Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երևանում ավարտվեց WCIT-2019-ը

Երևանում ավարտվեց WCIT-2019-ը
09.10.2019 | 21:00

Երևանում ավարտվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT-2019)։ Համաժողովի փակման իր ելույթում Տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզան շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին։

«Մինչև փակման արարողությունը սկսելը, ցանկանում եմ ասել, որ դուք հրաշալի էիք։ Մենք վերադառնալու ենք տուն այս ամենի ավարտից հետո, սակայն այս օրերին տեղի ունեցածը պահելու ենք մեր սրտում հավետ»,- ասաց Պոիզան։
«WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Հայաստանի տեխնոլոգիական համայնքին և միջոցառմանն աջակցող կամավորներին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին ու լսարանին։ «Ես կարծում եմ, որ միջոցառումը շլացուցիչ էր, և մենք արեցինք ավելին»,- ասաց Ավինյանը։

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ