորձ: Եթե ժամանակին կոնգրեսն ավելի ակտիվ աշխատանքներ ծավալեր, և ընդդիմադիր դաշտի այլ ուժեր միանային նրան, հնարավոր կլիներ իշխանափոխություն կատարել: Եթե ժամանակը թույլ տա այս ամենը մինչև ընտրություններն իրագործել, լավ է, եթե ոչ, այս իշխանությունը կրկին կվերարտադրվի:
-Ասել է` այս պահին ճի՞շտ եք համարում ՀԱԿ ղեկավարի առաջադրումը:
-Եթե այլ ուժեր միանան, ու համախմբումը տեղի ունենա:
-Այլ ուժեր ասելով` ո՞ւմ նկատի ունեք, ընդդիմադիր ողջ դա՞շտը:
-Ինչու միայն ընդդիմադիր դաշտը, հասարակական կազմակերպությունները, այն կուսակցությունները, որոնք իրենց խոսքը դեռ չեն ասել:
-Ժամանակին ՀԱԿ-ը նաև ԲՀԿ-ին «նկատի» ուներ:
-ԲՀԿ-ն իր գործողություններով ապացուցեց, որ այս ռեժիմի կողքին կանգնած է, մասնակից է թալանին և բոլոր բացասական երևույթներին, որ մեր երկրում կան: Եթե կոնգրեսը ԲՀԿ-ի հետ միասնական թեկնածու ունենար, արդեն ասել էինք, որ դուրս ենք գալու ՀԱԿ-ից: ՈՒ հիմա ճիշտ դուրս եկանք: ԲՀԿ-ն ո՞նց կարող է դառնալ ընդդիմություն, նրանից հետք չի մնա:
-Եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ու ՀԱԿ-ից մեկ այլ թեկնածու լինի, կմնա՞ք ՀԱԿ-ում:
-Ասացի` Տեր-Պետրոսյան և ուրիշ ոչ ոք:
-ԲՀԿ-ի այս որոշմամբ ՀԱԿ-ը լուսանցքում չհայտնվե՞ց: Շատ վերլուծաբաններ պնդում են, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ով փորձում էր վերակենդանանալ, քաղաքական կշիռը հետ բերել:
-Իշխանական թևի վերլուծություններ են, որոնք անհիմն են և իրականության հետ կապ չունեն: Հիշեք 2007 թվականը, երբ հանրապետությունում ընդհանրապես քաղաքական դաշտը մեռած էր, չկար ընդդիմություն, կար միայն ռեժիմ: Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ, չէ՞, համախմբել ընդդիմադիր դաշտը:
-2007-ից հետո շատ ջրեր են հոսել, ու այսօր նույն Տեր-Պետրոսյանի համախմբումից բան չի մնացել: Նույն քաղաքական ուժն ի վիճակի՞ է այսօր հասարակությանը կրկին համախմբելու:
-Ցանկության և քաղաքական որոշման պայմաններում` այո:


Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ