Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հոսանքազրկումը դիվերսիա՞ էր

Հոսանքազրկումը դիվերսիա՞ էր
19.07.2019 | 01:18

Հայաստանում զարգացումներն այնքան արագ են տեղի ունենում, որ մի իրադարձության շուրջ աղմուկը չմարած, մյուսի շուրջ են ալեկոծումներ սկսվում։ Օրինակ, այդպես էլ պարզ չեղավ, թե ինչու հանրապետությունը մեկ օրով հոսանքազրկվեց։ Քաղաքական գործիչ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ կարծում է, որ այսօր մենք էներգետիկ ճգնաժամի մեջ ենք. հոսանքազրկումից հետո հանձնաժողով ձևավորվեց, որպեսզի պարզի հանգամանքները, սակայն, ըստ մեր զրուցակցի, հիմարություն են արել, որ այդ մասին բարձրաձայնել են։ «Փոխնախարարի պարզաբանումից ակնհայտ դարձավ, որ վարկածների թվում է նաև Իրանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած տատանումը, որն անդրադարձել է նաև մեզ վրա, որովհետև մենք նրանց հետ մեկ շղթայում ենք։ Այս մասին բացահայտ ասելն արդեն սխալ է։ Եթե պատկերացնեին, թե ինչ է կատարվում, այդ մասին չէին բարձրաձայնի։ Էներգահամակարգը շատ որոշիչ դերակատարում ունի անգամ լոկալ պատերազմի պայմաններում»։ Գուրգեն Եղիազարյանն ընդգծեց, որ ազգային անվտանգության լրջագույն խնդրի առաջ ենք կանգնած, ատոմակայան ունենալով, հոսանքազրկման պարագայում հնարավոր է մեծ խնդիրներ ստեղծվեն։
Հարցին, թե միտու՞մ եք տեսնում այդ հոսանքազրկման մեջ, Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ գուցե դիվերսիա է եղել։

«Ատրպատականում բնակվում է 17-22 մլն ազերի, այս պայմաններում հանկարծ խաթարվում է մեր էներգետիկ համակարգը։ Այնպես որ, վարկածների թվում պետք է լինի նաև դիվերսիան։ Գուցե սա ուղե՞րձ է պատերազմից առաջ։ Այս ամենին մեր իշխանություններն անլուրջ վերաբերմունք են ցուցաբերում։ Մեկ տարի ու կես թիփի անելու փոխարեն պետք էր այս հանգուցային կետերին անդրադառնալ, ինչը չի արվել։ Այս մարդը չի հասկացել, թե ինչ պաշտոն է ստացել, դեռ մտքերով Վիետնամում, Սինգապուրում է՝ տուրիստական այցերով»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ամեն ինչ բարձիթողի վիճակում է, 800 հազար աղքատ մարդիկ պետք է իրենց գլխի մեջ հարստանան, իսկ Փաշինյանն էլ տիկնոջ հետ «վոյաժներ» անի։ «Երկիրը մատնված է անտերություն։ Այդ հանձնաժողովը ոչ կհասկանա, թե պատճառը որն էր, ոչ էլ կհայտնաբերեն դա, որովհետև համակարգ գոյություն չունի։ Երկիրը համակարգային չի կառավարվում, ինստիտուտները չեն գործում, երկիրը պետք է կառավարիչ ունենա։ Արտաքին քաղաքականությունը բարձիթողի վիճակում է, ներսում էլ` 800 հազար սոված մարդ, օր օրի թանկացող շուկա,- ասաց Գուրգեն Եղիազարյանը և հռետորական հարց հնչեցրեց.- եթե թեթև տատանման պատճառով մեր երկրի 30 տոկոսը հոսանքազրկվեց, Իրան-ԱՄՆ հնարավոր պատերազմի դեպքում ի՞նչ կլինի մեր էներգետիկ համակարգի հետ, կամ ինչու՞ մեր երկիրը պետք է կախված լինի երրորդ երկրում կատարվող իրադարձություններից»։


Ռուզան ԽԱՉԱՏԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ