Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Զարիֆ. «Իրանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները փաստում են ամերիկացիների հուսահատությունը

Զարիֆ. «Իրանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները փաստում են ամերիկացիների հուսահատությունը
21.09.2019 | 23:03

Իրանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները փաստում են ամերիկացիների հուսահատությունը՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի բնակչությանը զրկել սնունդ և դեղամիջոց ձեռք բերելու հնարավորությունից: Այդ փաստն ակնհայտորեն միջազգային պարտավորությունների խախտում է»,- հայտարարել է Զարիֆը: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը Իրանի Կենտրոնական բանկի հանդեպ նախկինում արդեն իսկ պատժամիջոցներ սահմանել էր, հիմա նորից է սահմանափակումներ կիրառում: Նախարարը նաև նշել է, որ ամերիկացիները երբեք հավատարիմ չեն եղել միջազգային համաձայնագրերին և մեկնաբանել են իրենց ազգային շահերի տեսանկյունից:

«Այս քայլը մի կողմից ապացուցում է, որ Վաշինգտոնը չի կատարում ստանձնած միջազգային պարտավորությունները, մյուս կողմից էլ ԱՄՆ-ի այս քայլն ազդանշան է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունն արդեն իրեն սպառել է»,- ասել է Զարիֆը:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ