Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Շա­տերն ա­սում են՝ «Շեն­գա­վիթ», բայց չգի­տեն ան­գամ, թե որ­տեղ է գտն­վում»

«Շա­տերն ա­սում են՝ «Շեն­գա­վիթ», բայց  չգի­տեն ան­գամ, թե որ­տեղ է  գտն­վում»
24.09.2019 | 01:06
«Է­րե­բու­նի» պատ­մահ­նա­գի­տա­կան ար­գե­լոց-թան­գա­րա­նի տնօ­րեն, հնա­գետ, պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու ՄԻ­ՔԱ­ՅԵԼ ԲԱ­ԴԱ­ԼՅԱ­ՆԻ հետ մեր զրույ­ցը ար­գե­լոց-թան­գա­րա­նում ի­րա­կա­նաց­վող բա­րե­փո­խում­նե­րի, ա­ռա­ջի­կա և հե­ռա­հար ծրագ­րե­րի մա­սին է:
Տնօ­րենն ա­ռաջ­նա­հերթ է հա­մա­րում աշ­խա­տաո­ճի փո­փո­խու­թյունն ու ար­գե­լոց-թան­գա­րա­նի հան­րահռ­չա­կու­մը: Նրա ղե­կա­վա­րու­թյան շր­ջա­նում (պաշ­տո­նա­վա­րում է մա­յի­սի 10-ից) բա­վա­կան ակ­տիվ են գոր­ծում գի­տա­հե­տա­զո­տա­կան, ինչ­պես նաև՝ հա­սա­րա­կու­թյան հետ կա­պե­րի և հան­րահռ­չակ­ման բա­ժին­նե­րը, մեծ ու­շադ­րու­թյուն է դարձ­վում ար­գե­լոց-թան­գա­րա­նի ֆեյս­բու­քյան է­ջին, ո­րը ծա­ռա­յում է նաև որ­պես գի­տակր­թա­կան հար­թակ: Գրե­թե ա­մեն օր նյու­թեր են պատ­րաստ­վում ու հրա­պա­րա­կվում: Է­ջի հետևորդ­ներն ի­րենց հեր­թին մեկ­նա­բա­նու­թյուն­ներ են թող­նում, քննար­կում­ներ ծա­վա­լում, այլ կերպ ա­սած, հան­րա­յին հե­տաք­րք­րու­թյու­նը մե­ծա­նում է: Բա­վա­կան է նշել, որ 2012-ից մինչև 2019-ի մա­յի­սի 10-ը թան­գա­րա­նի ֆեյս­բու­քյան էջն ու­ներ մոտ 3000 հետևորդ, այ­սօր հետևորդ­նե­րը 6500-ից ա­վե­լի են:
Աշ­խա­տանք է տար­վում նաև բրո­շյուր­նե­րը, բուկ­լետ­նե­րն ու թռու­ցիկ­նե­րը տար­բեր լե­զու­նե­րով և ա­վե­լի գրա­վիչ մա­տու­ցե­լու ուղ­ղու­թյամբ:
Ա­վե­լա­ցել է այ­ցե­լու­նե­րի թի­վը թե՛ «Է­րե­բու­նի» ար­գե­լոց-թան­գա­րա­նում, թե՛ մաս­նա­ճյու­ղե­րում՝ «Շեն­գա­վիթ» և «Կար­միր բլուր» հնա­վայ­րե­րում: «Շեն­գա­վի­թում» մա­յիս-օ­գոս­տոս ա­միս­նե­րին ու­նե­ցել են 295 այ­ցե­լու, ան­ցյալ տա­րվա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում՝ 120 այ­ցե­լու: Այս տար­վա ա­ռա­ջին կի­սա­մյա­կում «Կար­միր բլու­րում» 1400-ից ա­վե­լի այ­ցե­լու են ու­նե­ցել, 2018-ին՝ ամ­բողջ տար­վա ըն­թաց­քում ՝ 1206 այ­ցե­լու:
Թան­գա­րա­նի ֆինանսական մուտքերն ա­վե­լա­ցել են մոտ 3 մի­լիոն ՀՀ դրա­մով՝ զբո­սաշր­ջիկ­նե­րի, հու­շան­վեր­նե­րի կր­պա­կի և վար­ձա­կա­լու­թյուն­նե­րի շնոր­հիվ: «Է­րե­բու­նի» պատ­մահ­նա­գի­տա­կան ար­գե­լոց-թան­գա­րա­նին տր­վել է մոտ 1 մի­լիոն դրա­մի ա­ջակ­ցու­թյուն (նվի­րատ­վու­թյուն­նե­ր, այդ թվում՝ գույ­ք):
Սեպ­տեմ­բե­րի վեր­ջե­րից նպա­տակ ու­նեն քա­ղա­քի կենտ­րո­նում՝ թի­րա­խա­յին հատ­ված­նե­րում բուկ­լետ­ներ բա­ժա­նել, այ­ցե­լու­նե­րին հրա­վի­րել «Է­րե­բու­նի»: Հնա­րա­վոր է, որ գոր­ծար­կեն նաև թան­գա­րան-ար­գե­լո­ցի «Ֆորդ Տրան­զիտ» միկ­րոավ­տո­բու­սը՝ ո­րո­շա­կի օ­րե­րին կազ­մա­կեր­պե­լով այ­ցե­լու­նե­րի անվ­ճար տե­ղա­փո­խում «Է­րե­բու­նի», «Շեն­գա­վիթ» ու «Կար­միր բլուր» հնա­վայ­րեր:
Աշ­խա­տանք է տար­վում ե­րեք հնա­վայ­րե­րում ցու­ցա­նակ­նե­րի տե­ղադր­ման ուղ­ղու­թյամբ՝ սկ­սած ար­գե­լող, վեր­ջաց­րած տե­ղե­կատ­վա­կան ցու­ցա­նակ­նե­րով, ո­րոնք հա­գե­ցած են լի­նե­լու ե­ռա­չափ մո­դե­լա­վոր­ման պատ­կեր­նե­րով: Մինչև սեպ­տեմ­բե­րի վեր­ջ մի քա­նի­սը կտե­ղադր­վեն: «է­րե­բու­նի» ար­գե­լոց-թան­գա­րանը, ի վեր­ջո, զու­գա­րան ու­նի, մի քա­նի օ­րից կլուծ­վի «Կար­միր բլու­րի» պա­հա­կա­կե­տի լու­սա­վո­րու­թյան խն­դի­րը:
Մի­քա­յել Բա­դա­լյանն անդ­րա­դար­ձավ նաև «Է­րե­բու­նի» ար­գե­լոց-թան­գա­րա­նի ցու­ցադ­րու­թյան ար­դիա­կա­նաց­ման խնդ­րին, ին­չը բա­վա­կան եր­կար ժա­մա­նակ ու ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ է պա­հան­ջում: Նրա խոս­քով՝ պետք է ու­նե­նան հա­յե­ցա­կարգ, ձեռք բե­րեն հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ ու ոչ թե հատ­ված-հատ­ված, այլ տե­սա­նե­լիու­թյան ա­ռու­մով ամ­բող­ջա­պես փո­խեն ցու­ցադ­րու­թյու­նը: Ո­րոշ բա­րե­փո­խում­ներ, ի­հար­կե, կար­վեն, բակն են փոր­ձում վե­րա­նորո­գել, դարձ­նել մի­ջո­ցա­ռում­նե­րի վայր, որ­տեղ կանց­կաց­վեն հա­մերգ­ներ, գրա­կան-մշա­կու­թա­յին ե­րե­կո­ներ: Տա­րած­քը կտր­վի վար­ձա­կա­լու­թյան, ին­չը ե­կա­մուտ կբե­րի ու կուղղ­վի ար­գե­լոց-թան­գա­րա­նին:
Հե­տաքր­քր­վե­ցի, թե մաս­նա­կի փո­փո­խու­թյուն­ներն ինչ են են­թադ­րում: Պարզ­վեց, որ հո­վա­նա­վո­րի շնոր­հիվ ար­դեն իսկ վե­րա­նո­րո­գել են անմ­խի­թար վի­ճա­կում գտն­վող մար­տա­կառ­քը, վե­րա­կանգ­նել ձեռ­քը կտ­րած զին­վո­րի ար­ձա­նը, ա­վե­լաց­րել են նի­զակ, և մար­տա­կառ­քով զին­վո­րը դար­ձել է թան­գա­րա­նի այ­ցե­լու­նե­րի սի­րե­լի ցու­ցան­մուշ­նե­րից մե­կը: Մար­տա­կառ­քի հա­մար նաև ձիե­րի քան­դակ­ներ են պատ­րաս­տե­լու և սեպ­տեմ­բե­րի 28-ին կներ­կա­յաց­նեն հան­րու­թյա­նը:
«Կան խն­դիր­ներ, որ ա­ռա­ջի­կա­յում կլուծ­վեն, և խն­դիր­ներ, որ պա­հան­ջում են հե­ռա­հար լու­ծում­ներ ու շատ ջանք,- հա­վե­լեց Մի­քա­յել Բա­դա­լյա­նը:- Մեր գլ­խա­վոր նպա­տակ­նե­րից մեկն այն է, որ Է­րե­բու­նին ըն­կալ­վի ոչ միայն «Է­րե­բու­նի» ամ­րոց-թան­գա­րա­նով, այլև «Կար­միր բլուր» ու «Շեն­գա­վիթ» հնա­վայ­րե­րով: Պետք է վե­րա­կազ­մա­վոր­վի ար­գե­լոց-թան­գա­րա­նի պաշ­տո­նա­կան կայ­քէ­ջը: Գի­տա­հան­րա­մատ­չե­լի ֆիլ­մեր են նկա­րա­հան­վե­լու ար­գե­լոց-թան­գա­րա­նի և նրա մաս­նա­ճյու­ղե­րի մա­սին: «Շեն­գա­վի­թի» նկա­րա­հա­նում­նե­րը սկս­վել են: Սա մե­ծա­պես կն­պաս­տի մեր հու­շար­ձա­նի հան­րահռ­չակ­մա­նը: Շա­տերն ա­սում են՝ «Շեն­գա­վիթ», բայց չգի­տեն ան­գամ, թե որ­տեղ է գտն­վում»:
Զրու­ցե­ցինք նաև մի­ջազ­գա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, հա­մա­տեղ ծրագ­րե­րի մա­սին: Ար­գե­լոց-թան­գա­րա­նի տնօ­րե­նի տե­ղե­կաց­մամբ՝ Ին­սբ­րու­կի հա­մալ­սա­րա­նի ավ­ստ­րիա­ցի գոր­ծըն­կեր­նե­րի և ԵՊՀ հնա­գի­տու­թյան և ազ­գագ­րու­թյան ամ­բիո­նի հետ նա­խա­տե­սում են ի­րա­կա­նաց­նել երկ­րա­ֆի­զի­կա­կան հե­տա­զո­տու­թուն­ներ, սկա­նա­վո­րել «Կար­միր բլու­րի» չպեղ­ված հատ­ված­նե­րը, ին­չը կօգ­նի հու­շար­ձա­նի պո­տեն­ցիա­լը հաս­կա­նա­լուն և կն­պաս­տի հու­շար­ձա­նի հան­րահռ­չակ­մա­նը:
Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի, «Է­րե­բու­նի» ար­գե­լոց-թան­գա­րա­նի և բա­րե­րար Ջոն Բա­լյա­նի միջև կնք­ված նախ­նա­կան հու­շագ­րի հա­մա­ձայն՝ «է­րե­բու­նի» ամ­րո­ցի հետևի հատ­վա­ծը կըն­դար­ձակ­վի, կս­տեղծ­վեն են­թա­կա­ռուց­վածք­ներ՝ վիր­տուալ ա­նի­մա­ցիոն ցու­ցաս­րահ­նե­րով: Սա ևս կն­պաս­տի զբո­սաշր­ջիկ­նե­րի թվի ա­ճին ու ամ­րո­ցի հան­րահռ­չակ­մա­նը: Սպաս­վում է պատ­վի­րա­կու­թյուն Մոսկ­վա­յի Պուշ­կի­նի թան­գա­րա­նից, ո­րի հետ մի շարք հար­ցե­րի հետ քն­նարկ­վե­լու է նաև «է­րե­բու­նու» որմ­նան­կար­նե­րի պահ­պան­ման հար­ցը: Հան­դի­պում է տե­ղի ու­նե­ցել Սանկտ Պե­տեր­բուր­գի պե­տա­կան Էր­մի­տա­ժի ներ­կա­յա­ցուց­չի հետ, և մոտ ա­պա­գա­յում եր­կու հաս­տա­տու­թյուն­նե­րի միջև կնք­ված պայ­մա­նա­գի­րը կթար­մաց­վի: Նույ­նը կա­րե­լի է ա­սել Հռո­մի մի­ջերկ­րա­ծո­վյան հնա­գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի ա­ռու­մով: Հա­րա­բե­րու­թյուն­ներ են հաս­տատ­վե­լու Վրաս­տա­նի հայտ­նի թան­գա­րան­նե­րից մե­կի հետ:
Ինչ վե­րա­բե­րում է հնա­գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րին, Մի­քա­յել Բա­դա­լյանն ա­սաց, որ այժմ մեծ թա­փով «Է­րե­բու­նի» ամ­րո­ցում ըն­թա­նում են հայ-ֆրան­սիա­կան հնա­գի­տա­կան ար­շա­վախմ­բի կող­մից ի­րա­կա­նաց­վող պե­ղում­նե­րը, ո­րոնք գրան­ցել են բա­վա­կան հե­տաքր­քիր ար­դյունք­ներ: Սու­սի տա­ճա­րի դի­մաց բաց­վել է խճա­քա­րով գե­ղե­ցիկ հա­տակ, իսկ սյու­նա­զարդ դահ­լի­ճի հյու­սիսարևմտյան հատ­վա­ծում շա­րու­նակ­վում են վեր­ջերս հայտ­նա­բեր­ված նոր կա­ռույ­ցի՝ հա­վա­նա­բար տա­ճա­րի հիմ­նա­քա­րե­րի և դրա շր­ջա­կայ­քի պեղ­ման աշ­խա­տանք­նե­րը:
Ե՛վ Է­րե­բու­նիում, և՛ Կար­միր բլու­րում ու Շեն­գա­վի­թում կա պե­ղում­նե­րի, հնա­գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կա­րիք, բայց ա­ռա­ջին հեր­թին պետք է մտա­ծեն հու­շար­ձան­նե­րի ամ­րա­կայ­ման մա­սին. «Է­րե­բու­նի» ամ­րոց-թան­գա­րա­նի և նրա մաս­նա­ճյու­ղե­րում կան վտանգ­ված հատ­ված­ներ, որ կա­րիք ու­նեն պահ­պա­նու­թյան ու ամ­րա­կայ­ման: Ե­թե լի­նեն պե­ղում­ներ, և պեղ­ված կա­ռույց­նե­րը լա­վա­գույնս չամ­րա­կայ­վեն, չկոն­սեր­վաց­վեն, դրանք ևս ռիս­կա­յին կդառ­նան: Ես հակ­ված եմ նրան, որ «Կար­միր բլու­րում» փոքր ծա­վա­լի պե­ղում­ներ ար­վեն, ո­րոնք շեր­տագ­րա­կան, ժա­մա­նա­կագ­րա­կան խն­դիր­ներ կլու­ծեն, բայց ոչ ա­վե­լին: Նույ­նը Շեն­գա­վի­թում, որ ֆան­տաս­տիկ հու­շար­ձան է, այս­տեղ մենք ու­նենք կա­ռույց, որ վտան­գի տակ է, սրանք պահ­պա­նենք, նոր խո­սենք պե­ղում­նե­րի մա­սին»:
Հար­ցին՝ ի՞նչ է ար­վում, որ պեղ­ված, բաց հատ­ված­նե­րը չվ­նաս­վեն, հնա­գե­տը պա­տաս­խա­նեց, որ պե­ղում­նե­րից հե­տո ստիպ­ված դրանք փա­կում են. «Օ­րի­նակ, հայ-ֆրան­սիա­կան ար­շա­վախմ­բի հետ բա­ցե­ցինք Երևա­նի ու­րար­տա­կան ա­մե­նա­հին փո­ղո­ցը` ֆան­տաս­տիկ փո­ղոց խճա­քա­րե­րով: Ես ինքս պա­տիվ ու­նեմ լի­նե­լու ա­րշա­վախմ­բի հա­մա­ղե­կա­վար, ու երբ հար­ցազ­րույ­ցում ա­սա­ցինք, որ հայտ­նա­բեր­վել է նման փո­ղոց, կտ­րուկ ա­վե­լա­ցան այ­ցե­լու­նե­րը. գա­լիս էին, տես­նում, լու­սան­կար­վում: Ցա­վոք, ստիպ­ված էինք ժա­մա­նա­կա­վո­րա­պես ծած­կե­լ, որ չվ­նաս­վի: Ե­թե ա­պա­կե ծածկ լի­ներ, հա­մա­պա­տաս­խան միկ­րոֆ­լո­րա, այլ պատ­կեր կլի­ներ, և պատ­կե­րաց­րեք` զբո­սաշր­ջիկ­նե­րի ինչ հոսք կու­նե­նա­յինք: Նման հրա­պու­րիչ, ար­ժե­քա­վոր կա­ռույց­նե­րը ե­թե կա­րո­ղա­նանք ճիշտ պահ­պա­նել ու ներ­կա­յաց­նել, մե­ծա­պես կն­պաս­տենք մեր երկ­րի, պատ­մու­թյան հան­րահռ­չակ­մանն ու զբո­սաշր­ջիկ­նե­րի ա­ճին»:
Մեր վեր­ջին հար­ցը վե­րա­բե­րում էր հնա­վայ­րե­րում ա­պօ­րի­նի շի­նա­րա­րու­թյուն­ներ հայտ­նա­բե­րե­լու փաս­տին: Ինչ­պե՞ս պետք է քանդ­վի այս կծի­կը. որ հու­շար­ձա­նին «կպ­չում» են, պարզ­վում է՝ օ­րեն­քի հա­մա­ձայն օ­րեն­քը խախ­տել են: Մի­քա­յել Բա­դա­լյա­նը նշեց, որ այդ ա­ռու­մով մեծ ա­ռա­ջըն­թաց կա, ու­շադ­րու­թյուն է դարձ­վում պատ­մա­կան մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյա­նը, պետք է խս­տաց­վի հու­շար­ձան­նե­րի մա­սին օ­րեն­քը, հնա­գի­տու­թյան մա­սին օ­րենք պիտի լի­նի՝ խիստ կե­տե­րով: Հնա­գե­տի կար­ծի­քով՝ ե­թե օ­րի­նա­խախտ­նե­րը պատժ­վեն, շա­տե­րը կզգաստանան, նման դեպ­քեր էլ չեն լի­նի: Իսկ ա­մե­նա­կարևո­րը` մենք պետք է փո­խենք մեր վե­րա­բեր­մունքն ու գի­տակ­ցու­թյու­նը: Շատ լավ կլի­նի, օ­րի­նակ, որ տար­բեր հա­մայ­նք­նե­րի դպ­րոց­նե­րում հնա­գետ­նե­րը սե­մի­նար­ներ անց­կաց­նեն. չէ՞ որ Հայաս­տա­նի յու­րա­քան­չյուր հա­մայնք ու­նի հա­րուստ պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյուն, ո­րի պահ­պան­ման ու հան­րահռ­չակ­ման համար առավել քան կարևոր դեր պետք է ունենան հենց համայնքի բնակիչ­ները:

Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն

Դիտվել է՝ 3426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ