Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ադրիանո Չելենտանոն էկրան է վերադառնում նոր շոուով

Ադրիանո Չելենտանոն էկրան է վերադառնում նոր շոուով
16.10.2019 | 21:50

Իտալացի դերասան եւ երգիչ Ադրիանո Չելենտանոն Էկրան Է վերադառնում «Ադրիանո» նոր շոուով՝ հայտնել Է Todey իտալական հրատարակությունը:


Դա կլինի լեգենդար արտիստի՝ սեփական շոուի հեղինակը դառնալու երկրորդ փորձը: Վերջերս 81-ամյա Չելենտանոն արդեն փորձել Է թողարկել «Ադրիան» շոուն, սակայն չորրորդ թողարկմանը փակեցին անսպասելի ցածր վարկանիշի պատճառով: Խոսքը վերաերում Է 13-մասանոց անիմացիոն նախագծին, որը նկարվել էր կիբեռպանկ ոճով: Ինչպես գրում են իտալական ԶԼՄ-ները, նախագծի իրացումը տեւել Է շուրջ 10 տարի եւ նրա ստեղծողների վրա նստել մի քանի տասնյակ միլիոն եվրո:Շոուի գլխավոր հերոսը ժամագործ Ադրիանն Է, որն արտաքինով Չելենտանոյին նման Է ինչպես ջրի երկու կաթիլը: Երգիչն առաջին մասնագիտությամբ ժամագործ Է եղել: Նորացված շոուն, որ վերանվանվել Է «Ադրիանո», պետք Է եթեր տրվի Canale ալիքով՝ նոյեմբերի 5-ին եւ 7-ին:
Սպասվում Է, որ այս անգամ նախագիծը վարկանիշային կդառնա Չելենտանոյի, ժողովրդականություն վայելող այլ անհատների անձնական մասնակցության շնորհիվ, որոնց թվում կան նաեւ հայտնի քաղաքական գործիչներ:


Համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ եւ դերասան Ադրիանո Չելենտանոն իր կարիերայի ընթացքում թողարկել Է 40-ից ավելի ստուդիական ալբոմներ՝ 150 մլն սկավառակ ընդհանուր քանակով, նկարահանվել է 40 կինոֆիլմում:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ