Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խաղում ենք բոլորս և շատ համերաշխ

Խաղում ենք բոլորս և շատ համերաշխ
14.12.2012 | 00:42

Գագիկ Ծառուկյանի մասամբ սպասված, մասամբ կոդային հայտարարությունը վերջապես հնչեց: Որքան մենք ենք տեղեկացված` այն կանխավ համաձայնեցված է եղել Սերժ Սարգսյանի հետ:
Քաղաքագիտական ի՞նչ իրողություններ էր արձանագրում անչափ երկար սպասված, բավականին լակոնիկ այդ կոդավորումը:
ա) Այն կարող էր լինել նուրբ-չերևացող պայմանավորվածության արդյունք` Սերժ Սարգսյանի-Ծառուկյանի, հետևաբար` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ասել է` Հայաստանում այս պահին հետաքրքիր պասաժ դրսևորող Ռուսաստանի միջև: Բավականին բարձր կատարմամբ: Որի դեպքում` 1) Սերժ Սարգսյանին հաջողվեց ընդդիմադիր դաշտը ռեսուրսաթափ անել, վերադարձնել իրական պատկերին: Դրսին ապացուցել, որ իրական խաղացողը երկրում ինքն է, և Արևմուտք-Ռուսաստան տանդեմը, ուզի-չուզի, իր հետ պետք է պայմանավորվի: 2) Ռոբերտ Քոչարյանը, ցանկանար, թե ոչ, հաշվի պետք է նստեր «ռեալ պոլիտիկի» առկա և ռուսաստանյան` օրվա գերակայությունների հետ, և նահանջի հրահանգ տար ԲՀԿ-ին և իր լիդերին, ինչպես իր կայքում են արձանագրել` ճիշտ ժամին, ճիշտ տեղում (՞) իր երբեմնի վերադարձի համար, որպեսզի բոլոր կամուրջներն այրված չլինեն: 3) Գագիկ Ծառուկյանը պայմանավորված խաղաց մինչև այս փուլը, ապա կայացրեց իր համար ամենաարդյունավետ որոշումը, այդով հարաբերությունները չփչացրեց առանց այդ էլ այլընտրանք չունեցող, վարչական-ոստիկանական հզոր ռեսուրսների տիրապետող, շախմատ խաղացող, Ռուսաստանի կողմից վերջին շրջանում ընդունված (Պուտինը ձեռքը դրել է ՀՀ նախագահի ուսին, որ չընկնի. ընդամենը նկատի ունենք, որ ողնաշարի խնդիր ուներ մարդը) Սերժ Սարգսյանի հետ:
բ) Պայմանավորվածություն չկար, պարզապես Գագիկ Ծառուկյանը բրյուսելյան այցից հետո հասկացավ, որ ծանր է Հիպոկրատի գլխարկը իր կուսակցության գլխին դնելը, և գրագետ նահանջի գնաց, խոստանալով Սերժ Սարգսյանին ստվերային աջակցություն, ինչը, ամենայն հավանականությամբ, ըստ արժանվույն կգնահատվի նույն Սերժ Սարգսյանի կողմից` ապագա պորտֆելների տեսքով: Ընդ որում, այս դեպքում Ծառուկյանը, մասամբ կորցնելով իր էլեկտորատը, թիմակիցներին և իրեն չդրեց գիլիոտինի տակ: Ասել է` շատը պահելու համար «քիչը» կորցրեց:
գ) Բավականին լակոնիկ ԲՀԿ-ական որոշումը, ինչն ի դեպ արձանագրում է, որ կայացվել է քաղխորհրդի նիստում (սակայն մենք այդպես էլ որևէ «կենդանի շոֆեր»` քաղխորհրդի անդամ, չգտանք, որը մասնակցել էր այդ քաղխորհրդի նիստին), այնուհանդերձ, չբացառենք, որ կարող է «հարմարեցված» լինել նաև ֆորսմաժորային իրադրություններին: Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ի հետևում կանգնած ռեժիսորները միագիծ խաղի կողմնակիցներ չեն և լուսանցքում խաղալու պահուստային տարբերակները նույնպես հաշվի առած կլինեն:
1) Ստվերային աջակցություն ընդդիմադիր որևէ թեկնածուի, եթե մանավանդ նա Լևոն Տեր-Պետրոսյանն է: Կարծում ենք` այլ պարագայում ԲՀԿ-ն փող չի ծախսի: Հնարավոր է փոքրիկ ներդրում, եթե այդ թեկնածուն լինի Լևոն Զուրաբյանը, դա էլ ոչ թե ընդդիմության, այլ Լյովիկի ու Կարախանյան Սմբատի «սիրուն աչքերի» համար, սակայն Լյովիկի թեկնածության դեպքում այլևս ՀԱԿ չի լինի, ուստի այս տարբերակը ոչ ևս է:
2) Երբեք մի ասա` երբեք. Ռուսաստանը «կըտաղում» է հայոց իշխանությունների վրա (մինչև հունվարի 4-ը ժամանակ ունի) ու ասում է` «քելի, Ռոբերտ, քելի դիր քո թեկնածություն»: Քոչարյանի մասին է խոսքը:
Բոլոր դեպքերում և մեր կարծիքով` ամենաճշգրիտն ու աշխատողը «բ» տարբերակն է:
Որն էլ իր մեջ ունի ԲՀԿ-ի առաջին տառ-մասնիկը` բարգավաճ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ