«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Մխիթար Հայրապետյանն է

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Մխիթար Հայրապետյանն է
18.10.2019 | 23:16

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ:

Ֆեյսբուքում նա գրել է «Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ընտրվեցի Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ:
Օրենսդիր գործունեությանս զուգահեռ՝ այսուհետ լրջորեն զբաղվելու եմ մտքի այս հզոր խաղի զարգացման ու տարածման հնարավորությունների իրացմամբ՝ փորձելով լուծել նաև շախմատի բնագավառում առկա խնդիրներն ու բացերը: Արդեն երկու տասնամյակից ավելի շախմատն ինձ համար պարզապես կենսաձև է, անընդհատ բացահայտվող մի խորը աշխարհ, որտեղ չոր հաշվարկը ոչինչ է, եթե հիմքում չկա ստեղծագործելու, ազնիվ պայքարի ու մրցակցի հանդեպ հարգանքի ձգտումը:


Ընդունված է ասել, որ իմաստուն խաղը խաղ լինելուց բացի, նաև արվեստ ու գիտություն է: Ես կհավելեի, որ շախմատը նաև մտածելու, քայլ անելու ու խոհեմ ապրելու կերպն է, որտեղ կողք կողքի կանգնած զինվորն ու թագավորը միմյանցից պակաս կարևոր չեն: Անչափելի վստահություն ունեմ, որ շախմատը մարդու էության ձևավորման մեջ մեծ դեր ունի, և եթե հավատարիմ ես մնում նրա սկզբունքների՝ արդարամտության, համեստության և ճշգրտության հանդեպ, երբեք քո խաղաքայլերը չեն շրջվի քո իսկ դեմ:
Եվ ուրեմն, շախմատի հանդեպ այսպիսի սիրով ու գիտակցումով ստանձնում եմ ինձ համար շատ կարևոր այս պատասխանատվությունը: Ի գործ»։
Երևանի շախմատի ֆեդերացիան 2014-ից գլխավորում էր Տարոն Մարգարյանը:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ