Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ալի Խամենեի. Միջուկային զենքի օգտագործումն արգելված է իսլամով

Ալի Խամենեի. Միջուկային զենքի օգտագործումն արգելված է իսլամով
09.10.2019 | 20:40

Իրանը չի գնացել միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, քանի որ դա արգելված է՝ ասել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:
«Մենք կարող էինք գնալ այդ ճանապարհով, բայց մենք ասել ենք, որ համաձայն իսլամի՝ դա արգելված է: Դա վերաբերում է միջուկային զենքի և ստեղծմանը, և պահմանը: Այսօր միջուկային զենքը սպառնալիք է աշխարհի ու մարդկության համար»,- նշել է Խամենեին: Սեպտեմբերի 27-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, այդ իսկ պատճառով էլ թույլատրում է հետևել իր ատոմային կառույցների գործունեությանը:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ