Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը հանձնվել է լիթիում-իոնային մարտկոցների համար

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը հանձնվել է լիթիում-իոնային մարտկոցների համար
09.10.2019 | 20:59

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ են ստացել Ջոն Գուդենաֆը, Սթենլի Ուիթենգհեմը և Ակիրա Յոշինոն՝ լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար:
Հոկտեմբերի 10-ին, մեկ տարվա ընդմիջումից հետո, հայտնի կդառնան գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները:
Հոկտեմբերի 11-ին նախատեսված է հայտարարել խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը:


Հոկտեմբերի 14-ին կհայտարարեն Շվեդական ազգային բանկի՝ տնտեսական գիտությունների համար տրվող մրցանակի հաղթողի անունը:
Նոբելյան հանձնաժողովը հայտարարել էր, որ 2018-ին չի հանձնի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը՝ թեկնածուների ընտրության համար պատասխանատու Շվեդական ակադեմիայում սեռական ոտնձգությունների սկանդալի պատճառով: 75 տարում առաջին անգամ ժյուրին չի հանձնել աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցանակը, փոխարենը 2019-ին կլինեն երկու հաղթողներ:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ