Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Օրեն­քը կար­վել է դեռ Ս­փ­յուռ­քի գոր­ծե­րի գլ­խա­վոր հանձ­նա­կա­տա­րի պաշ­տո­նում չն­շա­նակ­ված Սի­նա­ն­յա­նի հա­գով

Օրեն­քը կար­վել է դեռ Ս­փ­յուռ­քի գոր­ծե­րի գլ­խա­վոր հանձ­նա­կա­տա­րի պաշ­տո­նում չն­շա­նակ­ված Սի­նա­ն­յա­նի հա­գով
04.10.2019 | 01:11
Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Գլեն­դե­լի նախ­կին քա­ղա­քա­պետ, Գլեն­դե­լի քա­ղա­քա­յին խոր­հր­դի նախ­կին ան­դամ Զա­րեհ Սի­նա­նյա­նին իր 14.06.2019 թ. թիվ 756-Ա ո­րոշ­մամբ նշա­նա­կե­լով սփյուռ­քի գոր­ծե­րի գլ­խա­վոր հանձ­նա­կա­տար, խախ­տել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան և օ­րեն­սդ­րու­թյան պա­հանջ­նե­րը:
Ինչ­պես ար­դեն հայտ­նի է, Հա­յաս­տանն այլևս չու­նի սփյուռ­քի նա­խա­րա­րու­թյուն ու նա­խա­րար. Փա­շի­նյա­նի կամ փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան թեթև ձեռ­քով դրանք վե­րաց­վե­ցին: Դա­տե­լով ա­մե­նից, ԼԳԲՏ-նե­րի (լես­բու­հի­նե­րի, գե­յե­րի (ար­վա­մոլ­նե­րի), բի­սեք­սուալ­նե­րի, տրանս­վես­տիտ­նե­րի), այ­սինքն՝ այ­լա­սեր­ված­նե­րի ի­րա­վունք­նե­րի հայտ­նի պաշտ­պան, մա­սոն կամ, առն­վազն, մա­սոն­նե­րին շատ մտե­րիմ Զա­րեհ Սի­նա­նյա­նին Հա­յաս­տա­նում սփյուռ­քի գոր­ծե­րով բարձ­րա­գույն պաշ­տո­նին նշա­նա­կե­լու Փա­շի­նյա­նի ձգ­տումն այն­քան մեծ է ե­ղել, որ նույ­նիսկ զանց է ա­ռել ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան և օ­րեն­սդ­րու­թյան պա­հանջ­նե­րը:
Այն, որ Սի­նա­նյանն ի­րա­վուն­քի ու­ժով չի կա­րող ճա­նաչ­վել ՀՀ քա­ղա­քա­ցի, բխում է «Քա­ղա­քա­ցիու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քի 11-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սից. «Ե­րե­խան, ում ծնող­նե­րը նրա ծն­վե­լու պա­հին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­ներ են, ան­կախ ծն­վե­լու վայ­րից, ձեռք է բե­րում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցիու­թյուն»:
Զա­րեհ Սի­նա­նյա­նի հայ­րը ծն­վել է Ստամ­բու­լում, 1946 թվա­կա­նին հայ­րե­նա­դար­ձել են ըն­տա­նի­քով, ապ­րել Երևա­նում, որ­տեղ 1973 թ. ծն­վել է Զա­րեհ Սի­նա­նյա­նը, այ­սինքն` Սի­նա­նյա­նի ծն­վե­լու պա­հին նրա ծնող­նե­րը ե­ղել են ոչ թե Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան, այլ ՀԽՍՀ քա­ղա­քա­ցի­ներ: 1988 թ. Սի­նա­նյան­ներն ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վել են ԱՄՆ, Բըր­բանք: Տվյալ դեպ­քում Սի­նա­նյա­նը 15 տա­րե­կան հա­սա­կում Հա­յաս­տա­նը լքել է ծնող­նե­րի հետ, ո­րոնք, սա­կայն, ինչ­պես ար­դեն նշե­ցինք, ե­ղել են ոչ թե ՀՀ, այլ ՀԽՍՀ քա­ղա­քա­ցի­ներ: Ընդ ո­րում, ՀԽՍՀ քա­ղա­քա­ցի­նե­րի պա­րա­գա­յում գոր­ծում է այլ կարգ, ո­րը սահ­ման­ված է «Քա­ղա­քա­ցիու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քի 10-րդ հոդ­վա­ծով («Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցիու­թյան ճա­նա­չու­մը»), սա­կայն այդ կար­գը նույն­պես չի տա­րած­վում Սի­նա­նյա­նի վրա, քան­զի վեր­ջինս իր ծնող­նե­րի հետ ձեռք է բե­րել այլ պե­տու­թյան (ԱՄՆ) քա­ղա­քա­ցիու­թյուն:
«Քա­ղա­քա­ցիու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քի 10-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­ներ են ճա­նաչ­վում`
1) Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում մշ­տա­պես բնակ­վող նախ­կին ՀԽՍՀ քա­ղա­քա­ցի­նե­րը, ով­քեր մինչև Սահ­մա­նադ­րու­թյան ու­ժի մեջ մտ­նե­լը ձեռք չեն բե­րել այլ պե­տու­թյան քա­ղա­քա­ցիու­թյուն կամ հրա­ժար­վել են դրա­նից` սույն օ­րեն­քի ու­ժի մեջ մտ­նե­լու օր­վա­նից մեկ տար­վա ըն­թաց­քում.
2) Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում մշ­տա­պես բնակ­վող քա­ղա­քա­ցիու­թյուն չու­նե­ցող ազ­գու­թյամբ հա­յե­րը կամ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում մշ­տա­պես բնակ­վող օ­տա­րերկ­րյա քա­ղա­քա­ցի չհան­դի­սա­ցող նախ­կին ԽՍՀՄ այլ հան­րա­պե­տու­թյուն­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րը, ով­քեր մինչև 2019 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 31-ը դի­մում են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցիու­թյուն ձեռք բե­րե­լու հա­մար.
3) Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից դուրս բնակ­վող ազ­գու­թյամբ հայ նախ­կին ՀԽՍՀ այն քա­ղա­քա­ցի­նե­րը, ՈՎ­ՔԵՐ ՁԵՌՔ ՉԵՆ ԲԵ­ՐԵԼ ԱՅԼ ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻՈՒ­ԹՅՈՒՆ: Սույն կե­տի հիմ­քով ան­ձը ձեռք է բե­րում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցիու­թյուն, ե­թե օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով դի­մել և ստա­ցել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցիու­թյու­նը հաս­տա­տող փաս­տա­թուղթ: Այս դեպ­քում ան­ձը ճա­նաչ­վում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի` Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան 1995 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 6-ի ՀՕ-16 օ­րեն­քի ու­ժի մեջ մտ­նե­լու պա­հից»:
Այս­պի­սով պարզ է, որ Զա­րեհ Սի­նա­նյանն ԱՄՆ քա­ղա­քա­ցիու­թյուն ձեռք բե­րած լի­նե­լու հիմ­քով կամ պատ­ճա­ռով չէր կա­րող ի­րա­վուն­քի ու­ժով ճա­նաչ­վել ՀՀ քա­ղա­քա­ցի, ե­թե նույ­նիսկ օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով դի­մած լի­ներ ՀՀ քա­ղա­քա­ցի ճա­նաչ­վե­լու ու քա­ղա­քա­ցիու­թյուն ստա­նա­լու հա­մար:4
Ճիշտ է, «Քա­ղա­քա­ցիու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քի 13-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, ա­ռանց նույն հոդ­վա­ծի 1-ին մա­սի 1-ին, 2-րդ և 3-րդ կե­տե­րով սահ­ման­ված պա­հանջ­նե­րի պահ­պան­ման, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցիու­թյուն կա­րող է ստա­նալ նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցիու­թյուն չու­նե­ցող ազ­գու­թյամբ հայ ան­ձը, ե­թե քա­ղա­քա­ցիու­թյուն ստա­նա­լու դի­մումն ան­ձամբ ներ­կա­յաց­րել է ՀՀ կա­ռա­վա­րու­թյան լիա­զոր մարմ­նին, այ­սինքն` ՀՀ ոս­տի­կա­նու­թյան անձ­նագ­րա­յին և վի­զա­նե­րի վար­չու­թյուն: Սա­կայն հենց այս­տեղ պետք է նկա­տի ու­նե­նալ, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցիու­թյուն ստա­նում են քա­ղա­քա­ցիու­թյուն շնոր­հե­լու մա­սին ՀՀ նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով, մինչ­դեռ ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նա­կան կայ­քի «Փաս­տաթղ­թեր» բաժ­նի «Հրա­մա­նագ­րեր» են­թա­բաժ­նի ու­սում­նա­սի­րու­թյու­նից պարզ դար­ձավ, որ գո­յու­թյուն չու­նի ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի որևէ հրա­մա­նա­գիր, ո­րով Զա­րեհ Սի­նա­նյա­նին ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն շնորհ­ված կլի­ներ ինչ­պես վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի 14.06.2019 թ. թիվ 756-Ա ո­րոշ­մամբ Սի­նա­նյա­նին սփյուռ­քի գոր­ծե­րի գլ­խա­վոր հանձ­նա­կա­տար նշա­նա­կե­լուց ա­ռաջ, այն­պես էլ հե­տո, մինչ այժմ:
Իսկ գու­ցե նախ­կին նա­խա­գահ­նե­րից մեկ­նու­մե՞կն է իր հրա­մա­նագ­րով Զա­րեհ Սի­նա­ն­յա­նին ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն շնոր­հել: Այս հար­ցի պա­տաս­խա­նը ստա­նա­լու հա­մար Զա­րեհ Սի­նա­նյա­նի ա­նուն-ազ­գա­նունն ինչ­պես միաս­նա­բար, այն­պես էլ ա­ռան­ձին բա­ղադ­րիչ­նե­րով փնտ­րե­ցինք ՀՀ նա­խա­գա­հի կայ­քի ո­րո­նո­ղա­կան հա­մա­կար­գով, սա­կայն ա­պար­դյուն, զրո­յա­կան ար­դյունք, պա­տաս­խա­նը մեկն էր` «Հա­մընկ­նում­ներ չկան»: Ակն­հայտ էր, որ ՀՀ նա­խա­գա­հի կայ­քում նրա ա­նուն ազ­գա­նունն ընդ­հան­րա­պես չկա, կայ­քին ան­ծա­նոթ է նշ­ված ա­նուն-ազ­գա­նու­նը: Նշենք նաև, որ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան կայ­քի «Վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազմ» բաժ­նում հրա­պա­րակ­ված Զա­րեհ Սի­նա­նյա­նի կեն­սագ­րա­կա­նումորևէ բառ չկա նրա քա­ղա­քա­ցիու­թյան վե­րա­բե­րյալ:
Հի­մա ներ­կա­յաց­նենք, թե ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն չու­նե­ցող անձն ինչ­պես է նշա­նակ­վել սփյուռ­քի գոր­ծե­րի գլ­խա­վոր հանձ­նա­կա­տար:
Զա­րեհ Սի­նա­նյա­նին սփյուռ­քի գոր­ծե­րի գլ­խա­վոր հանձ­նա­կա­տար նշա­նա­կե­լով, վար­չա­պե­տը, ինչ­պես նշ­ված է հենց Նի­կոլ Փա­շի­նյա­նի հի­շյալ ո­րոշ­ման մեջ, ղե­կա­վար­վել է «Հան­րա­յին ծա­ռա­յու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քի 8-րդ հոդ­վա­ծի 3.1-ին մա­սով և 9-րդ հոդ­վա­ծի 25-րդ մա­սով: Նշ­ված օ­րեն­քի 8-րդ հոդ­վա­ծի («Հա­յե­ցո­ղա­կան պաշ­տոն­նե­րը») 3.1-ին մա­սի հա­մա­ձայն, «Սփյուռ­քի գոր­ծե­րի գլ­խա­վոր հանձ­նա­կա­տա­րի պաշ­տո­նը կա­րող է զբա­ղեց­նել բարձ­րա­գույն կր­թու­թյուն ու­նե­ցող, քսան­հինգ տա­րին լրա­ցած, հա­յե­րե­նին տի­րա­պե­տող, ինչ­պես նաև առն­վազն եր­կու օ­տար լեզ­վի ի­մա­ցու­թյամբ ան­ձը»: Բա ո՞ւր մնաց ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն ու­նե­նա­լու պա­հան­ջը…
Հի­շյալ օ­րեն­քի 8-րդ հոդ­վա­ծը, ո­րի 3.1 մա­սով ղե­կա­վար­վել է Փա­շի­նյա­նը` Սի­նա­նյա­նին սփյուռ­քի գոր­ծե­րի գլ­խա­վոր հանձ­նա­կա­տար նշա­նա­կե­լով, սահ­մա­նում է հա­յե­ցո­ղա­կան պաշ­տոն­նե­րը: Սի­նա­նյա­նի զբա­ղեց­րած վե­րոն­շյալ հա­յե­ցո­ղա­կան պաշ­տո­նը հան­րա­յին պաշ­տոն­նե­րի պե­տա­կան խմ­բում գտն­վող պե­տա­կան պաշ­տոն­նե­րի տե­սակ­նե­րից մեկն է (նույն օ­րեն­քի 4-րդ հոդ­ված` «Հան­րա­յին պաշ­տոն­նե­րը»): «Հան­րա­յին ծա­ռա­յու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քի 8-րդ հոդ­վա­ծում տվյալ դրույ­թը (3.1-ին մա­սը) մտց­վել է ««Հան­րա­յին ծա­ռա­յու­թյան մա­սին» օ­րեն­քում լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­քով, որն ըն­դուն­վել է Սի­նա­նյա­նին նշ­ված պաշ­տո­նին նշա­նա­կե­լու վե­րա­բե­րյալ Փա­շի­նյա­նի վե­րոն­շյալ ո­րո­շու­մից մեկ ա­միս ա­ռաջ` 2019 թ. մա­յի­սի 8-ին և, կար­ծում ենք, հե՛նց Սի­նա­նյա­նին նշ­ված պաշ­տո­նում նշա­նա­կե­լու հա­մար, այդ նպա­տա­կադր­մամբ` 8-րդ հոդ­վա­ծի 3.1-ից դուրս թող­նե­լով ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն ու­նե­նա­լու պա­հան­ջը կամ նա­խա­պայ­մա­նը, նկա­տի ու­նե­նա­լով, որ Զա­րեհ Սի­նա­նյա­նը ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն չու­նի: Այլ կերպ ա­սած, օ­րեն­քը նա­խօ­րոք ըն­դուն­վել, ինչ­պես ա­սում են նման դեպ­քե­րում, կար­վել է դեռ սփյուռ­քի գոր­ծե­րի գլ­խա­վոր հանձ­նա­կա­տա­րի պաշ­տո­նում չն­շա­նակ­ված պաշ­տո­նյա­յի հա­գով: Մինչ­դեռ…
Հենց նույն` «Հան­րա­յին ծա­ռա­յու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քի 13-րդ հոդ­վա­ծի («Հան­րա­յին ծա­ռա­յու­թյան պաշ­տոն զբա­ղեց­նե­լու ի­րա­վուն­քը») 1-ին մա­սի հա­մա­ձայն, «Հան­րա­յին ծա­ռա­յու­թյան պաշ­տոն զբա­ղեց­նե­լու ի­րա­վունք ու­նեն հան­րա­յին ծա­ռա­յու­թյան տվյալ պաշ­տո­նի անձ­նագ­րով (աշ­խա­տա­տե­ղի նկա­րագ­րով) ներ­կա­յաց­վող պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րող և պե­տա­կան ծա­ռա­յու­թյան ա­ռան­ձին տե­սակ­նե­րը, ինչ­պես նաև հա­մայն­քա­յին ծա­ռա­յու­թյու­նը կար­գա­վո­րող Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րենք­նե­րով նա­խա­տես­ված պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րող Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­նե­րը…»: Ինչ­պես ար­դեն նշե­ցինք, Զա­րեհ Սի­նա­նյա­նի զբա­ղեց­րած պաշ­տո­նը, լի­նե­լով հա­յե­ցո­ղա­կան պաշ­տոն, հենց հան­րա­յին (հան­րա­յին ծա­ռա­յու­թյան) պաշ­տոն է:
Ինչ վե­րա­բերում է «Հան­րա­յին ծա­ռա­յու­թյան մա­սին» օ­րեն­քում լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան` 2019 թ. մա­յի­սի 8-ին ըն­դուն­ված օ­րեն­քին, ա­պա այն «Հան­րա­յին ծա­ռա­յու­թյան մա­սին» օ­րեն­քի 13-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սին հա­կա­սե­լուց բա­ցի, նաև հա­կա­սահ­մա­նադ­րա­կան է, քա­նի որ ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 2-րդ գլ­խում գտն­վող 49-րդ հոդ­վա­ծի («Հան­րա­յին ծա­ռա­յու­թյան անց­նե­լու ի­րա­վուն­քը») հա­մա­ձայն, «հան­րա­յին ծա­ռա­յու­թյան անց­նե­լու ի­րա­վունք» ու­նեն քա­ղա­քա­ցի­նե­րը, իսկ 2-րդ գլ­խի վեր­նագ­րից (Մար­դու և քա­ղա­քա­ցու հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րը և ա­զա­տու­թյուն­նե­րը), ինչ­պես նաև նույն գլ­խի բազ­մա­թիվ հոդ­ված­նե­րից միան­գա­մայն պարզ ու հաս­կա­նա­լի է, որ խոս­քը ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի մա­սին է:
Ամ­փո­փենք. Զա­րեհ Սի­նա­նյա­նին սփյուռ­քի գոր­ծե­րի գլ­խա­վոր հանձ­նա­կա­տար նշա­նա­կե­լու վե­րա­բե­րյալ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ո­րո­շու­մը վե­րը նշ­ված հիմ­քե­րով հա­կա­սահ­մա­նադ­րա­կան է, քա­նի որ նշա­նակ­ման պա­հին Սի­նա­նյա­նը ՀՀ քա­ղա­քա­ցի չի ե­ղել:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 8033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ