Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իշխա­նու­թ­յու­նը մի հար­վա­ծով եր­կու նա­պաս­տակ է ու­զում որ­սալ

Իշխա­նու­թ­յու­նը մի հար­վա­ծով եր­կու նա­պաս­տակ է ու­զում որ­սալ
17.09.2019 | 00:33

Հա­յաս­տա­նի ար­դա­րա­դա­տու­թյան հա­մա­կար­գի թիվ մեկ խն­դիրն այ­սօր այն է, թե ինչ ո­րո­շում կկա­յաց­վի Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գոր­ծով։ Այդ ո­րո­շում­նե­րից մե­կի ժա­մա­նակ շր­ջա­փա­կե­ցին դա­տա­րան­նե­րի մուտ­քե­րը, մյու­սի դեպ­քում՝ ՍԴ-ի դեմ բո­ղո­քի ակ­ցիա­ներ ի­րա­կա­նաց­րին, այ­սօր սպաս­վող ո­րոշ­մա­նը զու­գա­հեռ էլ ե­րեկ ար­դեն ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը հայ­տա­րա­րեց, թե ՍԴ-ի ո­րո­շու­մը խնդ­րա­հա­րույց է, և ա­ռա­ջի­կա­յում խոր­հր­դա­րա­նը պետք է իր դիր­քո­րո­շումն ար­տա­հայ­տի այս առն­չու­թյամբ։ Ի­րա­կա­նում իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է մի հար­վա­ծով եր­կու նա­պաս­տակ որ­սալ. նախ` ՍԴ-ում հե­ղաշր­ջում ի­րա­կա­նաց­նել, ա­զատ­վել Հրայր Թով­մա­սյա­նից և նշա­նա­կել իր «սր­տի» դա­տա­վոր Վա­հե Գրի­գո­րյա­նին, հե­տո էլ քա­ղա­քա­կան բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րը, այդ թվում Քո­չա­րյա­նի դա­տա­վա­րու­թյու­նը, սե­փա­կան սցե­նա­րով ա­ռաջ տա­նել։ Ա­ռա­ջին նպա­տակն ա­մե­նագլ­խա­վորն է` փո­խել ՍԴ-ն ամ­բող­ջու­թյամբ, քա­նի որ քա­ղա­քա­կան ան­կան­խա­տե­սե­լի զար­գա­ցում­նե­րի դեպ­քում պետք է այն­պի­սի ՍԴ ու­նե­նալ, ո­րը կի­րա­գոր­ծի իշ­խա­նու­թյան կամ­քը։ ՈՒ այս ա­մե­նի հիմ­նա­կան ա­ռանց­քը դար­ձել է Քո­չա­րյա­նի դա­տը։

Վե­թին­գի, ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյան մա­սին ար­դեն բո­լորս մո­ռա­ցել ենք, դա­տաի­րա­վա­կան բա­րե­փո­խում­նե­րի մա­սին խո­սելն ան­գամ ա­վե­լորդ է, բայց հան­կարծ ար­դա­րա­դա­տու­թյան հա­մա­կար­գում ե­ղած խն­դիր­նե­րի մա­սին սկ­սում են հի­շել իշ­խա­նու­թյուն­նե­րը, երբ երկ­րորդ նա­խա­գա­հի հար­ցում պետք է կարևոր վճիռ­ներ կա­յաց­վեն։ Ե­րեկ, կր­կին անդ­րա­դառ­նա­լով Հրայր Թով­մա­սյա­նի՝ իբր ՍԴ ոչ օ­րի­նա­կան նա­խա­գահ լի­նե­լու հան­գա­ման­քին, ԱԺ խոս­նա­կը հայ­տա­րա­րել է. «ՀՀ ԱԺ-ն՝ որ­պես ՀՀ ժո­ղովր­դի օ­րի­նա­կան և լե­գի­տիմ ներ­կա­յա­ցու­ցիչ և ա­ռաջ­նա­յին ման­դա­տով օժտ­ված միակ քա­ղա­քա­կան ինս­տի­տուտ, Սահ­մա­նադ­րու­թյամբ ի­րեն վե­րա­պահ­ված լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում իր դիր­քո­րո­շու­մը պի­տի ար­տա­հայ­տի վե­րը նկա­րագ­րած խն­դիր­նե­րի և ի­րա­վի­ճա­կի կա­պակ­ցու­թյամբ»։

Այ­սինքն, պետք է սպա­սել քա­ղա­քա­կան մի ո­րոշ­ման, ո­րը ՍԴ-ի պա­րա­գա­յում կա­րող է ըն­կալ­վել որ­պես իշ­խա­նու­թյան մի թևի ճն­շում մյու­սի վրա, թեև այս իշ­խա­նու­թյան հա­մար ճյու­ղեր չկան, կա մեկ մարդ, ո­րը երբ ցան­կա­նա ու ինչ­պես ցան­կա­նա, կոչն­չաց­նի իշ­խա­նու­թյան մյուս թևե­րը։ Իսկ Ա­րա­րատ Միր­զո­յա­նին պի­տի հարց­նել, թե մինչ այս ին­չու՞ էր լուռ, ին­չու՞ մինչ այդ չէր բարձ­րա­ձայ­նում որ Հրայր Թով­մա­սյանն իր տե­ղում չէ, ոչ լե­գի­տիմ է։ ՈՒ­շագ­րավն այն է, որ բո­լոր փաս­տա­բան­նե­րը, ի­րա­վա­բան­նե­րը միան­շա­նակ ար­ձա­նագ­րում են, որ ՍԴ-ի ո­րո­շու­մը, ան­կախ հան­գա­ման­քից, թե ում է առ­նչ­վում ու ին­չի մա­սին է, չի մեկ­նա­բան­վում, են­թա­կա է ան­վե­րա­պահ կա­տար­ման։ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը կա­րող էր ա­վե­լի ան­կեղծ լի­նել ու հայ­տա­րա­րել, որ ոչ թե ՍԴ-ում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի առն­չու­թյամբ են մտա­դիր դիր­քո­րո­շումն ար­տա­հայ­տե­լու, այլ ՍԴ-ից Հրայր Թով­մա­սյա­նին հե­ռաց­նե­լու, Ռո­բերտ Քո­չա­րյա­նին էլ` բան­տում պա­հե­լու։ Ո՞րն է այս­քան «խու­ճուճ» ներ­կա­յաց­նելու ի­րա­կան նպա­տա­կը, ո­րը բո­լո­րին է պարզ։

Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 7926

Մեկնաբանություններ