Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեկնարկեց «Քարանձավները, որպես բնական և մշակույթային հուշարձաններ» խորագրով միջազգային գիտաժողովը

Մեկնարկեց «Քարանձավները, որպես բնական և մշակույթային հուշարձաններ» խորագրով միջազգային գիտաժողովը
11.09.2019 | 22:58

2019-ի սեպտեմբերի 11-ին Հայաստանի գիտությունների Ազգային ակադեմիայում մեկնարկեց «Քարանձավները, որպես բնական և մշակույթային հուշարձաններ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի անձավագիտական կենտրոնի 35 ամյակին։ Գիտաժողովը կտևի մինչև սույն թվականի սեպտեմբերի 13-ը։ Գիտաժողովի սեկցիոն աշխատանքները տեղի կունենան Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում։
«Քարանձավները, որպես բնական և մշակույթային հուշարձաններ» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցում են ավելի քան 100 անվանի գիտնականներ՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայի Դաշնությունից, Իտալիաից, Իսրաելից Միացյալ Թագավորությունից, Ճապոնիայից, Հայաստանից և այլ երկրներից։ Զեկուցումներով հանդես կգան մեծ թվով երիտասարդ գիտնականներ։
«Քարանձնավները, որպես բնական զանազան գործոնների ազդեծությամբ ձևավորված երկրաբանական միավորներ, որոշիչ դեր են ունեցել մարդկության պատմության մեջ։ Գործնականում արդի պատկերացումների համաձայն, մարդկային հասարակության և քաղաքակրթական արժեհամակարգի բաղկացուցիչների մի մասի ծագումը կապվում է հենց քարանձավների հետ։ Հայկական լեռնաշխարհը և Հայաստանի Հանրապետությունը բավականին հարուստ են քարանձավներով և դատարկություններով, որոնց ուսումնասիրությունը և գիտական արժևորումը սկսվել է դեռևս 19րդ դարի կեսերից։ Դրանում իրենց մեծ ներդրումն են ունեցել ինչպես Եվրոպական և խորհրդային գիտնականները, այնպես էլ Հայաստանի անձավագիտական կենտրոնի անդամներն ու աշխատակիցները, որոնք ոչ միայն իրականացրել են մեր երկրի տարածքի «քարանձավային աշխարհի» գաղտնիքների բացահայտումը, այլև դրանք ենթարկել են մանրամասն ուսումնասիրության և հանրահռչակման՝ դարձնելով համաշխարհային անձեռագիտական ժառանգության մի մասը։»,- ասված էր ՀՀ կրթության գիտության մշակույթիև սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձում, որը գիտաժողովին ներկայացրեց փոխնախարար Նարինե Խաչատուրյան՝ շնորհավորելով Հայաստանի անձավագիտական կենտրոնի 35 ամյակը։
Միջազգային գիտական արշավախմբերը Հայաստանի Հանրապետության և պատմական Հայաստանի տարածքների քարանձավներում կատարել են հայտնագործություններ, որոնց արդյունքները հաստատագրվել են «Nature» և «Sience» պարբերականներում ՝ հեղաշրջելով մարդու ծագման, քաղաքակրթության հնագույն օջախների, աշխարհագրության վերաբերյալ մինչ այժմ եղած գիտական պատկերացումները։
«Հայաստանի քարանձավները որպես երկրաբանական և մշակույթային միջավայրի ուսումնասիրության ինքնատիպ օբյեկտներ մշտապես գրավել են օտարերկրյա անձավագետների, երկրաբանների կենսաբանների, հնագետների ուշադրությունը։ Հայաստանյան քարայրների ուսումնասիրության արդյուքները կարևոր տեղ են զբաղեցնում տարածաշրջանի երկրաբանական և պատմական միջավայրի ձևավորման պատմության վերհանման բնագավառում։ Հայաստանի անձավագիտական կենտրոնը, որի հիմնադրման 35 ամյակին է նվիրված սյուն գիտաժողովը, տպավորիչ ճանապարհ է անցել։»,-ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, իր ելույթում ասաց ՀԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
«Քարանձավները, որպես բնական և մշակույթային հուշարձաններ» խորագրով միջազգային գիտաժողովին աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Անձավագիտական Կենտրոնը, ՃՇՀԱՀ-ն, «Գֆոելլեռ Ռենեսանս Ֆաունդեյշն» ԱՄՆ-ն, «Արենի-1 քարայր» կոնցորցիումը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Գորիսի քաղաքապետարանը, ՀՀ Սյունիքի մարզ, Հայաստանի նկարիչների միությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան - Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, Հայաստանի անձավագիտական կենտրոն-նախագահ Սամվել Շահինյանը, իր ելույթում շնորհակալություն հայտնեց գիտաժողովի մասնակիցներին, մինչ օրս ակտիվ համագործակցության համար և անդրադարձավ պատմական էքսկուրս կատարեց Հայաստանի անձավագիտական կենտրոնի ձևավորման պատմությանն ու կատարած աշխատանքներին։
Մինչ գիտաժողովի մեկնարկը՝ մասնակիցները սեպտեմբերի 6-ից մինչև 10-ը ուսումնասիրություններ են իրականացվել Գորիսի Հին Գորիս Ժայռափոր թաղամասերում(այժմ անբնակ)։

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյան

Դիտվել է՝ 6244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ