Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Անգելա Մերկել. Մեծ Բրիտանիան կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի

Անգելա Մերկել. Մեծ Բրիտանիան կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի
16.10.2019 | 00:50

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի, Եվրամիությանը հարկավոր կլինի էլ ավելի մրցունակ դառնալ՝ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բեռլինում ելույթ ունենալով Գերմանական մեքենաշինության միության նիստում:

«Մեծ Բրիտանիան նոր մրցակցի կվերածվի հենց Եվրոպայի դարպասի մոտ»,-ասել է նա: Կանցլերի կարծիքով, ԵՄ-ին հարկ կլինի էլ ավելի մեծ ջանքեր գործադրել «իր մրցունակությունը բարձրացնելու» համար: Մերկելն ընդգծել է, որ Գերմանիայի իշխանությունները «մինչեւ վերջին րոպեն աշխատելու են» հասնել կանոնակարգված Brexit-ի: Նա նշել է Լոնդոնի հետ դժվարին բանակցությունները իռլանդական սահմանի հարցում:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ