«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արարատ Միրզոյան. Կոչ եմ անում Միջխորհրդարանական միությանն անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները

Արարատ Միրզոյան. Կոչ եմ անում Միջխորհրդարանական միությանն անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները
16.10.2019 | 00:50

Աժ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում. «Ելույթս ցանկանում եմ սկսել շնորհակալություն հայտնելով մեր տանտիրոջը՝ Սերբիայի Հանրապետության խորհրդարանին՝ Վեհաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար: Ընթացիկ ընդհանուր քննարկման խորագիրն ինքնին խոսուն է. «Միջազգային իրավունքի ամրապնդում. Խորհրդարանի դերն ու մեխանիզմները և տարածաշրջանային համագործակցության խթանումը»:


Եթե մենք հետ նայենք պատմությանը, կտեսնենք, որ միջազգային իրավունքը՝ որպես ազգերի միջև հարաբերությունները կարգավորող իրավական դրույթների համակարգ, միշտ է գոյություն ունեցել, քանի որ մարդկային քաղաքակրթության հենց սկզբից բոլոր պետությունները հասկացել են ազգերի միջև «խաղի կանոնների» անհրաժեշտությունը: Կանոններ, որոնք կարգավորում են իրենց գոյակցության պայմանները, թույլ են տալիս նրանց ապահով զգալ և երաշխավորել իրենց զարգացումը: Դժբախտաբար, մարդկության ողջ պատմության ընթացքում մենք նաև ականատես ենք եղել այս կանոնների ոտնահարման բազմաթիվ դեպքերի մեկ պետության և անտարբերության ու դժկամության՝ այլ պետությունների կողմից՝ կանխելու, դատապարտելու և լուծելու դրանք՝ արդյունքում խոչընդոտելով ոչ միայն մի առանձին տարածաշրջանի, այլ որոշ դեպքերում՝ ողջ աշխարհի և մարդկության զարգացումը:


Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հանրությունը սկսեց վերափոխել և վերակարգավորել մեր համատեղ և փոխշահավետ գոյակցությունը՝ հիմնված երկրների միջև բոլոր բանավեճերի խաղաղ կարգավորման առանցքային համընդհանուր սկզբունքի և հետևաբար՝ ուժի կիրառման անընդունելիության վրա: Այս տասնամյակների ընթացքում պետությունների, կառավարությունների, խորհրդարանների ղեկավարները բազմաթիվ առիթներով արտահայտել են ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների նկատմամբ իրենց հավատամքը: Եվ այսօր, չնայած հնչող քննադատությանը, միջազգային իրավունքն այն միակ գործիքն է, կամավոր ընդունված կանոնների միակ խումբը, որը թույլ է տալիս պահպանել խաղաղություն և միազգային անվտանգություն:
Կրկին ոգեկոչելով ընդհանուր բանավեճի խորագիրը՝ «ամրապնդել միջազգային իրավունքը», պետք է նշեմ, որ այս պահին մենք հրատապ կարգով պետք է խոսենք միջազգային իրավունքի մասին ընդհանրապես և մարդու իրավունքների մասին մասնավորապես:


Հարգելի գործընկերներ, հենց այս պահին, երբ մենք նստած ենք այս լիագումար նիստերի դալիճում, մեր անդամ պետություններից մեկը՝ Թուրքիան, ռազմական գործողություն է ծավալում Սիրիայի քրդաբնակ տարածքներում: Մի քանի օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ տասնյակ հազարավորները՝ տեղահանվել: Այսօր Ղամիշլիում և Սիրիայի այլ քաղաքներում մարդիկ վտանգի տակ են նույն կերպ, ինչ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում 2014 թվականին:
Ճակատագրի հեգնանքով այս արհավիրքները տեղի են ունենում այն նույն տեղում, նույն աշխարհագրական տարածքում, որտեղ հողի և ավազի մեջ են 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի մնացորդները:
Եվ ես՝ որպես մի ազգի ներկայացուցիչ, որն ականատես է եղել և վերապրել է 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը, կոչ եմ անում բոլոր խորհրդարանականներին բարձրացնելու իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ:


Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը, դրան հետևելը և պահպանելը 21-րդ դարում չի վերաբերում տնտեսությանը կամ աշխարհաքաղաքականությանը: Այն նախևառաջ մարդկային կյանքերը փրկելու մասին է, նրանց իրավունքները և ազատությունները հարգելու մասին է, այն միջազգային հանրության բարոյականությունը և Միացյալ Ազգերի ոգին փրկելու մասին է: Ես կոչ եմ անում Վեհաժողովի անդամներին դիմել գործողությունների: Ես կոչ եմ անում Միջխորհրդարանական միությանը՝ որպես կազմակերպության և այստեղ ներկայացված յուրաքանչյուր խորհրդարանի, անտարբեր չմնալ և պարզորոշ անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները և անհապաղ պահանջել դադարեցնել դրանք»:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ