Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է ազգային արժեքների պահպանման և տարածման ծրագրերի շուրջ դրամաշնորհների տրամադրման մրցույթ

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է ազգային արժեքների պահպանման և տարածման  ծրագրերի շուրջ դրամաշնորհների տրամադրման մրցույթ
16.07.2019 | 01:29

Մրցույթին կարող են մասնակցել անհատներ, խմբեր, հասարակական կազմակերպություններ:
Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը 500000 դրամից մինչև 1000000 դրամ է:
Առանձին դեպքերում, կախված ծրագրի յուրօրինակությունից, կտրամադրվեն ավելի մեծ չափաքանակներ:

Նպատակը

Այս դրամաշնորհների նպատակն ազգային արժեքների պահպանումը և տարածումն է: Մրցույթն անցկացնելիս հավանություն կտրվեն այն ծրագիր-առաջարկներին, որոնք ուղղված կլինեն պահպանելու և ամրապնդելու հայկական ավանդական արժեքները, լեզուն, հավատքը, մշակույթը: Ինչպես նաև ուղղված կլինեն ապահովելու հայության հետագա հարատևումն այնպես, որ մի կողմից` այն չհանգեցնի առավել հզոր էթնոմշակութային հասարակարգերին ձուլվելուն, մյուս կողմից` հայությունը աննկատելիորեն չվերածվի հանրույթի` իր յուրահատուկ պատմական անցյալով:
Հետևաբար, այդ խնդիրների գոյությունը պարտադրում է գրավել սեփական ապագան կերտողի կոշտ դիրք և ունենալ համաշխարհայնացման գործընթացների սուբյեկտի ինքնագիտակցություն: Դա նշանակում է`
. հետևողականորեն կառուցել պետական ու հասարակական կյանքի կազմակերպման սեփական տարբերակը` համարձակվելով հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքակրթական կենտրոն,
. գիտակցել, որ սեփական նվաճումները կարող են արժեք ներկայացնել այլոց համար և փոխառվել այլոց կողմից:
Հետևաբար, սեփական ապագան կառուցողի գործունեությունը ենթադրում է նորարարական ոգու անընդհատ ներշնչում ու ամրապնդում, սոցիալական իրողության նոր դրվագների և ապագա կենսակերպի նախատիպերի ստեղծման արժևորում:
Նման գաղափարի իրականացումը պետք է լինի համազգային խնդիր, այլ ոչ առանձին անհատների ապրելակերպ: Դրա համար պետք է ապահովել ներքին կյանքի կազմակերպման յուրահատուկ ձևեր` հետևյալ անհրաժեշտ առանձնահատկություններով.
. նորարության, ստեղծագործության համընդհանուր գերակայություն,
. կարևորագույն պրոբլեմների լուծման և կառավարման գործընթացներում բարձր արդյունավետությամբ օժտված կոլեկտիվ մտագործունեական միջոցառումների գերակայություն,
. համակարգային բարեփոխումներ իրականացնող սուբյեկտների քանակական գերհագեցվածության ապահովում:

Առավելություն կտրվի այն ծրագրերին, որոնք`
. իրատեսական են և ունեն յուրօրինակ մոտեցումներ,
. կառաջարկեն որոշակի լուծումներ ազգային արժեքների պահպանման և տարածման վերաբերյալ,
. կունենան դրական ազդեցություն հատկապես երիտասարդների շրջանակներում՝ ակտիվացնելով և ամրապնդելով ազգային արժեքների գիտակցումը,
. ծրագրի վերջում կարձանագրեն չափելի արդյունք:
Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար հայտատուն պետք է ներկայացնի համապատասխան ծրագիր, որտեղ անհրաժեշտ է նկարագրել, թե ներկայացվող ծրագիրն ինչ հիմնախնդրի լուծմանն է ուղղված և ինչպես է առաջացել ծրագրի գաղափարը:
Ծրագրում պետք է ձևակերպված լինեն ընդհանուր նպատակը և այն կոնկրետ խնդիրները, որոնց միջոցով նախատեսվում է հասնել ծրագրի նպատակին: Անհրաժեշտ է նկարագրել, թե ովքեր են ծրագրի թիրախ խմբերը (շահառուները), ծրագիրն ինչպիսի դրական փոփոխություն է բերելու նրանց համար և ինչպիսին է լինելու նրանց մասնակցությունը ծրագրի իրականացման մեջ: Ծրագիրը պետք է ներառի հստակ գործողությունների պլան այն մասին, թե ինչպես են ապահովվելու ակնկալվող դրական արդյունքները: Ցանկալի կլինի, եթե գործողություններում ներգրավվեն նաև շահառուները:


Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի հայտ, որի ձևը թողնված է ըստ նախընտրության:
Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝
. ծրագիր-առաջարկ,
. բյուջե,
. անհատների և խմբերի համար անձնագրերի պատճենները և կենսագրական տվյալները,
. ՀԿ-ների դեպքում` կանոնադրության տիտղոսաթերթը, կազմակերպության նպատակներին և խնդիրներին վերաբերող էջերը և վերջին երեք տարում իրականացրած ծրագրերի նկարագիրը:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով`

. առաջին փուլում ներկայացված ծրագիր-առաջարկների հիման վրա իրականացվելու է նախնական ընտրություն,
. երկրորդ փուլ անցած հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի:

Ծրագիր-առաջարկները ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեով՝ info@barepasht.am: Ծրագիր-առաջարկները չպետք է գերազանցեն 10 էջը:
Մանրամասներին ծանոթանալու համար այցելել նաև barepasht.am կայքը:
Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև ս/թ սեպտեմբերի 15-ը:


Մանրամասների համար դիմել հետևյալ հասցեով`
ք. Երևան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ:
Հեռախոս` 010 52-53-23
info@barepasht.am


Հ.Գ. Սույն թվականի օգոստոսի 12-13-ին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի գրասենյակում կկայանա սեմինար այս ծրագրի վերաբերյալ հայտեր ներկայացնողներին մանրամասներ հաղորդելու համար։

Դիտվել է՝ 3208

Մեկնաբանություններ