Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հրաշք­նե­րի դաշտ

Հրաշք­նե­րի դաշտ
15.10.2019 | 00:22

Մեր հարևան Թուր­քիան պա­տե­րազմ է սկ­սել Սի­րիա­յում, որ բո­լորն ան­վա­նում են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն՝ պահ­պա­նե­լով պաշ­տո­նա­կան ձևա­կեր­պու­մը, ո­րով­հետև Ան­կա­րան Դա­մաս­կո­սին պա­տե­րազմ չի հայ­տա­րա­րել: Բայց դա խնդ­րի էու­թյու­նը չի փո­խում. Սի­րիա­յի հյու­սի­սում պա­տե­րազմ է, ո­րի ժա­մա­նակ մեռ­նում են ոչ միայն զին­վոր­նե­րը, այլև խա­ղաղ բնա­կիչ­նե­րը, որ չեն հե­ռա­ցել ի­րենց տնե­րից:


Լրա­հո­սում ան­վերջ պտտ­վում է՝ ինչ ա­սաց Էր­դո­ղա­նը, ինչ պա­տաս­խան ստա­ցավ, ինչ ա­սաց Թրամ­փը, ինչ չա­սաց Պու­տի­նը, ինչ ա­սաց Ա­սա­դը, և այլն, և այլն: Ա­նընդ­հատ տե­ղե­կու­թյուն­ներ են հայ­տն­վում զո­հե­րի մա­սին՝ միշտ ի­րա­րա­մերժ, թուր­քե­րը հա­ղոր­դում են քր­դե­րի զո­հե­րի մա­սին, քր­դե­րը՝ թուր­քե­րի: ՄԱԿ-ը խո­սում է հա­րյուր­հա­զա­րա­վոր տե­ղա­հան­ված­նե­րի մա­սին: Էր­դո­ղա­նը չի ըն­դու­նում որևէ մե­ղադ­րանք և սպառ­նում է Եվ­րո­պա­յին 3 մի­լիոն փախս­տա­կան­նե­րի ա­ռաջ դռ­նե­րը բա­ցել: Եվ­րո­պա­յին վա­խեց­նում են ոչ միայն փախս­տա­կան­նե­րը, այլև ԻՊ ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վոր­ման վե­րա­կեն­դա­նա­ցու­մը, ԻՊ-ը ար­դեն մե­քե­նա­ներ է պայ­թեց­նում Կա­միշ­լիում ու հայ­տա­րա­րում, որ վրեժ է լու­ծե­լու: Թուր­քիա­յի նա­խա­գա­հը ա­սում է, որ «Խա­ղա­ղու­թյան ա­կունք» գոր­ծո­ղու­թյան նպա­տա­կը իր սահ­ման­նե­րին ա­հա­բեկ­չու­թյան վե­րա­ցումն է՝ անվ­տան­գու­թյան գո­տի ձևա­վո­րե­լով, որ­տեղ բնա­կեց­վե­լու են սի­րիա­ցի փախս­տա­կան­նե­րը: Նրան, հար­կավ, քչերն են հա­վա­տում, Էր­դո­ղա­նի թի­րա­խը քր­դերն են, հա­յե­րը, ա­սո­րի­նե­րը, քրիս­տո­նյա ա­րաբ­նե­րը: Գեր­մա­նիա­յի, Ֆրան­սիա­յի, Բրի­տա­նիա­յի, Բել­գիա­յի և Լե­հաս­տա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հուրդն ար­տա­հերթ նիս­տում դռն­փակ քն­նար­կեց ի­րա­վի­ճա­կը և բա­նաձև չըն­դու­նեց՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ն հա­մա­ձայն չէին, որ բա­նաձևում լի­նի «դա­տա­պար­տում» բա­ռը: Ա­րա­բա­կան պե­տու­թյուն­նե­րի լի­գա­յի գլ­խա­վոր քար­տու­ղար Ահ­մեդ Աբ­դու­լը Թուր­քիա­յի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը ա­րա­բա­կան պե­տու­թյան տա­րածք «ներ­խու­ժում» ո­րա­կեց ու «ագ­րե­սիա ինք­նիշ­խա­նու­թյան դեմ»: Ի­րա­նը զո­րա­վար­ժու­թյուն­ներ սկ­սեց սահ­մա­նին ու Թուր­քիա­յից պա­հան­ջեց զոր­քե­րը դուրս բե­րել Սի­րիա­յից: ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը հայ­տա­րա­րեց, որ «Սի­րիա­յի հյու­սիս-արևել­քում բո­լոր խն­դիր­նե­րը պետք է լուծ­վեն կենտ­րո­նա­կան կա­ռա­վա­րու­թյան և քր­դե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի երկ­խո­սու­թյան մի­ջո­ցով»: «Սի­րիա­յի հյու­սի­սում թուր­քա­կան բա­նա­կի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը կա­րող է վտան­գա­վոր հետևանք­ներ ու­նե­նալ Սի­րիա­յի միաս­նու­թյան հա­մար և բա­ցա­սա­բար ազ­դել ա­րա­բա­կան այդ հան­րա­պե­տու­թյու­նում ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ պայ­քա­րի ըն­թաց­քի վրա»՝ հայ­տա­րա­րեց Լի­բա­նա­նի նա­խա­գահ Մի­շել Աու­նը: ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը, որ իր 50 զին­վոր­նե­րին հա­նեց հար­ձակ­ման տա­րած­քից, հայ­տա­րա­րեց, որ պատ­րաստ է միջ­նորդ դառ­նալ Թուր­քիա­յի և քր­դե­րի միջև: Թվի­թե­րում էլ գրեց, որ 3 տար­բե­րակ կա՝ հա­զա­րա­վոր զին­վո­րա­կան­նե­րի ու­ղար­կել և հաղ­թել ռազ­մա­կան ու­ժով, Թուր­քիա­յի դեմ կոշտ ֆի­նան­սա­կան ու այլ պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել, փոր­ձել միջ­նորդ դառ­նալ Թուր­քիա­յի և քր­դե­րի միջև՝ հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­մա­նը հաս­նե­լու հա­մար։ Նա սպառ­նաց «ոչն­չաց­նել Թուր­քիա­յի տն­տե­սու­թյու­նը», ե­թե Ան­կա­րան «ան­թույ­լատ­րե­լի» քայլ ա­նի: Պեն­տա­գո­նը հայ­տա­րա­րեց, որ քր­դե­րին պաշտ­պա­նե­լու պար­տա­վո­րու­թյուն չու­նի ՆԱ­ՏՕ-ի ան­դամ երկ­րից, բայց չի ա­ջակ­ցում Սի­րիա­յի հյու­սի­սում Թուր­քիա­յի ձեռ­նարկ­մա­նը: Երբ թուր­քե­րը կրակ բա­ցե­ցին նաև ԱՄՆ զին­վոր­նե­րի վրա, Թրամ­փը հայ­տա­րա­րեց, որ պատ­ժա­մի­ջոց­ներ է սահ­մա­նե­լու Թուր­քիա­յի դեմ: Կոնգ­րե­սում ոչ միայն պատ­ժա­մի­ջոց­նե­րի կո­չեր են հն­չում, այլև Թուր­քիա­յին ՆԱ­ՏՕ-ից վտա­րե­լու:


Աշ­խար­հը բա­ժան­վել է եր­կու մա­սի՝ թուր­քե­րին կողմ են Պա­կիս­տա­նը, ինք­նահռ­չակ Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սի Թուր­քա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը, Հուն­գա­րիան, Կա­տա­րը և Իս­պա­նիան: Դեմ են Սաու­դյան Ա­րա­բիան, Շվե­դիան, ԱՄՆ-ը, Գեր­մա­նիան, Ֆրան­սիան, Նի­դեր­լանդ­նե­րը, Ե­գիպ­տո­սը, Կա­նա­դան, Ի­տա­լիան, Դա­նիան, Ի­րա­նը, Ֆին­լան­դիան, Իս­րա­յե­լը, Հու­նաս­տա­նը, Հա­յաս­տա­նը։ ՀՀ-ն վար­չա­պե­տի մա­կար­դա­կով հայ­տա­րա­րեց, որ կանգ­նած է Սի­րիա­յի բա­րե­կամ ժո­ղովր­դի կող­քին: Իս­րա­յե­լի վար­չա­պետ Բե­նիա­մին Նե­թա­նյա­հուն հաս­տա­տեց. «Իս­րա­յե­լը խի­զախ քուրդ ժո­ղովր­դի կող­քին է»: Ֆրան­սիա­յի ՊՆ և ԱԳ նա­խա­րա­րու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, որ Սի­րիա­յի հյու­սիս-արևել­քում Թուր­քիա­յի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով Ֆրան­սիան դա­դա­րեց­նում է զեն­քի մա­տա­կա­րա­րու­մը Թուր­քիա­յին: Նույ­նը՝ Գեր­մա­նիան, Նոր­վե­գիան, Ֆին­լան­դիան և Նի­դեր­լանդ­նե­րը: Իս­պա­նիան հայ­տա­րա­րեց, որ Սի­րիա­յում ի­րա­վի­ճա­կի սր­ման դեպ­քում Թուր­քիա­յին կմա­տա­կա­րա­րի Patriot հա­մա­կար­գեր: Գեր­մա­նիա­յի կանց­լեր Ան­գե­լա Մեր­կե­լը, Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նը, Մեծ Բրի­տա­նիա­յի վար­չա­պետ Բո­րիս Ջոն­սո­նը կոչ են ա­րել Էր­դո­ղա­նին ան­հա­պաղ դա­դա­րեց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը Սի­րիա­յում:

Սի­րիան հրա­ժար­վում էր քր­դե­րի հետ բա­նակ­ցել: ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան աղ­բյու­րը փո­խան­ցել էր, որ Թուր­քիա­յի նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը՝ «իբրև թե սի­րիա­ցի ժո­ղովր­դին և նրա ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու ցան­կու­թյան մա­սին», կա­րող են բխել ի­րա­կա­նու­թյու­նից կտր­ված մար­դուց: Նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով՝ «հան­ցա­գործ Էր­դո­ղանն այ­սօր գրո­հում է Սի­րիա­յի հյու­սի­սում բնակ­վող անվ­նաս բնակ­չու­թյան դեմ՝ իբրև թե ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րի պատր­վա­կով»: «Սի­րիա­կան Ա­րա­բա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը կդի­մա­կա­յի Թուր­քիա­յի ագ­րե­սիա­յին բո­լոր հա­սա­նե­լի մի­ջոց­նե­րով և կշա­րու­նա­կի պայ­քարն ա­հա­բեկ­չու­թյան դեմ: Սի­րիա­ցի­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը միայն սի­րիա­կան բա­նա­կի և սի­րիա­կան պե­տու­թյան խն­դիրն է»: Դա­մաս­կո­սը քր­դե­րի հետ չի բա­նակ­ցե­լու, նրանք «դա­վա­ճա­նել են եր­կի­րը» և Թուր­քիա­յին ա­ռիթ տվել խախ­տե­լու Սի­րիա­յի ինք­նիշ­խա­նու­թյու­նը»՝ ա­սել է Սի­րիա­յի ԱԳ փոխ­նա­խա­րար Ֆեյ­սալ Միկ­դա­դը: «Մենք չենք հա­մա­ձայն­վի ոչ մի երկ­խո­սու­թյան ու բա­նակ­ցու­թյուն­նե­րի նրանց հետ, ով­քեր օ­տար ու­ժե­րի պա­տանդն են: Սի­րիա­յի տա­րած­քում հար­թակ չկա Վա­շինգ­տո­նի գոր­ծա­կալ­նե­րի հա­մար»,- ա­սել էր նա: Ի­րա­վի­ճա­կը փոխ­վեց կի­րա­կի օ­րը՝ քր­դերն ու Դա­մաս­կո­սը հա­մա­ձայ­նու­թյան ե­կան ռու­սա­կան Հմեյ­միմ ռազ­մա­բա­զա­յում բա­նակ­ցե­լով: Սի­րիա­յի զոր­քե­րը կտե­ղա­կայ­վեն քր­դա­կան դիր­քե­րում՝ տե­ղե­կաց­րեց «Ֆրանս պրե­սը»: Սի­րիա­յի պե­տա­կան ԱԱ­ՆԱ գոր­ծա­կա­լու­թյու­նը հա­ղոր­դեց, որ Դա­մաս­կո­սը զոր­քեր է ու­ղար­կել այն շր­ջան, որ­տեղ Թուր­քիան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն է ի­րա­կա­նաց­նում քր­դե­րի դեմ: Եր­կու­շաբ­թի սի­րիա­կան բա­նա­կը մտավ Ռաք­քա նա­հան­գի Տաբ­կա քա­ղաք, ո­րը նախ­կի­նում վե­րահս­կում էին քր­դե­րը, և շարժ­վում է դե­պի հյու­սիս, հայտ­նեց Լի­բա­նա­նի al-Mayadeen հե­ռուս­տաա­լի­քը: ԱՄՆ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Մարկ Էս­պե­րը Fox News-ի ե­թե­րում ա­սաց. «Ա­մե­րի­կյան զոր­քե­րը հայ­տն­վել են սի­րիա­կան բա­նա­կի միջև, որ գնում է հյու­սիս՝ թուր­քա­կան բա­նա­կին հա­կա­հար­ված տա­լու» և ի­րա­վի­ճա­կը ո­րա­կեց «ծու­ղա­կում հայ­տն­վել»: ԱՄՆ-ը պատ­րաստ­վում է ընդ­հան­րա­պես Սի­րիա­յից դուրս գալ՝ Վա­շինգ­տո­նը տա­րա­ծաշր­ջա­նում բա­վա­կա­նա­չափ ուժ չու­նի՝ «թուր­քա­կան զոր­քե­րի հար­ձա­կում­նե­րը դա­դա­րեց­նե­լու հա­մար»: Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րում է, որ Սի­րիա­յում ա­մեն կրա­կոց հա­մա­ձայ­նեց­նում է Պու­տի­նի հետ: Պու­տի­նի միջ­նոր­դու­թյամբ պա­տե­րազ­մը փո­խում է բնույ­թը՝ դառ­նա­լով Սի­րիա-Թուր­քիա կոնֆ­լիկտ՝ սա շր­ջա­դարձ է, որ սպա­սե­լի էր: Փաս­տա­ցի՝ սխալ­վում էին նրանք, որ ա­սում էին՝ Ռու­սաս­տա­նը Թուր­քիա­յի հետ կոնֆ­լիկ­տի մեջ չի մտ­նի, Թու­ր­քիա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ա­վե­լի կարևոր են, քան Սի­րիան ու քր­դե­րը: Ե­թե, ի­հար­կե, չեն գոր­ծում նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը՝ ոչ ոք չի կա­րող ա­սել, թե ի­րա­կա­նում ինչ են պայ­մա­նա­վոր­վել Թրամ­փը, Պու­տի­նը, Էր­դո­ղա­նը: Եվ՝ Ա­սա­դը:


Իս­րա­յե­լը հայ­տա­րա­րել էր, որ կա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն՝ հըն­թացս Ի­րա­նին հար­վա­ծե­լու, իսկ դա նշա­նա­կում է, որ փո­խա­դարձ հար­ված­ներ կլի­նեն Ի­րա­նի և Իս­րա­յե­լի միջև: Ի՞նչ կկա­տար­վի Հա­րա­վա­յին Կով­կա­սում, մնում է են­թադ­րել: Չի բա­ցառ­վում, որ ռուս­ներն ար­տո­նել են «Խա­ղա­ղու­թյան ա­կուն­քը»՝ Իդ­լի­բը վերց­նե­լու դի­մաց: Նաև՝ Ի­րա­նի ազ­դե­ցու­թյու­նը Սի­րիա­յում թու­լաց­նե­լու: Կրեմ­լին ձեռն­տու է Թուր­քիա­յի մի­ջազ­գա­յին մե­կու­սաց­ման մեջ հայ­տն­վե­լու փաս­տը, որ մե­ծաց­նում է կա­խու­մը ՌԴ-ից: Ա­սա­դին ձեռն­տու է, որ իր թշ­նա­մի­նե­րը կո­տո­րեն ի­րար՝ իր գործն են հեշ­տաց­նում: Թրամ­փը կա­տա­րում է նա­խընտ­րա­կան խոս­տու­մը՝ տուն վե­րա­դարձ­նել ԱՄՆ զին­վոր­նե­րին: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, կա մի հարց, որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շր­ջապ­տույ­տում բո­լո­րը, կար­ծես, մո­ռա­ցել են: Իսկ ով­քե՞ր են քր­դե­րը: Տաս­նյակ ցե­ղախմ­բեր, որ ապ­րում են Թուր­քիա­յում, Ի­րա­նում, Սի­րիա­յում, Ի­րա­քում։ Հարց՝ քր­դերն ինք­նո­րոշ­վա՞ծ ժո­ղո­վուրդ են, որևէ մե­կը ու­նի՞ հս­տակ պա­տաս­խան՝ բա­ցի ինք­նա­վա­րու­թյու­նից ի՞նչ են ու­զում, ինչ­պե՞ս են պատ­կե­րաց­նում ինք­նա­վա­րու­թյու­նը: Ին­չու՞ չեն միա­վոր­վում, ե­թե մեկ ազգ են, ին­չու՞ են ցե­ղախմ­բե­րը մի­մյանց դեմ կռ­վում ու 4 եր­կր­նե­րի տա­րած­քում ապ­րե­լով՝ հա­մա­ձայ­նու­թյան չեն գա­լիս: Բո­լոր նրանք, որ մե­ղադ­րում են Արևմուտ­քին քր­դե­րին բախ­տի քմա­հա­ճույ­քին թող­նե­լու մեջ, ու­նե՞ն պա­տաս­խան, թե ինչ պի­տի ա­նի Արևմուտ­քը ցե­ղախմ­բե­րի հա­մար, որ մի­մյանց հետ լե­զու չեն գտ­նում: Նրանք մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սու­բյեկտ չեն, մինչև հի­մա չեն կա­րո­ղա­ցել ինք­նո­րոշ­վել ու ազգ դառ­նալ, իբրև ինք­նու­րույն միա­վոր պաշտ­պա­նել ի­րենց ի­րա­վունք­նե­րը։ Թե Արևմուտ­քը, թե Արևել­քը կա­րող են միայն մար­դա­սի­րա­կան խն­դիր­ներ լու­ծել նրանց հա­մար: Դա Էր­դո­ղա­նին հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս իր ցան­կա­ցա­ծի պես վար­վել ու հարևան պե­տու­թյան տա­րած­քը դարձ­նել սե­փա­կան անվ­տան­գու­թյան գո­տի: ՈՒ՝ ստա­նալ գեր­տե­րու­թյուն­նե­րի հա­մա­ձայ­նու­թյու­նը քա­ղա­քա­կա­նու­թյան հրաշք­նե­րի դաշ­տում, որ­տեղ բո­լո­րը ա­ռաջ են մղում սե­փա­կան երկ­րի ու ի­րենց անձ­նա­կան քա­ղա­քա­կան շա­հը:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Ան­ցած շա­բաթ հրաշք­նե­րի դաշտ էր նաև Հա­յաս­տա­նը: Պետք էր, որ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հաս­նի Սա­սու­նիկ, որ «Իմ քայ­լը» հա­նուն Ա­րա­գա­ծոտ­նի մար­զի գոր­ծա­րար հա­մա­ժո­ղո­վում անդ­րա­դառ­նար բիզ­նե­սի «խա­ղի կա­նոն­նե­րին». «Ցան­կա­նում եմ նշել, որ խա­ղի կա­նոն­նե­րը չորսն են` մի գո­ղա­ցիր, դա վե­րա­բե­րում է բո­լո­րին` և պե­տա­կան, և ոչ պե­տա­կան պաշ­տո­նյա­յին: Ե­թե խա­նու­թի աշ­խա­տո­ղը ՀԴՄ չի խփում` գող է, նույնն է, որ պե­տա­կան պաշ­տո­նյան գո­ղա­նա: Կա­շա­ռա­կեր պաշ­տո­նյան և ՀԴՄ չտ­րա­մադ­րող խա­նու­թը նույնն են: Հա­ջոր­դը` ե­ղիր ար­դյու­նա­վետ, յու­րա­քան­չյու­րը պետք է մի միա­վոր ծախ­սե­լու դի­մաց աշ­խա­տի ա­վե­լի շատ ար­դյունք ստա­նալ, եր­րոր­դը` ե­ղիր նո­րա­րար, չոր­րոր­դը` ե­ղիր հա­մա­գոր­ծակ­ցող և թի­մա­յին»: Սա­սու­նի­կում Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սել է, որ կա­ռա­վա­րու­թյու­նը բո­լոր գոր­ծա­րար­նե­րին հա­մա­րում է իր թիվ 1 դաշ­նա­կիցն ու իր մե­ծա­գույն խն­դիրն է հա­մա­րում, որ գոր­ծա­րար­ներն ի­րենց պաշտ­պան­ված զգան։ Նա վս­տա­հեց­րել է՝ Հա­յաս­տա­նում չկա բա­ժա­նում, այս­պես կոչ­ված, ընդ­դի­մա­դիր և իշ­խա­նա­մետ գոր­ծա­րար­նե­րի։ «Յու­րա­քան­չյուր գոր­ծա­րար, ով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում քա­րը քա­րի վրա է դնում, աշ­խա­տա­տեղ է ստեղ­ծում և գոր­ծում է օ­րեն­սդ­րա­կան դաշ­տում, հարկ է վճա­րում, ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է ա­մուր, պինդ կանգ­նի այդ գոր­ծա­րա­րի թի­կուն­քին՝ ան­կախ նրա քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րից, ան­կախ հա­մակ­րանք­նե­րից և հա­կակ­րանք­նե­րից։ Սա է տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան ան­կյու­նա­քա­րա­յին գա­ղա­փար­նե­րից մե­կը»՝ ա­սել է Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Ի՞նչ է փոխ­վել: 2019-ի փետր­վա­րին Նի­կոլ Փա­շի­նյա­նը Աժ-ում հայ­տա­րա­րեց Հա­յաս­տա­նում հա­մա­ժո­ղովր­դա­կան տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն սկ­սե­լու մա­սին: Հե­տո ա­սու­լիս­նե­րում ներ­կա­յաց­րեց իր 200 նվա­ճում­նե­րը, որ­տեղ տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան ստ­վերն էլ չկար: Փո­խա­րե­նը՝ պար­բե­րա­բար ֆեյս­բու­քում հայ­տն­վում են գրա­ռում­ներ, ա­սենք, 7,6 % տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան ցու­ցա­նի­շի մա­սին: Մինչ­դեռ 2019-ի ա­ռա­ջին կի­սա­մյա­կում ար­տա­հա­նու­մը նվա­զել է 0,5 տո­կո­սով, հուն­վար-հու­լի­սին՝ ա­ճել էր 3 %-ով: Ար­տա­քին առևտրի շր­ջա­նա­ռու­թյու­նը հուն­վար-հու­լի­սին, 2018-ի հա­մե­մատ, ա­վե­լա­ցել է 2,3 %: Օ­տա­րերկ­րյա կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, որ գոր­ծում էին Հա­յաս­տա­նում, 30 մլրդ դրամ են հա­նել երկ­րից: Գու­ցե այս ու այլ թվե՞րն են պատ­ճա­ռը, որ վար­չա­պետն այլևս չի ու­զում պա­տե­րով տալ: Իսկ ան­կապ հե­տաքն­նու­թյուն­ներն ու դա­տա­վա­րու­թյուն­նե՞­րը, որ հա­րուց­վում են գոր­ծա­րար­նե­րի շուրջ­բո­լո­րը՝ «նախ­կին հան­ցա­վոր ռե­ժի­մի» դեմ տո­տալ պայ­քա­րի շր­ջագ­ծում: Իսկ կո­ռուպ­ցիա՞ն, որ ի­դեա ֆիքս է դար­ձել ողջ պե­տա­կան հա­մա­կար­գի հա­մար: Իսկ սև-սպի­տա­կի խրա­մատ­նե՞­րը: Մի՞­թե իս­կա­պես Նի­կոլ Փա­շի­նյա­նը սկ­սել է տն­տե­սու­թյուն հաս­կա­նալ: Սա ան­պա­տում հրաշք է:

Դիտվել է՝ 3598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ