«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արշակ ՍԱԴՈՅԱՆԻ բաց նամակը ՀՀ նախագահի թեկնածուներին

Արշակ ՍԱԴՈՅԱՆԻ բաց նամակը ՀՀ նախագահի թեկնածուներին
08.02.2013 | 16:53

Հարգելի թեկնածուներ։


Հաշվի առնելով, որ`
ա) Տեղեկատվության և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում առկա նվաճումները նոր լայն հնարավորություններ են ընձեռում մեծ սփյուռք ունեցող ժողովրդին աշխարհով մեկ ինքնակազմակերպվելու, դիմակայելու մարտահրավերներին և զարգանալու.
բ) Աշխարհաքաղաքական արդի զարգացումները, համաշխարհայնացման գործընթացները ներկայումս նույնպես խիստ նպաստավոր են այդ ժողովուրդների համար.
ազդեցիկ ուժերից շատերը ոչ միայն չեն փորձում խոչընդոտել, այլ, ընդհակառակը, պատրաստ են աջակցելու (այդ իմաստով ավելորդ զգուշավորության հիմքեր բոլորովին չկան), որ զարգացման ընդհանուր գիծն ընդունող, մյուսների նկատմամբ գերիշխանության հավակնություններ չունեցող ազգերը իրենց ինքնությունը, մշակութային առանձնահատկությունները պահպանելով` իրենց առաքելությանը համապատասխան դերակատարում ունենան, նպաստեն քաղաքակրթության բազմակողմանի առաջընթացին.
գ) ներկայումս բոլոր նպաստավոր պայմաններն առկա են ձևավորելու համար աշխարհով մեկ մոտ 10 մլն հայության ներուժն ի մի բերելու ունակ, նպատակային գործունեության սուբյեկտ հանդիսացող, ինքնիշխան, ամողջական մի կառույց` իր Հայաստան մայրաքաղաք-պետությամբ, Արցախով, Սփյուռքի կազմակերպված համայնքներով, համազգային գործուն կառույցներով, զարգացման արդյունավետ ծրագրերով:
ՀՀ կառավարության մասնակցությամբ հիմնված «Ազգային համագործակցություն» հիմնադրամը ՀՀ Հանրային խորհրդի աջակցությամբ քայլեր է ձեռնարկում համազգային այդ գերկառույցի ձևավորման գործընթացը հնարավորինս արագացնելու ուղղությամբ: Որպես առաջին քայլ` արդեն հիմնվել է հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության, փոխօգնության կազմակերպման ազգային կառույց (կից էլեկտրոնային փոստով Ձեզ է ուղարկվում 2013 թ. համար նրա առջև դրված խնդիրների նկարագրությունը, անդամագրման առաջարկությունը) մշակվել են մայրաքաղաքում, ՀՀ և Արցախի բնակավայրերում, Սփյուռքի համայքներում համապատասխան կենտրոնների կազմավորման ծրագրերը:
Հարգելի թեկնածուներ։
Քարոզարշավի մեկնարկն արդեն ցույց տվեց, որ Դուք էլ եք կարևորում մեր ժողովրդի տարբեր հատվածների շահերի պաշտպանության, արտագաղթի նվազեցման, դրա հետևանքների մեղմման, ազգապահպանության, առաջընթացի ապահովման խնդիրները:
Անշուշտ, ընտրություն կատարելուց առաջ մեր հայրենակիցներն իրավունք ունեն մանրամասն ծանոթանալու համազգային կարևոր հարցերի մասին Ձեր տեսակետներին: Մյուս կողմից, անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ այլ հարցերում ունեցած տարաձայնություններից, ցանկալի է, որ բոլոր կարող ուժերը` դուք և ձեր այն կողմնակիցները, ովքեր ընդունում են վերը նշված խնդրի կարևորությունը, ներգրավվեն աշխատանքներում: Ուստի սիրով հրավիրում ենք բոլոր թեկնածուներին ս.թ. փետրվարի 12-ին, ժամը 13.00-ին ՀՀ Հանրային խորհրդում (հասցեն` Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» 6-րդ հարկ, 607 դահլիճ) կազմակերպվող քննարկում-ասուլիսին` ներկայացնելու Ձեր մոտեցումներն ու պատկերացումները կառույցի և դրան Ձեր օժանդակության վերաբերյալ, ինչպես նաև ընտրվելու դեպքում, որպես Նախագահ, ինչ քայլեր կձեռնարկեք այդ ուղղությամբ:

«Ազգային համագործակցություն» հիմնադրամի տնօրեն` Արշակ ՍԱԴՈՅԱՆ

Դիտվել է՝ 1850

Մեկնաբանություններ