«Դրուժբա» խողովակաշարով Եվրոպա արտահանվող նավթամթերքի աղտոտման մեղադրանքով չորս մարդ է ձերբակալվել՝ Մոսկվայում հայտարարել է ՌԴ-ի ներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Նրա խոսքով, իրավապահները բացահայտել են այն ընկերությունները, որոնք աղտոտված նավթը արտամղել են Եվրոպա` բազմամիլիարդ վնասներ պատճառելով գործընկեր պետություններին, նախևառաջ Բելառուսին: