Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դու դա արեցիր, Նիկո՛լ

Դու դա արեցիր, Նիկո՛լ
21.06.2019 | 00:27

Բավականին հետաքրքիր հիբրիդային վիճակ է Նիկոլ Փաշինյանի շուրջը: Նախ՝ նկատենք որոշակի սրբագրումները. նրա մատրիցան լուռ է. Աննա Հակոբյանը տևական ժամանակ իր «թռիչքային», նեյրոլինգվիստիկ, բարեգործական ծրագրերով չի զարմացնում։ Հաջորդիվ` բավականին գրագետ ձևով Նիկոլը մաքրեց ՔՊ վարչությունը` առաջին հերթին Սասունից և նման անկանխատեսելի «հետևանքներից», շարունակությամբ` սորոսաթափմամբ, նույն «բաք-օֆիսին»` Սորոսին, ասաց` միայն ինձ հետ գործ կունենաք, ձեր արբանյակները այլևս չեն պտտվի իմ` գերագույն լուսատուի շուրջը:


Հաջորդական կոնկրետ քայլով պալատական փաստաբան Վահե Գրիգորյանը դարձվեց ՍԴ դատավոր, ընդ որում, խիստ պլանավորված` շենշող ձայներով, որպեսզի հեշտ լինի նրա ՍԴ նախագահացումը։ Իսկ այս ամենում կա խիստ սակրալ նպատակ` Նիկոլը շատ լավ է հասկանում, որ իր մաշվող կյանքը երկրի առաջին դեմքի աթոռին խիստ ժամանակավոր է։ Որովհետև ՔՊ վարչությունից հանելով Սասունին և նրա «մերձակայքը», սորոսականներին նույնպես, խնդիրը չի լուծվում. վերջիններս լուրջ զետեղված են պառլամենտում, և որոշակի զարգացումների պարագայում կարող են ֆորս-մաժոր պարտադրել իրեն՝ Նիկոլին։ Որքան էլ իր իսկ խոսքերով «լիլիպուտ, քաչալ», իրականում` դասականի զգացողությամբ Էդմոն Մարուքյանը սիամական երկվորյակի նման պոկ չգա Նիկոլից` միանալով այդ ֆորս-մաժորին, ու թե այդ մաժորին միանա նաև «առյուծ պահող, ծանուցագիր ճղող» Ծառուկյանը, ապա պառլամենտում կունենանք նոր իրավիճակ, այն է` կարող է ստեղծվել նոր մեծամասնություն, որը Նիկոլ Փաշինյանին կպարտադրի հրաժարական: Բայց դեռ շուտ է: ՈՒ քանի կալի վրա ենք, մեկ անգամ արդեն նշած կարևոր հանգամանքը վերհիշենք. արտախորհրդարանական ընդդիմության լրջագույն խաղացողները ևս պինդ բռնել են Նիկոլի կավե ոտքերից ու թույլ չեն տալիս ընկնի. գիտեք` ինչու. նա դեռ անելիք ունի, մաշվելիք ունի:


Անցանք առաջ. և ուրեմն` Նիկոլը փորձում է Վահե Գրիգորյան անունով մարդու միջոցով հասնել ՀՀ նախագահության` սահմանադրական փոփոխություն, հանրաքվե, և երկու անգամ յոթ տարով իշխող կոնֆիգուրացիայով: Մի ծիծաղեք. ծիծաղոմ էինք նաև այն ժամանակ, երբ բոթասներով, «ՐþՍջՈՍ»-ն ուսին, անմորուք Նիկոլը քայլում էր Գյումրվա փողոցներով, ճանապարհներին տեսախցիկներ փակում և՝ «րպՐՊպփվօռ տՐՌՉպՑ ՏՑ իՌՎջՌՎՏՉՈ»։ Գիտեք` ում։
Անցանք առաջ. Նիկոլը, որն օժտված է իր շուրջը, երկիրը, ամեն մի վայրը, ուր հայտնվում է, ամայացնելու հզոր ներուժով, երկու հավասարազոր քայլ արեց` բավարարեց վաչությունում տեղ չգտած սորոս ինստիտուտի, իրականում` մեքենայի, կենսական պահանջները. ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին կանչել տվեց ԱԳՆ, արդարադատության նախարար նշանակեց սորոսական օրորոցից դեռ չիջած մեկին:


ՈՒ թե այս ամենին էլ գումարում ենք միստր Բոլթոնի հերթական հայտնությունը, որն իր մոտ է «կանչել» Մնացականյանին ու Մամեդյարովին` ստուգողական կրակոցի համար ¥որի ձայնը շուտով կլսվի¤, ապա պատկերն ամբողջանում է այն առումով, որ ռեյտինգի լուրջ անկում գրանցող Նիկոլ Փաշինյանը, կորցնելով «իր ժողովրդին», իր ինֆրաստրուկտուրաներն է ուժեղացնում, ոտատեղը պնդացնում, որպես հետագա միահեծան: Հարցնում եք` ինչու՞ է Ռուսաստանն այսպես «սակավախոս», հանդուրժող: Այնքան էլ այնպես չէ, որ Ռուսաստանը սակավախոս է. Ռուսաստանը չի շտապում` նախ և առաջ ելնելով նույն մեծապետական մտայնությունից, ու՞ր է փախչելու Հայաստանը, եթե առկա է ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան, և որի էներգետիկ բոլոր լծակներն իր ձեռքում են: Ավելին` Հայաստան է գալիս ոչ անհայտ Սամվել Կարապետյանը և խոսում նոր էներգետիկ ներդրումների մասին:


Այո, Ռուսաստանը, ինչպես և Հայաստանում խաղացող իր սատելիտները, սպասում են` Նիկոլը մաշվի, վերջինիս ժողովրդական աջակցությունը մարման գնա: Ռուսաստանն աշխատում է լոկալ սոցիալական, տնտեսական, քաղաքական բողոքների ռեժիմով, որոնք, ի դեպ, արդեն իսկ նոր «որակական» հատկանշումներ ունեն. բախումները մոտեցնում են հայոց դռանը (տես` Քոչարյանի դատավարության արտադատարանային քրոնիկոնը):
Չմոռանանք` սորոսյան մեքենայի «գերագույն» հմայքն այն է, որ ոչ մի բանի առջև կանգ չի առնում` իր թրթուրների տակ ամենն ու ամենքին տրորելու ճանապարհին: Խոշոր հաշվով շատ մեծ խաղադրույքներ են դրված այս խաղում, կարելի է ասել` նույնիսկ տիեզերական. խաղում է Սորոսի «ամենագնացը»` հայոց գերագույն ու կարևոր հատկության դեմ. դժվար, ճակատագրական, կարևոր պահերին հայոց ոգին վեր է հառնում, ու միասնականանում: Պարտիան կկայանա… ու՞մ օգտին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ