Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 14-ի երեկոյան հեռախոսել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ՝ հայտնել Է Ելիսեյան պալատը:
Թուրքիայի նախագահի հետ կարծիքների փոխանակումը «հավաստել է խոր տարաձայնությունների գոյությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական հարձակման հնարավոր հետևանքների հարցում»: Թրամփի հետ զրուցելիս Մակրոնը նախազգուշացրել Է «Իսլամական պետություն» խմբավորման վերածնմանը դիմակայելու բացարձակ անհրաժեշտության մասին»:
Իրաքի նախագահի հետ բանակցությունները վերաբերել են հիմնականում «հումանիտար առումով և անվտանգության ապահովման առումով այն ռիսկերին», որոնք պայմանավորված են ներկա իրադրությամբ: